< ԵԲՐԱՅԵՑԻՍ 10 >

1 Արդարեւ Օրէնքը, ունենալով գալիք բարիքներուն շուքը, ո՛չ թէ այդ բաներուն բո՛ւն պատկերը, երբեք չի կրնար կատարեալ ընել անոնք՝ որ կը մօտենան, շարունակ ամէն տարի մատուցանուած նոյն զոհերով:
Сень бо имый закон грядущих благ, (а) не самый образ вещей, на всякое лето темиже жертвами, ихже приносят выну, никогдаже может приступающих совершити.
2 Այլապէս՝ պիտի չդադրէի՞ն մատուցանուելէ, քանի որ պաշտամունք կատարողները՝ մէ՛կ անգամ մաքրուելէն ետք՝ ա՛լ խղճահարութիւն պիտի չունենային մեղքերու համար:
Понеже престали бы быти приносимы, ни едину ктому имущым совесть о гресех служащым, единою очищенным.
3 Բայց ամէն տարի մեղքերու յիշատակութիւն կ՚ըլլայ անոնցմով.
Но в них воспоминание грехов на коеждо лето бывает,
4 որովհետեւ նոխազներուն ու ցուլերուն արիւնը անկարող է քաւել մեղքերը:
невозможно бо крови юнчей и козлей отпущати грехи.
5 Ուստի երբ մտաւ աշխարհ՝ ըսաւ. «Զոհ եւ ընծայ չուզեցիր, հապա մարմին մը պատրաստեցիր ինծի:
Темже входя в мир, глаголет: жертвы и приношения не восхотел еси, тело же совершил Ми еси:
6 Ողջակէզներու եւ մեղքի պատարագներու չբարեհաճեցար:
всесожжений и о гресе не благоволил еси.
7 Այն ատեն ըսի. “Ահա՛ կու գամ (ի՛մ մասիս գրուած է Գիրքի պատատին մէջ) քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած”»:
Тогда рех: се, иду: в главизне книжней написася о Мне, еже сотворити волю Твою, Боже.
8 Վերը կ՚ըսէ. «Զոհ, ընծայ, ողջակէզներ ու մեղքի պատարագներ չուզեցիր եւ անոնց չբարեհաճեցար», (որոնք կը մատուցանուէին Օրէնքին համաձայն, )
Выше глаголя: яко жертвы и приношения и всесожжений и о гресех не восхотел еси, ниже благоволил еси: яже по закону приносятся:
9 յետոյ կ՚ըսէ. «Ահա՛ կու գամ քու կամքդ գործադրելու, ո՛վ Աստուած»: Կը վերցնէ առաջինը, որպէսզի հաստատէ երկրորդը:
тогда рече: се, иду сотворити волю Твою, Боже. Отемлет первое, да второе поставит.
10 Այդ կամքով է որ մենք սրբացանք՝ Յիսուս Քրիստոսի մարմինին մէ՛կ անգամ ընդմիշտ պատարագուելով:
О нейже воли освящени есмы принесением тела Иисус Христова единою.
11 Ամէն քահանայ ամէն օր կը կայնի՝ պաշտօն կատարելու եւ նոյն զոհերը յաճախ մատուցանելու, որոնք երբեք չեն կրնար քաւել մեղքերը:
И всяк убо священник стоит на всяк день служя и тыяжде множицею принося жертвы, яже никогдаже могут отяти грехов.
12 Մինչդեռ ասիկա մշտնջենապէս Աստուծոյ աջ կողմը բազմեցաւ՝ մեղքերու համար մէ՛կ զոհ մատուցանելով,
Он же едину о гресех принес жертву, всегда седит о десную Бога,
13 եւ անկէ ետք կը սպասէ, մինչեւ որ իր թշնամիները պատուանդան դրուին իր ոտքերուն.
прочее ожидая, дондеже положатся врази Его подножие ног Его:
14 որովհետեւ մէ՛կ պատարագով մշտնջենապէս կատարեալ ըրաւ սրբացածները:
единем бо приношением совершил есть во веки освящаемых.
15 Սուրբ Հոգին ալ կը վկայէ մեզի, քանի որ նախապէս ըսելէն ետք.
Свидетелствует же нам и Дух Святый, по реченному бо прежде:
16 «Սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ անոնց հետ այդ օրերէն ետք, - կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց սիրտին մէջ, եւ զանոնք պիտի գրեմ անոնց միտքին մէջ.
сей завет, егоже завещаю к ним по днех онех, глаголет Господь, дая законы Моя на сердца их, и в помышлениих их напишу их:
17 անոնց մեղքերն ու անօրէնութիւնները ա՛լ պիտի չյիշեմ»:
(таже глаголет Господь: ) и грехов их и беззаконий их не имам помянути ктому.
18 Ուստի, ո՛ւր որ ասոնց ներում տրուեցաւ, ա՛լ մեղքի համար պատարագ պէտք չէ:
А идеже отпущение сих, ктому несть приношения о гресех.
19 Ուրեմն, եղբայրնե՛ր, համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու՝ Յիսուսի արիւնով,
Имуще убо дерзновение, братие, входити во святая Кровию Иисус Христовою, путем новым и живым,
20 նոր ու կենարար ճամբայով մը - որուն բացումը կատարեց մեզի համար - վարագոյրին մէջէն, որ իր մարմինն է.
егоже обновил есть нам завесою, сиречь плотию Своею,
21 նաեւ ունինք մեծ քահանայ մը՝ նշանակուած Աստուծոյ տան վրայ:
и Иереа велика над домом Божиим,
22 Ուստի մօտենա՛նք ճշմարիտ սիրտով, հաւատքի լման վստահութեամբ, մեր սիրտերը սրսկումով մաքրուած չար խղճմտանքէն, եւ մեր մարմինները մաքուր ջուրով լուացուած:
да приступаем со истинным сердцем во извещении веры, окроплени сердцы от совести лукавыя и измовени телесы водою чистою:
23 Ամո՛ւր բռնենք մեր յոյսին դաւանութիւնը՝ առանց երերալու, որովհետեւ հաւատարիմ է ա՛ն՝ որ խոստացաւ:
да держим исповедание упования неуклонное, верен бо есть Обещавый:
24 Ուշադի՛ր ըլլանք զիրար հրահրելու սիրոյ ու բարի գործերու:
и да разумееваем друг друга в поощрении любве и добрых дел,
25 Եւ չլքե՛նք մեր հաւաքոյթները, ինչպէս ոմանց սովորութիւնն է. հապա յորդորե՛նք զիրար, այնչափ աւելի՝ որչափ կը տեսնէք այն օրուան մօտենալը:
не оставляюще собрания своего, якоже есть неким обычай, но (друг друга) подвизающе, и толико паче, елико видите приближающийся день (судный).
26 Արդարեւ եթէ կամովին մեղանչենք՝ ճշմարտութեան գիտակցութիւնը ստանալէ ետք, ա՛լ ուրիշ զոհ չի մնար մեղքերու համար,
Волею бо согрешающым нам по приятии разума истины, ктому о гресех не обретается жертва,
27 հապա կը մնայ դատաստանի ահարկու սպասում մը ու նախանձախնդրութեան կրակ մը, որ պիտի լափէ հակառակորդները:
страшно же некое чаяние суда и огня ревность, поясти хотящаго сопротивныя.
28 Ա՛ն՝ որ կ՚անարգէր Մովսէսի Օրէնքը, կը մեռնէր առանց արգահատանքի, երկու կամ երեք վկաներով:
Отверглся кто закона Моисеова, без милосердия при двоих или триех свидетелех умирает:
29 Ա՛լ ո՜րչափ աւելի խիստ պատիժի կը կարծէք թէ պիտի արժանանայ ա՛ն՝ որ ոտնակոխ ըրած է Աստուծոյ Որդին, պիղծ համարած է ուխտին արիւնը՝ որով ինք սրբացաւ, եւ նախատած է շնորհքի Հոգին:
колико мните горшия сподобится муки, иже Сына Божия поправый, и Кровь заветную скверну возмнив, еюже освятися, и Духа благодати укоривый?
30 Քանի որ կը ճանչնանք ա՛ն՝ որ ըսաւ. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»: Եւ դարձեալ. «Տէ՛րը պիտի դատէ իր ժողովուրդը»:
Вемы бо Рекшаго: Мне отмщение, Аз воздам, глаголет Господь. И паки: яко судит Господь людем Своим.
31 Ահարկու բան է իյնալ ապրող Աստուծոյ ձեռքը:
Страшно (есть) еже впасти в руце Бога живаго.
32 Ուրեմն վերյիշեցէ՛ք նախկին օրերը, երբ՝ լուսաւորուելէ ետք՝ տոկացիք չարչարանքներու մեծ մարտի մը.
Воспоминайте же первыя дни вашя, в нихже просветившеся, многия страсти претерпесте страданий,
33 երբեմն տեսարան եղաք՝ նախատինքներով ու տառապանքերով, երբեմն ալ հաղորդակցեցաք այդպիսի վիճակի մէջ եղողներուն հետ:
ово убо, поношеньми и скорбьми позор бывше, ово же, общницы бывше живущым тако:
34 Որովհետեւ իմ կապերուս մէջ ինծի՝՝ կարեկցեցաք, եւ ձեր ինչքին յափշտակուիլը ընդունեցիք ուրախութեամբ, գիտնալով թէ ձեզի համար լաւագոյն ու մնայուն ինչքեր ունիք երկինքը:
ибо узам моим спострадасте и разграбление имений ваших с радостию приясте, ведяще имети себе имение на небесех пребывающее и лучшее.
35 Ուրեմն մի՛ լքէք ձեր համարձակութիւնը, որ ունի մեծ վարձատրութիւն:
Не отлагайте убо дерзновения вашего, еже имать мздовоздаяние велико.
36 Որովհետեւ համբերութիւն պէտք է ձեզի, որպէսզի ստանաք խոստումը՝ գործադրած ըլլալով Աստուծոյ կամքը:
Терпения бо имате потребу, да волю Божию сотворше, приимете обетование:
37 Քանի որ «քիչ մը ատենէն պիտի գայ ա՛ն՝ որ գալիք է, ու պիտի չուշանայ:
еще бо мало елико елико, Грядый приидет и не укоснит.
38 Եւ արդարը հաւատքո՛վ պիտի ապրի. իսկ եթէ մէկը ընկրկի, իմ անձս պիտի չբարեհաճի անոր»:
А праведный от веры жив будет: и аще обинется, не благоволит душа Моя о нем.
39 Բայց մենք անոնցմէ չենք՝ որ կ՚ընկրկին կորուստի համար, հապա անոնցմէ՝ որ կը հաւատան, իրենց անձին փրկութեան համար:
Мы же (братие) несмы обиновения в погибель, но веры в снабдение души.

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 10 >