< ԿՈՂՈՍԱՑԻՍ 3 >

1 Ուրեմն, եթէ յարութիւն առիք Քրիստոսի հետ, փնտռեցէ՛ք այն բաները՝ որ վերն են, ուր Քրիստոս կը բազմի՝ Աստուծոյ աջ կողմը:
Аще убо воскреснусте со Христом, вышних ищите, идеже есть Христос о десную Бога седя:
2 Մտածեցէ՛ք վերի բաներուն մասին, ո՛չ թէ երկրի վրայ եղող բաներուն մասին.
горняя мудрствуйте, (а) не земная.
3 որովհետեւ դուք մեռաք, ու ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստուծոյ մէջ:
Умросте бо, и живот ваш сокровен есть со Христом в Бозе:
4 Երբ Քրիստոս՝ մեր կեանքը՝ երեւնայ, այն ատեն դո՛ւք ալ փառքով պիտի երեւնաք՝ անոր հետ:
егда же Христос явится, живот ваш, тогда и вы с Ним явитеся в славе.
5 Ուրեմն մեռցուցէ՛ք ձեր երկրաւոր անդամները.- պոռնկութիւնը, անմաքրութիւնը, անսանձ կիրքը, չար ցանկութիւնը եւ ագահութիւնը, որ կռապաշտութիւն է:
Умертвите убо уды вашя, яже на земли: блуд, нечистоту, страсть, похоть злую и лихоимание, еже есть идолослужение,
6 Ասո՛նց համար Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ,
ихже ради грядет гнев Божии на сыны противления.
7 որոնց մէջ դո՛ւք ալ ժամանակին կ՚ընթանայիք, երբ կ՚ապրէիք անոնց մէջ:
В нихже и вы иногда ходисте, егда живясте в них.
8 Բայց հիմա դո՛ւք ալ թօթափեցէ՛ք սա՛ ամէնը.- բարկութիւնը, զայրոյթը, չարամտութիւնը, հայհոյութիւնը, լիրբ խօսքերը՝ ձեր բերանէն:
Ныне же отложите и вы та вся: гнев, ярость, злобу, хуление, срамословие от уст ваших:
9 Մի՛ ստէք իրարու. հանեցէ՛ք ձեր վրայէն հին մարդը՝ իր գործերով,
не лжите друг на друга, совлекшеся ветхаго человека с деяньми его
10 ու հագէ՛ք այն նորը, որ նորոգուած է գիտակցութեամբ՝ իր Արարիչին պատկերին համաձայն,
и облекшеся в новаго, обновляемаго в разум по образу Создавшаго его,
11 եւ որուն մէջ ո՛չ Յոյն կայ, ո՛չ ալ Հրեայ, թլփատութիւն կամ անթլփատութիւն, օտար, Սկիւթացի, ստրուկ կամ ազատ. հապա Քրիստոս է ամէն ինչ, եւ բոլորին մէջ:
идеже несть Еллин, ни Иудей, обрезание и необрезание, варвар и Скиф, раб и свободь, но всяческая и во всех Христос.
12 Ուրեմն, որպէս Աստուծոյ ընտրեալներ՝ սուրբ ու սիրելի, հագէ՛ք գութը, կարեկցութիւնը, քաղցրութիւնը, խոնարհութիւնը, հեզութիւնը, համբերատարութիւնը,
Облецытеся убо якоже избраннии Божии, святи и возлюбленни, во утробы щедрот, благость, смиреномудрие, кротость и долготерпение,
13 հանդուրժելով իրարու եւ ներելով իրարու՝ եթէ մէկը տրտունջ մը ունենայ միւսին դէմ. ինչպէս Քրիստոս ներեց ձեզի, նոյնպէս ալ դո՛ւք ներեցէք:
приемлюще друг друга и прощающе себе, аще кто на кого имать поречение: якоже и Христос простил есть вам, тако и вы.
14 Եւ այս բոլոր բաներուն վրայ՝ հագէ՛ք սէրը, որ կատարելութեան կապն է:
Над всеми же сими (стяжите) любовь, яже есть соуз совершенства:
15 Ձեր սիրտերուն մէջ թող հովանաւորէ Աստուծոյ խաղաղութիւնը, որուն ալ կանչուեցաք՝ մէկ մարմինով, ու շնորհակա՛լ եղէք:
и мир Божии да водворяется в сердцах ваших, в оньже и звани бысте во едином теле: и благодарни бывайте.
16 Քրիստոսի խօսքը ճոխութեա՛մբ թող բնակի ձեր մէջ, որպէսզի ամբողջ իմաստութեամբ սորվեցնէք իրարու եւ խրատէք զիրար՝ սաղմոսներով, օրհներգերով ու հոգեւոր երգերով, շնորհակալութեամբ երգելով Աստուծոյ՝ ձեր սիրտերուն մէջ:
Слово Христово да вселяется в вас богатно, во всякой премудрости: учаще и вразумляюще себе самех во псалмех и пениих и песнех духовных, во благодати поюще в сердцах ваших Господеви.
17 Եւ ամէն ինչ որ կ՚ընէք, թէ՛ խօսքով եւ թէ գործով, ըրէ՛ք Տէր Յիսուսի անունով, շնորհակալ ըլլալով Աստուծմէ ու Հօրմէն՝ անոր միջոցով:
И все, еже аще что творите словом или делом, вся во имя Господа Иисуса Христа, благодаряще Бога и Отца Тем.
18 Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն, ինչպէս կը պատշաճի Տէրոջմով:
Жены, повинуйтеся своим мужем, якоже подобает о Господе.
19 Ամուսիննե՛ր, սիրեցէ՛ք ձեր կիները եւ մի՛ դառնանաք անոնց դէմ:
Мужие, любите жены вашя, и не огорчайтеся к ним.
20 Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն ամէն բանի մէջ, որովհետեւ ա՛յդ է Տէրոջ հաճելին:
Чада, послушайте родителей (своих) во всем: сие бо угодно есть Господеви.
21 Հայրե՛ր, մի՛ գրգռէք ձեր զաւակները, որպէսզի չվհատին:
Отцы, не раздражайте чад ваших, да не унывают.
22 Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն ամէն բանի մէջ. ո՛չ թէ աչքի առջեւ ծառայելով՝ մարդահաճոներու պէս, հապա՝ պարզամտութեամբ, Տէրոջմէ՛ն վախնալով:
Раби, послушайте по всему плотских господии (ваших), не пред очима точию работающе аки человекоугодницы, но в простоте сердца, боящеся Бога.
23 Ի՛նչ որ կ՚ընէք՝ սրտա՛նց ըրէք, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
И всяко, еже аще что творите, от души делайте, якоже Господу, а не человеком,
24 գիտնալով թէ Տէրոջմէ՛ն պիտի ստանաք ժառանգութեան հատուցումը, որովհետեւ Տէր Քրիստոսի՛ կը ծառայէք:
ведяще, яко от Господа приимете воздаяние достояния: Господу бо Христу работаете.
25 Բայց անիրաւը պիտի ստանայ իր անիրաւութեան պատիժը, եւ աչառութիւն չկայ:
А обидяй восприимет, еже обиде: и несть лица обиновения.

< ԿՈՂՈՍԱՑԻՍ 3 >