< ԵՓԵՍԱՑԻՍ 5 >

1 Ուրեմն նմանեցէ՛ք Աստուծոյ՝ սիրելի զաւակներու պէս,
לכן לכו בדרך האלהים כבנים חביבים׃
2 եւ ընթացէ՛ք սիրոյ մէջ, ինչպէս Քրիստոս ալ մեզ սիրեց ու մեզի համար ընծայեց ինքզինք Աստուծոյ՝ որպէս պատարագ ու զոհ, անուշաբոյր հոտ ըլլալով:
והתהלכו באהבה כאשר גם המשיח אהב אתנו והקריב את נפשו בעדנו לקרבן וזבח לאלהים לריח ניחוח׃
3 Բայց պոռնկութեան եւ ամէն տեսակ անմաքրութեան կամ ագահութեան անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, (ինչպէս կը պատշաճի սուրբերուն, )
אבל זנות וכל טמאה ואהבת בצע בל יזכר ביניכם כאשר נאוה לקדשים׃
4 ո՛չ ալ լրբութեան, յիմար խօսակցութեան կամ խեղկատակութեան, որոնք չեն պատշաճիր. այլ փոխարէնը շնորհակալութի՛ւն յայտնեցէք:
גם לא נבול פה ודברי סכלות ולעג אשר לא כהגן כי אם קול תודה׃
5 Քանի որ գիտէք՝՝ թէ ո՛չ մէկ պոռնկող, կամ անմաքուր, կամ ագահ, որ կռապաշտ է, ունի որեւէ ժառանգութիւն Քրիստոսի եւ Աստուծոյ թագաւորութեան մէջ:
כי זאת ידע תדעו כי כל זנה וטמא ואהב בצע שהוא עבד אלילים אין לו חלק ונחלה במלכות המשיח והאלהים׃
6 Ո՛չ մէկը թող խաբէ ձեզ ունայն խօսքերով, որովհետեւ այս բաներուն պատճառով Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ:
אל ישיא איש אתכם בדברי ריק כי בגלל אלה חרון אלהים בא על בני המרי׃
7 Ուրեմն բաժնեկից մի՛ ըլլաք անոնց,
על כן אל יהי חלקכם עמהם׃
8 որովհետեւ ժամանակին դուք խաւար էիք, բայց հիմա լոյս էք Տէրոջմով. ուստի ընթացէ՛ք լոյսի զաւակներու պէս,
כי מלפנים הייתם חשך ועתה הנכם אור באדנינו התהלכו נא כבני אור׃
9 քանի որ Հոգիին պտուղը ամէն տեսակ բարութեամբ, արդարութեամբ ու ճշմարտութեամբ է:
כי פרי הרוח כל מעשי חסד וצדק ואמת׃
10 Քննեցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ հաճելին,
ובחנו מה הוא רצוי בעיני אדנינו׃
11 եւ ընկերակից մի՛ ըլլաք խաւարին անպտուղ գործերուն, այլ փոխարէնը կշտամբեցէ՛ք զանոնք:
ואל תשתתפו עם מעשי החשך אשר לא יעשו פרי כי אם הוכח תוכיחו אותם׃
12 Որովհետեւ անոնց ըրած գաղտնի բաներուն մասին խօսիլն իսկ ամօթ է.
כי מה שהם עשים בסתר חרפה היא אך לספר׃
13 բայց ամէն բան որ կշտամբուած է՝ կը յայտնաբերուի լոյսին միջոցով, որովհետեւ լոյսն է որ կը յայտնաբերէ ամէն ինչ:
אבל כל זאת יגלה כשיוכח על ידי האור כי כל הנגלה אור הוא׃
14 Ուստի կ՚ըսէ. «Արթնցի՛ր, դուն որ կը քնանաս, ու կանգնէ՛ մեռելներէն, եւ Քրիստոս պիտի փայլի քու վրադ»:
על כן הוא אומר עורה הישן וקומה מן המתים ויאר לך המשיח׃
15 Ուրեմն զգուշացէ՛ք որ ընթանաք շրջահայեցութեամբ. ո՛չ թէ անխոհեմներու պէս,
ועתה ראו והזהרו להתהלך לא ככסילים כי אם כחכמים׃
16 հապա՝ իմաստուններու պէս: Գնեցէ՛ք ժամանակը, որովհետեւ օրերը չար են:
מוקירים העת כי הימים רעים המה׃
17 Ուստի անմիտ մի՛ ըլլաք, հապա հասկցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ կամքը:
על כן אל תהיו חסרי דעת כי אם מבינים לדעת מה הוא רצון אדנינו׃
18 Մի՛ արբենաք գինիով՝ որուն մէջ անառակութիւն կայ, հապա Հոգիո՛վ լեցուեցէք:
ואל תשתכרו מיין המביא לידי פריצות כי אם המלאו ברוח׃
19 Սաղմոսներով, օրհներգերով եւ հոգեւոր երգերով դուք ձեր մէջ խօսակցելով՝ երգեցէ՛ք ու սաղմո՛ս ըսէք Տէրոջ ձեր սիրտերուն մէջ:
ושיחו איש לרעהו בתהלות ותשבחות ושירות רוחניות שירו וזמרו לאדני בלבבכם׃
20 Ամէն ատեն՝ ամէն բանի համար շնորհակա՛լ եղէք Աստուծմէ եւ Հօրմէն, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով:
והודו בכל עת על הכל לאלהים אבינו בשם אדנינו ישוע המשיח׃
21 Իրարու հպատակեցէ՛ք Աստուծոյ վախով:
הכנעו איש לאחיו ביראת אלהים׃
22 Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն՝ որպէս թէ Տէրոջ.
הנשים הכנענה לבעליכן כמו לאדנינו׃
23 որովհետեւ ամուսինը կնոջ գլուխն է, ինչպէս Քրիստոս ալ եկեղեցիին գլուխն է, եւ ինքն է մարմինին Փրկիչը:
כי האיש הוא ראש האשה כאשר המשיח הוא ראש העדה והוא מושיע של הגוף׃
24 Հետեւաբար, ինչպէս եկեղեցին հպատակ է Քրիստոսի, նոյնպէս ալ կիները թող ըլլան իրենց ամուսիններուն՝ ամէն բանի մէջ:
אבל כאשר תכנע העדה למשיח ככה גם הנשים לבעליהן בכל דבר׃
25 Ամուսիննե՛ր, սիրեցէ՛ք ձեր կիները, ինչպէս Քրիստոս ալ սիրեց եկեղեցին եւ ընծայեց ինքզինք անոր համար,
האנשים אהבו את נשיכם כאשר גם המשיח אהב את העדה ויתן את נפשו בעדה׃
26 որպէսզի սրբացնէ զայն ու մաքրէ ջուրի լուացումով՝ խօսքին միջոցով.
למען קדשה בדברו אחרי אשר טהרה ברחיצת המים׃
27 որպէսզի ներկայացնէ զայն իրեն՝ իբր փառաւոր եկեղեցի մը, որ չունենայ բիծ, կամ կնճիռ, կամ նման որեւէ բան, հապա ըլլայ սուրբ եւ անարատ:
להקימה בכבוד לו לעדה אשר אין בה כתם וקמט וכדומה כי אם למען תהיה קדושה ותמימה׃
28 Նոյնպէս ալ ամուսինները պարտաւոր են սիրել իրենց կիները՝ իրենց մարմիններուն պէս. ա՛ն որ կը սիրէ իր կինը՝ կը սիրէ ինքզինք:
כן האנשים חיבים לאהב את נשיהם כגופם כי האהב את אשתו אהב את עצמו׃
29 Արդարեւ ո՛չ մէկը երբեք ատած է իր մարմինը, հապա կը կերակրէ զայն ու կը փայփայէ, ինչպէս Տէրն ալ՝ եկեղեցին.
כי מעולם לא שנא איש את בשרו כי אם זן ומכלכל אתו כאשר גם האדון את עדתו׃
30 քանի որ մենք անոր մարմինին անդամներն ենք, անոր միսէն եւ անոր ոսկորներէն:
כי אברי גופו אנחנו משברו ומעצמיו׃
31 “Ատոր համար մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ, ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”:
על כן יעזב איש את אביו ואת אמו ודבק באשתו והיו שניהם לבשר אחד׃
32 Ասիկա մեծ խորհուրդ մըն է. բայց ես կը խօսիմ Քրիստոսի եւ եկեղեցիին մասին:
גדול הסוד הזה ואני מפרש אתו על המשיח ועל עדתו׃
33 Սակայն ձեզմէ իւրաքանչիւրը թող սիրէ իր կինը այնպէս՝ ինչպէս ինքզինք, ու կինը թող ակնածի իր ամուսինէն:
ואולם גם אתם כל איש מכם יאהב את אשתו כנפשו והאשה היא תזהר ותירא את בעלה׃

< ԵՓԵՍԱՑԻՍ 5 >