< ԳԱՂԱՏԱՑԻՍ 2 >

1 Յետոյ, տասնչորս տարի ետք, դարձեալ բարձրացայ Երուսաղէմ՝ Բառնաբասի հետ, Տիտոսն ալ միասին առնելով:
אחרי כן מקץ ארבע עשרה שנה שבתי ועליתי לירושלים עם בר נבא ואקח אתי גם את טיטוס׃
2 Բարձրացած էի յայտնութեամբ, եւ անոնց ներկայացուցի այն աւետարանը՝ որ հեթանոսներուն մէջ կը քարոզեմ. բայց առանձին անոնց՝ որ երեւելիներ էին, որպէսզի ընդունայն չվազեմ կամ վազած չըլլամ:
ואעל שמה על פי מחזה ואשים לפניהם את הבשורה אשר קראתי בגוים וביחוד שמתיה לפני החשובים שבהם פן תהיה לריק מרוצתי אשר ארוץ או רצתי׃
3 Բայց ո՛չ իսկ ինծի հետ եղող Տիտոսը, որ Յոյն էր, հարկադրուեցաւ թլփատուիլ՝
אבל גם טיטוס אשר אתי אף כי יוני הוא לא הכרח להמול׃
4 գաղտնի ներս բերուած սուտ եղբայրներուն պատճառով, որոնք ներս սպրդած էին՝ լրտեսելու համար Քրիստոս Յիսուսով մեր ունեցած ազատութիւնը, որպէսզի ստրուկ ընեն մեզ.
מפני אחי השקר הנכנסים בסתר בתוכנו אשר באו לרגל את חרותנו אשר לנו בישוע המשיח למען העבידנו׃
5 անոնց տեղի չտուինք՝ նոյնիսկ քիչ մը ատեն՝՝ ենթարկուելով, որպէսզի աւետարանին ճշմարտութիւնը ձեր մէջ մնայ:
אשר לא סרנו למשמעתם אף לא שעה אחת למען אשר תעמד בקרבכם אמתה של הבשורה׃
6 Իսկ անոնք որ կը կարծուէին բա՛ն մը ըլլալ - ինչ որ էին՝ ատիկա ինծի հարց չէ, քանի որ Աստուած մարդոց աչառութիւն չ՚ըներ -, այնպէս կարծուածները աւելի ոչինչ հաղորդեցին ինծի.
ומאת הנחשבים להיות מה יהיו מי שיהיו אינני חושש לזה כי האלהים לא ישא פני איש לי לא הוסיפו החשובים מאומה׃
7 հապա՝ ընդհակառակը, երբ տեսան թէ անթլփատներուն աւետարանը ինծի վստահուած է, ինչպէս Պետրոսի ալ՝ թլփատուածներունը,
ותהי להפך בראותם כי הפקדה לי הבשורה אל הערלים כמו שהפקד כיפא אל המולים׃
8 (որովհետեւ ա՛ն որ ներգործեց Պետրոսի մէջ՝ թլփատուածներուն առաքելութեան համար, նոյնպէս ներգործեց իմ մէջս՝ հեթանոսներուն հանդէպ, )
כי הפעל בכיפא לשלחו אל המולים הוא פעל גם בי לשלחני אל הגוים׃
9 ու երբ Յակոբոս, Կեփաս եւ Յովհաննէս, որոնք սիւներ կարծուած էին, գիտակցեցան ինծի տրուած շնորհքին, իրենց աջ ձեռքը տուին ինծի ու Բառնաբասի՝ իբր նշան հաղորդակցութեան, որպէսզի մենք քարոզենք հեթանոսներուն, իսկ իրենք՝ թլփատուածներուն:
וכאשר ידעו יעקב וכיפא ויוחנן הנחשבים לעמודים את החסד הנתן לי נתנו לי ולבר נבא את יד ימינם ונאות כי נלך אנחנו לגוים והמה למולים׃
10 Միայն թէ կ՚ուզէին որ աղքատները յիշենք, ինչ որ ես ալ փութացի ընել:
רק שנזכר את האביונים אשר גם שקדתי לעשותה׃
11 Սակայն երբ Պետրոս եկաւ Անտիոք՝ ես դիմադարձեցի անոր, որովհետեւ պարսաւելի էր:
וכאשר בא כיפא לאנטיוכיא הוכחתי אל פניו דרכו מפני שהיה בו אשם׃
12 Արդարեւ Յակոբոսի քովէն ոմանց գալէն առաջ՝ ինք հեթանոսներուն հետ անխտրաբար կ՚ուտէր. բայց երբ եկան՝ ընկրկեցաւ եւ ինքզինք զատեց, թլփատուածներէն վախնալով:
כי לפני בא אנשים מאת יעקב היה אכל עם הגוים יחדו וכבאם היה מתרחק ופורש מהם מיראתו את בני המילה׃
13 Միւս Հրեաներն ալ նոյնպէս անոր հետ կեղծեցին, ա՛յնքան՝ որ Բառնաբաս ալ անոնց կեղծիքէն տպաւորուեցաւ:
ויכחשו עמו גם שאר היהודים עד כי בר נבא גם הוא נדח אחרי כחשם׃
14 Բայց երբ տեսայ թէ ուղիղ չեն ընթանար՝ աւետարանին ճշմարտութեան համաձայն, բոլորին առջեւ Պետրոսի ըսի. «Եթէ դուն՝ որ Հրեայ ես՝ հեթանոսներու պէս կ՚ապրիս, եւ ո՛չ թէ Հրեաներու պէս, ինչո՞ւ կը հարկադրես հեթանոսները՝ որ Հրեաներու պէս ապրին»:
אכן בראותו את אשר לא ישרו לכת כאמתה של הבשורה אמרתי אל כיפא בפני כל אם אתה היהודי תתנהג כנכרי ולא כיהודי למה תכריח את הגוים להתנהג כיהודים׃
15 Մենք՝ որ բնիկ Հրեաներ ենք, եւ ո՛չ թէ հեթանոս մեղաւորներ,
הן מזרע היהודים אנחנו ולא חטאים מן הגוים׃
16 գիտնալով թէ մարդ Օրէնքին գործերով չէ որ կ՚արդարանայ, հապա Յիսուս Քրիստոսի հաւատքով, մե՛նք ալ հաւատացինք Քրիստոս Յիսուսի՝ որպէսզի արդարանանք Քրիստոսի՛ հաւատքով, ո՛չ թէ Օրէնքին գործերով. որովհետեւ Օրէնքին գործերով ո՛չ մէկը պիտի արդարանայ:
ומדעתנו כי לא יצדק אדם מתוך מעשי התורה כי אם באמונת ישוע המשיח גם אנחנו האמנו במשיח ישוע למען נצדק מאמונת המשיח ולא ממעשי התורה כי ממעשי התורה לא יצדק כל בשר׃
17 Իսկ եթէ մենք ալ՝ Քրիստոսով արդարանալու մեր ջանքին մէջ՝ մեղաւոր գտնուինք, ուրեմն Քրիստոս մեղքի սպասարկո՞ւ կ՚ըլլայ: Ամե՛նեւին:
ואם בבקשנו להצדק במשיח נמצא גם אנחנו חטאים הנה המשיח משרת החטא חלילה׃
18 Քանի որ եթէ իմ քակած բաներս դարձեալ կառուցանեմ, ես զիս օրինազանց կը դարձնեմ:
כי אם אשוב ואבנה את מה שסתרתי אני עשה את עצמי פשע׃
19 Որովհետեւ ես՝ Օրէնքին միջոցով՝ մեռայ Օրէնքին, որպէսզի ապրիմ Աստուծոյ համար:
כי מתי אני לתורה על ידי התורה למען אחיה לאלהים׃
20 Քրիստոսի հետ խաչուեցայ. սակայն կ՚ապրի՛մ, բայց ա՛լ ո՛չ թէ ես՝ հապա Քրիստո՛ս կ՚ապրի իմ մէջս: Իսկ այն կեանքը որ հիմա մարմինովս կ՚ապրիմ՝ Աստուծոյ Որդիին հաւատքով կ՚ապրիմ, որ սիրեց զիս եւ ինքզինք ընծայեց ինծի համար:
עם המשיח נצלבתי ואין עוד אנכי החי כי אם המשיח הוא חי בקרבי ואשר אני חי עתה בבשר אחיה באמונת בן אלהים אשר אהבני ויתן את נפשו בעדי׃
21 Ես Աստուծոյ շնորհքը չեմ ջնջեր. որովհետեւ եթէ արդարութիւնը Օրէնքէն է, ուրեմն Քրիստոս ընդունայն մեռաւ:
לא אמאס את חסד האלהים כי אלו תהיה על ידי התורה צדקה הנה חנם מת המשיח׃

< ԳԱՂԱՏԱՑԻՍ 2 >