< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3 >

1 Պետրոս ու Յովհաննէս իններորդ ժամու՝՝ աղօթքին ատենը միասին տաճարը կը բարձրանային:
יום אחד, בשעה שלוש אחר־הצהריים, הלכו פטרוס ויוחנן לתפילת מנחה בבית־המקדש.
2 Իր մօր որովայնէն կաղ ծնած մարդ մը կը բերուէր եւ ամէն օր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով կը դրուէր, որպէսզի տաճարը մտնողներէն ողորմութիւն խնդրէ:
כשהגיעו אל המקדש, ראו אדם שהיה פיסח מלידה, יושב ליד השער הנקרא”המהודר“. הוא הובא לשם מדי יום כדי לקבץ נדבות.
3 Ան, տեսնելով Պետրոսն ու Յովհաննէսը՝ որոնք տաճարը պիտի մտնէին, ողորմութիւն խնդրեց:
כאשר עברו פטרוס ויוחנן לידו, הוא ביקש נדבה גם מהם.
4 Իսկ Պետրոս՝ Յովհաննէսի հետ աչքերը անոր վրայ սեւեռելով՝ ըսաւ. «Նայէ՛ մեզի»:
השניים נעצו באיש מבט נוקב, ופטרוס אמר לו:”הבט אלי!“
5 Ան ալ ուշադրութիւն դարձուց անոնց, եւ կ՚ակնկալէր բան մը ստանալ անոնցմէ:
הפיסח הרים את עיניו בתקווה לקבל תרומה נדיבה.
6 Պետրոս ըսաւ. «Արծաթ ու ոսկի չունիմ, հապա ինչ որ ունիմ՝ զայն կու տամ քեզի. Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով՝ ոտքի՛ ելիր ու քալէ՛»:
אך פטרוס אמר:”כסף אין לי, אולם אתן לך את מה שיש לי; בשם ישוע המשיח מנצרת, התהלך!“
7 Եւ բռնելով անոր աջ ձեռքէն՝ ոտքի հանեց զայն: Անմի՛ջապէս անոր ոտքերուն ներբաններն ու կոճերը ամրացան,
פטרוס אחז בידו של הפיסח והעמידו על רגליו. באותו רגע נרפאו רגלי האיש וקרסוליו התחזקו, הוא קפץ על רגליו והחל ללכת! האיש הלך איתם לבית־המקדש, כשהוא משבח את האלוהים, מקפץ ומדלג בשמחה.
8 եւ վեր ցատկելով՝ կայնեցաւ, քալեց ու անոնց հետ տաճարը մտաւ, քալելով, ցատկելով եւ Աստուած գովաբանելով:
9 Ամբողջ ժողովուրդը տեսաւ զայն՝ որ կը քալէր ու Աստուած կը գովաբանէր:
באי בית־המקדש, שראוהו הולך ומדלג, ושמעוהו מהלל את ה׳,
10 Գիտէին թէ ան կը նստէր տաճարին Գեղեցիկ կոչուած դրան քով՝ ողորմութեան համար. ուստի այլայլեցան եւ հիացումով լեցուեցան անոր պատահածին համար:
הכירו את הקבצן הפיסח שנהגו לראות בשער המקדש, והופתעו מאוד.
11 Քանի որ ան կառչած էր Պետրոսի ու Յովհաննէսի, ամբողջ ժողովուրդը՝ այլայլած՝ միասին վազեց անոնց քով, Սողոմոնի կոչուած սրահը:
כולם מיהרו לצאת לאולם שלמה כדי לראות את הפלא, ואילו הקבצן נצמד בחזקה אל פטרוס ויוחנן.
12 Պետրոս՝ տեսնելով ասիկա՝ ըսաւ ժողովուրդին. «Իսրայելացի՛ մարդիկ, ինչո՞ւ զարմացած էք ասոր վրայ, կամ ինչո՞ւ այդպէս ակնապիշ կը նայիք մեզի, իբր թէ մենք մեր զօրութեամբ կամ բարեպաշտութեամբ քալել տուինք ատոր:
פטרוס ניצל את ההזדמנות ופנה אל העם:”אנשי ישראל, מדוע אתם מופתעים כל־כך? מדוע אתם מביטים בנו כאילו שבכוחנו ובקדושתנו אנו אפשרנו לאיש הזה ללכת?
13 Աբրահամի, Իսահակի ու Յակոբի Աստուածը, մեր հայրերուն Աստուածը, փառաւորեց իր Որդին՝ Յիսուսը, որ դուք մատնեցիք եւ ուրացաք Պիղատոսի առջեւ՝ երբ ինք վճռեց որ արձակէ:
אלוהי אברהם, יצחק ויעקב – אלוהי אבותינו – הוא שהביא כבוד ותפארת לשם עבדו ישוע באמצעות הנס שחולל. כן, אני מתכוון לאותו ישוע שמסרתם לרומאים, ושדחיתם את הצעת פילטוס לשחררו.
14 Բայց դուք ուրացաք այդ Սուրբը եւ Արդարը, ու խնդրեցիք որ մարդասպան մը շնորհուի ձեզի,
סירבתם לשחרר את הקדוש והצדיק הזה, ודרשתם שפיליטוס ישחרר במקומו רוצח!
15 եւ սպաննեցիք կեանքի Ռահվիրան: Իսկ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն, ու մենք վկայ ենք ատոր:
וכך הרגתם את שר החיים; אך אלוהים הקימו מן המתים. יוחנן ואני עדים לעובדה זאת, כי לאחר שהרגתם את ישוע ראינו אותו חי וקיים.
16 Անոր անունին հաւատքով՝ անոր անո՛ւնը ամրացուց ասիկա, որ դուք կը տեսնէք եւ կը ճանչնաք: Անով եղած հաւա՛տքն է՝ որ առողջացուց զայն ձեր բոլորին առջեւ:
”האמונה בשמו של ישוע היא שריפאה אדם זה שכולכם הכרתם כפיסח. האמונה בישוע – שניתנה לנו מאלוהים – היא שריפאה אותו כליל!
17 Եւ հիմա, եղբայրնե՛ր, գիտեմ թէ անգիտութեամբ ըրիք, ինչպէս ձեր պետերն ալ:
”אחים יקרים, אני יודע שכל מה שעשיתם אתם ומנהיגיכם לישוע, עשיתם מתוך בורות וחוסר ידיעה.
18 Բայց ինչ որ Աստուած նախապէս՝ իր բոլոր մարգարէներուն բերանով՝ ծանուցանած էր Քրիստոսի չարչարուելուն մասին, այսպէս իրագործեց:
אולם כך קיים אלוהים את הנבואות האומרות שהמשיח חייב לסבול.
19 Ուրեմն ապաշխարեցէ՛ք ու դարձի՛ եկէք, որպէսզի ձեր մեղքերը ջնջուին.
לכן חזרו בתשובה והאמינו באלוהים, כדי שיסלח לחטאיכם, ייתן לכם ימי שגשוג ורווחה, ויחזיר לכם את המשיח המיועד – ישוע המשיח.
20 որպէսզի կազդուրումի ատենները գան Տէրոջ ներկայութենէն, եւ ղրկէ նախապէս ձեզի քարոզուած՝՝ Յիսուս Քրիստոսը:
21 Երկինքը պէտք է ընդունի զայն մինչեւ այն ժամանակները՝ երբ բոլոր բաները վերահաստատուին, որոնց մասին Աստուած խօսած է իր սուրբ մարգարէներուն բերանով՝ դարերու սկիզբէն ի վեր: (aiōn g165)
כי המשיח צריך להישאר בשמים, עד שתגיע העת להשלים את הכול, כפי שאמרו הנביאים לפני זמן רב. (aiōn g165)
22 Մովսէս ըսաւ մեր հայրերուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. անո՛ր մտիկ ըրէք՝ ամէն ինչ որ խօսի ձեզի:
משה רבנו אמר:’נביא מקרבכם – מאחיכם – כמוני, יקים לכם ה׳ אלוהיכם, אליו תשמעון‘; הקשיבו לדבריו בכובד ראש!
23 Եւ ամէն անձ որ մտիկ չընէ այդ մարգարէին՝ պիտի բնաջնջուի ժողովուրդին մէջէն”:
כי מי שלא ישמע בקולו ייענש חמורות בידי ה׳!
24 Ու բոլոր մարգարէները, բոլոր անոնք որ յաջորդաբար խօսեցան Սամուէլէ սկսեալ, նախապէս ծանուցանեցին այս օրերն ալ:
”גם שמואל וכל הנביאים שקמו אחריו דברו על מה שמתרחש היום.
25 Դո՛ւք էք որդիները մարգարէներուն եւ այն ուխտին՝ որ Աստուած հաստատեց մեր հայրերուն հետ ու ըսաւ Աբրահամի. “Քու զարմո՛վդ պիտի օրհնուին երկրի բոլոր գերդաստանները”:
אתם הצאצאים של אותם הנביאים, וגם אתם כלולים באותה הברית שכרת ה׳ עם אבותיכם, שבה הבטיח לברך את העולם כולו באמצעות עם ישראל. הרי ה׳ הבטיח לאברהם אבינו:’והתברכו בזרעך כל גויי הארץ‘.
26 Աստուած իր Որդին յարուցանելով՝ նախ ձեզի՛ ղրկեց զայն, որպէսզի օրհնէ ձեզ, իւրաքանչիւրդ դարձնելով ձեր չարութիւններէն»:
וכאשר הקים אלוהים את עבדו ישוע מן המתים, הוא שלח אותו קודם כל אליכם, בני ישראל, כדי לברך אתכם שתחזרו בתשובה.“

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3 >