< ԵԲՐԱՅԵՑԻՍ 11 >

1 Իսկ հաւատքը՝ յուսացուած բաներուն խարիսխն է, եւ անտեսանելի բաներուն ապացոյցը.
Есть же вера уповаемых извещение, вещей обличение невидимых.
2 որովհետեւ անո՛վ նախնիքները ընդունեցին բարի վկայութիւն մը:
В сей бо свидетелствовани быша древнии.
3 Հաւատքո՛վ կ՚ըմբռնենք թէ տիեզերքը կազմուեցաւ Աստուծոյ խօսքով, այնպէս որ տեսանելի բաները գոյացան աներեւոյթ բաներէն: (aiōn g165)
Верою разумеваем совершитися веком глаголголом Божиим, во еже от неявляемых видимым быти. (aiōn g165)
4 Հաւատքո՛վ Աբէլ աւելի լաւ զոհ մատուցանեց Աստուծոյ՝ քան Կայէն, որով վկայուեցաւ թէ արդար էր, քանի որ Աստուած վկայեց իր ընծաներուն մասին. եւ անով՝ թէպէտ մեռաւ՝ տակաւին կը խօսի:
Верою множайшую жертву Авель паче Каина принесе Богу, еюже свидетелствован бысть быти праведник, свидетелствующу о дарех его Богу: и тою умерый еще глаголет.
5 Հաւատքո՛վ Ենովք փոխադրուեցաւ երկրէն՝ որպէսզի մահ չտեսնէ, ու ո՛չ մէկ տեղ կը գտնուէր, որովհետեւ Աստուած փոխադրեց զայն, քանի որ անոր փոխադրուելէն առաջ վկայուեցաւ թէ հաճելի էր Աստուծոյ:
Верою Енох преложен бысть не видети смерти: и не обреташеся, зане преложи его Бог: прежде бо преложения его свидетелствован бысть, яко угоди Богу.
6 Սակայն առանց հաւատքի անկարելի է հաճելի ըլլալ Աստուծոյ. որովհետեւ ա՛ն՝ որ կը մօտենայ Աստուծոյ, պէտք է հաւատայ թէ Աստուած կայ, եւ կը վարձատրէ անոնք՝ որ կը փնտռեն զինք:
Без веры же невозможно угодити (Богу): веровати же подобает приходящему к Богу, яко есть, и взыскающым Его мздовоздатель бывает.
7 Հաւատքո՛վ Նոյ, պատգամ ստանալով Աստուծմէ՝ տակաւին անտեսանելի բաներու մասին, երկիւղածութեամբ կերտեց տապան մը՝ իր ընտանիքին փրկութեան համար, որով դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան՝ որ կ՚ըլլայ հաւատքով:
Верою ответ приим Ное о сих, яже не у виде, убоявся сотвори ковчег во спасение дому своего: еюже осуди (весь) мир, и правды, яже по вере, бысть наследник.
8 Հաւատքո՛վ Աբրահամ հնազանդեցաւ, երբ կանչուեցաւ մեկնելու տեղ մը՝ որ պիտի ստանար իբր ժառանգութիւն, ու մեկնեցաւ՝ առանց գիտնալու թէ ո՛ւր կ՚երթար:
Верою зовом Авраам послуша изыти на место, еже хотяше прияти в наследие, и изыде не ведый, камо грядет.
9 Հաւատքո՛վ պանդխտացաւ խոստացուած երկրին մէջ՝ որպէս թէ օտարութեան մէջ, վրաններու մէջ բնակելով Իսահակի եւ Յակոբի հետ, որոնք ժառանգակիցներն էին նոյն խոստումին.
Верою прииде Авраам на землю обетования, якоже на чужду, в кровы вселися со Исааком и Иаковом снаследникома обетования тогожде:
10 որովհետեւ ինք կը սպասէր հիմեր ունեցող քաղաքի մը, որուն ճարտարապետն ու կառուցանողը Աստուած է:
ждаше бо основания имущаго града, емуже художник и содетель Бог.
11 Հաւատքո՛վ Սառա ի՛նք ալ կարողութիւն ստացաւ սերնդագործելու, ու հասունութեան մէջ զաւակ ծնաւ, քանի որ հաւատարիմ համարեց ա՛ն՝ որ խոստացած էր:
Верою и сама Сарра неплоды силу во удержание семене прият и паче времене возраста роди, понеже верна непщева Обетовавшаго.
12 Ուստի այդ մէկէն - որ մեռածի պէս էր - ծնան ա՛յնքան բազմաթիւ՝ որքան երկինքի աստղերը, եւ անհամար՝ ինչպէս ծովեզերքի աւազը:
Темже и от единаго родишася, да еще умерщвленнаго, якоже звезды небесныя множеством и яко песок вскрай моря безчисленный.
13 Ասոնք բոլորն ալ մեռան հաւատքով՝ առանց ստացած ըլլալու խոստումները, բայց հեռուէն տեսան զանոնք եւ բարեւեցին, ընդունելով թէ իրենք օտարականներ ու գաղթականներ են երկրի վրայ.
По вере умроша сии вси, не приемше обетований, но издалеча видевше я, и целовавше, и исповедавше, яко страннии и пришелцы суть на земли:
14 որովհետեւ անոնք որ կը խօսին այսպիսի բաներ, կը յայտնեն թէ կը փնտռեն բնագաւառ մը:
ибо таковая глаголющии являются, яко отечествия взыскуют.
15 Արդարեւ, եթէ յիշէին այն հայրենիքը՝ ուրկէ դուրս ելած էին, պատեհութիւն կ՛ունենային հոն վերադառնալու:
И аще бы убо оно помнили, из негоже изыдоша, имели бы время возвратитися:
16 Իսկ հիմա կը բաղձան լաւագոյն հայրենիքի մը, այսինքն՝ երկնայինին. ուստի Աստուած ամօթ չի սեպեր անոնց Աստուածը կոչուիլ, որովհետեւ ինք քաղաք մը պատրաստեց անոնց:
ныне же лучшаго желают, сиречь небеснаго: темже не стыдится сими Бог, Бог нарицатися их: уготова бо им град.
17 Հաւատքո՛վ Աբրահամ, երբ կը փորձուէր, Իսահակը զոհ մատուցանեց: Ի՛նք՝ որ ընդունած էր խոստումները՝ մատուցանեց իր մէկ հատիկ որդին, -
Верою приведе Авраам Исаака искушаемь, и единороднаго приношаше, обетования приемый,
18 որուն համար ըսուած էր. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ», -
к немуже глаголано бысть: яко о Исааце наречется тебе семя:
19 որովհետեւ կը մտածէր թէ Աստուած կարող է յարուցանել զայն, նոյնիսկ մեռելներէն. ուրկէ ալ ստացաւ զայն՝ որպէս նախատիպար:
помыслив, яко и из мертвых воскресити силен (есть) Бог, темже того и в притче прият.
20 Հաւատքո՛վ Իսահակ, մարգարէանալով գալիք բաներուն մասին, օրհնեց Յակոբն ու Եսաւը:
Верою о грядущих благослови Исаак Иакова и Исава.
21 Հաւատքո՛վ Յակոբ, երբ մահամերձ էր, օրհնեց Յովսէփի որդիներէն իւրաքանչիւրը, ու երկրպագեց՝ յենելով իր գաւազանին ծայրին վրայ:
Верою Иаков умирая коегождо сына Иосифова благослови и поклонися на верх жезла его.
22 Հաւատքո՛վ Յովսէփ, երբ կը վախճանէր, յիշեց Իսրայէլի որդիներուն մեկնումը Եգիպտոսէն, ու պատուէր տուաւ իր ոսկորներուն համար:
Верою Иосиф умирая о исхождении сынов Израилевых памятствова и о костех своих заповеда.
23 Հաւատքո՛վ Մովսէս, երբ ծնաւ, երեք ամիս պահուեցաւ իր ծնողներուն կողմէ, որովհետեւ տեսան գեղեցիկ մանուկը, ու չվախցան թագաւորին հրամանէն:
Верою Моисей родився сокровен бысть три месяцы от отец своих, зане видеша красно отроча и не убояшася повеления царева.
24 Հաւատքո՛վ Մովսէս, երբ մեծցաւ, մերժեց Փարաւոնի աղջիկին որդի կոչուիլ,
Верою Моисей, велик быв, отвержеся нарицатися сын дщере фараоновы:
25 նախընտրելով չարչարուիլ Աստուծոյ ժողովուրդին հետ՝ քան վայելել մեղքին ժամանակաւոր զուարճութիւնը:
паче (же) изволи страдати с людьми Божиими, нежели имети временную греха сладость,
26 Աւելի մեծ հարստութիւն համարեց Քրիստոսի նախատինքը՝ քան Եգիպտոսի գանձերը, որովհետեւ կը դիտէր վարձատրութիւնը:
болшее богатство вменив Египетских сокровищ поношение Христово: взираше бо на мздовоздаяние.
27 Հաւատքո՛վ ձգեց Եգիպտոսը՝ առանց վախնալու թագաւորին զայրոյթէն, որովհետեւ հաստատ մնաց որպէս թէ տեսնելով Անտեսանելին:
Верою остави Египет, не убоявся ярости царевы: Невидимаго бо яко видя, терпяше.
28 Հաւատքո՛վ կատարեց զատիկը եւ արիւնին հեղումը, որպէսզի անդրանիկները բնաջնջողը չդպչի իրենց:
Верою сотвори Пасху и пролитие крове, да не погубляяй перворожденная коснется их.
29 Հաւատքո՛վ Կարմիր ծովէն անցան՝ որպէս թէ ցամաքէ, ինչ որ Եգիպտացիները փորձեցին՝ սակայն ընկղմեցան:
Верою преидоша Чермное море аки по сусе земли: егоже искушение приемше Египтяне истопишася.
30 Հաւատքո՛վ Երիքովի պարիսպները ինկան, երբ Իսրայելացիները եօթը օր դարձան անոնց շուրջը:
Верою стены Иерихонския падоша обхождением седмих дний.
31 Հաւատքո՛վ Ռախաբ պոռնիկը չկորսուեցաւ անհնազանդներուն հետ, խաղաղութեամբ ընդունած ըլլալով լրտեսները:
Верою Раав блудница не погибе с сопротивльшимися, приимши сходники с миром (и иным путем изведши).
32 Եւ ա՛լ ի՞նչ ըսեմ. որովհետեւ ժամանակը պիտի պակսի՝ պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի, Սամուէլի եւ ուրիշ մարգարէներու մասին,
И что еще глаголю? Не достанет бо ми повествующу времене о Гедеоне, Вараце же и Сампсоне и Иеффаи, о Давиде же и Самуиле, и о (других) пророцех,
33 որոնք հաւատքո՛վ պայքարեցան թագաւորութիւններու դէմ, արդարութիւն գործեցին, խոստումներու հասան, առիւծներու երախներ գոցեցին,
иже верою победиша царствия, содеяша правду, получиша обетования, заградиша уста львов,
34 կրակի զօրութիւն մարեցին, սուրի բերանէ խուսափեցան, տկարութենէ զօրացան, պատերազմի մէջ ուժեղացան, օտարներու բանակներ ընկճեցին:
угасиша силу огненную, избегоша острея меча, возмогоша от немощи, быша крепцы во бранех, обратиша в бегство полки чуждих:
35 Կիներ ընդունեցին իրենց մեռելները՝ յարութիւն առած. իսկ ուրիշներ գանակոծուեցան՝ չընդունելով ազատագրութիւնը, որպէսզի հասնին լաւագոյն յարութեան մը:
прияша жены от воскресения мертвых своих: инии же избиени быша, не приемше избавления, да лучшее воскресение улучат:
36 Ուրիշներ ալ փորձառութիւնը ունեցան ծաղրանքի եւ խարազանի, նաեւ կապերու ու բանտերու.
друзии же руганием и ранами искушение прияша, еще же и узами и темницею,
37 քարկոծուեցան, սղոցուեցան, տանջուեցան, սուրով սպաննուեցան, ոչխարի մորթերով եւ այծի մորթերով շրջեցան, զրկուելով, տառապելով, չարչարուելով,
камением побиени быша, претрени быша, искушени быша, убийством меча умроша, проидоша в милотех (и) в козиях кожах, лишени, скорбяще, озлоблени:
38 (որոնց արժանի չէր աշխարհը, ) մոլորելով անապատներու, լեռներու, քարայրներու եւ երկրի խոռոչներուն մէջ:
ихже не бе достоин (весь) мир, в пустынех скитающеся и в горах и в вертепах и в пропастех земных.
39 Ասոնք բոլորն ալ ընդունեցին բարի վկայութիւն մը իրենց հաւատքին համար, սակայն խոստումը չստացան,
И сии вси послушествани бывше верою, не прияша обетования,
40 քանի որ Աստուած մեզի համար նախատեսած էր աւելի լաւ բան մը, որպէսզի անոնք չհասնին խոստումին իրագործումին՝՝ առանց մեզի:
Богу лучшее что о нас предзревшу, да не без нас совершенство приимут.

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 11 >