< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4 >

1 Երբ անոնք կը խօսէին ժողովուրդին, քահանաները, տաճարին մեծաւորն ու Սադուկեցիները հասան անոնց վրայ,
בשעה שפטרוס ויוחנן דברו אל העם, ניגשו אליהם בכעס הכוהנים, הקצין הממונה על משמר בית־המקדש וכן אחדים מהצדוקים,
2 նեղանալով որ անոնք կը սորվեցնէին ժողովուրդին եւ կը հռչակէին Յիսուսի միջոցով մեռելներէն յարութիւն առնելը:
מכיוון שהשניים לימדו את העם שישוע המשיח קם לתחייה, וכך הוכיחו שאכן תהיה תחיית המתים.
3 Ձեռք բարձրացուցին անոնց վրայ ու արգելարան դրին զանոնք մինչեւ հետեւեալ օրը, որովհետեւ արդէն իրիկուն էր:
הם תפסו את פטרוס ויוחנן, ומאחר שכבר ירד הערב, הכניסו אותם לכלא עד יום המחרת.
4 Բայց այդ խօսքը լսողներէն շատեր հաւատացին, եւ մարդոց թիւը հասաւ գրեթէ հինգ հազարի:
אולם רבים מאלה שהאזינו לפטרוס האמינו לדבריו, ומספר המאמינים במשיח הגיע ל־חמשת־אלפים איש.
5 Հետեւեալ օրը՝ Երուսաղէմի մէջ հաւաքուեցան անոնց պետերը, երէցներն ու դպիրները,
למחרת התכנסו מנהיגי העם בירושלים, כדי לערוך ישיבה עם חנן הכוהן הגדול, קייפא, יוחנן, אלכסנדר ועוד רבים מקרובי משפחתו של הכהן הגדול.
6 նաեւ Աննա քահանայապետը եւ Կայիափա, Յովհաննէս ու Աղեքսանդրոս, եւ բոլոր անոնք՝ որ քահանայապետի ընտանիքներէ էին:
7 Զանոնք մէջտեղ կայնեցուցած՝ կը հարցաքննէին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ի՞նչ անունով ըրիք այս բանը»:
הם העמידו לפניהם את פטרוס ויוחנן, ושאלו אותם:”באיזה כוח ובאיזו סמכות עשיתם זאת?“
8 Այն ատեն Պետրոս՝ Սուրբ Հոգիով լեցուած՝ ըսաւ անոնց. «Ժողովուրդի պետե՛ր եւ Իսրայէլի երէցնե՛ր,
פטרוס שנמלא רוח הקודש, השיב:”מנהיגים וזקני־העם הנכבדים,
9 եթէ մենք կը հարցաքննուինք այսօր՝ տկար մարդու մը եղած բարիքին համար, թէ ի՛նչ կերպով բժշկուեցաւ,
אם אתם מתכוונים לטובה שעשינו לאיש הפיסח הזה, אשר קם על רגליו בריא ושלם,
10 գիտցէ՛ք դուք բոլորդ եւ ամբողջ Իսրայէլի ժողովուրդը, թէ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք խաչեցիք բայց Աստուած մեռելներէն յարուցանեց, ահա՛ անո՛վ ասիկա բժշկուած կեցած է հոս՝ ձեր առջեւ:
הרשו לי להצהיר בפניכם ולפני כל עם־ישראל: עשינו מה שעשינו בשמו ובכוחו של ישוע המשיח מנצרת. אתם אמנם צלבתם את ישוע, אולם אלוהים הקים אותו מן המתים! בשמו ובסמכותו עומד האיש הזה לפניכם בריא ושלם.
11 Ա՛յս է այն քարը, ձեզմէ՝ կառուցանողներէդ անարգուած, որ անկիւնաքարը եղաւ:
ישוע המשיח הוא אבן הפינה אשר אתם, הבונים, מאסתם בה, ואשר הייתה לראש פינה.
12 Եւ ուրիշ ո՛չ մէկով փրկութիւն կայ. որովհետեւ անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդոց մէջ տրուած, որով կարենանք փրկուիլ»:
איש מלבדו אינו יכול להושיע! ואין עוד שם תחת השמים אשר בני־האדם יכולים לקרוא אליו כדי להיוושע!“
13 Իսկ անոնք, նայելով Պետրոսի ու Յովհաննէսի համարձակութեան, եւ ըմբռնելով թէ անուս ու տգէտ մարդիկ են՝ զարմացան, եւ գիտցան թէ անոնք Յիսուսի հետ էին:
כשראו הדיינים את אומץ לבם של פטרוס ויוחנן, ונוכחו לדעת שהם אנשים פשוטים, לא משכילים ולא”מקצועיים“, התפלאו מאוד. הם זיהו אותם, שבעבר היו יחד עם ישוע.
14 Տեսնելով այդ բուժուած մարդը՝ որ կայնած էր անոնց հետ, ոչինչ կրցան խօսիլ անոնց դէմ:
והדיינים לא יכלו להכחיש את עובדת ריפויו של הפיסח לשעבר, כי הוא עמד מולם בריא ושלם.
15 Ուստի հրամայելով անոնց՝ որ դուրս ելլեն ատեանէն, խորհրդակցեցան իրարու հետ
הדיינים, אובדי־עצות, ציוו על פטרוס ויוחנן לצאת מאולם המשפט, כדי שיוכלו להתייעץ ביניהם.
16 եւ ըսին. «Ի՞նչ ընենք այս մարդոց. որովհետեւ Երուսաղէմի բոլոր բնակիչներուն բացայայտ է թէ իսկապէս երեւելի նշան մը կատարուեցաւ ասոնց միջոցով, ու մենք չենք կրնար ուրանալ:
”מה נעשה בהם?“שאלו זה את זה.”איננו יכולים להכחיש שהם חוללו נס גדול, שהרי כל תושבי ירושלים שמעו על כך.
17 Սակայն՝ որպէսզի ժողովուրդին մէջ ա՛լ աւելի չտարածուի՝ սաստիկ սպառնանք անոնց, որ այլեւս ո՛չ մէկուն խօսին այդ անունով»:
אך אולי נוכל למנוע בעדם להמשיך להפיץ את התעמולה שלהם. נזהיר אותם שאם יעזו להמשיך להטיף בשם ישוע, נעניש אותם בחומרה רבה!“
18 Ապա կանչելով զանոնք՝ պատուիրեցին անոնց որ ամե՛նեւին չխօսին եւ չսորվեցնեն Յիսուսի անունով:
הם קראו לפטרוס ויוחנן לשוב לאולם, ודרשו מהם שלא לדבר שוב על ישוע לעולם.
19 Բայց Պետրոս ու Յովհաննէս պատասխանեցին անոնց. «Եթէ Աստուծոյ առջեւ իրաւացի՛ է՝ որ Աստուծմէ աւելի ձեզի՛ մտիկ ընենք, դո՛ւք դատեցէք.
אולם פטרוס ויוחנן השיבו:”החליטו אתם בעצמכם, האם אלוהים רוצה שנשמע לקולו או לקולכם?
20 որովհետեւ մենք չենք կրնար չխօսիլ մեր տեսածին ու լսածին մասին»:
איננו יכולים להפסיק לספר על כל אשר ישוע עשה לנגד עינינו, או על הדברים ששמענו מפיו!“
21 Իսկ անոնք դարձեալ սպառնալէ ետք՝ արձակեցին զանոնք, առանց զիրենք պատուհասելու կերպ մը գտնելու, ժողովուրդին պատճառով, քանի որ բոլորն ալ կը փառաբանէին Աստուած կատարուածին համար.
חברי הסנהדרין הוסיפו לגעור בהם ולאיים עליהם, אך לבסוף שחררו אותם, כי לא ידעו כיצד להענישם בלי לעורר מהומה בעם. שכן כל העם הלל את אלוהים על שחולל את הנס הנפלא הזה
22 որովհետեւ այն մարդը՝ որուն վրայ այս բժշկութեան նշանը եղաւ՝ քառասուն տարեկանէն աւելի էր:
וריפא את האדם שהיה פיסח במשך ארבעים שנה.
23 Երբ արձակուեցան՝ գացին իրենց խումբին քով, ու պատմեցին ինչ որ քահանայապետները եւ երէցները ըսած էին իրենց:
מיד לאחר שחרורם מיהרו פטרוס ויוחנן אל אחיהם המאמינים וסיפרו להם את דברי הסנהדרין.
24 Անոնք ալ, երբ լսեցին, միաբանութեամբ իրենց ձայնը բարձրացուցին Աստուծոյ՝ ըսելով. «Տէ՛ր, դո՛ւն ես այն Աստուածը՝ որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը եւ բոլոր անոնց մէջ եղածները,
כששמעו המאמינים את הדבר, התפללו אל אלוהים בלב אחד:”אדוננו, בורא השמים, הארץ, הים וכל אשר בם –
25 որ ըսիր քու ծառայիդ՝ Դաւիթի բերանով. “Ինչո՞ւ հեթանոսները մոլեգնեցան ու ժողովուրդները ունայն բաներ խոկացին.
עוד לפני זמן רב דיברת באמצעות רוח הקודש, בפי דוד המלך שהוא עבדך ואבינו, ואמרת:’למה רגשו גוים, ולאומים יהגו ריק?
26 երկրի թագաւորները իրարու քով կայնեցան ու պետերը հաւաքուեցան՝ Տէրոջ դէմ եւ անոր Օծեալին դէմ”:
יתיצבו מלכי ארץ ורוזנים נוסדו יחד על ה׳ ועל משיחו‘.
27 Որովհետեւ ճշմարտապէս (այս քաղաքին մէջ) հաւաքուեցան քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի դէմ, որ դուն օծեցիր, Հերովդէս ու Պոնտացի Պիղատոս, հեթանոսներուն հետ եւ Իսրայէլի ժողովուրդին հետ,
”דבריך אלה התקיימו בעיר הזאת! שהרי המלך הורדוס ופונטיוס פילטוס כרתו ברית עם העמים השונים ועם בני־ישראל, וכולם יחד קמו נגד עבדך הקדוש ישוע המשיח.
28 ընելու այն՝ ինչ որ քու ձեռքդ ու ծրագիրդ նախապէս որոշած էին՝ որ կատարուին:
אולם הם עשו אך ורק את מה שבחוכמתך הרבה החלטת שיעשו.
29 Եւ հիմա, Տէ՛ր, նայէ՛ անոնց սպառնալիքներուն, ու շնորհէ՛ քու ծառաներուդ՝ որպէսզի լման համարձակութեամբ քարոզենք քու խօսքդ,
ועתה, ה׳, שמע נא את איומיהם, ותן לעבדיך אומץ־לב לבשר את דברך.
30 երկարելով քու ձեռքդ՝ որ բժշկութիւններ, նշաններ եւ սքանչելիքներ կատարուին քու սուրբ Որդիիդ՝ Յիսուսի անունով»:
שלח נא את כוחך המרפא, והנח לנו לחולל נסים ונפלאות רבים בשמו של עבדך הקדוש ישוע המשיח.“
31 Երբ անոնք աղերսեցին, սարսեցաւ այն տեղը՝ ուր հաւաքուած էին, ու բոլորը լեցուեցան Սուրբ Հոգիով եւ համարձակութեամբ կը քարոզէին Աստուծոյ խօսքը:
לאחר שסיימו להתפלל הזדעזע הבית שבו ישבו. כולם נמלאו ברוח הקודש ובישרו את דבר ה׳ באומץ ובביטחון.
32 Հաւատացեալներուն բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Անոնցմէ ո՛չ մէկը կ՚ըսէր իր որեւէ ստացուածքին համար թէ “իրն է”. հապա իրենց բոլոր բաները հասարակաց կը սեպէին:
כל המאמינים היו מאוחדים בלב אחד ובדעה אחת, ואיש לא התייחס אל אשר בידו כאל רכושו הפרטי; הכול היה משותף לכולם.
33 Առաքեալները մեծ զօրութեամբ կը վկայէին Տէր Յիսուսի յարութեան մասին, եւ մեծ շնորհք կար անոնց բոլորին վրայ:
השליחים דיברו בכוח ובגבורה על תקומתו של האדון ישוע, ואלוהים ברך אותם בכל מעשיהם.
34 Անոնց մէջ ո՛չ մէկ կարօտեալ կար. որովհետեւ անոնք որ տէր էին արտերու կամ տուներու՝ կը ծախէին, կը բերէին ծախուածներուն հասոյթները
לא היה ביניהם אף עני אחד, כי בעלי השדות ובעלי הבתים מכרו את נכסיהם ונתנו את הכסף לשליחים, כדי שיחלקו לאחרים לפי הצורך.
35 ու կը դնէին առաքեալներու տրամադրութեան տակ՝՝, եւ իւրաքանչիւրին կը բաշխուէր իր կարիքին համեմատ:
36 Յովսէս, որ առաքեալներէն Բառնաբաս մականուանուեցաւ, (որ կը թարգմանուի՝ Մխիթարութեան որդի, ) Ղեւտացի, ծնունդով՝ Կիպրացի,
היה ביניהם, למשל, אדם בשם יוסף (זה שהשליחים קראו לו”בר־נבא“או”בן־הנחמה“), משבט לוי, יליד קפריסין.
37 ագարակ մը ունենալով՝ ծախեց, բերաւ դրամը ու դրաւ առաքեալներու տրամադրութեան տակ:
גם הוא מכר את השדה שלו, ואת הכסף הביא לשליחים כדי שיחלקו לנזקקים.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4 >