< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5 >

1 Բայց մարդ մը՝ Անանիա անունով, իր կնոջ՝ Սափիրայի հետ ստացուածք մը ծախեց,
ואיש אחד ושמו חנניה עם אשתו שפירה מכר את אחזתו׃
2 անոր հասոյթէն խորեց իր կնոջ գիտակցութեամբ, ու մաս մը բերելով՝ դրաւ առաքեալներու տրամադրութեան տակ՝՝:
ויקח מן המחיר ויסתירהו ואשתו ידעת גם היא וחלק אחד הביא וישם לרגלי השליחים׃
3 Պետրոս ըսաւ. «Անանիա՛, ինչո՞ւ Սատանան լեցուց սիրտդ, որ ստես Սուրբ Հոգիին եւ խորես արտին հասոյթէն:
ויאמר פטרוס חנניה למה זה מלא השטן את לבבך לשקר ברוח הקדש ולהסתיר ממחיר השדה׃
4 Քուկդ չէ՞ր ան՝ քանի կեցած էր, ու ծախուած ալ՝ իշխանութեանդ տակ էր: Ինչո՞ւ այս բանը դրիր սիրտիդ մէջ. դուն ստեցիր ո՛չ թէ մարդոց, հապա՝ Աստուծոյ»:
הלא שלך היה טרם המכרו וגם אחרי נמכר היה בידך ולמה שמת על לבבך הדבר הזה לא שקרת בבני אדם כי אם באלהים׃
5 Անանիա՝ լսելով այս խօսքերը՝ ինկաւ եւ շունչը փչեց. ու մեծ վախ համակեց բոլոր անոնք՝՝ որ լսեցին ասիկա:
וכשמע חנניה את הדברים האלה נפל ארצה ויגוע ותהי יראה גדולה על כל השמעים׃
6 Երիտասարդները կանգնեցան, պատանքով փաթթեցին զայն, եւ դուրս հանելով թաղեցին:
ויקומו הצעירים ויאספו אתו וישאהו החוצה ויקברהו׃
7 Գրեթէ երեք ժամ ետք՝ անոր կինը ներս մտաւ, չգիտնալով պատահածը:
ויהי כמשלש שעות ותבא אשתו והיא לא ידעה את הנעשה׃
8 Պետրոս ըսաւ անոր. «Ըսէ՛ ինծի, արտը ա՞յդ գինով ծախեցիք»: Ան ալ ըսաւ. «Այո՛, ա՛յդ գինով»:
ויען פטרוס ויאמר אליה אמרי לי הבמחיר הזה מכרתם את השדה ותאמר כן במחיר הזה׃
9 Ուստի Պետրոս ըսաւ անոր. «Այդ ի՞նչ է, որ դուք համաձայնեցաք՝ Տէրոջ Հոգին փորձելու. ահա՛ ամուսինդ թաղողներուն ոտքերը դրան քով են, քե՛զ ալ պիտի հանեն դուրս»:
ויאמר פטרוס אליה למה זה נועדתם לנסות את רוח יהוה הנה בפתח רגלי המקברים את אישך ונשאו אתך החוצה׃
10 Եւ անմի՛ջապէս կինը ինկաւ անոր ոտքերուն քով ու շունչը փչեց: Երիտասարդները՝ ներս մտնելով՝ մեռած գտան զայն, եւ դուրս հանելով՝ թաղեցին իր ամուսինին քով:
ותפל פתאם לרגליו ותגוע והבחורים באו והנה מתה וישאוה החוצה ויקברוה אצל אישה׃
11 Մեծ վախ մը համակեց ամբողջ եկեղեցին, ու բոլոր անոնք՝ որ լսեցին այս բաները:
ותהי יראה גדולה על כל הקהל ועל כל השמעים את אלה׃
12 Շատ նշաններ եւ սքանչելիքներ կը գործուէին առաքեալներուն ձեռքով՝ ժողովուրդին մէջ, ու բոլորը միաբանութեամբ Սողոմոնի սրահին մէջ էին:
ויעשו אתות ומופתים רבים בקרב העם על ידי השליחים וכלם נאספו לב אחד באולם של שלמה׃
13 Ուրիշներէն ո՛չ մէկը կը յանդգնէր յարիլ անոնց, բայց ժողովուրդը կը մեծարէր զանոնք:
ומן האחרים אין איש אשר מלאו לבו לחלות עליהם אך הוקיר אתם העם׃
14 Տէրոջ հաւատացողները ա՛լ աւելի կը շատնային, այր մարդիկ ու կիներ՝ բազմութեամբ.
אבל נספחו עוד יתר מאמינים אל האדון אנשים ונשים הרבה מאד׃
15 այնպէս որ հիւանդները կը հանէին հրապարակները եւ կը դնէին պատգարակներով ու մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ատեն՝ գոնէ անոր շուքը իյնայ անոնցմէ մէկուն վրայ:
עד כי נשאו את החולים אל הרחבות וישימום על מטות ומשכבות למען אשר ילך פטרוס ונפל אך צלו על אחד מהם׃
16 Շրջակայ քաղաքներուն բազմութիւնը Երուսաղէմ կը համախմբուէր՝ հիւանդներ եւ անմաքուր ոգիներէ տանջուողներ բերելով, որոնք բոլորն ալ կը բուժուէին:
וגם המון עם הערים אשר מסביב נקבצו ירושלים מביאים את החולים ואת הנלחצים מרוחות טמאות וירפאו כלם׃
17 Իսկ քահանայապետն ու բոլոր իրեն հետ եղողները, որոնք Սադուկեցիներու աղանդէն էին, կանգնեցան՝ նախանձով լեցուած,
ויקם הכהן הגדול וכל אשר אתו והם אנשי כת הצדוקים וימלאו קנאה׃
18 ձեռք բարձրացուցին առաքեալներուն վրայ եւ դրին զանոնք հանրային արգելարանը:
וישלחו יד בשליחים ויתנום במשמר העיר׃
19 Բայց Տէրոջ հրեշտակը գիշերուան մէջ բացաւ բանտին դռները, ու դուրս հանելով զանոնք՝ ըսաւ.
ויהי בלילה ויפתח מלאך יהוה את דלתי בית הכלא ויוציאם לאמר׃
20 «Գացէ՛ք, եւ տաճարին մէջ կայնելով՝ ժողովուրդին քարոզեցէ՛ք այս կեանքին բոլոր խօսքերը»:
לכו והתיצבו במקדש ודברו אל העם את כל דברי החיים האלה׃
21 Երբ լսեցին ասիկա, տաճարը մտան առտուն կանուխ, եւ կը սորվեցնէին: Իսկ քահանայապետը եկաւ, նաեւ իրեն հետ եղողները, ժողովի կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդիներուն ամբողջ ծերակոյտը, ու մարդ ղրկեցին բանտը՝ որպէսզի բերեն զանոնք:
והם כשמעם את זאת באו אל המקדש בהית הבקר וילמדו שם ויבא הכהן הגדול ואשר אתו ויקראו אל הסנהדרין ואל כל זקני בני ישראל וישלחו אל בית האסורים להביא אתם׃
22 Երբ սպասաւորները գացին, չգտնելով զանոնք բանտին մէջ՝ վերադարձան, պատմեցին
וילכו המשרתים ולא מצאום בבית הכלא וישובו ויגידו לאמר׃
23 եւ ըսին. «Իրաւ է թէ գտանք բանտը՝ ամէն ապահովութեամբ գոցուած, ու պահապանները՝ դռներուն առջեւ կայնած. բայց բանալով՝ ո՛չ մէկը գտանք ներսը»:
את בית האסורים מצאנו סגור ומסגר והשמרים עמדים על הדלתות וכאשר פתחנו לא נמצא בו אדם׃
24 Երբ մեծ քահանան եւ տաճարին մեծաւորն ու քահանայապետները լսեցին այս խօսքերը, կը տարակուսէին թէ ի՛նչ եղած էր անոնց:
ויהי כשמע הכהן ונגיד המקדש וראשי הכהנים את הדברים האלה ויבהלו עליהם ויאמרו איך יפל הדבר הזה׃
25 Մէկը եկաւ եւ պատմեց իրենց. «Ահա՛ այն մարդիկը՝ որ բանտը դրած էիք, տաճարը կայնած են ու ժողովուրդին կը սորվեցնեն»:
ואיש אחד בא ויגד להם לאמר הנה האנשים אשר שמתם במשמר עמדים הם במקדש ומלמדים את העם׃
26 Այն ատեն մեծաւորը գնաց սպասաւորներուն հետ եւ բերաւ զանոնք առանց բռնութեան, որովհետեւ կը վախնային ժողովուրդէն՝ որ չքարկոծուին:
וילך שמה הנגיד עם משרתיו ויקחם אך לא בחזקה כי יראו מפני העם פן יסקלו׃
27 Երբ բերին զանոնք՝ ներկայացուցին ատեանին, ու քահանայապետը հարցուց անոնց.
ויביאו אתם ויעמידום לפני הסנהדרין וישאלם הכהן הגדול לאמר׃
28 «Սաստիկ չպատուիրեցի՞նք ձեզի, որ չսորվեցնէք այդ անունով. բայց դուք Երուսաղէմը լեցուցիք ձեր ուսուցումով, եւ կը փափաքիք մեր վրայ բերել այն մարդուն արիւնը»:
הלא צוה צוינו עליכם לבלתי למד בשם הזה והנה מלאתם את ירושלים תורתכם ותחפצו להביא עלינו את דמי האיש הזה׃
29 Պետրոս եւ միւս առաքեալները պատասխանեցին. «Աստուծո՛յ պէտք է հնազանդիլ՝ փոխանակ մարդոց:
ויען פטרוס והשליחים ויאמרו הלא עלינו להקשיב בקול אלהים מהקשיב בקול בני אדם׃
30 Մեր հայրերուն Աստուածը Յիսուսը յարուցանեց, որ դուք սպաննեցիք՝ փայտէն կախելով:
אלהי אבותינו הקים את ישוע אשר שלחתם ידכם בו ותתלו אותו על העץ׃
31 Աստուած իր աջ ձեռքով բարձրացուց զայն՝ իբր Ռահվիրայ ու Փրկիչ, որպէսզի ապաշխարութիւն ու մեղքերու ներում տայ Իսրայէլի:
את זה נשא האלהים בימינו לשר ולמושיע לתת תשובה לישראל וסליחת החטאים׃
32 Եւ մենք անոր վկաներն ենք՝ այս բաներուն համար, նաեւ Սուրբ Հոգին՝ որ Աստուած տուաւ իրեն հնազանդ եղողներուն»:
ואנחנו עדיו על אלה וגם רוח הקדש אשר נתן אותו האלהים לשמעים בקולו׃
33 Իսկ անոնք լսելով ասիկա՝ սաստիկ գրգռուեցան, ու խորհրդակցեցան որ սպաննեն զանոնք:
ויהי כשמעם ויתרגזו ויתיעצו להרוג אתם׃
34 Բայց փարիսեցի մը՝ որուն անունը Գամաղիէլ էր, Օրէնքի վարդապետ մը, պատուաւոր մէկը՝ ամբողջ ժողովուրդին առջեւ, կանգնեցաւ ատեանին մէջ, եւ հրամայեց որ առաքեալները կարճ պահ մը դուրս հանեն.
ויקם בתוך הסנהדרין אחד מן הפרושים גמליאל שמו והוא מורה התורה מכבד בעיני כל העם ויצו להוציא את השליחים החוצה לזמן מעט׃
35 ապա ըսաւ. «Իսրայելացի՛ մարդիկ, դուք ձեզի ուշադի՛ր եղէք թէ ի՛նչ պիտի ընէք այս մարդոց հանդէպ:
ויאמר אליהם אנשי ישראל השמרו לכם מפני האנשים האלה במה שאתם עשים להם׃
36 Քանի որ այս օրերէն առաջ Թեւդաս ելաւ, իր մասին ըսելով թէ երեւելի մէկն է, ու թիւով չորս հարիւրի չափ մարդիկ յարեցան իրեն. ինք սպաննուեցաւ, եւ բոլոր անոնք որ անսացին իրեն՝ ցրուեցան ու ոչնչացան:
כי לפני הימים האלה קם תודס ויתן את נפשו כאחד הגדולים וידבקו בו כארבע מאות איש ויהרג וכל אשר שמעו אליו התפרדו ויהיו לאין׃
37 Անկէ ետք Յուդա Գալիլեացին ելաւ՝ աշխարհագիր եղած օրերը, եւ շատ ժողովուրդ քաշեց իր ետեւէն. ի՛նք ալ կորսուեցաւ, ու բոլոր անոնք որ անսացին իրեն՝ ցրուեցան:
ואחר כן קם יהודה הגלילי בימי הספר ויסת אחריו עם רב וגם הוא נהרג וכל אשר שמעו אליו נפצו׃
38 Եւ հիմա կ՚ըսեմ ձեզի. “Հեռո՛ւ մնացէք՝՝ այդ մարդոցմէն, ու թողուցէ՛ք զանոնք. որովհետեւ եթէ այդ ծրագիրը կամ գործը մարդոցմէ է՝ պիտի քանդուի,
ועתה אני אמר אליכם חדלו לכם מן האנשים האלה והניחו להם כי העצה והפעלה הזאת אם מאת אדם היא תפר׃
39 իսկ եթէ Աստուծմէ է՝ չէք կրնար քանդել ատիկա. որպէսզի Աստուծոյ դէմ իսկ կռուող չգտնուիք”»:
ואם מאת האלהים היא לא תוכלו להפר אתה פן תמצאו נלחמים את האלהים׃
40 Անոնք ալ անսացին անոր. եւ առաքեալները կանչելով՝ ծեծեցին, ու պատուիրելով որ այլեւս Յիսուսի անունով չխօսին՝ արձակեցին զանոնք:
וישמעו אליו ויקראו את השליחים וילקו אתם ויצוו אשר לא ידברו בשם ישוע ויפטרו אותם׃
41 Իրենք ալ մեկնեցան ատեանին առջեւէն, ուրախանալով որ արժանացան Տէրոջ անունին համար անպատուուելու:
ויצאו שמחים מלפני הסנהדרין על כי זכו לשאת על שמו כלמה׃
42 Ու ամէն օր տաճարը եւ տուներուն մէջ չէին դադրեր սորվեցնելէ ու Յիսուս Քրիստոսը աւետելէ:
וכל היום לא חדלו ללמד במקדש ובבתים ולבשר את בשורת ישוע המשיח׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5 >