< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3 >

1 Պետրոս ու Յովհաննէս իններորդ ժամու՝՝ աղօթքին ատենը միասին տաճարը կը բարձրանային:
ופטרוס ויוחנן עלים יחדו אל המקדש לעת התפלה בשעה התשיעית׃
2 Իր մօր որովայնէն կաղ ծնած մարդ մը կը բերուէր եւ ամէն օր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով կը դրուէր, որպէսզի տաճարը մտնողներէն ողորմութիւն խնդրէ:
ואיש אחד פסח מבטן אמו מובא שמה אשר יושיבהו יום יום שער המקדש הנקרא שער המהדר לשאל מתנות מאת באי המקדש׃
3 Ան, տեսնելով Պետրոսն ու Յովհաննէսը՝ որոնք տաճարը պիտի մտնէին, ողորմութիւն խնդրեց:
ויהי כראותו את פטרוס ואת יוחנן באים אל המקדש ויבקש לקחת מאתם צדקה׃
4 Իսկ Պետրոս՝ Յովհաննէսի հետ աչքերը անոր վրայ սեւեռելով՝ ըսաւ. «Նայէ՛ մեզի»:
ויסתכל בו פטרוס וגם יוחנן ויאמר אליו הביטה אלינו׃
5 Ան ալ ուշադրութիւն դարձուց անոնց, եւ կ՚ակնկալէր բան մը ստանալ անոնցմէ:
וישם פניו אליהם בקותו לקחת מאתם דבר׃
6 Պետրոս ըսաւ. «Արծաթ ու ոսկի չունիմ, հապա ինչ որ ունիմ՝ զայն կու տամ քեզի. Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով՝ ոտքի՛ ելիր ու քալէ՛»:
ויאמר פטרוס כסף וזהב אין לי אבל את אשר בידי אתננו לך בשם ישוע המשיח הנצרי קום התהלך׃
7 Եւ բռնելով անոր աջ ձեռքէն՝ ոտքի հանեց զայն: Անմի՛ջապէս անոր ոտքերուն ներբաններն ու կոճերը ամրացան,
ויאחז ביד ימינו ויקם אותו ויתחזקו פתאם רגליו וקרסליו׃
8 եւ վեր ցատկելով՝ կայնեցաւ, քալեց ու անոնց հետ տաճարը մտաւ, քալելով, ցատկելով եւ Աստուած գովաբանելով:
ויקפץ ויתהלך ויבא אתם אל המקדש מתהלך ומרקד ומשבח את האלהים׃
9 Ամբողջ ժողովուրդը տեսաւ զայն՝ որ կը քալէր ու Աստուած կը գովաբանէր:
ויראהו כל העם מתהלך ומשבח את האלהים׃
10 Գիտէին թէ ան կը նստէր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով՝ ողորմութեան համար. ուստի այլայլեցան եւ հիացումով լեցուեցան անոր պատահածին համար:
ויכירו אותו כי הוא אשר היה ישב לשאל צדקה בשער המקדש המהדר וימלאו שמה ושממון על הנעשה לו׃
11 Քանի որ ան կառչած էր Պետրոսի ու Յովհաննէսի, ամբողջ ժողովուրդը՝ այլայլած՝ միասին վազեց անոնց քով, Սողոմոնի կոչուած սրահը:
ויהי הוא מחזיק בפטרוס וביוחנן וירץ אליהם כל העם אל האולם הנקרא אולם של שלמה וישתוממו׃
12 Պետրոս՝ տեսնելով ասիկա՝ ըսաւ ժողովուրդին. «Իսրայելացի՛ մարդիկ, ինչո՞ւ զարմացած էք ասոր վրայ, կամ ինչո՞ւ այդպէս ակնապիշ կը նայիք մեզի, իբր թէ մենք մեր զօրութեամբ կամ բարեպաշտութեամբ քալել տուինք ատոր:
וירא פטרוס ויען ויאמר אל העם אנשי ישראל מה אתם תמהים על זאת ומה תסתכלו בנו כאלו אנחנו בכחנו ובחסידותנו שמנו את זה מתהלך׃
13 Աբրահամի, Իսահակի ու Յակոբի Աստուածը, մեր հայրերուն Աստուածը, փառաւորեց իր Որդին՝ Յիսուսը, որ դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսի առջեւ՝ երբ ինք վճռեց որ արձակէ:
אלהי אברהם אלהי יצחק ואלהי יעקב אלהי אבותינו הוא פאר את עבדו ישוע אשר אתם מסרתם אותו וכחשתם בו בפני פילטוס כשהיה דן לפטרו׃
14 Բայց դուք ուրացաք այդ Սուրբը եւ Արդարը, ու խնդրեցիք որ մարդասպան մը շնորհուի ձեզի,
אבל אתם כחשתם בקדוש ובצדיק ובקשתם כי יחן לכם איש רצח׃
15 եւ սպաննեցիք կեանքի Ռահվիրան: Իսկ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն, ու մենք վկայ ենք ատոր:
ואת שר החיים הרגתם אשר האלהים הקימו מן המתים ואנחנו עדיו׃
16 Անոր անունին հաւատքով՝ անոր անո՛ւնը ամրացուց ասիկա, որ դուք կը տեսնէք եւ կը ճանչնաք: Անով եղած հաւա՛տքն է՝ որ առողջացուց զայն ձեր բոլորին առջեւ:
ולמען אמונת שמו חזק שמו את האיש הזה אשר אתם ראים ומכירים אתו והאמונה אשר לנו על ידו היא העלתה לו את הארכה הזאת לעיני כלכם׃
17 Եւ հիմա, եղբայրնե՛ր, գիտեմ թէ անգիտութեամբ ըրիք, ինչպէս ձեր պետերն ալ:
ועתה אחי ידע אני כי בבלי דעת עשיתם גם אתם גם ראשיכם׃
18 Բայց ինչ որ Աստուած նախապէս՝ իր բոլոր մարգարէներուն բերանով՝ ծանուցանած էր Քրիստոսի չարչարուելուն մասին, այսպէս իրագործեց:
והאלהים ככה מלא את אשר הגיד מקדם בפי כל נביאיו כי יענה המשיח׃
19 Ուրեմն ապաշխարեցէ՛ք ու դարձի՛ եկէք, որպէսզի ձեր մեղքերը ջնջուին.
לכן הנחמו ושובו וימחו חטאיכם׃
20 որպէսզի կազդուրումի ատենները գան Տէրոջ ներկայութենէն, եւ ղրկէ նախապէս ձեզի քարոզուած՝՝ Յիսուս Քրիստոսը:
למען אשר יבאו ימי רוחה מלפני יהוה וישלח את אשר בשרו לכם מקדם את ישוע המשיח׃
21 Երկինքը պէտք է ընդունի զայն մինչեւ այն ժամանակները՝ երբ բոլոր բաները վերահաստատուին, որոնց մասին Աստուած խօսած է իր սուրբ մարգարէներուն բերանով՝ դարերու սկիզբէն ի վեր: (aiōn g165)
אשר צריך כי יקבלהו השמים עד ימי שוב כל הדברים לתקונם אשר דבר עליהם האלהים בפי נביאיו הקדושים מימי עולם׃ (aiōn g165)
22 Մովսէս ըսաւ մեր հայրերուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. անո՛ր մտիկ ըրէք՝ ամէն ինչ որ խօսի ձեզի:
הן משה אמר אל אבותינו נביא יקים לכם יהוה אלהיכם מקרב אחיכם כמני אליו תשמעון ככל אשר ידבר אליכם׃
23 Եւ ամէն անձ որ մտիկ չընէ այդ մարգարէին՝ պիտի բնաջնջուի ժողովուրդին մէջէն”:
והיה כל הנפש אשר לא תשמע אל הנביא ההוא ונכרתה מעמיה׃
24 Ու բոլոր մարգարէները, բոլոր անոնք որ յաջորդաբար խօսեցան Սամուէլէ սկսեալ, նախապէս ծանուցանեցին այս օրերն ալ:
וגם כל הנביאים משמואל ואשר נבאו אחריו כלם הגידו מראש את הימים האלה׃
25 Դո՛ւք էք որդիները մարգարէներուն եւ այն ուխտին՝ որ Աստուած հաստատեց մեր հայրերուն հետ ու ըսաւ Աբրահամի. “Քու զարմո՛վդ պիտի օրհնուին երկրի բոլոր գերդաստանները”:
אתם בני הנביאים ובני הברית אשר כרת האלהים עם אבותינו באמרו אל אברהם ונברכו בזרעך כל משפחות האדמה׃
26 Աստուած իր Որդին յարուցանելով՝ նախ ձեզի՛ ղրկեց զայն, որպէսզի օրհնէ ձեզ, իւրաքանչիւրդ դարձնելով ձեր չարութիւններէն»:
לכם בראשונה העמיד האלהים את עבדו ישוע וישלחהו לברך אתכם בשובכם כל איש מרע מעלליכם׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3 >