< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9 >

1 Բայց Սօղոս տակաւին սպառնալիք եւ սպանութիւն կը փչէր Տէրոջ աշակերտներուն դէմ: Քահանայապետին քով գնաց
أَمَّا شَاوُلُ فَكَانَ يَفُورُ بِالتَّهْدِيدِ وَالْقَتْلِ عَلَى تَلاَمِيذِ الرَّبِّ. فَذَهَبَ إِلَى رَئِيسِ الْكَهَنَةِ،١
2 ու նամակներ ուզեց անկէ՝ Դամասկոսի ժողովարանները տանելու, որպէսզի՝ եթէ գտնէ այդ ճամբային հետեւողներ՝ այր մարդիկ կամ կիներ, կապած բերէ Երուսաղէմ:
وَطَلَبَ مِنْهُ رَسَائِلَ إِلَى مَجَامِعِ الْيَهُودِ فِي دِمَشْقَ لِتَسْهِيلِ الْقَبْضِ عَلَى أَتْبَاعِ هَذَا الطَّرِيقِ مِنَ الرِّجَالِ وَالنِّسَاءِ، حَيْثُمَا يَجِدُهُمْ، لِيَسُوقَهُمْ مُقَيَّدِينَ إِلَى أُورُشَلِيمَ.٢
3 Երբ կ՚երթար ու մօտեցաւ Դամասկոսի, յանկարծ երկինքէն լոյս մը փայլատակեց իր շուրջը,
وَفِيمَا هُوَ مُنْطَلِقٌ إِلَى دِمَشْقَ، وَقَدِ اقْتَرَبَ مِنْهَا، لَمَعَ حَوْلَهُ فَجْأَةً نُورٌ مِنَ السَّمَاءِ،٣
4 եւ ինք գետին իյնալով՝ լսեց ձայն մը որ կ՚ըսէր իրեն. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս»:
فَوَقَعَ إِلَى الأَرْضِ وَسَمِعَ صَوْتاً يَقُولُ لَهُ: «شَاوُلُ! شَاوُلُ! لِمَاذَا تَضْطَهِدُنِي؟»٤
5 Ան ալ ըսաւ. «Դուն ո՞վ ես, Տէ՛ր»: Ու Տէրը ըսաւ. «Ես Յիսուսն եմ, որ դուն կը հալածես. տաժանելի է քեզի՝ աքացել խթանի դէմ»:
فَسَأَلَ: «مَنْ أَنْتَ يَاسَيِّدُ؟» فَجَاءَهُ الْجَوَابُ: «أَنَا يَسُوعُ الَّذِي أَنْتَ تَضْطَهِدُهُ، صَعْبٌ عَلَيْكَ أَنْ تَرْفُسَ الْمَنَاخِسَ».٥
6 Ան ալ՝ դողալով եւ այլայլած՝ ըսաւ. «Տէ՛ր, ի՞նչ կ՚ուզես որ ընեմ»:
فَقَالَ وَهُوَ مُرْتَعِدٌ وَمُتَحَيِّرٌ؛ «يَارَبُّ مَاذَا تُرِيدُ أَنْ أَفْعَلَ؟» فَقَالَ لَهُ الرَّبُّ: «قُمْ، وَادْخُلِ الْمَدِينَةَ فَيُقَالَ لَكَ مَا يَجِبُ أَنْ تَفْعَلَهُ».٦
7 Տէրը ըսաւ անոր՝՝. «Կանգնէ՛ ու մտի՛ր քաղաքը, եւ պիտի ըսուի քեզի թէ ի՛նչ պէտք է ընես»: Այն մարդիկը՝ որ իրեն կ՚ուղեկցէին՝ անխօս կեցած էին. միայն ձա՛յնը կը լսէին, բայց ո՛չ մէկը կը տեսնէին:
وَأَمَّا مُرَافِقُو شَاوُلَ فَوَقَفُوا مَذْهُولِينَ لاَ يَنْطِقُونَ، فَقَدْ سَمِعُوا الصَّوْتَ وَلَكِنَّهُمْ لَمْ يَرَوْا أَحَداً.٧
8 Սօղոս գետինէն ոտքի ելաւ, սակայն ո՛չ մէկը կը տեսնէր բաց աչքերով. ուստի բռնեցին անոր ձեռքէն ու մտցուցին Դամասկոս:
وَعِنْدَمَا نَهَضَ شَاوُلُ عَنِ الأَرْضِ، فَتَحَ عَيْنَيْهِ فَوَجَدَ أَنَّهُ لاَ يُبْصِرُ، فَاقْتَادُوهُ بِيَدِهِ وَأَدْخَلُوهُ إِلَى دِمَشْقَ،٨
9 Երեք օր կեցաւ՝ առանց տեսնելու. ո՛չ կերաւ, ո՛չ ալ խմեց:
حَيْثُ بَقِيَ ثَلاَثَةَ أَيَّامٍ لاَ يُبْصِرُ وَلاَ يَأْكُلُ وَلاَ يَشْرَبُ.٩
10 Աշակերտ մը կար Դամասկոսի մէջ՝ Անանիա անունով: Տէրը ըսաւ անոր տեսիլքի մէջ. «Անանիա՛»: Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, ահա՛ հոս եմ»:
وَكَانَ فِي دِمَشْقَ تِلْمِيذٌ لِلرَّبِّ اسْمُهُ حَنَانِيَّا، نَادَاهُ الرَّبُّ فِي رُؤْيَا: «يَا حَنَانِيَّا!» فَقَالَ: «لَبَّيْكَ يَارَبُّ!»١٠
11 Տէրը ըսաւ անոր. «Կանգնէ՛ ու գնա՛ այն փողոցը՝ որ Ուղիղ կը կոչուի, եւ հոն՝ Յուդայի տան մէջ փնտռէ՛ Սօղոս անունով Տարսոնցի մը. որովհետեւ ահա՛ ան կ՚աղօթէ,
فَقَالَ لَهُ الرَّبُّ: «اذْهَبْ إِلَى الشَّارِعِ الْمَعْرُوفِ بِالْمُسْتَقِيمِ وَاسْأَلْ فِي بَيْتِ يَهُوذَا، عَنْ رَجُلٍ مِنْ طَرْسُوسَ اسْمُهُ شَاوُلُ. إِنَّهُ يُصَلِّي هُنَاكَ الآنَ.١١
12 ու տեսիլքի մէջ տեսաւ մարդ մը՝ Անանիա անունով, քովը մտած եւ ձեռքը դրած իր վրայ՝ որպէսզի վերստին տեսնէ»:
وَقَدْ رَأَى فِي رُؤْيَا رَجُلاً اسْمُهُ حَنَانِيَّا يَدْخُلُ إِلَيْهِ وَيَضَعُ يَدَهُ عَلَيْهِ، فَيُبْصِرُ».١٢
13 Անանիա ալ պատասխանեց. «Տէ՛ր, շատերէ լսեցի այդ մարդուն մասին թէ ո՛րչափ չարիք ըրաւ քու սուրբերուդ՝ Երուսաղէմի մէջ.
فَقَالَ حَنَانِيَّا لِلرَّبِّ: «وَلَكِنِّي، يَارَبُّ، قَدْ سَمِعْتُ مِنْ كَثِيرِينَ بِالْفَظَائِعِ الَّتِي ارْتَكَبَهَا هَذَا الرَّجُلُ بِقِدِّيسِيكَ فِي أُورُشَلِيمَ،١٣
14 եւ հո՛ս ալ քահանայապետներէն իրաւասութիւն ունի կապելու բոլոր անոնք՝ որ կը կանչեն քու անունդ»:
وَقَدْ كَلَّفَهُ رُؤَسَاءُ الْكَهَنَةِ السُّلْطَةَ لِيُلْقِيَ الْقَبْضَ عَلَى كُلِّ مَنْ يَدْعُو بِاسْمِكَ».١٤
15 Տէրը ըսաւ անոր. «Դուն գնա՛, որովհետեւ ան ինձմէ ընտրուած անօթ մըն է՝ իմ անունս կրելու հեթանոսներուն, թագաւորներուն եւ Իսրայէլի որդիներուն առջեւ,
فَأَمَرَهُ الرَّبُّ: «اذْهَبْ! فَقَدِ اخْتَرْتُ هَذَا الرَّجُلَ لِيَكُونَ إِنَاءً يَحْمِلُ اسْمِي إِلَى الأُمَمِ وَالْمُلُوكِ وَبَنِي إِسْرَائِيلَ.١٥
16 ու ես ցոյց պիտի տամ անոր թէ ո՜րչափ պէտք է չարչարուի իմ անունիս համար»:
وَسَأُرِيهِ كَمْ يَنْبَغِي أَنْ يَتَأَلَّمَ مِنْ أَجْلِ اسْمِي!»١٦
17 Ուստի Անանիա գնաց, մտաւ այդ տունը, եւ դնելով ձեռքերը անոր վրայ՝ ըսաւ. «Սաւո՛ւղ եղբայր, Տէ՛րը ղրկեց զիս, այն Յիսո՛ւսը՝ որ ճամբան երեւցաւ քեզի երբ կու գայիր, որպէսզի վերստին տեսնես ու Սուրբ Հոգիով լեցուիս»:
فَذَهَبَ حَنَانِيَّا وَدَخَلَ بَيْتَ يَهُوذَا، وَوَضَعَ يَدَيْهِ عَلَى شَاوُلَ وَقَالَ: «أَيُّهَا الأَخُ شَاوُلُ، إِنَّ الرَّبَّ يَسُوعَ، الَّذِي ظَهَرَ لَكَ فِي الطَّرِيقِ الَّتِي جِئْتَ فِيهَا، أَرْسَلَنِي إِلَيْكَ لِكَيْ تُبْصِرَ وَتَمْتَلِئَ مِنَ الرُّوحِ الْقُدُسِ».١٧
18 Իսկոյն թեփերու պէս բաներ ինկան անոր աչքերէն, եւ անմի՛ջապէս տեսողութիւնը վերստացաւ. կանգնեցաւ, մկրտուեցաւ,
وَفِي الْحَالِ تَسَاقَطَ مِنْ عَيْنَيْ شَاوُلَ مَا يُشْبِهُ الْقُشُورَ، فَأَبْصَرَ، ثُمَّ قَامَ وَتَعَمَّدَ.١٨
19 ու կերակուր ուտելով՝ զօրացաւ, եւ քանի մը օր կեցաւ Դամասկոսի մէջ եղող աշակերտներուն հետ:
وَتَنَاوَلَ طَعَاماً فَاسْتَعَادَ قُوَّتَهُ وَبَقِيَ بِضْعَةَ أَيَّامٍ مَعَ التَّلاَمِيذِ فِي دِمَشْقَ.١٩
20 Իսկոյն ժողովարաններուն մէջ կը քարոզէր Յիսուսը, թէ ա՛ն է Աստուծոյ Որդին:
وَفِي الْحَالِ بَدَأَ يُبَشِّرُ فِي الْمَجَامِعِ بِأَنَّ يَسُوعَ هُوَ ابْنُ اللهِ.٢٠
21 Բոլոր լսողները մեծապէս զմայլած էին ու կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ ան՝ որ Երուսաղէմի մէջ կը տապալէր այս անունը կանչողները. հոս ալ եկած էր ասոր համար, որպէսզի զանոնք կապած՝ քահանայապետներուն տանի»:
وَأَثَارَ كَلاَمُهُ دَهْشَةَ السَّامِعِينَ، فَتَسَاءَلُوا: «أَلَيْسَ هَذَا هُوَ الَّذِي كَانَ يُبِيدُ جَمِيعَ الدَّاعِينَ بِهَذَا الاِسْمِ فِي أُورُشَليمَ؟ أَمَا جَاءَ إِلَى هُنَا لِيُلْقِيَ الْقَبْضَ عَلَيْهِمْ وَيَسُوقَهُمْ مُقَيَّدِينَ إِلَى رُؤَسَاءِ الْكَهَنَةِ؟»٢١
22 Բայց Սօղոս ա՛լ աւելի կը զօրանար եւ կը շփոթեցնէր Դամասկոս բնակող Հրեաները, ապացուցանելով թէ ա՛յս է Քրիստոսը:
وَأَمَّا شَاوُلُ فَقَدْ صَارَ أَكْثَرَ حَمَاسَةً فِي وَعْظِهِ، فَكَانَ يُفْحِمُ الْيَهُودَ السَّاكِنِينَ فِي دِمَشْقَ بِبَرَاهِينِهِ الَّتيِ كَانَ يُبَيِّنُ بِهَا أَنَّ يَسُوعَ هُوَ الْمَسِيحُ.٢٢
23 Շատ օրեր անցնելէն ետք՝ Հրեաները խորհրդակցեցան որ սպաննեն զայն.
وَبَعْدَ عِدَّةِ أَيَّامٍ، حَاكَ الْيَهُودُ فِي دِمَشْقَ مُؤَامَرَةً لِقَتْلِ شَاوُلَ،٢٣
24 բայց Սօղոսի յայտնուեցաւ անոնց դաւադրութիւնը: Ցերեկ ու գիշեր կը հսկէին դռները, որպէսզի սպաննեն զայն:
فَعَلِمَ بِهَا. وَكَانُوا يُرَاقِبُونَ أَبْوَابَ الْمَدِينَةِ نَهَاراً وَلَيْلاً لِيَقْتُلُوهُ وَهُوَ يَخْرُجُ مِنْهَا.٢٤
25 Իսկ աշակերտները գիշերուան մէջ առին զայն եւ պարիսպէն վար իջեցուցին՝ զամբիւղի մը մէջ:
فَأَخَذَهُ بَعْضُ التَّلاَمِيذِ لَيْلاً وَوَضَعُوهُ فِي سَلٍّ، وَأَنْزَلُوهُ بِالْحِبَالِ مِنْ عَلَى سُورِ الْمَدِينَةِ.٢٥
26 Երբ Սօղոս եկաւ Երուսաղէմ՝ կը ձգտէր միանալ աշակերտներուն. բայց բոլորն ալ կը վախնային իրմէ, չհաւատալով թէ ան աշակերտ էր:
وَلَمَّا وَصَلَ شَاوُلُ إِلَى أُورُشَلِيمَ، حَاوَلَ أَنْ يَنْضَمَّ إِلَى التَّلاَمِيذِ هُنَاكَ، فَخَافُوا مِنْهُ، إِذْ لَمْ يُصَدِّقُوا أَنَّهُ صَارَ تِلْمِيذاً لِلرَّبِّ.٢٦
27 Բայց Բառնաբաս՝ առնելով զայն՝ տարաւ առաքեալներուն ու պատմեց անոնց թէ ի՛նչպէս ճամբան տեսաւ Տէրը՝ որ խօսեցաւ իրեն հետ, եւ թէ ի՛նչպէս համարձակութեամբ քարոզեց Յիսուսի անունով՝ Դամասկոսի մէջ:
فَتَوَلَّى بَرْنَابَا أَمْرَهُ وَأَحْضَرَهُ إِلَى الرُّسُلِ، وَحَدَّثَهُمْ كَيْفَ ظَهَرَ الرَّبُّ لَهُ فِي الطَّرِيقِ وَكَلَّمَهُ، وَكَيْفَ بَشَّرَ بِجُرْأَةٍ بِاسْمِ يَسُوعَ فِي دِمَشْقَ.٢٧
28 Ուստի կը մտնէր ու կ՚ելլէր անոնց հետ Երուսաղէմի մէջ, համարձակութեամբ քարոզելով Տէր Յիսուսի անունով:
فَأَخَذَ يَذْهَبُ وَيَجِيءُ مَعَهُمْ فِي أُورُشَلِيمَ، مُبَشِّراً بِاسْمِ الرَّبِّ بِجُرْأَةٍ.٢٨
29 Նաեւ կը խօսէր եւ կը վիճաբանէր Հելլենացիներուն հետ. անոնք ալ կը ձգտէին սպաննել զինք:
وَكَانَ يُخَاطِبُ الْيَهُودَ الْيُونَانِيِّينَ وَيُجَادِلُهُمْ، فَحَاوَلُوا أَنْ يَقْتُلُوهُ.٢٩
30 Իսկ եղբայրները՝ ասիկա գիտնալով՝ զինք իջեցուցին Կեսարիա, եւ անկէ ճամբեցին Տարսոն:
فَلَمَّا عَلِمَ الإِخْوَةُ بِذَلِكَ أَنْزَلُوهُ إِلَى مِينَاءِ قَيْصَرِيَّةَ. وَمِنْ هُنَاكَ أَرْسَلُوهُ إِلَى طَرْسُوسَ.٣٠
31 Ուրեմն եկեղեցիները խաղաղութիւն ունեցան ամբողջ Հրէաստանի, Գալիլեայի ու Սամարիայի մէջ, եւ կը շինուէին ու կը բազմանային՝ ընթանալով Տէրոջ վախով եւ Սուրբ Հոգիին մխիթարութեամբ:
فِي أَثْنَاءِ ذَلِكَ كَانَتِ الْكَنِيسَةُ فِي مَنَاطِقِ الْيَهُودِيَّةِ وَالْجَلِيلِ وَالسَّامِرَةِ تَتَمَتَّعُ بِالسَّلاَمِ. وَكَانَتْ تَنْمُو وَتَسِيرُ فِي تَقْوَى الرَّبِّ، بِمُسَانَدَةِ الرُّوحِ الْقُدُسِ.٣١
32 Քանի Պետրոս ամէն կողմ կը շրջէր, Լիւդդեա բնակող սուրբերուն քով ալ իջաւ:
وَبَيْنَمَا كَانَ بُطْرُسُ يَنْتَقِلُ مِنْ مَكَانٍ إِلَى مَكَانٍ، زَارَ السَّاكِنِينَ فِي مَدِينَةِ لُدَّةَ،٣٢
33 Հոն գտաւ մարդ մը՝ Ենեա անունով, որ մահիճը պառկած էր ութ տարիէ ի վեր՝ անդամալոյծ ըլլալով:
وَوَجَدَ هُنَاكَ مَشْلُولاً اسْمُهُ إِينِيَاسُ، مَضَتْ عَلَيْهِ ثَمَانِي سَنَوَاتٍ وَهُوَ طَرِيحُ الْفِرَاشِ.٣٣
34 Պետրոս ըսաւ անոր. «Ենեա՛, Յիսուս Քրիստոս կը բժշկէ քեզ. կանգնէ՛ եւ շտկէ՛ անկողինդ»: Ան ալ իսկոյն կանգնեցաւ:
فَقَالَ لَهُ: «يَاإِينِيَاسُ، شَفَاكَ يَسُوعُ الْمَسِيحُ. قُمْ وَرَتِّبْ سَرِيرَكَ بِنَفْسِكَ!» فَقَامَ فِي الْحَالِ.٣٤
35 Լիւդդեայի ու Սարոնի բոլոր բնակիչները տեսան զայն, եւ դարձան Տէրոջ:
وَرَآهُ سُكَّانُ لُدَّةَ وَشَارُونَ جَمِيعاً، فَرَجَعُوا إِلَى الرَّبِّ.٣٥
36 Աշակերտ եղած կին մը կար Յոպպէի մէջ՝ Տաբիթա անունով, որ թարգմանութեամբ Այծեմնիկ կը կոչուի. ասիկա լեցուած էր իր ըրած բարի գործերով եւ ողորմութիւններով:
وَكَانَ فِي مَدِينَةِ يَافَا تِلْمِيذَةٌ اسْمُهَا طَابِيثَا، وَمَعْنَى اسْمِهَا: غَزَالَةُ، كَانَ يَشْغَلُهَا دَائِماً فِعْلُ الْخَيْرِ وَمُسَاعَدَةُ الْفُقَرَاءِ.٣٦
37 Այդ օրերը հիւանդացաւ ու մեռաւ: Լուացին զինք, եւ դրին վերնատուն մը:
وَحَدَثَ فِي ذَلِكَ الْوَقْتِ أَنَّهَا مَرِضَتْ وَمَاتَتْ، فَغَسَّلُوهَا وَوَضَعُوهَا فِي غُرْفَةٍ بِالطَّبَقَةِ الْعُلْيَا.٣٧
38 Լիւդդեա մօտ էր Յոպպէի. ուստի աշակերտները՝ լսելով թէ Պետրոս հո՛ն է՝ ղրկեցին անոր երկու մարդ, աղաչելով որ չյամենայ եւ գայ իրենց քով:
وَسَمِعَ التَّلاَمِيذُ فِي يَافَا أَنَّ بُطْرُسَ فِي لُدَّةَ. وَإِذْ كَانَتْ يَافَا قَرِيبَةً مِنْ لُدَّةَ، أَرْسَلُوا إِلَيْهِ رَجُلَيْنِ يَطْلُبَانِ إِلَيْهِ قَائِلَيْنِ: «تَعَالَ إِلَيْنَا وَلاَ تَتَأَخَّرْ!»٣٨
39 Պետրոս ալ կանգնեցաւ ու գնաց անոնց հետ: Երբ հասաւ, հանեցին զինք վերնատունը: Բոլոր այրիները կայնեցան անոր շուրջ, կու լային եւ կը ցուցնէին այն բաճկոններն ու հանդերձները, որ Այծեմնիկ կը շինէր՝ երբ իրենց հետ էր:
فَقَامَ وَذَهَبَ. وَلَمَّا وَصَلَ قَادُوهُ إِلَى الطَّبَقَةِ الْعُلْيَا، فَتَقَدَّمَتْ إِلَيْهِ جَمِيعُ الأَرَامِلِ بَاكِيَاتٍ، يَعْرِضْنَ بَعْضَ الأَقْمِصَةِ وَالثِّيَابِ مِمَّا كَانَتْ غَزَالَةُ تَخِيطُهُ وَهِيَ مَعَهُنَّ.٣٩
40 Պետրոս ալ՝ դուրս հանելով բոլորը՝ ծնրադրեց, աղօթեց, եւ դառնալով դէպի մարմինը՝ ըսաւ. «Տաբիթա՛, կանգնէ՛»: Ան ալ բացաւ իր աչքերը, ու տեսնելով Պետրոսը՝ ուղիղ նստաւ:
فَطَلَبَ بُطْرُسُ إِلَى جَمِيعِ الْحَاضِرِينَ أَنْ يَخْرُجُوا مِنَ الْغُرْفَةِ، وَرَكَعَ وَصَلَّى، ثُمَّ الْتَفَتَ إِلَى الْجُثَّةِ وَقَالَ: «يَاطَابِيثَا، قُومِي!» فَفَتَحَتْ عَيْنَيْهَا. وَلَمَّا رَأَتْ بُطْرُسَ جَلَسَتْ،٤٠
41 Ինք ալ ձեռքը տուաւ անոր, կանգնեցուց զայն, եւ կանչելով սուրբերն ու այրիները՝ ողջ ներկայացուց զայն անոնց առջեւ:
فَمَدَّ يَدَهُ إِلَيْهَا وَسَاعَدَهَا عَلَى النُّهُوضِ، ثُمَّ دَعَا الْقِدِّيسِينَ وَالأَرَامِلَ، وَرَدَّهَا إِلَيْهِمْ حَيَّةً.٤١
42 Այս բանը գիտցուեցաւ ամբողջ Յոպպէի մէջ, ու շատեր հաւատացին Տէրոջ:
وَانْتَشَرَ خَبَرُ هَذِهِ الْمُعْجِزَةِ فِي يَافَا كُلِّهَا، فَآمَنَ بِالرَّبِّ كَثِيرُونَ.٤٢
43 Եւ ինք շատ օրեր մնաց Յոպպէ՝ Սիմոն անունով կաշեգործի մը քով:
وَبَقِيَ بُطْرُسُ فِي يَافَا عِدَّةَ أَيَّامٍ عِنْدَ دَبَّاغٍ اسْمُهُ سِمْعَانُ.٤٣

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9 >