< ԵԲՐԱՅԵՑԻՍ 11 >

1 Իսկ հաւատքը՝ յուսացուած բաներուն խարիսխն է, եւ անտեսանելի բաներուն ապացոյցը.
כי האמונה היא חסן הבטחון במקוה והוכחת דברים לא נראים׃
2 որովհետեւ անո՛վ նախնիքները ընդունեցին բարի վկայութիւն մը:
ובה נחלו האבות עדות׃
3 Հաւատքո՛վ կ՚ըմբռնենք թէ տիեզերքը կազմուեցաւ Աստուծոյ խօսքով, այնպէս որ տեսանելի բաները գոյացան աներեւոյթ բաներէն: (aiōn g165)
באמונה נבין כי העולמות נעשו בדבר האלהים למען אשר יצא הנראה מן הנעלם׃ (aiōn g165)
4 Հաւատքո՛վ Աբէլ աւելի լաւ զոհ մատուցանեց Աստուծոյ՝ քան Կայէն, որով վկայուեցաւ թէ արդար էր, քանի որ Աստուած վկայեց իր ընծաներուն մասին. եւ անով՝ թէպէտ մեռաւ՝ տակաւին կը խօսի:
באמונה הקריב הבל לאלהים זבח טוב מקין אשר היה לו לעדות כי צדיק הוא בהעיד אלהים על מנחתיו ובה עודנו מדבר אחרי מותו׃
5 Հաւատքո՛վ Ենովք փոխադրուեցաւ երկրէն՝ որպէսզի մահ չտեսնէ, ու ո՛չ մէկ տեղ կը գտնուէր, որովհետեւ Աստուած փոխադրեց զայն, քանի որ անոր փոխադրուելէն առաջ վկայուեցաւ թէ հաճելի էր Աստուծոյ:
באמונה לקח חנוך לבלתי ראותו המות ואיננו כי לקח אתו אלהים והועד עליו לפני הלקחו כי את האלהים התהלך׃
6 Սակայն առանց հաւատքի անկարելի է հաճելի ըլլալ Աստուծոյ. որովհետեւ ա՛ն՝ որ կը մօտենայ Աստուծոյ, պէտք է հաւատայ թէ Աստուած կայ, եւ կը վարձատրէ անոնք՝ որ կը փնտռեն զինք:
ובלי אמונה לא יוכל איש להיות רצוי אל האלהים כי כל הקרב אליו צריך להאמין כי יש אלהים וגמול הוא משיב לדרשיו׃
7 Հաւատքո՛վ Նոյ, պատգամ ստանալով Աստուծմէ՝ տակաւին անտեսանելի բաներու մասին, երկիւղածութեամբ կերտեց տապան մը՝ իր ընտանիքին փրկութեան համար, որով դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան՝ որ կ՚ըլլայ հաւատքով:
באמונה בנה נח ביראת יהוה את התבה להצלת ביתו אתרי אשר צוה על דברים לא נראים עדין וירשע בה את העולם ויהי לירש הצדקה עקב האמונה׃
8 Հաւատքո՛վ Աբրահամ հնազանդեցաւ, երբ կանչուեցաւ մեկնելու տեղ մը՝ որ պիտի ստանար իբր ժառանգութիւն, ու մեկնեցաւ՝ առանց գիտնալու թէ ո՛ւր կ՚երթար:
באמונה שמע אברהם כאשר נקרא ללכת אל הארץ אשר יירשנה ויצא ולא ידע אנה יבוא׃
9 Հաւատքո՛վ պանդխտացաւ խոստացուած երկրին մէջ՝ որպէս թէ օտարութեան մէջ, վրաններու մէջ բնակելով Իսահակի եւ Յակոբի հետ, որոնք ժառանգակիցներն էին նոյն խոստումին.
באמונה היה גר בארץ ההבטחה כמו בנכריה וישב באהלים הוא ויצחק ויעקב אשר ירשו עמו ההבטחה ההיא׃
10 որովհետեւ ինք կը սպասէր հիմեր ունեցող քաղաքի մը, որուն ճարտարապետն ու կառուցանողը Աստուած է:
כי חכה לעיר אשר יסודתה נאמנה ובונה ומכוננה האלהים׃
11 Հաւատքո՛վ Սառա ի՛նք ալ կարողութիւն ստացաւ սերնդագործելու, ու հասունութեան մէջ զաւակ ծնաւ, քանի որ հաւատարիմ համարեց ա՛ն՝ որ խոստացած էր:
באמונה שרה גם היא קבלה הכח להזריע ותלד אחרי בלתה כי חשבה לנאמן את המבטיח׃
12 Ուստի այդ մէկէն - որ մեռածի պէս էր - ծնան ա՛յնքան բազմաթիւ՝ որքան երկինքի աստղերը, եւ անհամար՝ ինչպէս ծովեզերքի աւազը:
על כן מאחד אשר כמעט מת גופו יצאו ככוכבי השמים לרב וכחול על שפת הים אשר לא יספר׃
13 Ասոնք բոլորն ալ մեռան հաւատքով՝ առանց ստացած ըլլալու խոստումները, բայց հեռուէն տեսան զանոնք եւ բարեւեցին, ընդունելով թէ իրենք օտարականներ ու գաղթականներ են երկրի վրայ.
כפי אמונה מתו כל אלה ולא השיגו את ההבטחות רק מרחוק ראו אותן ויבטחו וישמחו לקראתן ויודו כי גרים הם ותושבים בארץ׃
14 որովհետեւ անոնք որ կը խօսին այսպիսի բաներ, կը յայտնեն թէ կը փնտռեն բնագաւառ մը:
הלא המדברים כזאת יודיעו כי הם מבקשי ארץ מושב׃
15 Արդարեւ, եթէ յիշէին այն հայրենիքը՝ ուրկէ դուրս ելած էին, պատեհութիւն կ՛ունենային հոն վերադառնալու:
ואם היתה דעתם על הארץ ההיא אשר יצאו ממנה הלא היה בידם לשוב אליה׃
16 Իսկ հիմա կը բաղձան լաւագոյն հայրենիքի մը, այսինքն՝ երկնայինին. ուստի Աստուած ամօթ չի սեպեր անոնց Աստուածը կոչուիլ, որովհետեւ ինք քաղաք մը պատրաստեց անոնց:
אכן נכספו למושב טוב ממנו והוא בשמים ועל כן לא בוש האלהים להקרא אלהיהם כי הכין להם עיר׃
17 Հաւատքո՛վ Աբրահամ, երբ կը փորձուէր, Իսահակը զոհ մատուցանեց: Ի՛նք՝ որ ընդունած էր խոստումները՝ մատուցանեց իր մէկ հատիկ որդին, -
באמונה העלה אברהם את יצחק כאשר נסה ואת יחידו הקריב המקבל את ההבטחות׃
18 որուն համար ըսուած էր. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ», -
אשר נאמר לו כי ביצחק יקרא לך זרע׃
19 որովհետեւ կը մտածէր թէ Աստուած կարող է յարուցանել զայն, նոյնիսկ մեռելներէն. ուրկէ ալ ստացաւ զայն՝ որպէս նախատիպար:
ויחשב בלבו כי יכול יוכל אלהים להחיות גם את המתים על כן גם הושב אליו להיות למשל׃
20 Հաւատքո՛վ Իսահակ, մարգարէանալով գալիք բաներուն մասին, օրհնեց Յակոբն ու Եսաւը:
באמונה ברך יצחק את יעקב ואת עשו וידבר על העתידות׃
21 Հաւատքո՛վ Յակոբ, երբ մահամերձ էր, օրհնեց Յովսէփի որդիներէն իւրաքանչիւրը, ու երկրպագեց՝ յենելով իր գաւազանին ծայրին վրայ:
באמונה ברך יעקב את שני בני יוסף לפני מותו וישתחו על ראש המטה׃
22 Հաւատքո՛վ Յովսէփ, երբ կը վախճանէր, յիշեց Իսրայէլի որդիներուն մեկնումը Եգիպտոսէն, ու պատուէր տուաւ իր ոսկորներուն համար:
באמונה הזכיר יוסף בקרב קצו את יציאת בני ישראל ויצו על אדות עצמותיו׃
23 Հաւատքո՛վ Մովսէս, երբ ծնաւ, երեք ամիս պահուեցաւ իր ծնողներուն կողմէ, որովհետեւ տեսան գեղեցիկ մանուկը, ու չվախցան թագաւորին հրամանէն:
באמונה הצפינו את משה אבותיו שלשה ירחים אהרי הולדו כראתם את הילד כי טוב הוא ולא יראו את מצות המלך׃
24 Հաւատքո՛վ Մովսէս, երբ մեծցաւ, մերժեց Փարաւոնի աղջիկին որդի կոչուիլ,
באמונה מאן משה כאשר גדל להקרא בן לבת פרעה׃
25 նախընտրելով չարչարուիլ Աստուծոյ ժողովուրդին հետ՝ քան վայելել մեղքին ժամանակաւոր զուարճութիւնը:
ויבחר לסבל את עני עם אלהים מלהתענג לשעה בתענוגי החטא׃
26 Աւելի մեծ հարստութիւն համարեց Քրիստոսի նախատինքը՝ քան Եգիպտոսի գանձերը, որովհետեւ կը դիտէր վարձատրութիւնը:
בחשבו את חרפת המשיח לעשר גדול מאצרות מצרים כי הביט אל הגמול׃
27 Հաւատքո՛վ ձգեց Եգիպտոսը՝ առանց վախնալու թագաւորին զայրոյթէն, որովհետեւ հաստատ մնաց որպէս թէ տեսնելով Անտեսանելին:
באמונה עזב את ארץ מצרים ולא ירא מחמת המלך כי היה כראה אשר איננו נראה ויתחזק׃
28 Հաւատքո՛վ կատարեց զատիկը եւ արիւնին հեղումը, որպէսզի անդրանիկները բնաջնջողը չդպչի իրենց:
באמונה עשה את הפסח ונתינת הדם למען אשר לא יגע המשחית בבכוריהם׃
29 Հաւատքո՛վ Կարմիր ծովէն անցան՝ որպէս թէ ցամաքէ, ինչ որ Եգիպտացիները փորձեցին՝ սակայն ընկղմեցան:
באמונה עברו את ים סוף ביבשה אשר נסו מצרים גם המה לעבר בו ויטבעו׃
30 Հաւատքո՛վ Երիքովի պարիսպները ինկան, երբ Իսրայելացիները եօթը օր դարձան անոնց շուրջը:
באמונה נפלו חומות יריחו אחרי הקיפו אותן שבעת ימים׃
31 Հաւատքո՛վ Ռախաբ պոռնիկը չկորսուեցաւ անհնազանդներուն հետ, խաղաղութեամբ ընդունած ըլլալով լրտեսները:
באמונה לא אבדה רחב הזונה עם הסוררים כי אספה את המרגלים אל ביתה בשלום׃
32 Եւ ա՛լ ի՞նչ ըսեմ. որովհետեւ ժամանակը պիտի պակսի՝ պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի, Սամուէլի եւ ուրիշ մարգարէներու մասին,
ומה אמר עוד הן תקצר לי העת אם אספר מעשי גדעון וברק ושמשון ויפתח ודוד ושמואל והנביאים׃
33 որոնք հաւատքո՛վ պայքարեցան թագաւորութիւններու դէմ, արդարութիւն գործեցին, խոստումներու հասան, առիւծներու երախներ գոցեցին,
אשר באמונה כבשו ממלכות ופעלו צדק והשגו הבטחות וסכרו פי אריות׃
34 կրակի զօրութիւն մարեցին, սուրի բերանէ խուսափեցան, տկարութենէ զօրացան, պատերազմի մէջ ուժեղացան, օտարներու բանակներ ընկճեցին:
וכבו גבורת האש ונמלטו מפי החרב והתחזקו מחלים ועשו חיל במלחמה והפילו מחנות זרים׃
35 Կիներ ընդունեցին իրենց մեռելները՝ յարութիւն առած. իսկ ուրիշներ գանակոծուեցան՝ չընդունելով ազատագրութիւնը, որպէսզի հասնին լաւագոյն յարութեան մը:
נשים לקחו מתחיה את מתיהן ואחרים רטשו בענוים ולא אבו להנצל למען יזכו לתחיה טובה ממנה׃
36 Ուրիշներ ալ փորձառութիւնը ունեցան ծաղրանքի եւ խարազանի, նաեւ կապերու ու բանտերու.
מהם נסו בתעלולים ובמכות וגם נמסרו לכבל ומסגר׃
37 քարկոծուեցան, սղոցուեցան, տանջուեցան, սուրով սպաննուեցան, ոչխարի մորթերով եւ այծի մորթերով շրջեցան, զրկուելով, տառապելով, չարչարուելով,
נסקלו באבנים נסרו במגרה נבחנו ביסורים מתו לפי חרב וינעו עטופי עורת כבשים ועזים בחסר ובעצר רעה ויגון׃
38 (որոնց արժանի չէր աշխարհը, ) մոլորելով անապատներու, լեռներու, քարայրներու եւ երկրի խոռոչներուն մէջ:
אשר העולם לא היה כדי להם הם תעו במדבר ובהרים ובמערות ובנקיקי הארץ׃
39 Ասոնք բոլորն ալ ընդունեցին բարի վկայութիւն մը իրենց հաւատքին համար, սակայն խոստումը չստացան,
וכל אלה אף היתה להם העדות בגלל אמונתם לא קבלו את ההבטחה׃
40 քանի որ Աստուած մեզի համար նախատեսած էր աւելի լաւ բան մը, որպէսզի անոնք չհասնին խոստումին իրագործումին՝՝ առանց մեզի:
למען אשר לא ישלמו בלעדינו כי צפה לנו אלהים מקדם טובה יתרה׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 11 >