< ԳԱՂԱՏԱՑԻՍ 3 >

1 Ո՛վ անմիտ Գաղատացիներ, ո՞վ ձեզ հմայեց, մինչդեռ ձեր մէջ, ձեր աչքերուն առջեւ Յիսուս Քրիստոս նախապէս նկարագրուեցաւ՝ խաչուած:
يَاأَهْلَ غَلاَطِيَّةَ الأَغْبِيَاءَ! مَنْ سَحَرَ عُقُولَكُمْ، أَنْتُمُ الَّذِينَ قَدْ رُسِمَ أَمَامَ أَعْيُنِكُمْ يَسُوعُ الْمَسِيحُ وَهُوَ مَصْلُوبٌ؟١
2 Սա՛ միայն կ՚ուզեմ սորվիլ ձեզմէ.- դուք Հոգին ստացաք Օրէնքին գործերո՞վ թէ հաւատքին հնազանդելով:
أُرِيدُ أَنْ أَسْتَعْلِمَ مِنْكُمْ هَذَا الأَمْرَ فَقَطْ: أَعَلَى أَسَاسِ الْعَمَلِ بِمَا فِي الشَّرِيعَةِ نِلْتُمُ الرُّوحَ، أَمْ عَلَى أَسَاسِ الإِيمَانِ بِالْبِشَارَةِ؟٢
3 Այդքան անմի՞տ էք. Հոգիով սկսաք, եւ հիմա մարմինո՞վ կ՚աւարտէք:
أَإِلَى هَذَا الْحَدِّ أَنْتُمْ أَغْبِيَاءُ؟ أَبَعْدَمَا ابْتَدَأْتُمْ بِالرُّوحِ تُكَمَّلُونَ بِالْجَسَدِ؟٣
4 Զո՞ւր տեղը այդքան չարչարուեցաք (եթէ զուր տեղն ալ ըլլար):
وَهَلْ كَانَ اخْتِبَارُكُمُ الطَّوِيلُ بِلاَ جَدْوَى، إِنْ كَانَ حَقّاً بِلاَ جَدْوَى؟٤
5 Ուրեմն ա՛ն՝ որ ձեզի Հոգին կը հայթայթէ ու ձեր մէջ հրաշքներ կը գործէ, միթէ ձեր կատարած Օրէնքի գործերո՞ւն համար կ՚ընէ, թէ հաւատքի հնազանդութեան համար.
فَذَاكَ الَّذِي يَهَبُكُمُ الرُّوحَ، وَيُجْرِي مُعْجِزَاتٍ فِي مَا بَيْنَكُمْ، أَيَفْعَلُ ذَلِكَ عَلَى أَسَاسِ أَعْمَالِ الشَّرِيعَةِ أَمْ عَلَى أَسَاسِ الإِيمَانِ بِالبِشَارَةِ؟٥
6 ինչպէս Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ անոր:
كَذَلِكَ «آمَنَ إِبْرَاهِيمُ بِاللهِ، فَحُسِبَ لَهُ ذَلِكَ بِرّاً».٦
7 Ուրեմն գիտցէ՛ք թէ անոնք որ հաւատքէն են՝ անո՛նք են Աբրահամի որդիները:
فَاعْلَمُوا إِذَنْ أَنَّ الَّذِينَ هُمْ عَلَى مَبْدَأِ الإِيمَانِ هُمْ أَبْنَاءُ إِبْرَاهِيمَ فِعْلاً.٧
8 Գիրքը, նախատեսելով թէ Աստուած հեթանոսները պիտի արդարացնէ հաւատքի միջոցով, նախապէս աւետեց Աբրահամի՝ ըսելով. «Քեզմո՛վ պիտի օրհնուին բոլոր ազգերը»:
ثُمَّ إِنَّ الْكِتَابَ، إِذْ سَبَقَ فَرَأَى أَنَّ اللهَ سَوْفَ يُبَرِّرُ الأُمَمَ عَلَى أَسَاسِ الإِيمَانِ، بَشَّرَ إِبْرَاهِيمَ سَلَفاً بِقَوْلِهِ: «فِيكَ تَتَبَارَكُ جَمِيعُ الأُمَمِ!»٨
9 Ուստի անոնք որ հաւատքէն են՝ կ՚օրհնուին հաւատացեալ Աբրահամի հետ:
إِذَنِ الَّذِينَ هُمْ عَلَى مَبْدَأِ الإِيمَانِ يُبَارَكُونَ مَعَ إِبْرَاهِيمَ الْمُؤْمِنِ.٩
10 Որովհետեւ բոլոր անոնք որ Օրէնքին գործերէն են՝ անէծքի տակ են, քանի որ գրուած է. «Անիծեա՛լ ըլլայ ո՛վ որ չի յարատեւեր Օրէնքի գիրքին բոլոր գրուածներուն մէջ՝ զանոնք գործադրելու համար»:
أَمَّا جَمِيعُ الَّذِينَ عَلَى مَبْدَأِ أَعْمَالِ الشَّرِيعَةِ، فَإِنَّهُمْ تَحْتَ اللَّعْنَةِ، لأَنَّهُ قَدْ كُتِبَ: «مَلْعُونٌ كُلُّ مَنْ لاَ يَثْبُتُ عَلَى الْعَمَلِ بِكُلِّ مَا هُوَ مَكْتُوبٌ فِي كِتَابِ الشَّرِيعَةِ!»١٠
11 Իսկ բացայայտ է թէ ո՛չ մէկը կ՚արդարանայ Աստուծոյ առջեւ Օրէնքով, քանի որ “արդարը հաւատքո՛վ պիտի ապրի”:
أَمَّا أَنَّ أَحَداً لاَ يَتَبَرَّرُ عِنْدَ اللهِ بِفَضْلِ الشَّرِيعَةِ، فَذَلِكَ وَاضِحٌ، لأَنَّ «مَنْ تَبَرَّرَ بِالإِيمَانِ فَبِالإِيمَانِ يَحْيَا».١١
12 Բայց Օրէնքը հաւատքէն չէ, հապա՝ “այն մարդը որ կը գործադրէ զանոնք՝ պիտի ապրի անոնցմով”:
وَلَكِنَّ الشَّرِيعَةَ لاَ تَقُومُ عَلَى مَبْدَأ الإِيمَانِ، بَلْ «مَنْ عَمِلَ بِهَذِهِ الوَصَايَا، يَحْيَا بِهَا».١٢
13 Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեա՛լ է ո՛վ որ փայտէն կը կախուի»)
إِنَّ الْمَسِيحَ حَرَّرَنَا بِالْفِدَاءِ مِنْ لَعْنَةِ الشَّرِيعَةِ، إِذْ صَارَ لَعْنَةً عِوَضاً عَنَّا، لأَنَّهُ قَدْ كُتِبَ: «مَلْعُونٌ كُلُّ مَنْ عُلِّقَ عَلَى خَشَبَةٍ»،١٣
14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը գայ հեթանոսներուն վրայ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով. որպէսզի մե՛նք ալ ստանանք Հոգիին խոստումը՝ հաւատքի միջոցով:
لِكَيْ تَصِلَ بَرَكَةُ إِبْرَاهِيمَ إِلَى الأُمَمِ فِي الْمَسِيحِ يَسُوعَ، فَنَنَالَ عَنْ طَرِيقِ الإِيمَانِ الرُّوحَ الْمَوْعُودَ.١٤
15 Մարդոց սովորութեան համաձայն կը խօսիմ, եղբայրնե՛ր: Նոյնիսկ մարդո՛ւ մը վաւերացուցած կտակը ո՛չ մէկը կը ջնջէ, կամ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ՚աւելցնէ:
أَيُّهَا الإِخْوَةُ، بِمَنْطِقِ الْبَشَرِ أَقُولُ إِنَّهُ حَتَّى الْعَهْدُ الَّذِي يُقِرُّهُ إِنْسَانٌ، لاَ أَحَدَ يُلْغِيهِ أَوْ يَزِيدُ عَلَيْهِ.١٥
16 Ուրեմն խոստումները եղան Աբրահամի՛ եւ անոր զարմին: Չ՚ըսեր. «Եւ քու զարմերուդ», այսինքն՝ շատերո՛ւ: Հապա կը խօսի մէ՛կ զարմի մասին. «Եւ քու զարմիդ», որ Քրիստո՛ս է:
وَقَدْ وُجِّهَتِ الْوُعُودُ لإِبْرَاهِيمَ وَنَسْلِهِ، وَلاَ يَقُولُ «وَلِلأَنْسَالِ» كَأَنَّهُ يُشِيرُ إِلَى كَثِيرِينَ، بَلْ يُشِيرُ إِلَى وَاحِدٍ، إِذْ يَقُولُ «وَلِنَسْلِكَ»، يَعْنِي الْمَسِيحَ.١٦
17 Բայց սա՛ կ՚ըսեմ. այն ուխտը՝ որ նախապէս Աստուծմէ վաւերացուեցաւ Քրիստոսով, չի կրնար չորս հարիւր երեսուն տարի ետք անվաւեր դառնալ Օրէնքէն՝ խոստումը ոչնչացնելով:
فَمَا أَقُولُهُ هُوَ هَذَا: إِنَّ عَهْداً سَبَقَ أَنْ أَقَرَّهُ اللهُ لاَ تَنْقُضُهُ الشَّرِيعَةُ الَّتِي جَاءَتْ بَعْدَهُ بِأَرْبَعِ مِئَةٍ وَثَلاَثِينَ سَنَةً، وَكَأَنَّهَا تُلْغِي الْوَعْدَ.١٧
18 Որովհետեւ եթէ ժառանգութիւնը Օրէնքէն է, ուրեմն ա՛լ խոստումէն չէ. բայց Աստուած խոստումո՛վ շնորհեց զայն Աբրահամի:
فَلَوْ كَانَ الْمِيرَاثُ يَتِمُّ عَلَى مَبْدَأِ الشَّرِيعَةِ، لَمَا كَانَ الأَمْرُ مُتَعَلِّقاً بَعْدُ بِالْوَعْدِ. غَيْرَ أَنَّ اللهَ، بِالْوَعْدِ، أَنْعَمَ بِالْمِيرَاثِ عَلَى إِبْرَاهِيمَ.١٨
19 Հապա ինչո՞ւ տրուեցաւ Օրէնքը: Ան աւելցաւ՝ օրինազանցութիւնները յայտնելու համար, (մինչեւ որ գար այն զարմը՝ որուն եղած էր խոստումը, ) եւ հրեշտակներու կողմէ պատուիրուեցաւ միջնորդի մը ձեռքով:
فَلِمَاذَا الشَّرِيعَةُ إِذَنْ؟ إِنَّهَا فَقَطْ أُضِيفَتْ إِظْهَاراً لِلْمَعَاصِي، إِلَى أَنْ يَجِيءَ «النَّسْلُ» الَّذِي قُطِعَ لَهُ الْوَعْدُ، وَقَدْ رُتِّبَتْ بِمَلاَئِكَةٍ وَعَلَى يَدِ وَسِيطٍ.١٩
20 Իսկ միջնորդը՝ միայն մէ՛կ անձի միջնորդ չէ. սակայն Աստուած մէկ է:
وَلكِنْ، عِنْدَمَا يَصْدُرُ الْوَعْدُ مِنْ جَانِبٍ وَاحِدٍ، فَلاَ لُزُومَ لِوَسِيطٍ. وَالْوَاعِدُ هُنَا هُوَ اللهُ وَحْدَهُ.٢٠
21 Ուրեմն Օրէնքը հակառա՞կ է Աստուծոյ խոստումներուն: Ամե՛նեւին. քանի որ եթէ տրուած ըլլար այնպիսի Օրէնք մը՝ որ կարենար կեանք տալ, այն ատեն ի՛րապէս արդարութիւնը Օրէնքով կ՚ըլլար:
فَهَلْ تُنَاقِضُ الشَّرِيعَةُ وُعُودَ اللهِ؟ حَاشَا! فَلَوْ أُعْطِيَتْ شَرِيعَةٌ قَادِرَةٌ أَنْ تُحْيِيَ، لَكَانَ الْبِرُّ بِالْحَقِيقَةِ عَلَى مَبْدَأِ الشَّرِيعَةِ.٢١
22 Բայց Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ, որպէսզի Յիսուս Քրիստոսի հաւատքով եղած խոստումը տրուի հաւատացեալներուն:
وَلَكِنَّ الْكِتَابَ حَبَسَ الْجَمِيعَ تَحْتَ الْخَطِيئَةِ، حَتَّى إِنَّ الْوَعْدَ، عَلَى أَسَاسِ الإِيمَانِ بِيَسُوعَ الْمَسِيحِ، يُوهَبُ لِلَّذِينَ يُؤْمِنُونَ.٢٢
23 Բայց հաւատքին գալէն առաջ՝ Օրէնքին տակ պահպանուած էինք, փակուած այն հաւատքէն՝ որ յետագային պիտի յայտնուէր:
فَقَبْلَ مَجِيءِ الإِيمَانِ، كُنَّا تَحْتَ حِرَاسَةِ الشَّرِيعَةِ، مُحْتَجَزِينَ إِلَى أَنْ يُعْلَنَ الإِيمَانُ الَّذِي كَانَ إِعْلاَنُهُ مُنْتَظَراً.٢٣
24 Հետեւաբար Օրէնքը եղաւ մեր դաստիարա՛կը՝ մեզ առաջնորդելու Քրիստոսի, որպէսզի մենք հաւատքո՛վ արդարանանք:
إِذَنْ، كَانَتِ الشَّرِيعَةُ هِيَ مُؤَدِّبُنَا حَتَّى مَجِيءِ الْمَسِيحِ، لِكَيْ نُبَرَّرَ عَلَى أَسَاسِ الإِيمَانِ.٢٤
25 Բայց հաւատքին գալէն ետք՝ այլեւս դաստիարակի տակ չենք,
وَلَكِنْ بَعْدَمَا جَاءَ الإِيمَانُ، تَحَرَّرْنَا مِنْ سُلْطَةِ الْمُؤَدِّبِ.٢٥
26 որովհետեւ դուք բոլորդ Աստուծոյ որդիներ էք՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով.
فَإِنَّكُمْ جَمِيعاً أَبْنَاءُ اللهِ بِالإِيمَانِ بِالْمَسِيحِ يَسُوعَ.٢٦
27 քանի որ դուք բոլորդ՝ որ Քրիստոսով մկրտուեցաք, Քրիստո՛սը հագաք:
لأَنَّكُمْ، جَمِيعَ الَّذِينَ تَعَمَّدْتُمْ فِي الْمَسِيحِ، قَدْ لَبِسْتُمُ الْمَسِيحَ.٢٧
28 Ա՛լ ո՛չ Հրեայ կայ, ո՛չ Յոյն. ո՛չ ստրուկ կայ, ո՛չ ազատ. ո՛չ արու կայ, ո՛չ էգ. որովհետեւ դուք բոլորդ մէկ էք Քրիստոս Յիսուսով:
لاَ فَرْقَ بَعْدَ الآنَ بَيْنَ يَهُودِيٍّ وَيُونَانِيٍّ، أَوْ عَبْدٍ وَحُرٍّ، أَوْ ذَكَرٍ وَأُنْثَى، لأَنَّكُمْ جَمِيعاً وَاحِدٌ فِي الْمَسِيحِ يَسُوعَ.٢٨
29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զարմն էք, եւ խոստումին համաձայն՝ ժառանգորդներ:
فَإِذَا كُنْتُمْ لِلْمَسِيحِ، فَأَنْتُمْ إِذَنْ نَسْلُ إِبْرَاهِيمَ وَحَسَبَ الْوَعْدِ وَارِثُونَ.٢٩

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 3 >