< ԵՓԵՍԱՑԻՍ 2 >

1 Դուք մեռած էիք յանցանքներու եւ մեղքերու մէջ, բայց ինք ձեզ ապրեցուց:
גם אתכם המתים לפנים בפשעיכם וחטאתיכם׃
2 Անոնց մէջ ժամանակին կ՚ընթանայիք՝ այս աշխարհի ընթացքին համաձայն, օդի իշխանութեան իշխանին համաձայն, այն ոգիին՝ որ հիմա կը ներգործէ անհնազանդութեան որդիներուն մէջ: (aiōn g165)
אשר התהלכתם בהם לפי דור העולם הזה כרצון שר ממשלת האויר והוא הרוח הפעל כעת בבני המרי׃ (aiōn g165)
3 Անոնցմով մենք բոլորս ալ ժամանակին կը վարուէինք՝ մեր մարմինին ցանկութիւններով, մարմինին ու միտքին փափաքները գործադրելով. բնութեամբ բարկութեան զաւակներ էինք՝ ուրիշներու նման:
וגם אנחנו כלנו בתוכם הלכנו לפנים בתאות הבשר לעשות חפצי בשרנו ומחשבותינו ונהי אך בני רגז בטבענו כאשר בני אדם׃
4 Բայց Աստուած՝ որ հարուստ է ողորմութեամբ, իր մեծ սիրոյն համար՝ որով սիրեց մեզ,
אבל האלהים המלא רחמים ברב אהבתו אשר אהב אתנו׃
5 երբ մեռած էինք մեղքերու մէջ՝ կեանք տուաւ մեզի Քրիստոսի հետ, (դուք շնորհքո՛վ փրկուած էք.)
אחרי היותנו מתים בפשעים החינו עם המשיח בחסד נושעתם׃
6 անոր հետ յարուցանեց մեզ եւ անոր հետ բազմեցուց մեզ երկնային վայրերու մէջ՝ Քրիստոս Յիսուսով,
ויעירנו אתו אף הושיבנו במרומים במשיח ישוע׃
7 որպէսզի գալիք դարերուն մէջ ցոյց տայ իր շնորհքին գերազանց ճոխութիւնը՝ Քրիստոս Յիսուսի միջոցով մեզի հանդէպ ցոյց տուած քաղցրութեամբ: (aiōn g165)
להראות בדרות הבאים את גדלת עשר חסדו בטובתו עלינו במשיח ישוע׃ (aiōn g165)
8 Որովհետեւ դուք շնորհքո՛վ փրկուած էք՝ հաւատքի միջոցով, եւ ատիկա ո՛չ թէ ձեզմէ է՝ հապա Աստուծոյ ընծան է.
כי בחסד נושעתם על ידי האמונה ולא מידכם היתה זאת כי מתת אלהים היא׃
9 ո՛չ թէ գործերէն է, որպէսզի ո՛չ մէկը պարծենայ:
לא מתוך המעשים שלא יתהלל איש׃
10 Քանի որ մենք անոր ձեռակերտն ենք, Քրիստոս Յիսուսով ստեղծուած՝ բարի գործերու համար. Աստուած նախապէս պատրաստեց զանոնք, որպէսզի մենք ընթանանք անոնց մէջ:
כי פעל אלהים אנחנו נבראים במשיח ישוע למעשים טובים אשר הכין האלהים מקדם למען נתהלך בהם׃
11 Ուստի յիշեցէ՛ք թէ դուք ժամանակին մարմինով հեթանոսներ էիք, (որոնք անթլփատ կը կոչուին անոնցմէ՝ որ թլփատուած կը կոչուին, մարմինի մէջ՝ ձեռքով եղած.)
על כן זכרו כי אתם הגוים בבשר הנקראים ערלים בפי הנקראים בני המילה שהיא מעשה ידים בבשר׃
12 այդ ատեն դուք առանց Քրիստոսի էիք, ուծացած ըլլալով Իսրայէլի հասարակութենէն, եւ օտարացած՝ խոստումին ուխտերէն. ո՛չ յոյս ունէիք, ո՛չ ալ Աստուած՝ աշխարհի մէջ:
כי אתם בעת ההיא הייתם בלי משיח מוזרים לעדת ישראל ונכרים לבריתות ההבטחה באין תקוה ובאין לכם אלהים בעולם׃
13 Իսկ հիմա՝ Քրիստոս Յիսուսով՝ դուք որ ժամանակին հեռաւոր էիք, մերձաւոր եղաք Քրիստոսի արիւնով:
ועתה בישוע המשיח אתם הרחוקים מאז הייתם קרובים בדם המשיח׃
14 Որովհետեւ ա՛ն է մեր խաղաղութիւնը. ինք երկուքը՝ մէկ ըրաւ, ու քակեց մէջտեղի անջատող պատը, իր մարմինին մէջ ոչնչացնելով իրարու միջեւ եղած թշնամութիւնը,
כי הוא שלומנו אשר עשה השנים לאחד והרס מחיצת הגדר׃
15 այսինքն՝ հրամաններով եղած պատուիրաններուն Օրէնքը. որպէսզի իրմով այդ երկուքէն ստեղծէ նոր մարդ մը՝ այսպէս խաղաղութիւն ընելով,
בבטלו האיבה בבשרו את תורת המצות בגזרותיהן לברא בנפשו את השנים לאיש אחד חדש ויעש שלום׃
16 ու երկուքն ալ հաշտեցնէ Աստուծոյ հետ մէկ մարմինի մէջ՝ խաչին միջոցով: Անով սպաննեց թշնամութիւնը,
וירצה את שניהם בגוף אחד לאלהים על ידי צליבתו בהמיתו בנפשו את האיבה׃
17 եւ եկաւ խաղաղութիւն աւետեց ձեզի՝ որ հեռաւոր էիք, ու անոնց՝ որ մերձաւոր էին:
ויבא ויבשר שלום לכם הרחוקים והקרובים׃
18 Քանի որ անոր միջոցով մենք բոլորս ալ արտօնութիւն ունինք մօտենալու Հօրը՝ մէ՛կ Հոգիով:
כי על ידו יש לשנינו מבוא ברוח אחד אל אבינו׃
19 Ուրեմն հիմա դուք այլեւս օտարականներ ու պանդուխտներ չէք, հապա սուրբերուն քաղաքակիցները, եւ Աստուծոյ ընտանիքը,
לכן אינכם עוד גרים ותושבים כי אתם בני עיר אחת עם הקדשים ובני בית אלהים׃
20 շինուած առաքեալներուն ու մարգարէներուն հիմին վրայ, որուն ծայրագոյն անկիւնաքարը՝ նոյնինքն Յիսուս Քրիստոս է:
בנוים על יסוד השליחים והנביאים וישוע המשיח הוא אבן הפנה׃
21 Անով ամբողջ շէնքը՝ յարմարութեամբ միասին կազմուած՝ կ՚աճի, սուրբ տաճար մը ըլլալու Տէրոջմով.
אשר חבר בו יחד הבנין כלו עדי יגבה להיכל קדש ליהוה׃
22 անով դո՛ւք ալ միասին կը շինուիք՝ Աստուծոյ բնակավայր ըլլալու Սուրբ Հոգիին միջոցով:
ובו נבנים גם אתם להיות משכן אלהים ברוח׃

< ԵՓԵՍԱՑԻՍ 2 >