< ԵԲՐԱՅԵՑԻՍ 1 >

1 Աստուած, որ վաղուց՝ շատ անգամներ ու շատ կերպերով՝ խօսած էր հայրերուն մարգարէներով,
האלהים אשר דבר מקדם פעמים רבות ובפנים שנים אל אבתינו ביד הנביאים דבר אלינו באחרית הימים האלה ביד בנו׃
2 այս վերջին օրերը խօսեցաւ մեզի իր Որդիով, որ ժառանգորդ նշանակեց ամէն բանի եւ տիեզերքն ալ ստեղծեց անով: (aiōn g165)
אשר נתנו ליורש כל וגם עשה בידו את העולמות׃ (aiōn g165)
3 Ան իր փառքին շողն է ու իր էութեան նկարագրութիւնը, եւ իր զօրութեան խօսքով հաստատ կը բռնէ ամէն բան: Ի՛նք էր որ՝ մաքրելէ ետք մեր մեղքերը՝ բազմեցաւ բարձրերը, Աստուծոյ մեծափառութեան աջ կողմը,
והוא זהר כבודו וצלם ישותו ונושא כל בדבר גבורתו ואחרי עשתו בנפשו טהרת חטאתינו ישב לימין הגדלה במרומים׃
4 ա՜յնչափ գերադաս ըլլալով հրեշտակներէն, քանի որ անոնցմէ գերազանց անուն մը ժառանգեց:
ויגדל מאד מן המלאכים כאשר השם אשר נחלו יקר הוא משלהם׃
5 Արդարեւ հրեշտակներէն որո՞ւն ըսաւ երբեք. «Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ»: Եւ դարձեալ. «Ես Հայր պիտի ըլլամ անոր, ան ալ Որդի պիտի ըլլայ ինծի»:
כי אל מי מן המלאכים אמר מעולם בני אתה אני היום ילדתיך ועוד אני אהיה לו לאב והוא יהיה לי לבן׃
6 Դարձեալ՝ երբ Անդրանիկը կը մտցնէ երկրագունդը՝ կ՚ըսէ. «Աստուծոյ բոլոր հրեշտակներն ալ թող երկրպագեն անոր»:
ובהביאו את הבכור שנית לעולם אמר והשתחוו לו כל מלאכים אלהים׃
7 Նաեւ հրեշտակներուն մասին կ՚ըսէ. «Իր հրեշտակները հոգիներ կ՚ընէ, եւ իր պաշտօնեաները՝ կրակի բոց»:
הן על המלאכים הוא אמר עשה מלאכיו רוחות משרתיו אש להט׃
8 Իսկ Որդիին կ՚ըսէ. «Քու գահդ, ո՛վ Աստուած, կը կենայ դարէ դար՝՝. քու թագաւորութեանդ մականը ուղղամտութեան մական է: (aiōn g165)
אך על הבן אמר כסאך אלהים עולם ועד שבט מישר שבט מלכותך׃ (aiōn g165)
9 Դուն սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. հետեւաբար, ո՛վ Աստուած, քու Աստուածդ օծեց քեզ ցնծութեան իւղով՝ ընկերակիցներէդ աւելի»:
אהבת צדק ותשנא רשע על כן משחך אלהים אלהיך שמן ששון מחבריך׃
10 Նաեւ. «Տէ՛ր, դո՛ւն սկիզբէն դրիր երկրի հիմերը, ու քո՛ւ ձեռքերուդ գործն է երկինքը:
ועוד אתה אדני לפנים הארץ יסדת ומעשה ידיך שמים׃
11 Անոնք պիտի կորսուին, բայց դուն կը մնաս. բոլորը պիտի մաշին հանդերձի պէս:
המה יאבדו ואתה תעמד וכלם כבגד יבלו׃
12 Պիտի ոլորես զանոնք ծածկոցի պէս, եւ պիտի փոխուին. իսկ դուն՝ միշտ նո՛յնն ես, ու քու տարիներդ պիտի չպակսին»:
כלבוש תחליפם ויחלפו ואתה הוא ושנותיך לא יתמו׃
13 Եւ հրեշտակներէն որո՞ւն ըսաւ երբեք. «Բազմէ՛ իմ աջ կողմս, մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»:
ואל מי מן המלאכים אמר מעולם שב לימיני עד אשית איביך הדם לרגליך׃
14 Միթէ անոնք բոլորը պաշտօն կատարող հոգիներ չե՞ն, ղրկուած սպասարկելու անոնց՝ որ պիտի ժառանգեն փրկութիւնը:
הלא הם כלם רוחות השרת שלוחים לעזרה בעד העתידים לרשת את הישועה׃

< ԵԲՐԱՅԵՑԻՍ 1 >