< ԳԱՂԱՏԱՑԻՍ 1 >

1 Պօղոս, առաքեալ եղած՝ ո՛չ մարդոցմէ, ո՛չ ալ մարդու միջոցով, հապա Յիսուս Քրիստոսի միջոցով, եւ Հայր Աստուծոյ՝ որ մեռելներէն յարուցանեց զայն,
פולוס השליח לא מבני אדם ולא על ידי בן אדם כי אם על ידי ישוע המשיח ואלהים האב אשר העירו מן המתים׃
2 ու բոլոր եղբայրները՝ որ ինծի հետ են, Գաղատիայի եկեղեցիներուն.
וכל האחים אשר עמדי אל הקהלות אשר בגלטיא׃
3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Հայր Աստուծմէ, ու մեր Տէրոջմէն՝ Յիսուս Քրիստոսէ,
חסד לכם ושלום מאת האלהים אבינו ומאת אדנינו ישוע המשיח׃
4 որ ընծայեց ինքզինք մեր մեղքերուն համար, որպէսզի ազատէ մեզ այս ներկայ չար աշխարհէն՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքին համաձայն, (aiōn g165)
אשר נתן את נפשו בעד חטאתינו לחלצנו מן העולם הרע הזה כרצון אלהינו אבינו׃ (aiōn g165)
5 որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
אשר לו הכבוד לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
6 Կը զարմանամ որ ա՛յդչափ շուտ անցած էք այն աւետարանէն՝ որ կանչեց ձեզ Քրիստոսի շնորհքին, ուրիշ աւետարանի մը.
תמה אני כי סרתם מהר מאחרי הקרא אתכם בחסד המשיח אל בשורה זרה׃
7 ան ուրիշ աւետարան մը չէ, այլ կան ոմանք՝ որ կը վրդովեն ձեզ, ու կ՚ուզեն խեղաթիւրել Քրիստոսի աւետարանը:
והיא איננה אחרת רק שיש אנשים העכרים אתכם וחפצים להפך את בשורת המשיח׃
8 Բայց նոյնիսկ եթէ մենք, կամ երկինքէն հրեշտակ մը, քարոզէ ձեզի ուրիշ որեւէ աւետարան՝ քան զայն որ մենք քարոզեցինք ձեզի, նզովեա՛լ ըլլայ:
אבל גם אנחנו או מלאך מן השמים אם יבוא לבשר אתכם בשורה מבלעדי זאת אשר בשרנו אתכם חרם יהיה׃
9 Ինչպէս նախապէս ըսինք, հիմա ալ ես դարձեալ կ՚ըսեմ. «Եթէ մէ՛կը քարոզէ ձեզի ուրիշ որեւէ աւետարան՝ քան զայն որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ ըլլայ»:
כמו שאמרנו כבר כן אמר עתה עוד הפעם איש כי יבשר אתכם בשורה מבלעדי אשר קבלתם חרם יהיה׃
10 Որովհետեւ հիմա մարդի՞կ կը համոզեմ՝ թէ Աստուած. կամ մարդի՞կ կը ջանամ հաճեցնել: Քանի որ եթէ ես տակաւին մարդիկ հաճեցնէի, ա՛լ Քրիստոսի ծառայ չէի ըլլար:
ועתה המתרצה אנכי אל בני אדם אם אל האלהים או המבקש אנכי למצא חן בעיני בני אדם כי במצאי חן בעיני בני אדם לא אהיה עוד עבד המשיח׃
11 Բայց ձեզի կը ծանուցանեմ, եղբայրնե՛ր, թէ ինձմէ քարոզուած աւետարանը՝ մարդու համաձայն չէ:
אבל מודיע אני אתכם אחי כי הבשורה אשר בשרתי לא לפי דרך אדם היא׃
12 Որովհետեւ ես զայն ո՛չ մարդէ ընդունեցի, ո՛չ ալ մէկէ մը սորվեցայ, հապա՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան միջոցով:
כי גם אנכי לא קבלתיה מאדם ולא למדוני אתה כי אם בחזיון ישוע המשיח׃
13 Քանի որ դուք լսած էք իմ նախկին վարքիս մասին՝ հրէութեան մէջ, թէ ի՛նչպէս չափէն աւելի կը հալածէի Աստուծոյ եկեղեցին, ու կը տապալէի զայն:
כי הלא שמעתם את דרכי אשר התהלכתי מלפנים בין היהודים ואת אשר רדפתי על יתר את עדת אלהים ואבדתיה׃
14 Եւ հրէութեան մէջ կը յառաջդիմէի՝ աւելի քան իմ ցեղիս մէջ եղած շատ մը հասակակիցներս, գերազանցօրէն աւելի նախանձախնդիր ըլլալով հայրերուս աւանդութիւններուն:
ואהי הולך וחזק בדת היהודית על רבים מבני גילי בעמי בקנאתי הגדולה לקבלות אבותי׃
15 Բայց երբ Աստուած, (որ զատեց զիս մօրս որովայնէն եւ կանչեց իր շնորհքին միջոցով, )
אך כאשר היה רצון האלהים אשר הבדיל אתי מרחם אמי ויקראני בחסדו׃
16 բարեհաճեցաւ իր Որդին յայտնել ինծի, որպէսզի աւետեմ զայն հեթանոսներուն մէջ, իսկոյն՝ մարմինին եւ արիւնին հետ չխորհրդակցեցայ,
לגלות בי את בנו שאבשרנו בגוים מיד לא נועצתי עם בשר ודם׃
17 ո՛չ ալ Երուսաղէմ ելայ՝ ինձմէ առաջ առաքեալ եղողներուն քով, հապա Արաբիա գացի, ապա դարձեալ Դամասկոս վերադարձայ:
גם לא עליתי ירושלים אל אשר היו שליחים לפני כי אם הלכתי לערב ומשם שבתי אל דמשק׃
18 Յետոյ՝ երեք տարի ետք՝ Երուսաղէմ ելայ Պետրոսը տեսնելու, եւ տասնհինգ օր անոր հետ կեցայ:
אחרי כן מקץ שלש שנים עליתי ירושלים לראות את כיפא ואשב עמו חמשה עשר יום׃
19 Սակայն առաքեալներէն ուրիշ ո՛չ մէկը տեսայ, այլ միայն Յակոբոսը՝ Տէրոջ եղբայրը:
ואחר מן השליחים לא ראיתי זולתי את יעקב אחי אדנינו׃
20 Ինչ որ կը գրեմ ձեզի, ահա՛ Աստուծոյ առջեւ կը հաստատեմ, թէ չեմ ստեր:
ואשר אני כתב אליכם הנה נגד האלהים כי לא אכזב׃
21 Ապա գացի Սուրիայի ու Կիլիկիայի շրջանները:
אחרי כן באתי אל גלילות סוריא וקיליקיא׃
22 Ես դէմքով անծանօթ էի Հրէաստանի մէջ եղած Քրիստոսի եկեղեցիներուն.
אבל קהלות יהודה אשר במשיח הנה לא ידעו את פני׃
23 անոնք միայն լսած էին թէ “ա՛ն որ ժամանակին կը հալածէր մեզ, հիմա կ՚աւետէ այն հաւատքը՝ որ ատենօք կը տապալէր”,
רק זאת בלבד שמעו כי האיש ההוא אשר היה רדף אתנו מאז עתה הוא מבשר את האמונה אשר האבידה מלפנים׃
24 եւ ինձմով կը փառաւորէին Աստուած:
ויהללו בי את האלהים׃

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 1 >