< ԳԱՂԱՏԱՑԻՍ 6 >

1 Եղբայրնե՛ր, եթէ մարդ մը որեւէ յանցանքի մէջ բռնուի, դուք որ հոգեւոր էք՝ այդպիսին հեզութեա՛ն հոգիով ուղղեցէք. ուշադի՛ր եղիր դուն քեզի, որ դո՛ւն ալ չփորձուիս:
أَيُّهَا ٱلْإِخْوَةُ، إِنِ ٱنْسَبَقَ إِنْسَانٌ فَأُخِذَ فِي زَلَّةٍ مَا، فَأَصْلِحُوا أَنْتُمُ ٱلرُّوحَانِيِّينَ مِثْلَ هَذَا بِرُوحِ ٱلْوَدَاعَةِ، نَاظِرًا إِلَى نَفْسِكَ لِئَلَّا تُجَرَّبَ أَنْتَ أَيْضًا.١
2 Կրեցէ՛ք իրարու ծանրութիւնները, եւ ա՛յդպէս գործադրեցէք Քրիստոսի օրէնքը:
اِحْمِلُوا بَعْضُكُمْ أَثْقَالَ بَعْضٍ، وَهَكَذَا تَمِّمُوا نَامُوسَ ٱلْمَسِيحِ.٢
3 Արդարեւ եթէ մէկը՝ որ ոչի՛նչ է՝ կարծէ թէ ինք բա՛ն մըն է, ինքզինք կը խաբէ:
لِأَنَّهُ إِنْ ظَنَّ أَحَدٌ أَنَّهُ شَيْءٌ وَهُوَ لَيْسَ شَيْئًا، فَإِنَّهُ يَغُشُّ نَفْسَهُ.٣
4 Բայց իւրաքանչիւրը թող քննէ իր գործը, եւ ա՛յն ատեն պարծենայ՝ միայն ինքնիր վրայ, ո՛չ թէ ուրիշի վրայ.
وَلَكِنْ لِيَمْتَحِنْ كُلُّ وَاحِدٍ عَمَلَهُ، وَحِينَئِذٍ يَكُونُ لَهُ ٱلْفَخْرُ مِنْ جِهَةِ نَفْسِهِ فَقَطْ، لَا مِنْ جِهَةِ غَيْرِهِ.٤
5 որովհետեւ իւրաքանչիւրը պիտի կրէ ի՛ր բեռը:
لِأَنَّ كُلَّ وَاحِدٍ سَيَحْمِلُ حِمْلَ نَفْسِهِ.٥
6 Խօսքին աշակերտը հաղորդակից թող ընէ իր վարդապետը ամէն բարի բանի:
وَلَكِنْ لِيُشَارِكِ ٱلَّذِي يَتَعَلَّمُ ٱلْكَلِمَةَ ٱلْمُعَلِّمَ فِي جَمِيعِ ٱلْخَيْرَاتِ.٦
7 Մի՛ խաբուիք, Աստուած չի ծաղրուիր. որովհետեւ ի՛նչ որ մարդ կը սերմանէ, զա՛յն ալ պիտի հնձէ:
لَا تَضِلُّوا! ٱللهُ لَا يُشْمَخُ عَلَيْهِ. فَإِنَّ ٱلَّذِي يَزْرَعُهُ ٱلْإِنْسَانُ إِيَّاهُ يَحْصُدُ أَيْضًا.٧
8 Ա՛ն որ իր մարմինին համար կը սերմանէ, այդ մարմինէն ապականութիւն պիտի հնձէ. իսկ ա՛ն որ Հոգիին համար կը սերմանէ, այդ Հոգիէն յաւիտենական կեանք պիտի հնձէ: (aiōnios g166)
لِأَنَّ مَنْ يَزْرَعُ لِجَسَدِهِ فَمِنَ ٱلْجَسَدِ يَحْصُدُ فَسَادًا، وَمَنْ يَزْرَعُ لِلرُّوحِ فَمِنَ ٱلرُّوحِ يَحْصُدُ حَيَاةً أَبَدِيَّةً. (aiōnios g166)٨
9 Ուստի բարիք գործելէ չձանձրանա՛նք, քանի որ յատուկ ատենին պիտի հնձենք՝ եթէ չպարտասինք:
فَلَا نَفْشَلْ فِي عَمَلِ ٱلْخَيْرِ لِأَنَّنَا سَنَحْصُدُ فِي وَقْتِهِ إِنْ كُنَّا لَا نَكِلُّ.٩
10 Ուրեմն, քանի պատեհութիւն ունինք, բարի՛ք ընենք բոլորին, մա՛նաւանդ՝ հաւատքի ընտանիքէն եղողներուն:
فَإِذًا حَسْبَمَا لَنَا فُرْصَةٌ، فَلْنَعْمَلِ ٱلْخَيْرَ لِلْجَمِيعِ، وَلَا سِيَّمَا لِأَهْلِ ٱلْإِيمَانِ.١٠
11 Նայեցէ՛ք, ո՛րքան մեծ գիրերով գրեցի ձեզի՝ ի՛մ ձեռքովս:
اُنْظُرُوا، مَا أَكْبَرَ ٱلْأَحْرُفَ ٱلَّتِي كَتَبْتُهَا إِلَيْكُمْ بِيَدِي!١١
12 Բոլոր անոնք՝ որ կ՚ուզեն մարմինին համեմատ լաւ երեւնալ, կը հարկադրեն ձեզ որ թլփատուիք, միայն՝ որպէսզի չհալածուին Քրիստոսի խաչին համար:
جَمِيعُ ٱلَّذِينَ يُرِيدُونَ أَنْ يَعْمَلُوا مَنْظَرًا حَسَنًا فِي ٱلْجَسَدِ، هَؤُلَاءِ يُلْزِمُونَكُمْ أَنْ تَخْتَتِنُوا، لِئَلَّا يُضْطَهَدُوا لِأَجْلِ صَلِيبِ ٱلْمَسِيحِ فَقَطْ.١٢
13 Արդարեւ ո՛չ իսկ իրե՛նք՝ թլփատուածները կը պահեն Օրէնքը. բայց կ՚ուզեն որ դուք թլփատուիք, որպէսզի պարծենան ձեր մարմինով:
لِأَنَّ ٱلَّذِينَ يَخْتَتِنُونَ هُمْ لَا يَحْفَظُونَ ٱلنَّامُوسَ، بَلْ يُرِيدُونَ أَنْ تَخْتَتِنُوا أَنْتُمْ لِكَيْ يَفْتَخِرُوا فِي جَسَدِكُمْ.١٣
14 Բայց ես ամե՛նեւին պիտի չպարծենամ, այլ միայն մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի խաչով. անով աշխարհը խաչուած է ինծի համար, ես ալ՝ աշխարհի:
وَأَمَّا مِنْ جِهَتِي، فَحَاشَا لِي أَنْ أَفْتَخِرَ إِلَّا بِصَلِيبِ رَبِّنَا يَسُوعَ ٱلْمَسِيحِ، ٱلَّذِي بِهِ قَدْ صُلِبَ ٱلْعَالَمُ لِي وَأَنَا لِلْعَالَمِ.١٤
15 Որովհետեւ Քրիստոս Յիսուսով ո՛չ թլփատութիւնը որեւէ ազդեցութիւն ունի, ո՛չ անթլփատութիւնը, հապա՝ նոր արարած ըլլալը:
لِأَنَّهُ فِي ٱلْمَسِيحِ يَسُوعَ لَيْسَ ٱلْخِتَانُ يَنْفَعُ شَيْئًا وَلَا ٱلْغُرْلَةُ، بَلِ ٱلْخَلِيقَةُ ٱلْجَدِيدَةُ.١٥
16 Խաղաղութիւն ու ողորմութիւն բոլոր անոնց վրայ՝ որ այս կանոնին համաձայն կ՚ընթանան, եւ Աստուծոյ Իսրայէլին վրայ:
فَكُلُّ ٱلَّذِينَ يَسْلُكُونَ بِحَسَبِ هَذَا ٱلْقَانُونِ عَلَيْهِمْ سَلَامٌ وَرَحْمَةٌ، وَعَلَى إِسْرَائِيلِ ٱللهِ.١٦
17 Ասկէ ետք ո՛չ մէկը թող անհանգստացնէ զիս. որովհետեւ ես մարմինիս վրայ կը կրեմ Տէր Յիսուսի վէրքին սպիները:
فِي مَا بَعْدُ لَا يَجْلِبُ أَحَدٌ عَلَيَّ أَتْعَابًا، لِأَنِّي حَامِلٌ فِي جَسَدِي سِمَاتِ ٱلرَّبِّ يَسُوعَ.١٧
18 Եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգիին հետ: Ամէն:
نِعْمَةُ رَبِّنَا يَسُوعَ ٱلْمَسِيحِ مَعَ رُوحِكُمْ أَيُّهَا ٱلْإِخْوَةُ. آمِينَ.١٨

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 6 >