< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4 >

1 Երբ անոնք կը խօսէին ժողովուրդին, քահանաները, տաճարին մեծաւորն ու Սադուկեցիները հասան անոնց վրայ,
ויהי בדברם אל העם ויקומו עליהם הכהנים ונגיד בית המקדש והצדוקים׃
2 նեղանալով որ անոնք կը սորվեցնէին ժողովուրդին եւ կը հռչակէին Յիսուսի միջոցով մեռելներէն յարութիւն առնելը:
כי חרה להם על אשר למדו את העם והגידו בישוע את תחית המתים׃
3 Ձեռք բարձրացուցին անոնց վրայ ու արգելարան դրին զանոնք մինչեւ հետեւեալ օրը, որովհետեւ արդէն իրիկուն էր:
וישלחו בהם את ידיהם וישימום במשמר עד למחר כי כבר בא הערב׃
4 Բայց այդ խօսքը լսողներէն շատեր հաւատացին, եւ մարդոց թիւը հասաւ գրեթէ հինգ հազարի:
ורבים מהשמעים את הדבר האמינו ויהי מספר האנשים כחמשת אלפים׃
5 Հետեւեալ օրը՝ Երուսաղէմի մէջ հաւաքուեցան անոնց պետերը, երէցներն ու դպիրները,
ויהי ממחרת ויקהלו שריהם ראשיהם וזקניהם וסופריהם ירושלים׃
6 նաեւ Աննա քահանայապետը եւ Կայիափա, Յովհաննէս ու Աղեքսանդրոս, եւ բոլոր անոնք՝ որ քահանայապետի ընտանիքներէ էին:
וחנן הכהן הגדול וקיפא ויוחנן ואלכסנדרוס וכל אשר ממשפחת הכהן הגדול׃
7 Զանոնք մէջտեղ կայնեցուցած՝ կը հարցաքննէին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ի՞նչ անունով ըրիք այս բանը»:
ויעמידו אתם בתוך וישאלום באי זה כח ובאי זה שם עשיתם זאת׃
8 Այն ատեն Պետրոս՝ Սուրբ Հոգիով լեցուած՝ ըսաւ անոնց. «Ժողովուրդի պետե՛ր եւ Իսրայէլի երէցնե՛ր,
וימלא פטרוס רוח הקדש ויאמר אליהם אתם ראשי העם וזקני ישראל׃
9 եթէ մենք կը հարցաքննուինք այսօր՝ տկար մարդու մը եղած բարիքին համար, թէ ի՛նչ կերպով բժշկուեցաւ,
אם אנחנו נחקרים היום על הטובה אשר עשינו לאיש חולה ושאלתם במה זה נושע׃
10 գիտցէ՛ք դուք բոլորդ եւ ամբողջ Իսրայէլի ժողովուրդը, թէ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք խաչեցիք բայց Աստուած մեռելներէն յարուցանեց, ահա՛ անո՛վ ասիկա բժշկուած կեցած է հոս՝ ձեր առջեւ:
יודע לכלכם ולכל עם ישראל כי בשם ישוע המשיח הנצרי אשר צלבתם אותו ואשר האלהים הקימו מן המתים כי בשמו עמד זה לפניכם בריא׃
11 Ա՛յս է այն քարը, ձեզմէ՝ կառուցանողներէդ անարգուած, որ անկիւնաքարը եղաւ:
והוא האבן אשר מאסתם אתם הבונים ותהי לראש פנה׃
12 Եւ ուրիշ ո՛չ մէկով փրկութիւն կայ. որովհետեւ անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդոց մէջ տրուած, որով կարենանք փրկուիլ»:
ואין הישועה באחר ואין תחת השמים שם אחר הנתן לבני אדם אשר בו נושע׃
13 Իսկ անոնք, նայելով Պետրոսի ու Յովհաննէսի համարձակութեան, եւ ըմբռնելով թէ անուս ու տգէտ մարդիկ են՝ զարմացան, եւ գիտցան թէ անոնք Յիսուսի հետ էին:
ויהי כאשר ראו את בטחון לב של פטרוס ויוחנן והבינו כי הדיוטים ולא בעלי חכמה המה ויתמהו עליהם ויכירום כי התהלכו עם ישוע׃
14 Տեսնելով այդ բուժուած մարդը՝ որ կայնած էր անոնց հետ, ոչինչ կրցան խօսիլ անոնց դէմ:
ובראותם את האיש הנרפא עמד אצלם לא מצאו לדבר נגדם דבר׃
15 Ուստի հրամայելով անոնց՝ որ դուրս ելլեն ատեանէն, խորհրդակցեցան իրարու հետ
ויצוו אתם לצאת חוצה מן הסנהדרין ויתיעצו יחדו׃
16 եւ ըսին. «Ի՞նչ ընենք այս մարդոց. որովհետեւ Երուսաղէմի բոլոր բնակիչներուն բացայայտ է թէ իսկապէս երեւելի նշան մը կատարուեցաւ ասոնց միջոցով, ու մենք չենք կրնար ուրանալ:
ויאמרו מה נעשה לאנשים האלה הנה אות גלוי נעשה על ידיהם וגם מפרסם לכל ישבי ירושלים ולא נוכל לכחש בו׃
17 Սակայն՝ որպէսզի ժողովուրդին մէջ ա՛լ աւելի չտարածուի՝ սաստիկ սպառնանք անոնց, որ այլեւս ո՛չ մէկուն խօսին այդ անունով»:
אך למען לא ירבה הדבר בעם ויפרץ נזהירה אתם בגערה לבלתי דבר עוד לכל אדם בשם הזה׃
18 Ապա կանչելով զանոնք՝ պատուիրեցին անոնց որ ամե՛նեւին չխօսին եւ չսորվեցնեն Յիսուսի անունով:
ויקראו אתם ויצוום אשר לא ידברו דבר ולא ילמדו בשם ישוע׃
19 Բայց Պետրոս ու Յովհաննէս պատասխանեցին անոնց. «Եթէ Աստուծոյ առջեւ իրաւացի՛ է՝ որ Աստուծմէ աւելի ձեզի՛ մտիկ ընենք, դո՛ւք դատեցէք.
ויענו פטרוס ויוחנן ויאמרו אליהם הנכון הוא לפני האלהים שמע לכם יתר משמע לאלהים שפטו אתם׃
20 որովհետեւ մենք չենք կրնար չխօսիլ մեր տեսածին ու լսածին մասին»:
כי לא נוכל אנחנו לחדל מדבר את אשר ראינו ושמענו׃
21 Իսկ անոնք դարձեալ սպառնալէ ետք՝ արձակեցին զանոնք, առանց զիրենք պատուհասելու կերպ մը գտնելու, ժողովուրդին պատճառով, քանի որ բոլորն ալ կը փառաբանէին Աստուած կատարուածին համար.
ויוסיפו לגער בם ויפטרו אתם באשר לא מצאו דבר לענוש אתם מפני העם כי כלם מהללים את האלהים על הנעשה׃
22 որովհետեւ այն մարդը՝ որուն վրայ այս բժշկութեան նշանը եղաւ՝ քառասուն տարեկանէն աւելի էր:
כי בן ארבעים שנה ומעלה היה האיש ההוא אשר נעשה עמו אות הרפואה הזאת׃
23 Երբ արձակուեցան՝ գացին իրենց խումբին քով, ու պատմեցին ինչ որ քահանայապետները եւ երէցները ըսած էին իրենց:
ואחרי הפטרם באו אל אחיהם ויספרו להם את אשר אמרו אליהם הכהנים הגדולים והזקנים׃
24 Անոնք ալ, երբ լսեցին, միաբանութեամբ իրենց ձայնը բարձրացուցին Աստուծոյ՝ ըսելով. «Տէ՛ր, դո՛ւն ես այն Աստուածը՝ որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը եւ բոլոր անոնց մէջ եղածները,
ויהי כאשר שמעו את זאת וישאו את קולם בלב אחד לאלהים ויאמרו אדני אתה האל העשה את השמים ואת הארץ ואת הים ואת כל אשר בם׃
25 որ ըսիր քու ծառայիդ՝ Դաւիթի բերանով. “Ինչո՞ւ հեթանոսները մոլեգնեցան ու ժողովուրդները ունայն բաներ խոկացին.
אשר אמרת בפי עבדך דוד למה רגשו גוים ולאמים יהגו ריק׃
26 երկրի թագաւորները իրարու քով կայնեցան ու պետերը հաւաքուեցան՝ Տէրոջ դէմ եւ անոր Օծեալին դէմ”:
יתיצבו מלכי ארץ ורוזנים נוסדו יחד על יהוה ועל משיחו׃
27 Որովհետեւ ճշմարտապէս (այս քաղաքին մէջ) հաւաքուեցան քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի դէմ, որ դուն օծեցիր, Հերովդէս ու Պոնտացի Պիղատոս, հեթանոսներուն հետ եւ Իսրայէլի ժողովուրդին հետ,
כי אמנם נוסדו הורדוס ופנטיוס פילטוס עם הגוים ולאמי ישראל על ישוע עבדך הקדוש אשר משחת׃
28 ընելու այն՝ ինչ որ քու ձեռքդ ու ծրագիրդ նախապէս որոշած էին՝ որ կատարուին:
לעשות את אשר ידך ועצתך מקדם גזרה להיות׃
29 Եւ հիմա, Տէ՛ր, նայէ՛ անոնց սպառնալիքներուն, ու շնորհէ՛ քու ծառաներուդ՝ որպէսզի լման համարձակութեամբ քարոզենք քու խօսքդ,
ועתה אדני ראה את גערתם ותן לעבדיך לדבר את דברך בכל בטחון לבם׃
30 երկարելով քու ձեռքդ՝ որ բժշկութիւններ, նշաններ եւ սքանչելիքներ կատարուին քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի անունով»:
בנטתך את ידך למרפא ולתת אתות ומופתים בשם ישוע עבדך הקדוש׃
31 Երբ անոնք աղերսեցին, սարսեցաւ այն տեղը՝ ուր հաւաքուած էին, ու բոլորը լեցուեցան Սուրբ Հոգիով եւ համարձակութեամբ կը քարոզէին Աստուծոյ խօսքը:
ויהי כאשר התפללו וינע המקום אשר היו נקהלים שם וימלאו כלם רוח הקדש וידברו את דבר האלהים בבטחון לבב׃
32 Հաւատացեալներուն բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Անոնցմէ ո՛չ մէկը կ՚ըսէր իր որեւէ ստացուածքին համար թէ “իրն է”. հապա իրենց բոլոր բաները հասարակաց կը սեպէին:
וקהל המאמינים היה להם לב אחד ונפש אחת ואין איש מהם אומר על אשר בידו לי הוא כי הכל היה להם בשתפות׃
33 Առաքեալները մեծ զօրութեամբ կը վկայէին Տէր Յիսուսի յարութեան մասին, եւ մեծ շնորհք կար անոնց բոլորին վրայ:
ובגבורה גדולה יעידו השליחים על תקומת האדון ישוע וחסד גדול נמשך לכלם׃
34 Անոնց մէջ ո՛չ մէկ կարօտեալ կար. որովհետեւ անոնք որ տէր էին արտերու կամ տուներու՝ կը ծախէին, կը բերէին ծախուածներուն հասոյթները
כי לא היה בהם חסר דבר כי כל בעלי שדות ובתים מכרו אתם ויביאו את כסף מחירם׃
35 ու կը դնէին առաքեալներու տրամադրութեան տակ՝՝, եւ իւրաքանչիւրին կը բաշխուէր իր կարիքին համեմատ:
וישימהו לרגלי השליחים ויתן לכל איש ואיש די מחסרו׃
36 Յովսէս, որ առաքեալներէն Բառնաբաս մականուանուեցաւ, (որ կը թարգմանուի՝ Մխիթարութեան որդի, ) Ղեւտացի, ծնունդով՝ Կիպրացի,
ויוסף אשר כנוהו השליחים בשם בר נבא פרושו בן הנחמה איש לוי אשר נולד בארץ כתים׃
37 ագարակ մը ունենալով՝ ծախեց, բերաւ դրամը ու դրաւ առաքեալներու տրամադրութեան տակ:
גם לו היה שדה וימכרהו ויבא את הכסף וישימהו לרגלי השליחים׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4 >