< ԿՈՂՈՍԱՑԻՍ 1 >

1 Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը, եւ Տիմոթէոս եղբայրը՝
פולוס שליח ישוע המשיח ברצון אלהים וטימותיוס אחינו׃
2 Կողոսայի մէջ եղող սուրբերուն ու Քրիստոսով հաւատարիմ եղբայրներուն.
אל הקדשים והאחים הנאמנים במשיח אשר הם בקולשא חסד לכם ושלום מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ՝՝: Ամէն ատեն աղօթելով ձեզի համար՝ շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ ու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօրմէն,
נודה לאלהים אבי אדנינו ישוע המשיח בכל עת אשר אנחנו מתפללים בעדכם׃
4 լսելով Քրիստոս Յիսուսի վրայ ձեր ունեցած հաւատքին եւ բոլոր սուրբերուն հանդէպ ձեր տածած սիրոյն մասին,
אחרי אשר שמענו אמונתכם במשיח ישוע ואהבתכם אל כל הקדשים׃
5 այն յոյսին պատճառով՝ որ երկինքը վերապահուած է ձեզի համար: Անոր մասին նախապէս լսեցիք՝ աւետարանին ճշմարտութեան խօսքով,
בעבור התקוה הצפונה לכם בשמים ונודעתם לכם מקדם בדבר אמת הבשורה׃
6 որ հասաւ ձեզի՝ ինչպէս ամբողջ աշխարհի, ու պտուղ կ՚արտադրէ (եւ կ՚աճի) նոյնպէս ձեր մէջ ալ, այն օրէն ի վեր՝ երբ լսեցիք ու ճշմարտութեամբ գիտցաք Աստուծոյ շնորհքը,
אשר באה אליכם וגם לכל העולם ותפרה ותרבה כמו גם בתוככם למן היום אשר שמעתם והכרתם באמת את חסד אלהים׃
7 ինչպէս սորվեցաք մեր սիրելի ծառայակիցէն՝ Եպափրասէն: Ան Քրիստոսի հաւատարիմ սպասարկու մըն է ձեզի համար,
כאשר למדתם מן אפפרס חברנו החביב אשר הוא משרת נאמן בעדכם למשיח׃
8 եւ ինք ալ բացայայտեց մեզի ձեր սէրը՝ Հոգիով:
והוא גם הודיע אתנו את האבתכם ברוח׃
9 Հետեւաբար մենք ալ՝ այն օրէն երբ լսեցինք՝ չենք դադրիր աղօթելէ ձեզի համար, եւ խնդրելէ որ լեցուած ըլլաք անոր կամքին գիտակցութեամբ՝ ամբողջ իմաստութեամբ ու հոգեւոր ըմբռնումով,
בעבור זאת גם אנחנו למן היום אשר שמענוה לא חדלנו להתפלל בעדכם ולבקש שתמלאו דעת רצון האלהים בכל חכמה ותבונה רוחנית׃
10 որպէսզի ընթանաք Տէրոջ արժանավայել կերպով՝ հաճեցնելով զինք ամէն բանի մէջ, պտղաբեր ըլլալով ամէն տեսակ բարի գործով, եւ աճելով Աստուծոյ ճանաչումով.
להתהלך כטוב בעיני האדון וככל רצונו ולעשות פרי בכל מעשה טוב ולרבות בדעת אלהים׃
11 ու զօրացած ամբողջ ոյժով՝ իր փառաւոր զօրութեան համեմատ, ուրախութեամբ համբերող եւ համբերատար ըլլաք,
להתחזק בכל כח כגבורת כבודו לכל סבלנות וארך רוח עם שמחה׃
12 շնորհակալ ըլլալով Հայր Աստուծմէ, որ արժանացուց մեզ մասնակից ըլլալու լոյսի մէջ բնակող սուրբերու ժառանգութեան,
ולתת תודה לאבינו העשה אתנו ראוים לחלק נחלת הקדשים באור׃
13 եւ ազատեց մեզ խաւարի իշխանութենէն ու փոխադրեց իր սիրելի Որդիին թագաւորութեան.
אשר הוא חלצנו מממשלת החשך והעבירנו למלכות בן אהבתו׃
14 անո՛վ մենք ազատագրութիւն ունինք՝ իր արիւնով, այսինքն՝ մեղքի ներում:
אשר יש לנו בו הפדיון בדמו סליחת החטאים׃
15 Ան անտեսանելի Աստուծոյ պատկերն է, բոլոր արարածներուն անդրանիկը,
והוא צלם האלהים הנעלם ובכור כל נברא׃
16 որովհետեւ անո՛վ ստեղծուեցաւ ամէն բան, ինչ որ երկինքի մէջ է եւ ինչ որ երկրի վրայ կայ, տեսանելի կամ անտեսանելի. թէ՛ գահերը, թէ՛ տէրութիւնները, թէ՛ պետութիւնները, թէ՛ իշխանութիւնները: Բոլոր բաները ստեղծուեցան անով եւ անոր համար:
כי בו נברא כל אשר בשמים ואשר בארץ כל הנראה וכל אשר איננו נראה הן כסאות וממשלות הן שררות ורשיות הכל נברא על ידי ולמענהו׃
17 Ան ամէն բանէ առաջ է, ու անո՛վ ամէն բան հաստատ կը կենայ:
והוא לפני הכל והכל קים בו׃
18 Ա՛ն է մարմինին, այսինքն՝ եկեղեցիին գլուխը. ա՛ն է սկիզբը, մեռելներէն անդրանիկը, որպէսզի նախապատիւ ըլլայ ամէն բանի մէջ.
והוא ראש גוף העדה אשר הוא ראשית ובכור מעם המתים למען יהיה הראשון בכל׃
19 որովհետեւ Հայրը բարեհաճեցաւ որ Աստուածութեան ամբողջ լիութիւնը բնակի անոր մէջ,
כי כן היה הרצון לשכן בו את כל המלוא׃
20 եւ անո՛վ հաշտեցնէ իրեն հետ բոլորը, թէ՛ երկրի վրայ ու թէ՛ երկինքի մէջ եղողները, խաղաղութիւն ընելով անոր արիւնով, որ թափուեցաւ խաչին վրայ:
ולרצות אל עצמו את הכל על ידו בעשותו שלום בדם צלבו על ידו הן אשר בארץ הן אשר בשמים׃
21 Եւ ձեզ ալ, որ ժամանակին ուծացած ու ձեր միտքով թշնամիներ էիք՝ չար գործերով,
וגם אתם אשר הייתם מלפנים מוזרים ואיבים בנטות לבבכם אחרי המעשים הרעים׃
22 հիմա հաշտեցուց անոր բուն մարմինով՝ մահուան միջոցով, որպէսզի անոր առջեւ սուրբ, անարատ եւ անմեղադրելի ներկայացնէ ձեզ,
עתה רצה אתכם בגוף בשרו על ידי מותו להעמידכם לפניו קדשים ובלי מום ודפי׃
23 եթէ հիմնուած ու հաստատուած մնաք հաւատքին վրայ, առանց խախտելու յոյսէն այն աւետարանին՝ որ դուք լսեցիք. ան քարոզուեցաւ երկինքի տակ եղած բոլոր արարածներուն, ու ես՝ Պօղոս՝ սպասարկու եղայ անոր:
אם תעמדו מיסדים ונכונים באמונה ולא תזועו מתוחלת הבשורה אשר שמעתם ואשר נשמעה לכל הנברא תחת השמים ואני פולוס הייתי לה למשרת׃
24 Հիմա ուրախ եմ ձեզի համար կրած չարչարանքներուս մէջ, ու Քրիստոսի կրած տառապանքներուն պակասը կը լրացնեմ իմ մարմինիս մէջ՝ անոր մարմինին համար, որ եկեղեցին է:
עתה הנני שמח בענויי אשר אני סבל למענכם ואמלא את החסר ביסורי המשיח בבשרי בעד גופו היא העדה׃
25 Ես սպասարկու եղայ անոր Աստուծոյ տնտեսութեամբ՝ որ տրուեցաւ ինծի ձեզի համար, որպէսզի լիովին քարոզեմ Աստուծոյ խօսքը,
אשר הייתי לה למשרת כפי פקדת אלהים אשר נתנה לי עליכם למלאת את דבר האלהים׃
26 այն խորհուրդը՝ որ ծածկուած էր բոլոր դարերէն ու սերունդներէն, իսկ հիմա յայտնաբերուեցաւ իր սուրբերուն, (aiōn g165)
את הסוד אשר היה נסתר מעולמים ומדור ודור ועתה נגלה לקדושיו׃ (aiōn g165)
27 որոնց Աստուած ուզեց գիտցնել թէ ի՛նչ է այս խորհուրդին փառքին ճոխութիւնը հեթանոսներուն մէջ, այսինքն՝ Քրիստոս ձեր մէջ, փառքի յոյսը:
אשר רצה האלהים להודיעם אי זה הוא עשר כבוד הסוד ההוא בגוים והוא המשיח אשר בכם אשר הוא תקות הכבוד׃
28 Մենք կը հռչակենք զինք, խրատելով ամէն մարդ եւ սորվեցնելով ամէն մարդու՝ ամբողջ իմաստութեամբ, որպէսզի ներկայացնենք ամէն մարդ կատարեալ՝ Քրիստոս Յիսուսով:
ואותו משמיעים אנחנו בהוכיחנו כל איש ובלמדנו כל איש בכל חכמה למען העמיד כל איש שלם במשיח ישוע׃
29 Ասո՛ր համար ես կ՚աշխատիմ, պայքարելով իր ներգործութեան համեմատ՝ որ զօրութեամբ կը գործէ իմ մէջս:
ובזאת אף אני עמל ונלחם כפי פעלת כחו הפעל בי בגבורה׃

< ԿՈՂՈՍԱՑԻՍ 1 >