< ԵԲՐԱՅԵՑԻՍ 13 >

1 Յարատեւեցէ՛ք եղբայրսիրութեան մէջ:
המשיכו לאהוב איש את אחיו באמת ובתמים.
2 Մի՛ մոռնաք հիւրասիրութիւնը, որովհետեւ ոմանք անով հրեշտակներ հիւրընկալեցին թաքուն կերպով:
אל תשכחו להכניס אורחים, כי יש כאלה שאירחו מלאכים בביתם בלי שידעו זאת.
3 Յիշեցէ՛ք բանտարկեալները՝ որպէս թէ դո՛ւք ալ կապուած էք անոնց հետ, եւ չարչարուողները՝ որպէս թէ դո՛ւք ալ մարմինի մէջ էք:
זכרו את האסירים בכלא; השתתפו בסבלם כאילו אתם עצמכם אסורים יחד אתם. השתתפו בכאבם של הסובלים כאילו התייסרתם יחד איתם.
4 Ամուսնութիւնը թող պատուական համարուի բոլորէն, ու անկողինը՝ անարատ պահուի, քանի որ Աստուած պիտի դատէ պոռնկողներն ու շնացողները:
כבדו את נשואיכם ושמרו על נאמנותכם וטוהר גופכם, כי אלוהים יעניש את כל הזונים והנואפים.
5 Ձեր վարուելակերպը թող ըլլայ առանց արծաթսիրութեան. բաւարարուեցէ՛ք ձեր ունեցածով, որովհետեւ ինք ըսաւ. «Բնա՛ւ պիտի չթողում քեզ, ո՛չ ալ պիտի լքեմ քեզ»:
התרחקו מאהבת כסף ושמחו בחלקכם, כי אלוהים אמר:”לעולם לא אאכזב ולא אעזוב אותך!“
6 Հետեւաբար վստահութեա՛մբ ըսենք. «Տէրը իմ օգնականս է, ուստի պիտի չվախնամ. մարդը ի՞նչ պիտի ընէ ինծի»:
משום כך יכולים אנו לומר בביטחון וללא ספק:”ה׳ בעוזרי ואיני פוחד מאיש!“
7 Յիշեցէ՛ք ձեզ կառավարողները՝ որ Աստուծոյ խօսքը քարոզեցին ձեզի, եւ հետեւեցէ՛ք անոնց հաւատքին՝ զննելով անոնց վարքին աւարտը:
זכרו את מנהיגיכם אשר לימדו אתכם את דבר ה׳; חישבו על דרך חייהם והשתדלו לבטוח בה׳ כמוהם.
8 Յիսուս Քրիստոս նոյնն է՝ երէկ, այսօր ու յաւիտեան: (aiōn g165)
ישוע המשיח אינו משתנה; כפי שהיה בעבר כך הוא בהווה, וכך גם יישאר לנצח! (aiōn g165)
9 Մի՛ տարուիք բազմազան եւ օտարոտի ուսուցումներէ, քանի որ լաւ է որ սիրտը հաստատուի շնորհքո՛վ, եւ ո՛չ թէ կերակուրներով, որոնք օգտակար չեղան անոնց համաձայն ընթացողներուն:
אל תלכו שולל אחרי רעיונות זרים וחדשים, כי מוטב לחזק את לבנו בחסד אלוהים, מאשר להקדיש את כל תשומת לבנו לטקסי־מאכל שלא הועילו למשתתפים בהם.
10 Մենք ունինք զոհասեղան մը, որմէ ուտելու իրաւունք չունին անոնք՝ որ կը ծառայեն խորանին.
יש לנו מזבח שאינו מועיל לאלה שממשיכים לחפש ישועה באמצעות קיום התורה.
11 քանի որ բանակավայրէն դուրս կ՚այրուին մարմինները այն կենդանիներուն, որոնց արիւնը կը տարուի սրբարանը՝ քահանայապետին միջոցով, մեղքի քաւութեան համար:
לפי חוקי התורה הביא הכהן הגדול את דם הבהמות אל הקודש כדי לכפר על החטא, ואילו גוף הבהמה נשרף מחוץ למחנה.
12 Ուստի Յիսո՛ւս ալ չարչարուեցաւ դռնէն դուրս, որպէսզի իր արիւնով սրբացնէ ժողովուրդը:
משום כך גם ישוע סבל ומת מחוץ לעיר.
13 Ուրեմն երթա՛նք անոր՝ բանակավայրէն դուրս, կրելով իր նախատինքը.
לכן, הבה נצא לקראתו אל מחוץ לעיר (כלומר, מחוץ לענייני העולם הזה) ונהיה מוכנים לשאת את חרפתו.
14 որովհետեւ մենք հոս չունինք մնայուն քաղաք, հապա կը փնտռենք գալիք քաղաքը:
כי העולם הזה אינו ביתנו; אנו מצפים לעיר שעתידה לבוא.
15 Ուստի՝ անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ մատուցանենք Աստուծոյ, այսինքն՝ իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը:
בעזרת המשיח נקריב לאלוהים בכל עת זבח תודה, כלומר, נודה לו בפינו ונכריז על נאמנותנו לשמו.
16 Բայց մի՛ մոռնաք բարեգործութիւնն ու կարօտեալներուն հաղորդակցութիւնը, քանի որ այդպիսի՛ զոհեր հաճելի են Աստուծոյ:
אל תשכחו לעשות מעשים טובים ולשתף את העניים במה שיש לכם, כי קורבנות כאלה רצויים לה׳.
17 Անսացէ՛ք ձեզ կառավարողներուն եւ ենթարկուեցէ՛ք անոնց, որովհետեւ անոնք կը հսկեն ձեր անձերուն վրայ՝ որոնց համար հաշիւ պիտի տան. որպէսզի ուրախութեա՛մբ ընեն այդ գործը, եւ ո՛չ թէ հառաչելով, քանի որ ատիկա օգտակար չէ ձեզի:
צייתו למנהיגיכם וכבדו את סמכותם, כי הם דואגים לכם ללא ליאות, כמי שעתידים למסור על כך דין וחשבון. הקלו עליהם; אפשרו להם לבצע את תפקידם בשמחה, ללא צער וללא כאב, כי אחרת תסבלו גם אתם.
18 Աղօթեցէ՛ք մեզի համար, որովհետեւ համոզուած ենք թէ ունինք բարի խղճմտանք ու կ՚ուզենք ամէն բանի մէջ վարուիլ պարկեշտութեամբ:
התפללו בעדנו, כי מצפוננו נקי וברצוננו לשמור עליו כך.
19 Բայց առաւելապէս կ՚աղաչե՛մ որ ընէք ատիկա, որպէսզի աւելի՛ շուտ վերադարձուիմ ձեզի:
במיוחד עתה אני זקוק לתפילתכם, כדי שאוכל לשוב אליכם במהרה.
20 Խաղաղութեան Աստուածը, որ մեռելներէն վեր հանեց մեր Տէրը՝ Յիսուսը - ոչխարներուն մեծ Հովիւը՝ յաւիտենական ուխտին արիւնով -, (aiōnios g166)
ואלוהי השלום, אשר בדם הברית החדשה והנצחית העלה מן המתים את רועה הצאן הגדול – את ישוע המשיח אדוננו – (aiōnios g166)
21 ամէն բարի գործի մէջ հաստատէ ձեզ՝ իր կամքը գործադրելու, ձեր մէջ իրագործելով իր առջեւ հաճելի եղածը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
יצייד אתכם בכל מה שדרוש לכם כדי למלא את רצונו, ויעשה בכם את הרצוי בעיניו על־ידי ישוע המשיח, אשר לו הכבוד לעולמי עולמים. – אמן. (aiōn g165)
22 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, որ հանդուրժէք այս յորդորական խօսքիս, որովհետեւ համառօտաբար գրեցի ձեզի:
אחים יקרים, אנא, הקשיבו בסבלנות למה שכתבתי במכתבי זה, שהרי זהו מכתב קצר.
23 Գիտցէ՛ք թէ մեր եղբայրը՝ Տիմոթէոս արձակուած է. եթէ շուտով գայ՝ անոր հետ պիտի տեսնեմ ձեզ:
אני רוצה להביא לידיעתכם שאחינו טימותיוס שוחרר מהכלא. אם הוא יבוא לכאן בקרוב, אבוא יחד איתו לבקר אתכם.
24 Բարեւեցէ՛ք բոլոր ձեզ կառավարողներն ու բոլոր սուրբերը. կը բարեւեն ձեզ անոնք՝ որ Իտալիայէն են:
מסרו דרישת־שלום לכל מנהיגיכם ולכל המאמינים שנמצאים שם. המאמינים באיטליה שואלים לשלומכם.
25 Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
חסד אלוהים עם כולכם. – אמן.

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 13 >