< ԳԱՂԱՏԱՑԻՍ 4 >

1 Բայց այնքան ատեն որ ժառանգորդը մանուկ է, կ՚ըսեմ թէ ոչինչով կը տարբերի ստրուկէ մը, թէպէտ բոլորին տէրն է.
ואני אמר היורש כל עת היותו קטן אין הבדל בינו ובין העבד אף אם הוא אדון הכל׃
2 հապա խնամակալներու եւ հոգատարներու հեղինակութեան տակ է՝ մինչեւ հօրը ճշդած պայմանաժամը:
אלא הוא תחת יד אמנים ופקידי הבית עד לזמן המיעד לו מאת אביו׃
3 Նոյնպէս ալ մենք, երբ մանուկ էինք, աշխարհի սկզբունքներուն տակ ստրուկ էինք:
ככה גם אנחנו בעוד היותנו קטנים היינו משעבדים ליסדות העולם׃
4 Բայց երբ ժամանակը լրումին հասաւ, Աստուած ղրկեց իր Որդին՝ որ կնոջմէ ծնաւ եւ Օրէնքին տակ մտաւ,
ובמלאת העת שלח האלהים את בנו אשר נולד מאשה ונתן תחת יד התורה׃
5 որպէսզի փրկանքով գնէ Օրէնքին տակ եղողները. որպէսզի մենք որդեգրութի՛ւնը ստանանք:
לפדות את אשר היו תחת יד התורה למען נקבל את משפט הבנים׃
6 Եւ քանի որ դուք որդիներ էք, Աստուած ձեր սիրտերուն մէջ ղրկեց իր Որդիին Հոգին, որ կ՚աղաղակէ. «Աբբա՛, Հա՛յր»:
ויען כי בנים אתם שלח האלהים בלבבכם את רוח בנו הקורא אבא אבינו׃
7 Հետեւաբար ա՛լ ստրուկ չես, հապա՝ որդի. ու եթէ որդի, ուրեմն՝ Աստուծոյ ժառանգորդը Քրիստոսի միջոցով:
לכן אינך עוד עבד כי אם בן ואם בן אתה הנך גם יורש האלהים על ידי המשיח׃
8 Ուրեմն այն ատեն երբ չէիք ճանչնար Աստուած, կը ծառայէիք անոնց՝ որ բնութեամբ աստուածներ չէին:
הן לפנים באין דעת אלהים הייתם עבדים את אשר בעצמותם אינם אלהים׃
9 Սակայն հիմա որ ճանչցաք Աստուած, կամ մա՛նաւանդ՝ ճանչցուեցաք Աստուծմէ, ի՞նչպէս կը վերադառնաք այն տկար եւ աղքատ սկզբունքներուն, որոնց դարձեալ կ՚ուզէք ստրուկ ըլլալ:
ועתה אחרי ידעתם את האלהים ויותר אחרי שנודעתם לאלהים איך תשובו אל היסדות הרפים והדלים ההם אשר תרצו להכנע להם מחדש׃
10 Կը պահէք օրերը, ամիսները, ժամանակներն ու տարիները.
ימים אתם שמרים וחדשים ומועדים ושנים׃
11 կը վախնամ ձեզի համար, որ գուցէ զուր տեղը աշխատած ըլլամ ձեր վրայ:
מתירא אני פן לריק עמלתי בכם׃
12 Եղբայրնե՛ր, կ՚աղերսե՛մ ձեզի, ինծի՛ պէս եղէք, որովհետեւ ես ալ ձեզի պէս եղայ. դուք բնա՛ւ վնասած չէք ինծի:
היו נא כמוני כי גם אני כמוכם מתחנן אני לכם אחי לא הרעתם לי מאומה׃
13 Դուք գիտէք թէ ի՛նչպէս՝ մարմինիս տկարութեամբ՝ աւետարանեցի ձեզի առաջին անգամ.
אתם ידעתם אשר בחלשת בשרי בשרתי לכם את הבשורה לראשונה׃
14 բայց մարմինիս վրայ կրած փորձութիւնս չանարգեցիք, ո՛չ ալ պժգացիք. հապա Աստուծոյ հրեշտակի մը պէս ընդունեցիք զիս, Քրիստոս Յիսուսի պէս:
ואתם לא בזיתם את נסיוני אשר נסיתי בבשרי ולא געלתם אתו כי אם קבלתם אתי כמלאך אלהים כמשיח ישוע׃
15 Ուստի ո՞ւր է՝՝ ձեր այդ ատենուան երանութիւնը. քանի որ ես կը վկայեմ ձեզի թէ եթէ կարելի ըլլար՝ ձեր աչքե՛րը պիտի խլէիք եւ զանոնք ինծի տայիք:
ועתה איה אשרכם כי מעיד אני עליכם אשר אם יכלתם הייתם עקרים את עיניכם לתתן לי׃
16 Միթէ ձեր թշնամի՞ն եղայ՝ ձեզի ճշմարտութիւնը խօսելով:
ועתה הנהייתי לכם לאיב בדברי אמת אליכם׃
17 Անոնք նախանձախնդիր են ձեզի հանդէպ, բայց ո՛չ բարի նպատակով. նոյնիսկ կ՚ուզեն մեզ վտարել, որպէսզի նախանձախնդիր ըլլաք իրե՛նց հանդէպ:
אינם מקנאים לכם לטובה כי חפצם להפריד אתכם מעלינו למען תהיו מקנאים להם׃
18 Սակայն լաւ է նախանձախնդիր ըլլալ բարիին հանդէպ՝ ամէ՛ն ատեն, եւ ո՛չ թէ միայն երբ ձեր մէջ ներկայ եմ:
אבל טוב לקנא תמיד לטובה ולא לבד בהיותו אצלכם׃
19 Որդեակնե՛րս, ձեզի համար դարձեալ երկունքի ցաւ կը քաշեմ, մինչեւ որ Քրիստոս ձեր մէջ կերպաւորուի:
בני אשר אני מחולל שנית עד כי יוצר בכם המשיח׃
20 Կ՚ուզէի հիմա ձեր մէջ ներկայ ըլլալ ու շեշտս փոխել, որովհետեւ ձեր մասին վարանումի մէջ եմ:
אמנה חפצתי להיות עתה אצלכם לשנות את קול דברי כי נבוך אני בכם׃
21 Ըսէ՛ք ինծի, դուք որ կ՚ուզէք Օրէնքին տակ ըլլալ, Օրէնքը չէ՞ք լսեր.
אמרו לי אתם החפצים להיות משעבדים לתורה הלא שמעתם את התורה׃
22 որովհետեւ գրուած է թէ Աբրահամ երկու որդի ունէր, մէկը՝ աղախինէն, միւսը՝ ազատ կնոջմէն:
כי כתוב שהיו לאברהם שני בנים האחד מן האמה והשני מן החפשיה׃
23 Բայց ա՛ն որ աղախինէն էր՝ մարմինին համեմատ ծնած էր, իսկ ա՛ն որ ազատ կնոջմէն էր՝ խոստումով:
ואשר לאמה הוא נולד לפי הבשר ואשר לחפשיה על פי ההבטחה׃
24 Ասոնց մեկնութիւնը այլաբանօրէն կ՚ըլլայ, քանի որ ասոնք երկու Ուխտերն են. մէկը՝ Սինա լեռնէն, որ Հագա՛րն է, ստրկութեա՛ն համար կը ծնանի.
והדברים הם לרמז כי שתי הבריתות הנה האחת מן הר סיני היולדת לעבדות והיא הגר׃
25 որովհետեւ Հագար՝ Սինա լեռն է, Արաբիայի մէջ, ու կը համապատասխանէ այժմու Երուսաղէմին, եւ ստրկութեան մէջ է իր զաւակներուն հետ:
כי הגר סיני הר בערב הוא והוא כנגד ירושלים של עתה כי היא בעבדות עם בניה׃
26 Բայց վերին Երուսաղէմը, որ մեր բոլորին մայրն է, ազատ է:
אבל ירושלים של מעלה היא חפשיה והיא אם כלנו׃
27 Արդարեւ գրուած է. «Ուրախացի՛ր, չծնանող ամո՛ւլ. պոռթկա՛ ցնծութեամբ եւ գոչէ՛, երկունքի ցաւ չքաշո՛ղ. որովհետեւ լքեալին զաւակները շա՛տ աւելի են՝ քան ամուսին ունեցողին զաւակները»:
כי כתוב רני עקרה לא ילדה פצחי רנה וצהלי לא חלה כי רבים בני שוממה מבני בעולה׃
28 Ուրեմն մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պէս խոստումի զաւակներ ենք:
ואנחנו אחי הננו כיצחק בני ההבטחה׃
29 Բայց ինչպէս այն ատեն մարմինին համեմատ ծնածը կը հալածէր ան՝ որ Հոգիին համեմատ ծնած էր, նոյնպէս ալ հիմա:
וכאשר הנולד לפי הבשר אז היה רדף את הנולד לפי הרוח כן הוא גם עתה׃
30 Սակայն ի՞նչ կ՚ըսէ Գիրքը. «Վտարէ՛ այդ աղախինը եւ անոր որդին, քանի որ աղախինին որդին ժառանգորդ պիտի չըլլայ ազատ կնոջ որդիին հետ»:
אבל הכתוב מה הוא אמר גרש האמה ואת בנה כי לא יירש בן האמה עם בן החפשיה׃
31 Ուրեմն, եղբայրնե՛ր, մենք աղախինին զաւակները չենք, հապա՝ ազատ կնոջ:
על כן אחי לא בני האמה אנחנו כי אם בני החפשיה׃

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 4 >