< ԳԱՂԱՏԱՑԻՍ 5 >

1 Ուստի հաստատո՛ւն կեցէք այն ազատութեամբ՝ որով Քրիստոս ազատեց մեզ, եւ դարձեալ ստրկութեան լուծին տակ մի՛ կաշկանդուիք:
ועתה עמדו נא בחרות אשר שחרר אתנו המשיח ואל תשובו להלכד בעל העבדות׃
2 Ահա՛ ես՝ Պօղոս, ձեզի կ՚ըսեմ. «Եթէ թլփատուիք, Քրիստոս ո՛չ մէկ օգուտ կ՚ունենայ ձեզի»:
הנה אני פולוס אמר לכם כי אם תמולו לא יועיל לכם המשיח׃
3 Եւ ամէն թլփատուող մարդու դարձեալ կը վկայեմ թէ պարտաւոր է գործադրել ամբո՛ղջ Օրէնքը:
ומעיד אני עוד הפעם בכל איש אשר ימול כי מחיב הוא לשמר את כל התורה׃
4 Քրիստոս ոչինչ դարձած է ձեզի համար, այսինքն ձեզմէ բոլոր անոնց՝ որ Օրէնքո՛վ արդարանալ կ՚ուզեն: Դուք շնորհքէն ինկած էք,
נגזרתם מן המשיח אתם המצטדקים בתורה נפלתם מן החסד׃
5 որովհետեւ մենք Հոգիին միջոցով կը սպասենք հաւատքո՛վ եղած արդարութեան յոյսին:
כי אנחנו ברוח ניחל מתוך האמונה לתקות הצדקה׃
6 Արդարեւ Քրիստոս Յիսուսի մէջ եղողին՝ ո՛չ թլփատութիւնը որեւէ ազդեցութիւն ունի, ո՛չ ալ անթլփատութիւնը, հապա հաւա՛տքը՝ որ կը ներգործէ սիրով:
כי במשיח איננה נחשבת לא המילה ולא הערלה כי אם האמונה הפעלת באהבה׃
7 Դուք լաւ կը վազէիք. ո՞վ կասեցուց ձեզ՝ որ ճշմարտութեան չանսաք:
היטבתם לרוץ מי חשך אתכם משמע אל האמת׃
8 Այս դրդումը անկէ չէ՝ որ ձեզ կանչեց:
הפתוי הזה איננו מאת הקרא אתכם׃
9 Քիչ մը խմորը ամբո՛ղջ զանգուածը կը խմորէ:
מעט שאר מחמץ הוא את כל העסה׃
10 Բայց ես ձեր մասին համոզուած եմ Տէրոջմով, թէ բնա՛ւ ուրիշ կերպ պիտի չմտածէք: Իսկ ա՛ն որ ձեզ կը վրդովէ՝ ո՛վ որ ըլլայ՝ պիտի կրէ իր դատապարտութիւնը:
מבטח אני בכם באדון שלא תהיה רוח אחרת עמכם והעכר אתכם ישא את עונו יהיה מי שיהיה׃
11 Սակայն, եղբայրնե՛ր, ա՛լ ինչո՞ւ կը հալածուիմ, եթէ ես տակաւին թլփատութիւն կը քարոզեմ. ուրեմն խաչին գայթակղութիւնը ոչնչացա՞ծ է:
ואני אחי אם אכריז עוד המילה על מה אהיה נרדף הלא אז מבטל מכשול הצלב׃
12 Երանի՜ թէ նոյնիսկ կտրուէին անո՛նք՝ որ ձեզ տակնուվրայ կ՚ընեն:
מי יתן ויכרתו המדיחים אתכם׃
13 Որովհետեւ դուք ազատութեա՛ն կանչուած էք, եղբայրնե՛ր. միայն թէ ձեր ազատութիւնը մարմինի ցանկութիւններու առիթ չըլլայ, հապա սիրո՛վ իրարու ծառայեցէք:
כי אתם אחי לחרות נקראתם ובלבד שלא תהיה החרות תאנה לבשר אלא שתעבדו איש את רעהו באהבה׃
14 Քանի որ ամբողջ Օրէնքը սա՛ մէկ խօսքին մէջ կը գործադրուի. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»:
כי כל התורה כלולה במצוה אחת והיא ואהבת לרעך כמוך׃
15 Բայց եթէ զիրար խածնէք եւ լափէք, զգուշացէ՛ք որ իրարմէ չսպառիք:
אבל אם תנשכו ותאכלו איש את אחיו ראו פן תכלו איש על ידי רעהו׃
16 Ուստի սա՛ կ՚ըսեմ. «Հոգիո՛վ ընթացէք, ու մարմինին ցանկութիւնը պիտի չգործադրէք»:
והנני אמר התהלכו ברוח ולא תמלאו את תאות הבשר׃
17 Որովհետեւ մարմինը կը ցանկայ Հոգիին հակառակ, ու Հոգին՝ մարմինին հակառակ. եւ ասոնք իրարու հակառակ են, որպէսզի չընէք ի՛նչ որ ուզէք:
כי הבשר מתאוה הפך מן הרוח והרוח הפך מן הבשר ושניהם מתקוממים זה לזה עד שלא תוכלו לעשות את אשר תחפצו׃
18 Բայց եթէ Հոգիէն առաջնորդուիք, ա՛լ Օրէնքին տակ չէք ըլլար:
ואם תנהגו על ידי הרוח אז אינכם תחת התורה׃
19 Մարմինին գործերը բացայայտ են. անոնք են՝ շնութիւն, պոռնկութիւն, անմաքրութիւն, ցոփութիւն,
וגלוים הם פעלי הבשר אשר הם נאוף זנות טמאה וזמה׃
20 կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, երկպառակութիւն, մրցակցութիւններ, զայրոյթ, հակառակութիւն, խռովութիւն, հերձուածներ,
עבודת אלילים וכשוף איבות ומצות וקנאה ורגז מריבות מחלקות וכתות׃
21 չար նախանձներ, մարդասպանութիւններ, արբեցութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՚ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը:
צרות עין ושפיכות דמים ושרון וזוללות ודומיהן אשר אמר עליהן כמו שאמרתי כבר כי עשי אלה לא ינחלו מלכות האלהים׃
22 Բայց Հոգիին պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն,
ופרי הרוח אהבה שמחה ושלום ארך רוח ונדיבות וחסד ואמונה׃
23 քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներու դէմ Օրէնք չկայ:
וענוה ופרישות אין תורה לנגד עשי אלה׃
24 Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ:
ואשר הם למשיח צלבו את בשרם עם כל תשוקתיו ותאותיו׃
25 Եթէ Հոգիով կ՚ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն:
אם נחיה ברוח נתהלכה גם ברוח׃
26 Սնափառ չըլլա՛նք՝ զիրար գրգռելով եւ իրարու նախանձելով:
ולא נרדף אחרי כבוד שוא להכעיס איש את רעהו ולקנא איש את רעהו׃

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 5 >