< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27 >

1 Երբ որոշուեցաւ նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսը եւ ուրիշ քանի մը բանտարկեալներ յանձնեցին հարիւրապետի մը՝ որուն անունը Յուլիոս էր, Սեբաստեան գունդէն:
וכאשר נגמר הדין כי נעבר באניה אל איטליא מסרו את פולוס ומקצת אסירים אחרים אל שר המאה לגדוד אגוסטוס ושמו יוליוס׃
2 Մտնելով ադրամինտական նաւ մը՝ մեկնեցանք, եւ պիտի նաւարկէինք Ասիայի ծովեզերքէն. մեզի հետ էր նաեւ Արիստարքոս Մակեդոնացին՝ Թեսաղոնիկէէն:
ונרד אל אניה אדרמטית נכנים לבוא על פני חוף אסיא ונעבר הימה ויהי אתנו ארסטרכוס מוקדון מן תסלוניקי׃
3 Հետեւեալ օրը իջանք Սիդոն. Յուլիոս՝ մարդասիրութեամբ վարուելով Պօղոսի հետ՝ արտօնեց որ երթայ բարեկամներուն եւ վայելէ անոնց խնամքը:
וממחרת הגענו אל צידון ויוליוס עשה עם פולוס חסד וינח לו ללכת אל מידעיו להעזר בידם׃
4 Մեկնելով անկէ՝ նաւարկեցինք Կիպրոսի վարի կողմէն, քանի որ հովերը հակառակ էին:
ונלך משם ונעבר בסביבות קפרוס כי הרוחות היו לנגדנו׃
5 Յետոյ՝ նաւարկելով Կիլիկիայի ու Պամփիւլիայի ծովուն մէջէն՝ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը:
ונעבר את הים אשר לפני קיליקיא ופמפוליא ונבא אל מורא אשר בלוקיא׃
6 Հարիւրապետը գտաւ հոն աղեքսանդրիական նաւ մը՝ որ կ՚երթար Իտալիա, ու մեզ մտցուց անոր մէջ:
וימצא שם שר המאה אניה אלכסנדרית באה לאיטליא ויעבירנו לתוכה׃
7 Շատ օրեր դանդաղօրէն նաւարկելէ ետք՝ հազիւ հասանք Կնիդոսի դիմաց. քանի հովը չէր թոյլատրեր, Կրետէի վարի կողմէն՝ Սաղմոնայի դիմացէն նաւարկեցինք,
והאניה הלכה בכבדות ימים רבים ואחרי אשר יגענו ובאנו אל מול קנידוס לא הניחנו הרוח לחתר אל היבשה ונעבר מצד לקריטי על פני הר סלמוני׃
8 եւ դժուարութեամբ անկէ անցնելով՝ եկանք տեղ մը, որ կը կոչուէր Գեղեցիկ նաւահանգիստ. անոր մօտ էր Ղասեա քաղաքը:
ואחרי אשר עברנו בתלאות באנו למקום אחד נקרא קלילמני אשר קרובה לו עיר ושמה לסיא׃
9 Երբ բաւական ժամանակ անցաւ, ու նաւարկութիւնը արդէն վտանգաւոր էր՝ քանի որ ծոմին ատենն ալ արդէն անցած էր, Պօղոս յորդորեց զանոնք՝
ויהי מקץ ימים רבים כאשר באה עת הסכנה לירדי הים כי גם הצום כבר עבר ויזהר אתם פולוס׃
10 ըսելով. «Մարդի՛կ, ես կը նշմարեմ թէ այս նաւարկութիւնը պիտի ըլլայ վնասով ու կորուստով, ո՛չ միայն բեռին եւ նաւուն՝ հապա մեր անձերուն ալ»:
ויאמר אליהם אנשים ראה אני כי הליכתנו תהיה אך מרי ונזק גדול לא לבד למעמסה ולאניה כי אם גם לנפשותינו׃
11 Բայց հարիւրապետը կ՚անսար աւելի նաւավարին ու նաւատիրոջ՝ քան Պօղոսի խօսքերուն:
ושר המאה לא שמע אל דברי פולוס כי אם אל רב החבל ואל בעל האניה׃
12 Եւ քանի որ այդ նաւահանգիստը անյարմար էր ձմերելու, շատեր կը թելադրէին մեկնիլ անկէ, որպէսզի ջանային հասնիլ Փիւնիկէ, որ Կրետէի մէկ նաւահանգիստն է ու կը նայի դէպի հարաւ-արեւմուտք եւ հիւսիս-արեւմուտք, ու հոն ձմերել:
ובאשר החוף איננו טוב לעמד בו בימי הסתיו יעצו הרבים לעבר משם לאמר אולי נוכל הגיע לפיניכס וישבנו שם בימי הסתו והוא חוף בקריטי פונה דרך הדרום מערבה ודרך הצפון מערבה׃
13 Երբ հարաւային հովը մեղմութեամբ փչեց, կարծելով թէ հասած են իրենց առաջադրութեան՝ թուլցուցին խարիսխը ու նաւարկեցին Կրետէի քովէն:
ורוח נשבת לאט מדרום ויחשבו כי תצלח עצתם בידם ויעלו העוגין ויעברו לעמת שפת קריטי׃
14 Բայց քիչ ետք՝ անոր դէմ ելաւ մրրկալից հով մը, որ կը կոչուէր Եւրակիկլոն:
ויהי כמעט אחרי כן ותפגע בה רוח נחשל הנקראה אוריקלידון׃
15 Երբ նաւը յափշտակուեցաւ եւ չկրցաւ դիմադրել հովին, թողուցինք որ քշուի:
ותטרף האניה ולא יכלה לעמד נגד הרוח ונרף ידינו ממנה וננדף׃
16 Սուրալով Կղօդա կոչուող փոքր կղզիի մը վարի կողմէն՝ հազիւ կրցանք բռնել մակոյկը:
ותרץ האניה אל עבר אי קטן הנקרא קלודה וכמעט לא יכלנו לאחז העברה׃
17 Երբ վերցուցին զայն, օգնութեան միջոցներ գործածելով՝ տակէն կապեցին նաւը: Վախնալով որ իյնան յորձանուտը՝ իջեցուցին առագաստը, եւ ա՛յդպէս կը քշուէին:
ואחרי משכם אותה אליהם ויקחו לעזר את כל אשר השיגה ידם ויחשבו את דפני האניה ומיראתם פן יפלו אל בין רכסי החול הורידו את כלי המפרש וכה נדפו׃
18 Քանի սաստիկ մրրիկի մէջ էինք, յաջորդ օրը դուրս նետեցին բեռները:
ויהי הסער הולך וסער עלינו וממחרת הטילו את המעמסה אל הים׃
19 Իսկ երրորդ օրը՝ մենք մեր ձեռքերով դուրս նետեցինք նաւուն գործիքները:
וביום השלישי הטלנו בידינו את כלי האניה אל הים׃
20 Երբ շատ օրեր՝ ո՛չ արեւ, ո՛չ ալ աստղեր երեւցան, ու սաստիկ մրրիկ կար մեզի դէմ, ա՛լ փրկուելու ամէն յոյս կտրուեցաւ մեզմէ:
ויהי ימים רבים גם השמש גם הכוכבים לא נראו והסערה חזקה עלינו עד מאד ותכרת ממנו כל תקות ישועה׃
21 Քանի որ շատ օրերէ ի վեր անօթի էին, Պօղոս՝ կայնելով անոնց մէջ՝ ըսաւ. «Մարդի՛կ, պէտք էր որ մտիկ ընէիք ինծի ու չնաւարկէիք Կրետէէն, եւ չկրէիք այս վնասն ու կորուստը:
ופולוס עמד בתוכם אחרי האריכם בצום ויאמר אנשים לו שמעתם אלי ולא יצאתם מקריטי כי אז לא קרנו הנזק הזה במריכם׃
22 Իսկ հիմա կը յորդորեմ ձեզ որ ոգեւորուիք, քանի որ ձեզմէ ո՛չ մէկուն անձը պիտի կորսուի, բայց միայն նաւը:
ועתה אני אמר אליכם חזקו ואמצו כי לא תאבד נפש מכם בלתי הספינה לבדה׃
23 Արդարեւ այս գիշեր քովս կայնեցաւ հրեշտակը այն Աստուծոյն, որուն կը պատկանիմ եւ որ կը պաշտեմ,
כי בלילה הזה נצב עלי מלאך האלהים אשר לו אנכי ואשר אני עבד אתו׃
24 ու ըսաւ. “Մի՛ վախնար, Պօղո՛ս. դուն պէտք է որ կայսրին ներկայանաս. եւ ահա՛ Աստուած շնորհեց քեզի բոլոր անոնք՝ որ կը նաւարկեն քեզի հետ”:
ויאמר אל תירא פולוס עליך עוד לעמד לפני הקיסר ועתה הנה נתן לך האלהים את כל ההלכים אתך באניה׃
25 Ուստի, մարդի՛կ, ոգեւորուեցէ՛ք, որովհետեւ ես կը հաւատամ Աստուծոյ. պիտի ըլլայ այնպէս՝ ինչպէս ըսուեցաւ ինծի:
על כן אנשים חזקו ואמצו כי מאמין אני לאלהים כי כן יהיה כאשר נאמר אלי׃
26 Սակայն պէտք է որ նաւը կղզիի մը առջեւ խրի՝՝»:
אך השלך נשלך אל אחד האיים׃
27 Երբ տասնչորրորդ գիշերն էր՝ որ կը տարուբերուէինք Ադրիական ծովուն մէջ, կէս գիշերին նաւաստիները ենթադրեցին թէ մօտեցած են ցամաքի մը:
ויהי כבוא ליל ארבעה עשר לטלטולנו בים אדריה כחצות הלילה ויחשבו המלחים כי קרבה להם יבשת׃
28 Ձգելով խորաչափը՝ գտան քսան գրկաչափ. քիչ մը յառաջ երթալով՝ դարձեալ ձգեցին, ու գտան տասնհինգ գրկաչափ:
ויורידו את האנך וימצאו עמק הים עשרים קומה ויעברו מעט ויוסיפו להוריד את האנך וימצאו קומות חמש עשרה׃
29 Վախնալով որ գուցէ զարնուինք խարակներու՝՝, ետեւի կողմէն ձգեցին չորս խարիսխ, եւ կ՚ըղձային որ առտու ըլլայ:
וייראו פן יפגעו בשני הסלעים וישליכו מעל אחורי האניה ארבעה עוגינים אל הים ויכספו לאור היום׃
30 Իսկ նաւաստիները կը ջանային փախչիլ նաւէն, ու ծովը իջեցուցին մակոյկը՝ պատրուակելով թէ առջեւի կողմէն ալ պիտի ձգեն խարիսխներ:
והמלחים בקשו לברח מן האניה ויורידו את העברה אל הים באמרם כי יש את נפשם לשלח עוגינים גם מראש האניה׃
31 Բայց Պօղոս ըսաւ հարիւրապետին ու զինուորներուն. «Եթէ ասոնք չմնան նաւուն մէջ՝ դուք չէք կրնար փրկուիլ»:
ויאמר פולוס אל שר המאה ואל אנשי הצבא לאמר אם אלה לא ישבו אתנו באניה לא תוכלו אתם להושע׃
32 Այն ատեն զինուորները կտրեցին մակոյկին չուանները, եւ թողուցին որ դուրս իյնայ:
ויקצצו אנשי הצבא את חבלי העברה ויתנוה לנפול׃
33 Մինչ առտուն կը մօտենար, Պօղոս կ՚աղաչէր բոլորին որ կերակուր ուտեն՝ ըսելով. «Այսօր տասնչորս օր է՝ որ դուք սպասելով անօթի մնացած էք, ու ոչինչ կերած էք:
והבקר טרם יאור ופולוס מבקש מכלם לטעם לחם לאמר היום יום ארבעה עשר אשר חכיתם צמים ולא טעמתם מאומה׃
34 Ուստի կ՚աղաչեմ ձեզի՝ որ կերակուր ուտէք, որովհետեւ ասիկա՛ ալ ձեր փրկութեան համար է. քանի որ ձեզմէ ո՛չ մէկուն գլուխէն մա՛զ մը պիտի իյնայ»:
על כן קרא אני אתכם לטעם לחם כי הוא למחיתכם כי איש איש מכם לא יפל משערת ראשו ארצה׃
35 Այսպէս խօսելէ ետք՝ հաց առաւ, բոլորին առջեւ շնորհակալ եղաւ Աստուծմէ, ու կտրելով սկսաւ ուտել:
הוא דבר את הדברים האלה והוא לקח את הלחס ויודה לאלהים לפני כלם ויבצע ויחל לאכל׃
36 Բոլորն ալ ոգեւորուեցան, եւ իրենք ալ կերակուր կերան:
ויאמץ לב כלם ויטעמו אכל גם המה׃
37 Նաւուն մէջ՝ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց անձ էինք:
ואנחנו כל נפש אשר באניה מאתים ושבעים ושש׃
38 Երբ կշտացան կերակուրով, թեթեւցուցին նաւը՝ ծովը թափելով ցորենը:
ויאכלו לשבעה ויקלו מעל האניה ויטילו את הצדה אל הים׃
39 Երբ առտու եղաւ՝ չէին ճանչնար ցամաքը. բայց նշմարելով ծոց մը՝ որ ծովեզերք ունէր, ծրագրեցին նաւը խրել անոր մէջ՝ եթէ կարելի ըլլար:
הבקר אור ולא הכירו את הארץ אבל ראו כמפרץ וחוף לו ויועצו לנהג אליו את האניה אם יוכלו׃
40 Ուստի ծովը թողուցին խարիսխները՝ կտրելով պարանները, թուլցուցին ղեկերուն պարանները, եւ հովին բանալով առագաստը՝ ուղղուեցան դէպի այդ ծովեզերքը:
ויגדעו את העוגינים ויעזבום לים ויתירו גם את מיתרי המנהיג ויפרשו מפרש התרן אל פני הרוח ויבקשו לבא אל החוף׃
41 Զարնուելով աւազակոյտի մը՝՝, խրեցին նաւը. առջեւի կողմը մխրճուելով՝ մնաց անշարժ, իսկ ետեւի կողմը կը քակուէր ալիքներուն սաստկութենէն:
ויפגעו במקום אשר הים משני עבריו ותדבק בו האניה ותעמד ראשה לא ינוע ואחוריה נשברו משאון הגלים׃
42 Զինուորներն ալ ծրագրեցին սպաննել բանտարկեալները, որպէսզի անոնցմէ ո՛չ մէկը լողալով փախչի:
ותהי עצת אנשי הצבא להמית את האסירים פן ישחה איש מהם וימלט׃
43 Բայց հարիւրապետը, որ կը փափաքէր փրկել Պօղոսը, արգելք եղաւ անոնց ծրագիրին: Հրամայեց որ լողալ գիտցողնե՛րը նախ ծով նետուին ու ցամաք ելլեն.
ושר המאה חפץ להציל את פולוס וינא את עצתם ויאמר מי ידע לשחות ירד ויעבר ליבשה בראשנה והנשארים אלה על קרשים ואלה על שברי האניה׃
44 իսկ միւսները հետեւին՝ ոմանք տախտակներով, եւ ոմանք՝ նաւուն ուրիշ բաներով: Այսպէս՝ բոլորը ազատելով ցամաք հասան:
ויהי כן וימלטו כלם אל היבשה׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27 >