< ԵՓԵՍԱՑԻՍ 6 >

1 Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն՝ Տէրոջմով, որովհետեւ ա՛յդ է իրաւացին:
שמעו בנים אל הוריכם באדנינו כי ארח ישר הוא׃
2 Պատուէ՛ հայրդ ու մայրդ, (որ առաջին պատուիրանն է խոստումով, )
כבד את אביך ואת אמך זאת היא המצוה הראשונה אשר לה ההבטחה׃
3 որպէսզի բարիք ըլլայ քեզի, ու երկար ապրիս երկրի վրայ:
למען ייטב לך ולמען יאריכן ימיך על האדמה׃
4 Եւ դո՛ւք, հայրե՛ր, մի՛ բարկացնէք ձեր զաւակները, հապա մեծցուցէ՛ք զանոնք Տէրոջ կրթութեամբ ու խրատով:
ואתם האבות אל תכעיסו את בניכם אך גדלום במוסר אדנינו ובתוכחתו׃
5 Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն՝ ահով ու դողով, ձեր սիրտին պարզամտութեամբ, որպէս թէ Քրիստոսի.
שמעו עבדים אל אדניכם לפי הבשר ביראה ורתת ובתם לבבכם כמו למשיח׃
6 ո՛չ թէ ծառայելով աչքի առջեւ՝ մարդահաճոներու պէս, հապա Քրիստոսի՛ ստրուկներու պէս՝ սրտանց գործադրելով Աստուծոյ կամքը:
לא בעבדת מראה העין כמבקשי חן בני אדם כי אם כעבדי המשיח עשים רצון האלהים בכל נפשם׃
7 Ծառայեցէ՛ք յօժարութեամբ, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
ועבדים בנפש חפצה את האדון ולא בני אדם׃
8 գիտնալով թէ իւրաքանչիւրը՝ ի՛նչ բարիք որ գործէ, նո՛յնը պիտի ստանայ Տէրոջմէն, ստրուկ ըլլայ թէ ազատ:
וידעתם כי כל דבר טוב אשר עשה האדם ישלמנו לו אדנינו אם עבד הוא או בן חורין׃
9 Իսկ դո՛ւք, տէրե՛ր, ըրէ՛ք անոնց նոյն բաները, հրաժարելով սպառնալիքէն: Գիտցէ՛ք թէ անո՛նց ալ, ձե՛ր ալ Տէրը երկինքն է, ու աչառութիւն չկայ անոր քով:
ואתם האדנים ככה תעשו גם להם חדלו מגער בם וידעתם כי גם עליכם יש אדון בשמים ואין לפניו משא פנים׃
10 Վերջապէս, եղբայրնե՛րս, զօրացէ՛ք Տէրոջմով եւ անոր հզօր կարողութեամբ:
סוף דבר אחי חזקו באדנינו ובעז גבורתו׃
11 Հագէ՛ք Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել Չարախօսին հնարքներուն:
לבשו כלי נשק אלהים למען תוכלו עמד נגד נכלי השטן׃
12 Որովհետեւ մեր գօտեմարտը մարմինի եւ արիւնի հետ չէ, հապա պետութիւններու, իշխանութիւններու, այս խաւար աշխարհին՝՝ իշխանաւորներուն հետ, երկնաւոր վայրերու մէջ եղող չար ոգիներուն հետ: (aiōn g165)
כי לא עם בשר ודם מלחמתנו כי עם שרים ושליטים עם המשלים בחשכת העולם הזה עם הרוחות הרעות אשר במרומים׃ (aiōn g165)
13 Ուստի առէ՛ք ձեր վրայ Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել չար օրը,
על כן אחזו בכלי נשק אלהים למען תוכלו לקום ביום הרע ולמלא צבאכם ולעמוד׃
14 ու ամէն բան կատարելէ ետք՝ հաստատուն կայնիլ: Ուստի կայնեցէ՛ք ձեր տեղը՝ ձեր մէջքը գօտեպնդած ճշմարտութեամբ եւ հագած արդարութեան զրահը,
עמדו נא חגורי מתנים באמת ומלבשים בשריון הצדק׃
15 ու ձեր ոտքերուն իբր կօշիկ անցուցած խաղաղութեան աւետարանին պատրաստութիւնը:
ורגליכם מנעלות להיותכם מוכנים לבשורת השלום׃
16 Բոլորին վրայ՝ առէ՛ք հաւատքին վահանը, որով պիտի կարենաք մարել Չարին բոլոր հրավառ նետերը.
ועל כל אלה תפשו את מגן האמונה אשר תוכלו לכבות בו את חצי הרשע הבערים׃
17 եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է:
וקחו את כובע הישועה וחרב הרוח שהיא דבר האלהים׃
18 Ամէն ատեն աղօթեցէ՛ք Հոգիով՝ ամէն տեսակ աղօթքով եւ աղերսանքով: Հսկեցէ՛ք ասոր վրայ բոլորովին յարատեւութեամբ ու աղերսանքով՝ բոլոր սուրբերուն համար.
והתפללו תמיד בכל עת בתפלה ותחנונים ברוח ושקדו והתאמצו על זאת להעתיר תמיד בעד כל הקדשים׃
19 ինծի՛ համար ալ, որպէսզի խօսք տրուի ինծի, որ համարձակութեամբ բանամ բերանս՝ գիտցնելու խորհուրդը աւետարանին,
וגם בעדי למען ינתן לי הדבר בפתחי פי להגיד בבטחון את סוד הבשורה אשר אנכי ציר לה במוסרות׃
20 որուն համար ես դեսպան մըն եմ՝ շղթաներով. որպէսզի անով համարձակութեա՛մբ խօսիմ՝ ինչպէս պէտք է խօսիմ:
למען אדבר בה בבטחה כאשר מטל עלי לדבר׃
21 Բայց որպէսզի դո՛ւք ալ գիտնաք իմ մասիս՝ թէ ի՛նչ կ՚ընեմ, ամէն բան պիտի գիտցնէ ձեզի Տիւքիկոս սիրելի եղբայրն ու Տէրոջմով հաւատարիմ սպասարկուն:
ולמען אשר תדעו גם אתם את קרתי ואת מעשי הנה את הכל יודיע אתכם טוכיקוס האח החביב והמשרת הנאמן באדנינו׃
22 Զինք յատկապէս ղրկեցի ձեզի, որպէսզի գիտնաք մեր մասին, եւ ինք մխիթարէ ձեր սիրտերը:
אשר לזאת שלחתיהו אליכם למען תדעו את קרתינו ולמען ינחם את לבבכם׃
23 Խաղաղութի՜ւն եղբայրներուն, ու սէ՜ր՝ հաւատքով միասին՝ Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
השלום לאחים והאהבה עם האמונה מאת האלהים האב ומאת האדון ישוע המשיח׃
24 Շնո՜րհք բոլոր անոնց հետ՝ որ անկեղծութեամբ կը սիրեն մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը: Ամէն:
החסד עם כל האהבים את אדנינו ישוע המשיח באהבה אשר לא תכלה אמן׃

< ԵՓԵՍԱՑԻՍ 6 >