< ԵՓԵՍԱՑԻՍ 6 >

1 Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն՝ Տէրոջմով, որովհետեւ ա՛յդ է իրաւացին:
أَيُّهَا الأَوْلاَدُ، أَطِيعُوا وَالِدِيكُمْ فِي الرَّبِّ. فَهَذَا هُوَ الصَّوَابُ:١
2 Պատուէ՛ հայրդ ու մայրդ, (որ առաջին պատուիրանն է խոստումով, )
«أَكْرِمْ أَبَاكَ وَأُمَّكَ» وَهَذِهِ أَوَّلُ وَصِيَّةٍ مُرْتَبِطَةٍ بِوَعْدٍ٢
3 որպէսզի բարիք ըլլայ քեզի, ու երկար ապրիս երկրի վրայ:
«لِكَيْ تُلاَقِيَ الْخَيْرَ وَيَطُولَ عُمْرُكَ عَلَى الأَرْضِ!»٣
4 Եւ դո՛ւք, հայրե՛ր, մի՛ բարկացնէք ձեր զաւակները, հապա մեծցուցէ՛ք զանոնք Տէրոջ կրթութեամբ ու խրատով:
وَأَنْتُمْ، أَيُّهَا الآبَاءُ، لاَ تُثِيرُوا غَضَبَ أَوْلاَدِكُمْ. وَإِنَّمَا رَبُّوهُمْ بِتَأْدِيبِ الرَّبِّ وَوَصَايَاهُ.٤
5 Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն՝ ահով ու դողով, ձեր սիրտին պարզամտութեամբ, որպէս թէ Քրիստոսի.
أَيُّهَا الْعَبِيدُ، أَطِيعُوا سَادَتَكُمُ الْبَشَرِيِّينَ بِخَوْفٍ وَارْتِعَادٍ، مِنْ قَلْبٍ صَادِقٍ، كَمَنْ يُطِيعُ الْمَسِيحَ،٥
6 ո՛չ թէ ծառայելով աչքի առջեւ՝ մարդահաճոներու պէս, հապա Քրիստոսի՛ ստրուկներու պէս՝ սրտանց գործադրելով Աստուծոյ կամքը:
غَيْرَ عَامِلِينَ بِجِدٍّ فَقَطْ حِينَ تَكُونُ عُيُونُهُمْ عَلَيْكُمْ كَمَنْ يُحَاوِلُ إِرْضَاءَ النَّاسِ، بَلِ انْطِلاَقاً مِنْ كَوْنِكُمْ عَبِيداً لِلْمَسِيحِ،٦
7 Ծառայեցէ՛ք յօժարութեամբ, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
عَامِلِينَ بِمَشِيئَةِ اللهِ مِنَ الْقَلْبِ، خَادِمِينَ بِنِيَّةٍ حَسَنَةٍ كَمَا لِلرَّبِّ، لاَ لِلنَّاسِ.٧
8 գիտնալով թէ իւրաքանչիւրը՝ ի՛նչ բարիք որ գործէ, նո՛յնը պիտի ստանայ Տէրոջմէն, ստրուկ ըլլայ թէ ազատ:
فَأَنْتُمْ تَعْلَمُونَ أَنَّهُ مَهْمَا عَمِلَ كُلُّ وَاحِدٍ مِنَ الْخَيْرِ، فَسَوْفَ يَنَالُ الْمُكَافَأَةَ مِنَ الرَّبِّ، سَوَاءٌ أَكَانَ عَبْداً أَمْ حُرّاً.٨
9 Իսկ դո՛ւք, տէրե՛ր, ըրէ՛ք անոնց նոյն բաները, հրաժարելով սպառնալիքէն: Գիտցէ՛ք թէ անո՛նց ալ, ձե՛ր ալ Տէրը երկինքն է, ու աչառութիւն չկայ անոր քով:
وَأَنْتُمْ، أَيُّهَا السَّادَةُ، عَامِلُوهُمْ بِمِثْلِ هذِهِ الْمُعَامَلَةِ غَيْرَ لاَجِئِينَ إِلَى التَّهْدِيدِ، عَالِمِينَ أَنَّ سَيِّدَكُمْ وَسَيِّدَهُمْ هُوَ فِي السَّمَاءِ، وَهُوَ لاَ يُحَابِي أَحَداً.٩
10 Վերջապէս, եղբայրնե՛րս, զօրացէ՛ք Տէրոջմով եւ անոր հզօր կարողութեամբ:
وَخِتَاماً، تَشَدَّدُوا فِي الرَّبِّ وَفِي قُدْرَةِ قُوَّتِهِ.١٠
11 Հագէ՛ք Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել Չարախօսին հնարքներուն:
الْبَسُوا سِلاَحَ اللهِ الْكَامِلَ، لِتَتَمَكَّنُوا مِنَ الصُّمُودِ فِي وَجْهِ مَكَايِدِ إِبْلِيسَ.١١
12 Որովհետեւ մեր գօտեմարտը մարմինի եւ արիւնի հետ չէ, հապա պետութիւններու, իշխանութիւններու, այս խաւար աշխարհին՝՝ իշխանաւորներուն հետ, երկնաւոր վայրերու մէջ եղող չար ոգիներուն հետ: (aiōn g165)
فَإِنَّ حَرْبَنَا لَيْسَتْ ضِدَّ ذَوِي اللَّحْمِ وَالدَّمِ، بَلْ ضِدُّ الرِّئَاسَاتِ، ضِدُّ السُّلُطَاتِ، ضِدُّ أَسْيَادِ الْعَالَمِ حُكَّامِ هَذَا الظَّلاَمِ، ضِدُّ قِوَى الشَّرِّ الرُّوحِيَّةِ فِي السَّمَاوَاتِ. (aiōn g165)١٢
13 Ուստի առէ՛ք ձեր վրայ Աստուծոյ ամբողջ զրահը, որպէսզի կարենաք դիմադրել չար օրը,
لِذَلِكَ اتَّخِذُوا سِلاَحَ اللهِ الْكَامِلَ، لِتَتَمَكَّنُوا مِنَ الْمُقَاوَمَةِ فِي يَوْمِ الشَّرِّ، وَمِنَ الصُّمُودِ أَيْضاً بَعْدَ تَحْقِيقِ كُلِّ هَدَفٍ.١٣
14 ու ամէն բան կատարելէ ետք՝ հաստատուն կայնիլ: Ուստի կայնեցէ՛ք ձեր տեղը՝ ձեր մէջքը գօտեպնդած ճշմարտութեամբ եւ հագած արդարութեան զրահը,
فَاصْمُدُوا إِذَنْ بَعْدَ أَنْ تَتَّخِذُوا الْحَقَّ حِزَاماً لأَوْسَاطِكُمْ، وَالصَّلاحَ دِرْعاً لِصُدُورِكُمْ،١٤
15 ու ձեր ոտքերուն իբր կօշիկ անցուցած խաղաղութեան աւետարանին պատրաստութիւնը:
وَالاسْتِعْدَادَ لِنَشْرِ بِشَارَةِ السَّلاَمِ حِذَاءً لأَقْدَامِكُمْ.١٥
16 Բոլորին վրայ՝ առէ՛ք հաւատքին վահանը, որով պիտի կարենաք մարել Չարին բոլոր հրավառ նետերը.
وَفَوْقَ هَذَا كُلِّهِ، احْمِلُوا الإِيمَانَ تُرْساً بِهِ تَقْدِرُونَ أَنْ تُطْفِئُوا جَمِيعَ سِهَامِ الشِّرِّيرِ الْمُشْتَعِلَةِ.١٦
17 եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է:
وَاتَّخِذُوا الْخَلاَصَ خُوذَةً لِلرَّأْسِ، وَكَلِمَةَ اللهِ سَيْفَ الرُّوحِ.١٧
18 Ամէն ատեն աղօթեցէ՛ք Հոգիով՝ ամէն տեսակ աղօթքով եւ աղերսանքով: Հսկեցէ՛ք ասոր վրայ բոլորովին յարատեւութեամբ ու աղերսանքով՝ բոլոր սուրբերուն համար.
صَلُّوا فِي كُلِّ حَالٍ، بِكُلِّ صَلاَةٍ وَطِلْبَةٍ فِي الرُّوحِ، وَسَاهِرِينَ لِهَذَا الْغَرَضِ عَيْنِهِ مُوَاظِبِينَ تَمَاماً عَلَى جَمِيعِ الطِّلْبَاتِ لأَجْلِ الْقِدِّيسِينَ جَمِيعاً،١٨
19 ինծի՛ համար ալ, որպէսզի խօսք տրուի ինծի, որ համարձակութեամբ բանամ բերանս՝ գիտցնելու խորհուրդը աւետարանին,
وَلأَجْلِي كَيْ أُلْهَمَ مَا أَنْطِقُ بِهِ كُلَّمَا فَتَحْتُ فَمِي لأُعْلِنَ بِجُرْأَةٍ سِرَّ الإِنْجِيلِ١٩
20 որուն համար ես դեսպան մըն եմ՝ շղթաներով. որպէսզի անով համարձակութեա՛մբ խօսիմ՝ ինչպէս պէտք է խօսիմ:
الَّذِي أَنَا سَفِيرُهُ الْمُقَيَّدُ بِالسَّلاَسِلِ، فَأَكُونُ جَرِيئاً فِي إِعْلاَنِهِ كَمَا يَجِبُ أَنْ أَتَكَلَّمَ بِهِ.٢٠
21 Բայց որպէսզի դո՛ւք ալ գիտնաք իմ մասիս՝ թէ ի՛նչ կ՚ընեմ, ամէն բան պիտի գիտցնէ ձեզի Տիւքիկոս սիրելի եղբայրն ու Տէրոջմով հաւատարիմ սպասարկուն:
وَلِكَيْ تَعْرِفُوا أَحْوَالِي وَأَخْبَارَ عَمَلِي، فَإِنَّ تِيخِيكُسَ، الأَخَ الْحَبِيبَ وَالْخَادِمَ الأَمِينَ فِي الرَّبِّ، يُخْبِرُكُمْ بِهَا جَمِيعاً.٢١
22 Զինք յատկապէս ղրկեցի ձեզի, որպէսզի գիտնաք մեր մասին, եւ ինք մխիթարէ ձեր սիրտերը:
وَقَدْ أَرْسَلْتُهُ إِلَيْكُمْ لِهَذَا الأَمْرِ بِعَيْنِهِ: لِتَعْرِفُوا أَحْوَالِي فَتَتَشَجَّعَ قُلُوبُكُمْ.٢٢
23 Խաղաղութի՜ւն եղբայրներուն, ու սէ՜ր՝ հաւատքով միասին՝ Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
سَلاَمٌ إِلَى الإِخْوَةِ، وَمَحَبَّةٌ مَعَ إِيمَانٍ، مِنَ اللهِ الآبِ وَالرَّبِّ يَسُوعَ الْمَسِيحِ!٢٣
24 Շնո՜րհք բոլոր անոնց հետ՝ որ անկեղծութեամբ կը սիրեն մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը: Ամէն:
لِتَكُنِ النِّعْمَةُ مَعَ جَمِيعِ الَّذِينَ يُحِبُّونَ رَبَّنَا يَسُوعَ الْمَسِيحَ مَحَبَّةً لاَ يَعْتَرِيهَا الْفَسَادُ!٢٤

< ԵՓԵՍԱՑԻՍ 6 >