< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1 >

1 Առաջին պատմութիւնը գրեցի, ո՛վ Թէոփիլոս, ամէն ինչի մասին՝ որ Յիսուս սկսաւ ընել եւ սորվեցնել,
הן המאמר הראשון תאופילוס עשיתיהו על כל אשר החל ישוע לעשות וללמד׃
2 մինչեւ այն օրը՝ երբ Սուրբ Հոգիին միջոցով պատուէրներ տուաւ իր ընտրած առաքեալներուն, ու համբարձաւ:
עד היום אשר לקח למרום אחרי צותו ברוח הקדש את השליחים אשר בחר בהם׃
3 Նաեւ ինքզինք ողջ ցոյց տուաւ անոնց իր չարչարանքներէն ետք՝ շատ ապացոյցներով, քառասուն օր տեսնուելով անոնցմէ եւ խօսելով Աստուծոյ թագաւորութեան մասին:
ואשר גם התיצב להם חי אחרי ענותו באתות רבות בהראותו אליהם ארבעים יום וידבר על מלכות האלהים׃
4 Անոնց հետ եղած ատեն հրամայեց անոնց՝ որ Երուսաղէմէն չհեռանան, հապա սպասեն Հօրը խոստումին՝ «որ ինձմէ լսեցիք», ըսաւ.
ובאכלו לחם עמהם צוה אתם לבלתי סור מירושלים כי אם להוחיל להבטחת האב אשר שמעתם ממני׃
5 «որովհետեւ իրաւ է թէ Յովհաննէս մկրտեց ջուրով, բայց դուք՝ շատ օրեր չանցած՝ պիտի մկրտուիք Սուրբ Հոգիո՛վ»:
כי יוחנן הטביל במים ואתם תטבלו ברוח הקדש בקרוב אחרי הימים האלה׃
6 Անոնք ալ համախմբուելով՝ հարցուցին իրեն. «Տէ՛ր, այս ժամանակի՞ն պիտի վերահաստատես Իսրայէլի թագաւորութիւնը»:
ויהי כאשר נאספו יחדו וישאלהו לאמר אדנינו המשיב אתה בעת הזאת את המלוכה לישראל׃
7 Ըսաւ անոնց. «Ձեզի չի վերաբերիր գիտնալ ժամանակներն ու ատենները, որ Հայրը իր իշխանութեան մէջ դրաւ.
ויאמר אליהם לא לכם לדעת העתים והזמנים אשר יעד האב בשלטנו׃
8 բայց Սուրբ Հոգիին ձեր վրայ եկած ատենը՝ զօրութիւն պիտի ստանաք, եւ ինծի համար վկաներ պիտի ըլլաք Երուսաղէմի մէջ, ամբողջ Հրէաստանի ու Սամարիայի մէջ, եւ մինչեւ երկրի ծայրերը»:
אבל תקבלו גבורה בבוא עליכם רוח הקדש והייתם עדי בירושלים ובכל יהודה ובשמרון ועד קצה הארץ׃
9 Երբ խօսեցաւ այս բաները, մինչ կը նայէին՝ համբարձաւ, եւ ամպ մը վերցուց զայն անոնց աչքերէն:
ויהי כדברו זאת העלה והם ראים וישאהו ענן מנגד עיניהם׃
10 Մինչ ակնապիշ կը նայէին դէպի երկինք՝ երբ ան վեր կ՚ելլէր, ահա՛ երկու մարդիկ՝ ճերմակ տարազով՝ կայնեցան իրենց քով
ויביטו אחריו השמימה בעברו והנה שני אנשים לבושי בדים נצבים עליהם׃
11 եւ ըսին. «Գալիլեացի՛ մարդիկ, ինչո՞ւ կայնած՝ կը նայիք դէպի երկինք. այս Յիսուսը՝ որ երկինք համբարձաւ ձեզմէ, նո՛յնպէս պիտի գայ՝ ինչպէս տեսաք անոր երկինք երթալը»:
ויאמרו אתם אנשי הגליל מה תעמדו פה ועיניכם השמימה ישוע זה אשר לקח מאתכם השמימה כן בוא יבוא כאשר ראיתם אתו עלה השמימה׃
12 Այն ատեն Երուսաղէմ վերադարձան Ձիթենիներու կոչուած լեռնէն, որ Շաբաթ օրուան ճամբայի չափ մօտ է Երուսաղէմի:
ויפנו וילכו ירושלימה מן ההר הנקרא הר הזיתים והוא קרוב לירושלים דרך תחום שבת׃
13 Երբ մտան քաղաքը՝ բարձրացան վերնատունը, ուր կը բնակէին Պետրոս ու Յակոբոս, Յովհաննէս եւ Անդրէաս, Փիլիպպոս ու Թովմաս, Բարթողոմէոս եւ Մատթէոս, Յակոբոս Ալփէոսեան ու Սիմոն Նախանձայոյզ եւ Յուդա Յակոբեան:
ויבאו העירה ויעלו אל העליה אשר היו ישבים בה פטרוס ויעקב ויוחנן ואנדרי פילפוס ותומא בר תלמי ומתי יעקב בן חלפי ושמעון הקנא ויהודה בן יעקב׃
14 Ասոնք բոլորը միաբանութեամբ կը յարատեւէին աղօթքի եւ աղերսանքի մէջ՝ կիներուն հետ, ու Յիսուսի մօր՝ Մարիամի եւ անոր եղբայրներուն հետ:
כל אלה היו שקדים יחדו בלב אחד להתפלל ולהתחנן ועמהם הנשים ומרים אם ישוע וגם אחיו׃
15 Այդ օրերը՝ Պետրոս կանգնեցաւ աշակերտներուն մէջ, (հաւաքուած բազմութիւնը հարիւր քսան հոգիի չափ էր, ) եւ ըսաւ.
ובימים האלה קם פטרוס בתוך התלמידים ומספר שמות הנקהלים יחד כמאה ועשרים ויאמר׃
16 «Մարդի՛կ եղբայրներ, պէ՛տք էր որ իրագործուէր այն գրուածը, որ նախապէս Սուրբ Հոգին ըսեր էր Դաւիթի բերանով՝ Յուդայի մասին, որ առաջնորդ եղաւ Յիսուսը բռնողներուն.
אנשים אחים מן הצרך היה כי ימלא הכתוב ההוא אשר דבר מקדם רוח הקדש בפי דוד על יהודה אשר היה מוליך את תפשי ישוע׃
17 որովհետեւ ան մեզի հետ՝ մեր համրանքէն էր, եւ բաժին վիճակուած էր անոր այս սպասարկութենէն:
כי היה נמנה אתנו וזכה בגורל השרות הזה׃
18 Ուրեմն ասիկա տիրացաւ ագարակի մը՝ անիրաւութեան վարձքով, ու գլխիվայր իյնալով՝ մէջտեղէն ճեղքուեցաւ, եւ իր բոլոր աղիքները դուրս թափեցան:
והנה הוא קנה לו שדה במחיר הרשעה ויפל על פניו ארצה ויבקע בתוך וישפכו כל מעיו׃
19 Երուսաղէմի բոլոր բնակիչները գիտցան այս բանը, այնպէս որ այդ ագարակը կոչուեցաւ իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արիւնի ագարակ:
וגם נודעה זאת לכל ישבי ירושלים ויקרא בשפתם לשדה ההוא חקל דמא הוא שדה הדם׃
20 Որովհետեւ գրուած է Սաղմոսներու գիրքին մէջ. “Անոր բնակարանը ամայի թող ըլլայ, եւ անոր մէջ ո՛չ մէկը բնակի”, նաեւ. “Անոր պաշտօնը ուրի՛շը առնէ”:
כי כתוב בספר תהלים תהי טירתו נשמה ואל יהי בה ישב ופקדתו יקח אחר׃
21 Ուրեմն պէտք է որ այս մարդոցմէն՝ որոնք մեզի հետ էին այն ամբողջ ժամանակը, երբ Տէր Յիսուս մտաւ ու ելաւ մեր մէջ,
ועל כן מן הצרך כי מן האנשים האלה אשר התהלכו אתנו כל ימי היות אדנינו ישוע יוצא ובא לפנינו׃
22 Յովհաննէսի մկրտութենէն սկսեալ մինչեւ այն օրը՝ երբ համբարձաւ մեզմէ, ասոնցմէ մէկը մեզի հետ վկայ ըլլայ անոր յարութեան»:
החל מטבילת יוחנן עד יום הלקחו מאתנו כי אחד מהם יהיה לעד עמנו על קומו מן המתים׃
23 Ուստի երկու հոգի կայնեցուցին, Յովսէփը՝ որ Բարսաբա կը կոչուէր եւ Յուստոս մականուանուեցաւ, ու Մատաթիան,
ויעמידו שנים את יוסף הנקרא בר שבא והוא מכנה יוסטוס ואת מתיה׃
24 եւ աղօթելով՝ ըսին. «Տէ՛ր, դուն որ կը ճանչնաս բոլորին սիրտերը, յայտնէ՛ մեզի թէ ո՛ր մէկը ընտրեցիր այս երկուքէն.
ויתפללו ויאמרו אתה אדני היודע כל הלבבות הראה נא מן השנים האלה את האחד אשר בחרת בו׃
25 որպէսզի բաժին առնէ այս սպասարկութենէն ու առաքելութենէն, որմէ Յուդա ինկաւ՝ երթալու համար իր տեղը»:
לקחת את גורל השרות הזה והשליחות אשר סר ממנה יהודה להלך אל מקומו׃
26 Եւ անոնց համար վիճակ ձգեցին, ու վիճակը ելաւ Մատաթիայի. եւ ան համրուեցաւ տասնմէկ առաքեալներուն հետ:
ויפילו גורלות ויפל הגורל על מתיה ויספח אל עשתי עשר השליחים׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1 >