< ԵՓԵՍԱՑԻՍ 1 >

1 Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալ, Եփեսոսի մէջ եղած սուրբերուն ու Քրիստոս Յիսուսով հաւատարիմներուն.
פולוס שליח ישוע המשיח ברצון אלהים אל הקדשים הנמצאים באפסוס ומאמינים במשיח ישוע׃
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
חסד לכם ושלום מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
3 Օրհնեա՜լ ըլլայ Աստուած եւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ ամէն տեսակ հոգեւոր օրհնութիւններով՝ երկնային վայրերու մէջ,
ברוך הוא האלהים ואבי אדנינו ישוע המשיח אשר ברכנו בכל ברכת רוח במרומים במשיח׃
4 ինչպէս անով ընտրեց մեզ աշխարհի հիմնադրութենէն առաջ, որպէսզի մենք իր առջեւ սուրբ եւ անարատ ըլլանք սիրոյ մէջ:
כאשר בחר אתנו בו לפני מוסדות תבל להיות קדשים ותמימים לפניו באהבה׃
5 Նախասահմանեց մեզ իր որդեգրութեան՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, իր կամքին բարեհաճութեան համաձայն,
יעדנו לו לבנים על ידי ישוע המשיח כחפץ רצונו׃
6 որպէսզի գովաբանենք իր շնորհքին փառքը. անո՛վ ընդունելի դարձուց մեզ՝ Սիրելիին միջոցով:
לתהלת כבוד חסדו אשר נתן אתנו בידידו׃
7 Իրմով մենք ունինք ազատագրութիւն՝ իր արիւնին միջոցով, ու մեղքերու ներում՝ իր շնորհքին ճոխութեան համեմատ.
אשר בו לנו הפדיום בדמו וסליחת הפשעים כרב חסדו׃
8 անո՛վ ճոխացուց մեզ՝ ամբողջ իմաստութեամբ եւ ուշիմութեամբ:
אשר השפיעו עלינו בכל חכמה והשכל׃
9 Գիտցուց մեզի իր կամքին խորհուրդը՝ իր բարեհաճութեան համաձայն, որ իր մէջ՝՝ առաջադրած էր.
והודיענו את סוד רצונו כעצתו היעוצה בו׃
10 որպէսզի ժամանակներու լրումին տնտեսութեան մէջ՝ Քրիստոսով համախմբէ ամէն բան, անոր մէջ միացնէ թէ՛ երկինքի մէջ եղողները, թէ՛ երկրի վրայ եղողները:
על דבר הנהגתו במלאת העתים לקבץ את הכל תחת המשיח הן מה שבשמים הן מה שבארץ׃
11 Անով ստացանք նաեւ ժառանգութիւն մը, նախասահմանուած ըլլալով համաձայն առաջադրութեան անո՛ր՝ որ կը ներգործէ ամէն բան իր կամքին ծրագիրին համաձայն,
אשר גם לקחנו בו נחלתנו אנחנו המיעדים לה מאז במחשבת פעל הכל כעצת חפצו׃
12 որպէսզի մենք՝ նախապէս Քրիստոսի ապաւինողներս՝ գովութիւն ըլլանք իր փառքին:
להיותנו לתהלת כבודו אנחנו אשר יחלנו אל המשיח מאז׃
13 Դո՛ւք ալ ապաւինեցաք անոր՝ երբ լսեցիք ճշմարտութեան խօսքը, ձեր փրկութեան աւետարանը, եւ հաւատալէ ետք անոր՝ կնքուեցաք խոստացեալ Սուրբ Հոգիով,
ואשר גם אתם נטועים בו אחרי שמעכם דבר האמת את בשורת ישועתכם ואשר בו כשהאמנתם גם נחתמתם ברוח ההבטחה רוח הקדש׃
14 որ մեր ժառանգութեան գրաւականն է մինչեւ ստացուածքին ազատագրութիւնը՝ իր փառքին գովութեան համար:
כי זה ערבון ירשתנו לפדות לו עם סגלה לתהלת כבודו׃
15 Ուստի ես ալ, լսելէ ետք Տէր Յիսուսի վրայ ձեր ունեցած հաւատքին ու բոլոր սուրբերուն հանդէպ ձեր ունեցած սիրոյն մասին,
בעבור זאת גם אנכי אחרי שמעי אמונתכם באדנינו ישוע והאהבה אשר אהבתם את כל הקדשים׃
16 չեմ դադրիր շնորհակալ ըլլալէ ձեզի համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներուս մէջ.
לא אחדל מהודות בעבורכם בהזכירי אתכם בתפלתי׃
17 որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Աստուածը, փառքի Հայրը, տայ ձեզի իմաստութեան եւ յայտնութեան հոգին՝ իր գիտակցութեամբ:
כי יתן לכם אלהי אדנינו ישוע המשיח אבי הכבוד את רוח החכמה והחזון לדעת אתו׃
18 Որպէսզի ձեր միտքին աչքերը լուսաւորուելով՝ գիտնաք թէ ի՛նչ է անոր կոչումին յոյսը, ի՛նչ է անոր ժառանգութեան փառքին ճոխութիւնը՝ սուրբերուն մէջ,
ויאר עיני לבבכם למען תדעו אי זו היא תוחלת קריאתו ואי זה הוא עשר כבוד נחלתו בקדשים׃
19 եւ ի՛նչ է իր զօրութեան գերազանց մեծութիւնը հաւատացեալներուս մէջ՝ գործադրութեան համեմատ իր ուժեղ զօրութեան,
ואי זה הוא יתרון גדלת גבורתו בנו המאמינים כפי פעלת עצת כחו׃
20 որ ներգործեց Քրիստոսի մէջ՝ երբ մեռելներէն յարուցանեց զայն ու բազմեցուց իր աջ կողմը՝ երկինքի մէջ,
אשר פעל במשיח בהעיר אתו מן המתים ויושיבנו לימינו במרומים׃
21 ամէն պետութենէ, իշխանութենէ, զօրութենէ եւ տէրութենէ շատ աւելի վեր, ու ամէն անունէ վեր՝ որ կ՚անուանուի, ո՛չ միայն այս աշխարհին մէջ, հապա նաեւ գալիքին մէջ: (aiōn g165)
ממעל לכל שררה ושלטן וגבורה וממשלה וכל הנקרא בשם לא לבד בעולם הזה כי אם גם בעולם הבא׃ (aiōn g165)
22 Դրաւ ամէն բան անոր ոտքերուն տակ, ու տուաւ զայն՝ իբր գլուխ ամէն բանի վրայ՝ եկեղեցիին,
וישת כל תחת רגליו ויתן אתו לראש על הכל אל העדה׃
23 որ անոր մարմինն է, լրումը անոր՝ որ կը լեցնէ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
אשר היא גופו מלוא הממלא את הכל בכל׃

< ԵՓԵՍԱՑԻՍ 1 >