< ԵՓԵՍԱՑԻՍ 3 >

1 Ուստի ես՝ Պօղոս, Յիսուս Քրիստոսի բանտարկեալը ձեզի՝ հեթանոսներուդ համար,
בעבור זאת אני פולוס אסיר המשיח למענכם הגוים׃
2 (եթէ գոնէ լսած էք Աստուծոյ շնորհքին տնտեսութեան մասին՝ որ տրուած է ինծի ձեզի համար,
כי אמנם שמעתם הנהגת חסד האלהים אשר נתן לי אליכם׃
3 թէ ի՛նչպէս ան յայտնութեամբ գիտցուց ինծի այն խորհուրդը - ինչպէս նախապէս ալ համառօտաբար գրեցի ձեզի,
כי בחזון גלה לי הסוד אשר למעלה כתבתי לכם במעט׃
4 որպէսզի՝ երբ կարդաք՝ կարենաք հասկնալ իմ ըմբռնումս Քրիստոսի խորհուրդին մասին -,
ובקראכם תוכלו להכיר בזאת את בינתי בסוד המשיח׃
5 որ ուրիշ սերունդներու մէջ մարդոց որդիներուն չգիտցուեցաւ, ինչպէս ան հիմա՝ Սուրբ Հոգիին միջոցով՝ յայտնուած է իր սուրբ առաքեալներուն ու մարգարէներուն,
אשר בדורת הראשנים לא נודע לבני אדם כאשר נגלה עתה לשליחיו הקדשים ולנביאיו ברוח׃
6 թէ հեթանոսները Քրիստոսով պիտի ըլլան ժառանգակից, մարմնակից, եւ իր խոստումին բաժնեկից՝ աւետարանին միջոցով,
להיות הגוים גם הם בני ירשתו וגוף אחד אתו וחברי הבטחתו במשיח על ידי הבשרה׃
7 որուն ես սպասարկու եղայ Աստուծոյ շնորհքին պարգեւին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի իր զօրութեան ներգործութեամբ:
אשר הייתי לה למשרת במתנת חסד אלהים הנתונה לי כפי פעלת גבורתו׃
8 Ինծի՝ որ բոլոր սուրբերուն ամենափոքրէն աւելի փոքր եմ՝ տրուեցաւ այս շնորհքը, որպէսզի հեթանոսներուն մէջ աւետեմ Քրիստոսի անզննելի ճոխութիւնը,
לי צעיר הצעירים שבכל הקדשים נתן החסד הזה לבשר בגוים את עשר המשיח אשר לא יחקר׃
9 եւ բոլորին տեսնել տամ թէ ի՛նչ է հաղորդակցութիւնը այն խորհուրդին, որ դարերու սկիզբէն ի վեր ծածկուած էր Աստուծոյ մէջ, որ ստեղծեց ամէն բան. (aiōn g165)
ולהאיר עיני כל מה היא הנהגת הסוד הנסתר מדרת עולם באלהים יוצר הכל על ידי ישוע המשיח׃ (aiōn g165)
10 որպէսզի Աստուծոյ բազմակողմանի իմաստութիւնը՝ եկեղեցիին միջոցով հիմա գիտցուի երկնային վայրերու մէջ եղող պետութիւններուն եւ իշխանութիւններուն,
למען אשר תודע עתה על ידי העדה לשרים לשליטים אשר במרומים חכמת אלהים המפליאה דתכיה׃
11 իր յաւիտենական առաջադրութեան համաձայն, որ իրագործեց մեր Տէրոջմով՝ Քրիստոս Յիսուսով: (aiōn g165)
על פי עצת עולמים אשר יעץ במשיח ישוע אדנינו׃ (aiōn g165)
12 Անով մենք ունինք համարձակութիւն ու վստահութեամբ մօտենալու արտօնութիւն՝ հաւատալով իրեն:
אשר פתחון פינו ממנו וקרבתנו בבטחה על יד אמונתו׃
13 Ուստի կը խնդրեմ որ չձանձրանաք ձեզի համար կրած տառապանքներուս պատճառով, ինչ որ ձեր փառքն է: )
בעבור זאת אבקש שלא תחתו בצרותי למענכם יען כי היא תפארתכם׃
14 Ուստի կը ծնրադրեմ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօր առջեւ,
על כן אכרעה על ברכי לאבי אדנינו ישוע המשיח׃
15 որմէ կ՚անուանուի ամէն գերդաստան՝ երկինքի մէջ ու երկրի վրայ,
אשר נקרא על שמו כל בית אבות שבשמים ושבארץ׃
16 որպէսզի շնորհէ ձեզի՝ իր փառքին ճոխութեան համեմատ՝ զօրութեամբ ուժովնալ ներքին մարդուն մէջ, իր Հոգիին միջոցով.
לתת לכם לפי עשר כבודו להתחזק בגבורה על ידי רוחו לאדם הפנימי׃
17 որպէսզի Քրիստոս բնակի ձեր սիրտերուն մէջ՝ հաւատքով, եւ դուք՝ սիրոյ մէջ արմատանալով ու հիմնուելով՝
שישכן המשיח בלבבכם באמונה והייתם משרשים ומיסדים באהבה׃
18 կարողանաք ըմբռնել բոլոր սուրբերուն հետ թէ ի՛նչ է լայնութիւնը, երկայնութիւնը, խորութիւնը եւ բարձրութիւնը.
למען תוכלו להשיג עם כל הקדשים מה הוא הרחב והארך והעמק והגבה׃
19 այսինքն գիտնալ Քրիստոսի սէրը, որ գիտութենէն գերազանց է, որպէսզի լեցուիք Աստուծոյ ամբողջ լիութեամբ:
וידעתם את אהבת המשיח הנעלה על כל דעת ונמלאתם את כל מלוא האלהים׃
20 Ուրեմն անոր, որ կարող է գերազանցօրէն աւելի ընել՝ քան ամէն ինչ որ մենք կը խնդրենք կամ կ՚ըմբռնենք, այն զօրութեան համեմատ՝ որ կը ներգործէ մեր մէջ,
ולו אשר יכל להרבות גמוליו עלינו יותר מכל משאלותינו ומחשבותינו לפי הכח הפעל בקרבנו׃
21 իրեն փա՜ռք եկեղեցիին մէջ՝ Քրիստոս Յիսուսով, բոլոր սերունդներուն մէջ՝ դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
לו הכבוד בקרב הקהל במשיח ישוע לדר ודר עד עולמי עולמים אמן׃ (aiōn g165)

< ԵՓԵՍԱՑԻՍ 3 >