< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6 >

1 Այդ օրերը, երբ աշակերտները շատցան, Հելլենացիներուն կողմէն տրտունջ մը եղաւ Եբրայեցիներուն դէմ. որովհետեւ իրենց այրիները կ՚անտեսուէին ամէն օրուան ողորմութեան սպասարկութեան ատեն:
Во днех же сих, умножившымся учеником, бысть роптание Еллинов ко Евреом, яко презираемы бываху во вседневнем служении вдовицы их.
2 Տասներկուքը կանչեցին աշակերտներուն բազմութիւնը եւ ըսին. «Մեզի չի վայլեր ձգել Աստուծոյ խօսքը, եւ սպասարկել սեղաններու:
Призвавше же дванадесять множество ученик, реша: не угодно есть нам, оставльшым слово Божие, служити трапезам:
3 Ուրեմն, եղբայրնե՛ր, փնտռեցէ՛ք ձեր մէջ եօթը հոգի՝ բարի վկայուած, Սուրբ Հոգիով ու իմաստութեամբ լեցուն, որպէսզի նշանակենք զանոնք այս զբաղումին համար,
усмотрите убо, братие, мужы от вас свидетелствованы седмь, исполнены Духа Свята и премудрости, ихже поставим над службою сею:
4 իսկ մենք յարատեւենք աղօթքի եւ Աստուծոյ խօսքին սպասարկութեան մէջ»:
мы же в молитве и служении слова пребудем.
5 Այս խօսքը հաճեցուց ամբողջ բազմութիւնը. ուստի ընտրեցին Ստեփանոսը, հաւատքով ու Սուրբ Հոգիով լեցուն մարդ մը, Փիլիպպոսը, Պրոքորոնը, Նիկանովրան, Տիմովնան, Պարմենան եւ Նիկողայոս նորահաւատ Անտիոքցին:
И угодно бысть слово сие пред всем народом: и избраша Стефана, мужа исполнена веры и Духа Свята, и Филиппа, и Прохора и Никанора, и Тимона и Пармена, и Николаа пришелца Антиохийскаго,
6 Ասոնք ներկայացուցին առաքեալներուն. անոնք ալ աղօթելով՝ իրենց ձեռքերը դրին անոնց վրայ:
ихже поставиша пред Апостолы: и помолившеся возложиша на ня руце.
7 Եւ Աստուծոյ խօսքը կ՚աճէր, աշակերտներուն թիւը չափազանց կը շատնար Երուսաղէմի մէջ, ու քահանաներէն մեծ բազմութիւն մը կը հնազանդէր նոր հաւատքին:
И слово Божие растяше, и множашеся число ученик во Иерусалиме зело: мног же народ священников послушаху веры.
8 Ստեփանոս, որ հաւատքով ու զօրութեամբ լեցուած մարդ մըն էր, մեծ սքանչելիքներ եւ նշաններ կ՚ընէր ժողովուրդին մէջ:
Стефан же исполнь веры и силы творяше знамения и чудеса велия в людех.
9 Բայց ոմանք, այն ժողովարանէն՝ որ կը կոչուէր Ազատագրուածներուն, Կիւրենացիներուն ու Աղեքսանդրացիներուն ժողովարանը, եւ ոմանք՝ որ Կիլիկիայէն ու Ասիայէն էին, կանգնեցան եւ կը վիճաբանէին Ստեփանոսի հետ.
Восташа же нецыи от сонма глаголемаго Ливертинска и Киринейска и Александрска, и иже от Киликии и Асии, стязающеся со Стефаном:
10 բայց կարող չէին դիմադրել այն իմաստութեան ու հոգիին, որով ան կը խօսէր:
и не можаху противустати премудрости и Духу, Имже глаголаше.
11 Այն ատեն կաշառեցին քանի մը մարդիկ, որպէսզի ըսեն. «Մենք լսեցինք թէ ան հայհոյական խօսքեր կ՚արտասանէր Մովսէսի եւ Աստուծոյ դէմ»:
Тогда подустиша мужы глаголющыя, яко слышахом его глаголюща глаголы хульныя на Моисеа и на Бога.
12 Այսպէս՝ գրգռեցին ժողովուրդը, երէցներն ու դպիրները, եւ հասնելով անոր վրայ՝ յափշտակեցին զինք ու տարին ատեանին առջեւ:
Сподвигоша же люди и старцы и книжники, и нападше восхитиша его и приведоша на сонмище,
13 Սուտ վկաներ ներկայացուցին, որոնք կ՚ըսէին. «Այս մարդը չի դադրիր հայհոյական խօսքեր արտասանելէ այս սուրբ տեղին եւ Օրէնքին դէմ:
поставиша же свидетели ложны глаголющыя, яко человек сей не престает глаголы хульныя глаголя на место святое сие и закон:
14 Որովհետեւ լսեցինք իրմէ, որ կ՚ըսէր թէ “այս Նազովրեցի Յիսուսը պիտի քակէ այս տեղը, ու պիտի փոխէ Մովսէսի մեզի աւանդած սովորութիւնները”»:
слышахом бо его глаголюща, яко Иисус Назорей сей разорит место сие и изменит обычаи, яже предаде нам Моисей.
15 Բոլոր ատեանին մէջ բազմողները երբ ակնապիշ նայեցան անոր, անոր երեսը տեսան՝ հրեշտակի երեսի պէս:
И воззревше нань вси седящии в сонмищи, видеша лице его яко лице Ангела.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 6 >