< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28 >

1 Երբ փրկուեցան, գիտցան թէ այդ կղզիին անունը Մելիտէ էր: Բնիկ ժողովուրդը արտասովոր մարդասիրութիւն ցոյց տուաւ մեզի.
וכאשר נמלטנו נודע לנו כי שם האי מליטי׃
2 որովհետեւ կրակ վառեցին եւ մեզ բոլորս ալ ընդունեցին՝ եկած անձրեւին ու ցուրտին պատճառով:
והנכרים לא המעיטו חסדם עמנו כי בערו אש ויאספו את כלנו אליהם מפני הגשם היורד ומפני הקר׃
3 Երբ Պօղոս առատ խռիւ ժողվեց եւ դրաւ կրակին վրայ, ջերմութենէն իժ մը ելաւ ու կառչեցաւ անոր ձեռքին:
ופולוס אסף לו ערמת קצים וישם על המוקד ומן החם יצא אפעה ויאחז בידו׃
4 Երբ բնիկները տեսան այդ անասունը՝ կախուած անոր ձեռքէն, ըսին իրարու. «Անշուշտ ասիկա մարդասպան մըն է. թէպէտ փրկուեցաւ ծովէն, արդարութիւնը չթոյլատրեց որ ան ապրի»:
ויראו הנכרים את החיה תלויה על ידו ויאמרו איש אל רעהו אכן רצח האיש הזה אשר הנקמה לא הניחה לו לחיות אף כי נמלט מן הים׃
5 Իսկ ինք թօթուեց անասունը կրակին մէջ, եւ ո՛չ մէկ վնաս կրեց:
והוא נער את החיה מעל ידו אל תוך האש ולא הרעה לו מאומה׃
6 Անոնք ալ կը սպասէին որ ան ուռի, կամ յանկարծ մեռած իյնայ. բայց երբ շատ սպասեցին ու տեսան թէ ո՛չ մէկ անտեղի բան եղաւ անոր, իրենց կարծիքը փոխելով ըսին թէ “աստուած մըն է”:
והם הוחילו אשר יצבה גופו או אשר יפל מת פתאם ויחילו עד בוש והנה לא קרהו כל אסון ויהפך לבם ויאמרו כי אלהים הוא׃
7 Այդ տեղին շրջակայքը կը գտնուէին ագարակները կղզիին գլխաւոր մարդուն, որուն անունը Պոպղիոս էր: Ան ընդունեց մեզ, եւ բարեսրտութեամբ հիւրընկալեց մեզ երեք օր:
ובסביבו המקום ההוא היו שדות אשר לראש אנשי האי ושמו פובליוס הוא הביא אתנו לביתו ויכלכל אתנו בטובו שלשת ימים׃
8 Պոպղիոսի հայրը կը պառկէր՝ տենդով ու թանչքով հիւանդացած: Պօղոս մտաւ անոր քով, եւ աղօթելով՝ ձեռքերը դրաւ անոր վրայ ու բժշկեց զայն:
ואבי פובליוס מוטל למשכב בקדחת ובמחלה המעים ויבא אליו פולוס ויתפלל וישם עליו את ידיו וירפאהו׃
9 Երբ ասիկա պատահեցաւ, ուրիշ հիւանդներ ալ՝ որ այդ կղզիին մէջ կը գտնուէին՝ եկան եւ բուժուեցան:
ואחרי המעשה הזה באו גם החלים האחרים אשר באי וירפאו׃
10 Ասոնք ալ մեծապէս պատուեցին մեզ, ու երբ կը մեկնէինք՝ հայթայթեցին մեզի պէտք եղած բաները:
ויכבדנו כבוד גדול ובלכתנו משם ספקו לנו די צרכנו׃
11 Երեք ամիս ետք՝ մեկնեցանք աղեքսանդրիական նաւով մը, որ ձմերած էր այդ կղզին եւ ունէր Դիոսկուրացիներուն զինանշանը:
ואחרי שלשת חדשים עברנו משם באניה אלכסנדרית אשר ישבה באי בימי הסתו ואות דגלה התאומים׃
12 Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք հոն.
ונבא אל סרקוסא ונשב שם שלשת ימים׃
13 անկէ ալ շրջագայելով՝ հասանք Հռեգիոն: Մէկ օր ետք, երբ հարաւային հովը փչեց, երկրորդ օրը հասանք Պատեողոս:
משם סבנו ונבא אל רגיון ובנשב רוח דרומית ביום המחרת באנו ביום השני אל פוטיולי׃
14 Հոն գտանք եղբայրներ, որոնք աղաչեցին որ եօթը օր մնանք իրենց քով. եւ այսպէս գացինք Հռոմ:
ושם מצאנו אחים ויבקשו ממנו לשבת אתם שבעת ימים ובכן הלכנו אל רומי׃
15 Երբ եղբայրները լսեցին մեր մասին, անկէ եկան մինչեւ Ապփիոսի Հրապարակը ու Երեք Պանդոկները՝ դիմաւորելու մեզ: Պօղոս ալ տեսնելով զանոնք՝ շնորհակալ եղաւ Աստուծմէ եւ քաջալերուեցաւ:
וישמעו האחים את בואנו ויצאו משם לקראתנו עד לשוק אפיוס ועד לשלשת החניות וירא אתם פולוס ויודה לאלהים ויתחזק׃
16 Երբ մտանք Հռոմ, հարիւրապետը յանձնեց բանտարկեալները զօրագլուխին. իսկ Պօղոսի արտօնուեցաւ որ առանձին բնակի՝ զինք պահող զինուորի մը հետ:
ואחר באנו אל רומי העביר שר המאה את האסירים אל שר הצבא ולפולוס הניחו לשבת לבדו עם איש הצבא השמר אותו׃
17 Երեք օր ետք ան հրաւիրեց Հրեաներուն գլխաւորները, ու երբ համախմբուեցան՝ ըսաւ անոնց. «Մարդի՛կ եղբայրներ, թէպէտ ես ժողովուրդին կամ հայրենական սովորութիւններուն դէմ ոչինչ ըրեր էի, Երուսաղէմի մէջ Հռոմայեցիներուն ձեռքը մատնուեցայ իբր բանտարկեալ:
ויהי אחרי שלשת ימים ויקרא פולוס אליו את ראשי היהודים ויקהלו אליו ויאמר אליהם אנשים אחים אף כי לא מעלתי מעל בעמנו ובחקות אבותינו אסרוני בירושלים וימסרוני לידי הרומיים׃
18 Երբ անոնք հարցաքննեցին զիս՝ ուզեցին արձակել, որովհետեւ իմ վրաս մահուան արժանի ո՛չ մէկ պատճառ կար:
והם אחרי חקרם אתי אמרו לפטרני כי לא נמצא בי משפט מות׃
19 Բայց երբ Հրեաները հակաճառեցին, հարկադրուեցայ բողոքել կայսրին, սակայն առանց որեւէ ամբաստանութիւն ունենալու ազգիս դէմ:
והיהודים קמו בי ואאנס לקרא את הקיסר לדיני אך אין נפשי לשטון את עמי בדבר׃
20 Ուրեմն ասոր համար կանչեցի ձեզ՝ որպէսզի տեսնեմ ձեզ եւ խօսիմ ձեզի. որովհետեւ Իսրայէլի յոյսին համար կը կրեմ այս շղթան»:
ובעבור זאת קראתי לכם לראותכם ולדבר עמכם כי בגלל תקות ישראל אסור אני בכבל הזה׃
21 Անոնք ալ ըսին իրեն. «Մենք քու մասիդ Հրէաստանէն ո՛չ գրութիւն ընդունեցինք, ո՛չ ալ եղբայրներէն մէկը հոս գալով՝ չարութիւն մը պատմեց կամ խօսեցաւ քու մասիդ:
ויאמרו אליו לא קבלנו על אדותיך אגרות מארץ יהודה ולא בא הנה אחד מן האחים אשר הגיד או דבר עליך דבר רע׃
22 Բայց արժանավայել է լսել քեզմէ թէ դուն ի՛նչ կը մտածես. որովհետեւ մենք տեղեկացած ենք այդ աղանդին մասին՝ թէ ամէնուրեք ատոր դէմ կը խօսին»:
אמנם חפצים אנחנו לשמע את אשר בלבבך כי נודע לנו אשר בכל מקום יריבו אל הכת הזאת׃
23 Երբ որոշեցին օր մը անոր հետ, շատեր գացին անոր քով՝ իր հիւրանոցը: Անոնց կը բացատրէր Աստուծոյ թագաւորութիւնը եւ կը վկայէր անոր մասին. առտուընէ մինչեւ իրիկուն կը համոզէր զանոնք՝ փաստարկելով Յիսուսի մասին թէ՛ Մովսէսի Օրէնքէն, թէ՛ ալ Մարգարէներէն:
וישימו לו יום מועד ויבאו אליו רבים אל מלונו ויעד בהם ויבאר את מלכות אלהים ויוכח להם עניני ישוע מתורת משה ומן הנביאים מבקר עד ערב׃
24 Ոմանք անսացին ըսածներուն, ոմանք ալ չհաւատացին:
ויש אשר שמעו אל דבריו ויש אשר לא האמינו׃
25 Իրարու հետ չհամաձայնած՝ բաժնուեցան, երբ Պօղոս խօսք մըն ալ ըսաւ. «Սուրբ Հոգին ճիշդ խօսեցաւ մեր հայրերուն՝ Եսայի մարգարէին միջոցով,
ויחלקו בדעתם ויסורו ללכת לדרכם בדבר פולוס הדבר האחד הזה היטב דבר רוח הקדש לאבותינו בפי ישעיהו הנביא לאמר׃
26 ըսելով. “Գնա՛ այս ժողովուրդին եւ ըսէ՛. «Շատ պիտի լսէք՝ բայց պիտի չհասկնաք, շատ պիտի տեսնէք՝ բայց պիտի չըմբռնէք:
לך ואמרת לעם הזה שמעו שמוע ואל תבינו וראו ראו ואל תדעו׃
27 Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ. իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը գոցեցին, որպէսզի իրենց աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք»”:
כי שמן לב העם הזה ואזניו כבדו ואת עיניו השע פן יראה בעיניו ובאזניו ישמע ולבבו יבין ושב ורפאתיו׃
28 Ուրեմն գիտցէ՛ք թէ Աստուծոյ փրկութիւնը ղրկուեցաւ հեթանոսներուն, եւ անո՛նք մտիկ պիտի ընեն»:
לכן דעו כי לגוים נשלחה תשועת אלהים והמה ישמעו׃
29 Ու երբ ըսաւ ասիկա, Հրեաները մեկնեցան՝ սաստիկ վիճաբանելով իրարու հետ:
ויהי בדברו זאת הלכו מאתו היהודים ויתוכחו הרבה איש עם רעהו׃
30 Պօղոս լման երկու տարի բնակեցաւ իր վարձած տունը,
ופולוס ישב שנתים ימים בביתו אשר שכר לו ויקבל את כל הבאים אליו׃
31 ու կ՚ընդունէր բոլոր իրեն եկողները՝ քարոզելով Աստուծոյ թագաւորութիւնը եւ սորվեցնելով Տէր Յիսուս Քրիստոսի մասին՝ ամբողջ համարձակութեամբ, առանց արգելքի:
ויקרא את מלכות האלהים וילמד את דרכי ישוע המשיח אדנינו בכל בטחון לבו ואין מנע׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 28 >