< ԿՈՂՈՍԱՑԻՍ 1 >

1 Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը, եւ Տիմոթէոս եղբայրը՝
مِنْ بُولُسَ وَهُوَ رَسُولٌ لِلْمَسِيحِ يَسُوعَ بِمَشِيئَةِ اللهِ، وَمِنَ الأَخِ تِيمُوثَاوُسَ،١
2 Կողոսայի մէջ եղող սուրբերուն ու Քրիստոսով հաւատարիմ եղբայրներուն.
إِلَى الإِخْوَةِ الْقِدِّيسِينَ وَالأُمَنَاءِ فِي الْمَسِيحِ، الْمُقِيمِينَ فِي مَدِينَةِ كُولُوسِّي. لِتَكُنْ لَكُمُ النِّعْمَةُ وَالسَّلامُ مِنَ اللهِ أَبِينَا والرَّبِّ يَسُوعَ الْمَسِيحِ.٢
3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ՝՝: Ամէն ատեն աղօթելով ձեզի համար՝ շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ ու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօրմէն,
إِنَّنَا دَائِماً نَرْفَعُ الشُّكْرَ لِلهِ، أَبِي رَبِّنَا يَسُوعَ الْمَسِيحِ فِيمَا نُصَلِّي لأَجْلِكُمْ.٣
4 լսելով Քրիստոս Յիսուսի վրայ ձեր ունեցած հաւատքին եւ բոլոր սուրբերուն հանդէպ ձեր տածած սիրոյն մասին,
إِذْ بَلَغَنَا خَبَرُ إِيمَانِكُمْ بِالْمَسِيحِ يَسُوعَ وَالْمَحَبَّةِ الَّتِي لَكُمْ نَحْوَ جَمِيعِ الْقِدِّيسِينَ،٤
5 այն յոյսին պատճառով՝ որ երկինքը վերապահուած է ձեզի համար: Անոր մասին նախապէս լսեցիք՝ աւետարանին ճշմարտութեան խօսքով,
بِسَبَبِ الرَّجَاءِ الْمَحْفُوظِ لَكُمْ فِي السَّمَاوَاتِ، الرَّجَاءِ الَّذِي سَمِعْتُمْ بِهِ سَابِقاً فِي كَلِمَةِ الْحَقِّ الَّتِي فِي الإِنْجِيلِ٥
6 որ հասաւ ձեզի՝ ինչպէս ամբողջ աշխարհի, ու պտուղ կ՚արտադրէ (եւ կ՚աճի) նոյնպէս ձեր մէջ ալ, այն օրէն ի վեր՝ երբ լսեցիք ու ճշմարտութեամբ գիտցաք Աստուծոյ շնորհքը,
وَالَّتِي وَصَلَتْ إِلَيْكُمْ كَمَا تَنْتَشِرُ الآنَ فِي الْعَالَمِ أَجْمَعَ، مُنْتِجَةً الثَّمَرَ وَنَامِيَةً، مِثْلَمَا يَحْدُثُ بَيْنَكُمْ أَنْتُمْ مُنْذُ أَنْ سَمِعْتُمْ بِنِعْمَةِ اللهِ وَاخْتَبَرْتُمُوهَا بِالْحَقِّ،٦
7 ինչպէս սորվեցաք մեր սիրելի ծառայակիցէն՝ Եպափրասէն: Ան Քրիստոսի հաւատարիմ սպասարկու մըն է ձեզի համար,
عَلَى حَسَبِ مَا تَعَلَّمْتُمْ مِنْ أَبَفْرَاسَ شَرِيكِنَا الْعَبْدِ الْحَبِيبِ، وَالْخَادِمِ الأَمِينِ لِلْمَسِيحِ عِنْدَكُمْ٧
8 եւ ինք ալ բացայայտեց մեզի ձեր սէրը՝ Հոգիով:
وَهُوَ نَفْسُهُ أَخْبَرَنَا بِمَا لَكُمْ مِنَ الْمَحَبَّةِ فِي الرُّوحِ.٨
9 Հետեւաբար մենք ալ՝ այն օրէն երբ լսեցինք՝ չենք դադրիր աղօթելէ ձեզի համար, եւ խնդրելէ որ լեցուած ըլլաք անոր կամքին գիտակցութեամբ՝ ամբողջ իմաստութեամբ ու հոգեւոր ըմբռնումով,
لِذَلِكَ نَحْنُ أَيْضاً، مِنَ الْيَوْمِ الَّذِي فِيهِ سَمِعْنَا بِأَخْبَارِكُمْ، مَازِلْنَا نُصَلِّي وَنَتَضَرَّعُ لأَجْلِكُمْ، لأَنْ تَمْتَلِئُوا مِنْ تَمَامِ مَعْرِفَةِ مَشِيئَةِ اللهِ فِي كُلِّ حِكْمَةٍ وَإِدْرَاكٍ رُوحِيٍّ،٩
10 որպէսզի ընթանաք Տէրոջ արժանավայել կերպով՝ հաճեցնելով զինք ամէն բանի մէջ, պտղաբեր ըլլալով ամէն տեսակ բարի գործով, եւ աճելով Աստուծոյ ճանաչումով.
لِكَيْ تَسْلُكُوا سُلُوكاً لاَئِقاً بِالرَّبِّ وَمُرْضِياً فِي كُلِّ شَيْءٍ، مُنْتِجِينَ الثَّمَرَ فِي كُلِّ عَمَلٍ صَالِحٍ وَنَامِينَ فِي مَعْرِفَةِ اللهِ إِلَى التَّمَامِ،١٠
11 ու զօրացած ամբողջ ոյժով՝ իր փառաւոր զօրութեան համեմատ, ուրախութեամբ համբերող եւ համբերատար ըլլաք,
مُتَشَدِّدِينَ بِكُلِّ قُوَّةٍ مُوَافِقَةٍ لِقُدْرَةِ مَجْدِهِ، لِتَتَمَكَّنُوا تَمَاماً مِنَ الاحْتِمَالِ وَطُولِ الْبَالِ،١١
12 շնորհակալ ըլլալով Հայր Աստուծմէ, որ արժանացուց մեզ մասնակից ըլլալու լոյսի մէջ բնակող սուրբերու ժառանգութեան,
رَافِعِينَ الشُّكْرَ بِفَرَحٍ لِلآبِ الَّذِي جَعَلَكُمْ أَهْلاً لِلاشْتِرَاكِ فِي مِيرَاثِ الْقِدِّيسِينَ فِي النُّورِ،١٢
13 եւ ազատեց մեզ խաւարի իշխանութենէն ու փոխադրեց իր սիրելի Որդիին թագաւորութեան.
هُوَ الَّذِي أَنْقَذَنَا مِنْ سُلْطَةِ الظَّلاَمِ وَنَقَلَنَا إِلَى مَلَكُوتِ ابْنِ مَحَبَّتِهِ١٣
14 անո՛վ մենք ազատագրութիւն ունինք՝ իր արիւնով, այսինքն՝ մեղքի ներում:
الَّذِي فِيهِ لَنَا الْفِدَاءُ، أَيْ غُفْرَانُ الْخَطَايَا.١٤
15 Ան անտեսանելի Աստուծոյ պատկերն է, բոլոր արարածներուն անդրանիկը,
هُوَ صُورَةُ اللهِ الَّذِي لاَ يُرَى، وَالْبِكْرُ عَلَى كُلِّ مَا قَدْ خُلِقَ،١٥
16 որովհետեւ անո՛վ ստեղծուեցաւ ամէն բան, ինչ որ երկինքի մէջ է եւ ինչ որ երկրի վրայ կայ, տեսանելի կամ անտեսանելի. թէ՛ գահերը, թէ՛ տէրութիւնները, թէ՛ պետութիւնները, թէ՛ իշխանութիւնները: Բոլոր բաները ստեղծուեցան անով եւ անոր համար:
إِذْ بِهِ خُلِقَتْ جَمِيعُ الأَشْيَاءِ: مَا فِي السَّمَاوَاتِ وَمَا عَلَى الأَرْضِ، مَا يُرَى وَمَا لاَ يُرَى، أَعُرُوشاً كَانَتْ أَمْ سِيَادَاتٍ أَمْ رِئَاسَاتٍ أَمْ سُلُطَاتٍ. كُلُّ مَا فِي الْكَوْنِ قَدْ خُلِقَ بِهِ وَلأَجْلِهِ.١٦
17 Ան ամէն բանէ առաջ է, ու անո՛վ ամէն բան հաստատ կը կենայ:
هُوَ كَائِنٌ قَبْلَ كُلِّ شَيْءٍ، وَبِهِ يَدُومُ كُلُّ شَيْءٍ.١٧
18 Ա՛ն է մարմինին, այսինքն՝ եկեղեցիին գլուխը. ա՛ն է սկիզբը, մեռելներէն անդրանիկը, որպէսզի նախապատիւ ըլլայ ամէն բանի մէջ.
وَهُوَ رَأْسُ الْجَسَدِ، أَيِ الْكَنِيسَةِ؛ هُوَ الْبَدَاءَةُ وَبِكْرُ الْقَائِمِينَ مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ، لِيَكُونَ لَهُ الْمَقَامُ الأَوَّلُ فِي كُلِّ شَيْءٍ.١٨
19 որովհետեւ Հայրը բարեհաճեցաւ որ Աստուածութեան ամբողջ լիութիւնը բնակի անոր մէջ,
فَفِيهِ سُرَّ اللهُ أَنْ يَحِلَّ بِكُلِّ مِلْئِهِ،١٩
20 եւ անո՛վ հաշտեցնէ իրեն հետ բոլորը, թէ՛ երկրի վրայ ու թէ՛ երկինքի մէջ եղողները, խաղաղութիւն ընելով անոր արիւնով, որ թափուեցաւ խաչին վրայ:
وَأَنْ يُصَالِحَ بِهِ كُلَّ شَيْءٍ مَعَ نَفْسِهِ، إِذْ أَحَلَّ السَّلاَمَ بِدَمِهِ عَلَى الصَّلِيبِ، فَبِهِ يُصَالَحُ كُلُّ شَيْءٍ، سَوَاءٌ مَا كَانَ عَلَى الأَرْضِ أَوْ مَا فِي السَّمَاوَاتِ.٢٠
21 Եւ ձեզ ալ, որ ժամանակին ուծացած ու ձեր միտքով թշնամիներ էիք՝ չար գործերով,
وَأَنْتُمْ، يَامَنْ كُنْتُمْ فِي الْمَاضِي أَجَانِبَ وَأَعْدَاءً فِي الْفِكْرِ، بِأَعْمَالِكُمُ الشِّرِّيرَةِ،٢١
22 հիմա հաշտեցուց անոր բուն մարմինով՝ մահուան միջոցով, որպէսզի անոր առջեւ սուրբ, անարատ եւ անմեղադրելի ներկայացնէ ձեզ,
قَدْ صَالَحَكُمُ الآنَ فِي جَسَدِ بَشَرِيَّةِ (ابْنِهِ) بِالْمَوْتِ. وَذَلِكَ لِكَيْ يُحْضِرَكُمْ فَتَمْثُلُوا أَمَامَهُ وَأَنْتُمْ قِدِّيسُونَ بِلاَ ذَنْبٍ وَلاَ لَوْمٍ.٢٢
23 եթէ հիմնուած ու հաստատուած մնաք հաւատքին վրայ, առանց խախտելու յոյսէն այն աւետարանին՝ որ դուք լսեցիք. ան քարոզուեցաւ երկինքի տակ եղած բոլոր արարածներուն, ու ես՝ Պօղոս՝ սպասարկու եղայ անոր:
عَلَى أَنْ تَثْبُتُوا فِعْلاً فِي الإِيمَانِ، مُؤَسَّسِينَ وَرَاسِخِينَ وَغَيْرَ مُتَحَوِّلِينَ عَنْ رَجَاءِ الإِنْجِيلِ الَّذِي سَمِعْتُمُوهُ، الَّذِي بُشِّرَ بِهِ لِلْخَلِيقَةِ كُلِّهَا تَحْتَ السَّمَاءِ، وَلَهُ صِرْتُ أَنَا بُولُسَ خَادِماً.٢٣
24 Հիմա ուրախ եմ ձեզի համար կրած չարչարանքներուս մէջ, ու Քրիստոսի կրած տառապանքներուն պակասը կը լրացնեմ իմ մարմինիս մէջ՝ անոր մարմինին համար, որ եկեղեցին է:
وَالآنَ أَنَا أَفْرَحُ فِي الآلاَمِ الَّتِي أُقَاسِيهَا لأَجْلِكُمْ، وَأُتَمِّمُ فِي جَسَدِي مَا نَقَصَ مِنْ ضِيقَاتِ الْمَسِيحِ لأَجْلِ جَسَدِهِ الَّذِي هُوَ الْكَنِيسَةُ،٢٤
25 Ես սպասարկու եղայ անոր Աստուծոյ տնտեսութեամբ՝ որ տրուեցաւ ինծի ձեզի համար, որպէսզի լիովին քարոզեմ Աստուծոյ խօսքը,
وَلَهَا قَدْ صِرْتُ أَنَا خَادِماً بِمُوجِبِ تَدْبِيرِ اللهِ الْمَوْهُوبِ لِي مِنْ أَجْلِكُمْ، وَهُوَ أَنْ أُتَمِّمَ كَلِمَةَ اللهِ، بِإِعْلاَنِ٢٥
26 այն խորհուրդը՝ որ ծածկուած էր բոլոր դարերէն ու սերունդներէն, իսկ հիմա յայտնաբերուեցաւ իր սուրբերուն, (aiōn g165)
السِّرِّ الَّذِي كَانَ مَكْتُوماً طَوَالَ الْعُصُورِ وَالأَجْيَالِ، وَلكِنْ كُشِفَ الآنَ لِقِدِّيسِيهِ، (aiōn g165)٢٦
27 որոնց Աստուած ուզեց գիտցնել թէ ի՛նչ է այս խորհուրդին փառքին ճոխութիւնը հեթանոսներուն մէջ, այսինքն՝ Քրիստոս ձեր մէջ, փառքի յոյսը:
الَّذِينَ أَرَادَ اللهُ أَنْ يُعْلِنَ لَهُمْ كَمْ هُوَ غَنِيٌّ مَجْدُ هَذَا السِّرِّ بَيْنَ الأُمَمِ: أَنَّ الْمَسِيحَ فِيكُمْ، وَهُوَ رَجَاءُ الْمَجْدِ؛٢٧
28 Մենք կը հռչակենք զինք, խրատելով ամէն մարդ եւ սորվեցնելով ամէն մարդու՝ ամբողջ իմաստութեամբ, որպէսզի ներկայացնենք ամէն մարդ կատարեալ՝ Քրիստոս Յիսուսով:
هَذَا السِّرُّ نُعْلِنُهُ نَحْنُ، وَاعِظِينَ كُلَّ إِنْسَانٍ، وَمُعَلِّمِينَ كُلَّ إِنْسَانٍ، فِي كُلِّ حِكْمَةٍ، لِكَيْ نُحْضِرَ كُلَّ إِنْسَانٍ كَامِلاً فِي الْمَسِيحِ.٢٨
29 Ասո՛ր համար ես կ՚աշխատիմ, պայքարելով իր ներգործութեան համեմատ՝ որ զօրութեամբ կը գործէ իմ մէջս:
وَلأَجْلِ هَذَا أَتْعَبُ أَنَا أَيْضاً وَأُجَاهِدُ، بِفَضْلِ قُدْرَتِهِ الْعَامِلَةِ فِيَّ بِقُوَّةٍ.٢٩

< ԿՈՂՈՍԱՑԻՍ 1 >