< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26 >

1 Այն ատեն Ագրիպպաս ըսաւ Պօղոսի. «Արտօնուած է քեզի՝ խօսիլ դուն քեզի համար»: Պօղոս ալ՝ երկարելով ձեռքը՝ ջատագովեց ինքզինք.
”יש לך רשות לספר את גרסתך“, אמר אגריפס לפולוס. בתנועות ידיים החל פולוס להגן על עצמו לפני בית־הדין.
2 «Ագրիպպա՛ս թագաւոր, ես երանելի կը համարեմ զիս, որ այսօր քու առջեւդ պիտի ջատագովեմ զիս՝ Հրեաներուն ինծի դէմ ըրած բոլոր ամբաստանութիւններուն համար.
”בר־מזל אני, כבוד המלך אגריפס, על שניתנה לי הזכות להשמיע באוזניך את תשובותיי להאשמותיהם של היהודים,
3 մա՛նաւանդ որ դուն լաւ գիտես Հրեաներուն բոլոր սովորութիւններն ու հարցերը: Ուստի կ՚աղերսե՛մ որ համբերատարութեամբ մտիկ ընես ինծի:
כי אני יודע שאתה בקיא בחוקינו ובמנהגינו. אני מבקש ממך, אנא, הקשב לי בסבלנות.
4 Բոլոր Հրեաները տեղեակ են իմ կենցաղիս՝ պատանութենէս ի վեր, սկիզբէն Երուսաղէմ՝ իմ ազգիս մէջ ըլլալուս համար.
”כל היהודים יודעים שמאז ימי נעורי בטרסוס, ומאוחר יותר בירושלים, קיבלתי חינוך יהודי מסורתי, ותמיד חייתי על־פי הדרך שבה חונכתי.
5 անոնք սկիզբէն ի վեր կը ճանչնան զիս, (եթէ ուզեն վկայել, ) գիտնալով թէ ապրած եմ մեր կրօնին ամենէն խիստ աղանդին համաձայն՝ իբր Փարիսեցի:
לו היו מוכנים להודות בכך, היו מאשרים שבשאלת קיום התורה והמסורת הייתי תמיד בין הפרושים המחמירים ביותר.
6 Եւ հիմա դատարան ներկայացած եմ ու կը դատուիմ՝ Աստուծմէ մեր հայրերուն եղած խոստումի յոյսին համար,
אולם הסיבה האמיתית להאשמותיהם שונה לחלוטין; הם מתנכלים לי רק משום שאני מצפה להתגשמות הבטחת ה׳ לאבותינו.
7 որուն կը յուսան հասնիլ մեր տասներկու տոհմերը՝ ջերմեռանդութեամբ պաշտելով Աստուած գիշեր ու ցերեկ: Ես կ՚ամբաստանուիմ Հրեաներէն այս յոյսին համար, Ագրիպպա՛ս թագաւոր:
שנים־עשר שבטי ישראל מתפללים יומם ולילה שה׳ יגשים את אותה הבטחה שלה אני מצפה. אדוני המלך, בגלל צפייה זאת הם מאשימים אותי!
8 Ինչո՞ւ անհաւատալի կը թուի ձեզի՝ թէ Աստուած կը յարուցանէ մեռելները:
אך האם זה פשע להאמין בתחיית המתים? האם אינכם מאמינים שאלוהים יכול להקים בני אדם לתחייה?
9 Ես ինքս ալ կը կարծէի թէ շատ բաներ պէտք էր ընել Յիսուս Նազովրեցիի անունին դէմ.
”גם אני חשבתי בעבר שחובתי להציק ולהזיק למאמינים בישוע מנצרת.
10 եւ ըրի ալ Երուսաղէմի մէջ, ու քահանայապետներէն իրաւասութիւն ստացած՝ բանտարկեցի սուրբերէն շատերը, եւ հաւանութիւն տուի անոնց մեռցուած ատենը:
אסרתי רבים מהקדושים בירושלים, ואף קיבלתי מראשי הכוהנים רשות בכתב לעשות זאת. וכאשר נידונו הקדושים למוות, נתתי את הסכמתי המלאה.
11 Բոլոր ժողովարաններուն մէջ յաճախ պատժելով զանոնք՝ կը հարկադրէի որ հայհոյեն, եւ սաստիկ խելագարած անոնց դէմ՝ կը հալածէի զանոնք մինչեւ անգամ օտար քաղաքներու մէջ»:
פעמים רבות עברתי מבית־כנסת אחד לשני, ותחת עינויים אילצתי את המאמינים המשיחיים לגדף את המשיח. למעשה התנגדתי להם בחריפות שכזאת, עד שרדפתי אותם גם בחוץ לארץ.
12 «Այսպէս, երբ Դամասկոս ալ կ՚երթայի՝ քահանայապետներուն իրաւասութեամբ ու հրահանգով,
”יום אחד יצאתי לדמשק, בסמכותם של הכוהנים ועם ברכתם, כדי לאסור את המאמינים המשיחיים.
13 կէսօրին, ո՛վ թագաւոր, ճամբան տեսայ արեւէն աւելի պայծառ լոյս մը՝ որ երկինքէն փայլեցաւ իմ շուրջս, նաեւ ինծի հետ գացողներուն շուրջը:
בצהרי היום, אדוני המלך, זרח לפתע אור בהיר יותר מזוהר השמש והציף אותי ואת מלווי.
14 Երբ մենք բոլորս գետին ինկանք, լսեցի ձայն մը՝ որ կ՚ըսէր ինծի եբրայական բարբառով. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս. տաժանելի է քեզի՝ աքացել խթանի դէմ”:
כולנו נפלנו ארצה, ואני שמעתי קול מדבר אלי:’שאול, שאול, מדוע אתה רודף אותי? קשה לך לבעוט בדרבנות!‘
15 Ես ալ ըսի. “Դուն ո՞վ ես, Տէ՛ր”: Եւ ան ըսաւ. “Ես Յիսուսն եմ, որ դուն կը հալածես:
”’מי אתה, אדוני?‘שאלתי.”והקול ענה:’אני ישוע שאותו אתה רודף!
16 Բայց կանգնէ՛ ու կեցի՛ր ոտքերուդ վրայ. որովհետեւ երեւցայ քեզի՝ որպէսզի կարգեմ քեզ սպասաւոր եւ վկայ թէ՛ այն բաներուն՝ որ տեսար, թէ՛ ալ այն բաներուն՝ որոնցմով պիտի երեւնամ քեզի:
עתה קום על רגליך, כי נגליתי אליך כדי למנותך להיות לי למשרת ועד. עליך לספר לעולם כולו את אשר ראית היום ואת אשר אראה לך בעתיד.
17 Պիտի ազատեմ քեզ այդ ժողովուրդէն ու հեթանոսներէն, որոնց հիմա կը ղրկեմ քեզ՝
אני אגן עליך מפני בני עמך ומפני הגויים. כן, אשלח אותך אל הגויים,
18 անոնց աչքերը բանալու, խաւարէն՝ լոյսի, եւ Սատանայի իշխանութենէն՝ Աստուծոյ դարձնելու, որպէսզի անոնք ստանան մեղքերու ներում, նաեւ ժառանգութիւն անոնց հետ՝ որ սրբացած են հաւատալով ինծի”»:
כדי שתפקח את עיניהם לראות את מצבם האמיתי, כך שיחזרו בתשובה ויחיו באור האלוהים, ולא בחשכת השטן. לשם מה? כדי שאלוהים יסלח לחטאיהם, וייתן להם נחלה יחד עם שאר בני־האדם שטוהרו מחטאיהם והוקדשו לי באמונה‘.
19 «Ուստի, Ագրիպպա՛ս թագաւոր, ես անհնազանդ չեղայ այդ երկնային տեսիլքին:
”וכך, המלך אגריפס, לא התמרדתי נגד החיזיון הזה מן השמים.
20 Հապա՝ նախ Դամասկոս եղողներուն, յետոյ Երուսաղէմ, ամբողջ Հրէաստանի երկիրը ու հեթանոսներուն քարոզեցի որ ապաշխարեն, դառնան Աստուծոյ, եւ ապաշխարութեան արժանավայել գործեր կատարեն:
תחילה בישרתי את הדבר לאנשי דמשק, לאחר מכן בירושלים ובכל יהודה, ואחר כך גם לגויים. קראתי לכל בני־האדם לזנוח את חטאיהם, לשוב אל אלוהים ולהוכיח את חרטת לבם במעשים טובים.
21 Այս պատճառով Հրեաները բռնեցին զիս տաճարին մէջ, ու կը ձգտէին սպաննել:
מסיבה זאת עצרו אותי היהודים בבית־המקדש וניסו להרוג אותי.
22 Սակայն Աստուծմէ հասած օգնութեամբ՝ մինչեւ այսօր ողջ մնացի, պզտիկին թէ մեծին վկայելով, ոչինչ ըսելով այն բաներէն դուրս՝ որ մարգարէները եւ Մովսէս խօսեցան թէ պիտի ըլլային.
אולם ה׳ הגן עלי, והיום אני עדיין חי ויכול לספר עובדות אלה לכולם – לקטנים ולגדולים. אני מלמד אך ורק את דבריהם של משה רבנו ושל הנביאים:
23 թէ Քրիստոս պիտի չարչարուէր, ի՛նք պիտի ըլլար առաջինը՝ որ մեռելներէն յարութիւն պիտի առնէր, ու լոյս պիտի քարոզէր ժողովուրդին եւ հեթանոսներուն»:
שהמשיח יסבול ושיהיה הראשון אשר יקום מן המתים, כדי להביא אור ליהודים ולגויים כאחד.“
24 Մինչ ան այսպէս կը ջատագովէր ինքզինք, Փեստոս բարձրաձայն ըսաւ. «Կը ցնորի՛ս, Պօղո՛ս. շատ կարդացած ըլլալդ քեզ կը խելագարեցնէ»:
לפתע התפרץ פסטוס וקרא:”פולוס, יצאת מדעתך! לימודיך הממושכים בלבלו את דעתך.“
25 Պօղոս ալ ըսաւ. «Ես չեմ խելագարիր, պատուակա՛ն Փեստոս, հապա կ՚ըսեմ ճշմարտութեան ու խոհեմութեան խօսքեր.
”לא יצאתי מדעתי, פסטוס הנכבד“, השיב פולוס.”אני מדבר דברי אמת מפוכחים.
26 քանի որ թագաւորը գիտէ այս բաները, եւ անոր առջեւ ալ համարձակութեամբ կը խօսիմ: Արդարեւ համոզուած եմ թէ ասոնցմէ ոչինչ թաքուն մնացած է իրմէ, որովհետեւ այս բանը անկիւնի մը մէջ եղած չէ:
המלך אגריפס יודע היטב את כל הדברים האלה. אני מעז לדבר בכנות, כי אני בטוח שהמלך מכיר ויודע את כל המאורעות האלה; הרי הם לא התרחשו בסתר!
27 Մարգարէներուն կը հաւատա՞ս, Ագրիպպա՛ս թագաւոր: Գիտե՛մ թէ կը հաւատաս»:
המלך אגריפס, האם אתה מאמין לדברי הנביאים? אני יודע שכן…“
28 Ագրիպպաս ըսաւ Պօղոսի. «Քիչ մնաց որ համոզես զիս քրիստոնեայ ըլլալու»:
אך אגריפס שיסע את דבריו של פולוס:”כמעט שכנעת אותי להאמין שישוע הוא המשיח!“
29 Պօղոս ալ ըսաւ. «Աստուծմէ պիտի խնդրէի որ ո՛չ միայն դուն, այլ նաեւ բոլոր անոնք՝ որ այսօր կը լսեն զիս, բոլորովին ինծի պէս ըլլան, այս կապերէն զատ»:
ופולוס השיב:”אני מקווה ומתפלל לאלוהים שבמוקדם או במאוחר אתה וכל הנוכחים כאן תהיו כמוני… אך בלי האזיקים, כמובן!“
30 Թագաւորը, կառավարիչը, Բերինիկէ, եւ անոնք՝ որ բազմած էին իրենց հետ՝ կանգնեցան.
המלך, המושל, ברניקה וכל האחרים קמו
31 ու երբ առանձնացան՝ իրարու հետ խօսակցեցան եւ ըսին. «Այս մարդը մահուան կամ կապերու արժանի ոչինչ կ՚ընէ»:
ויצאו מהאולם. כששבו ודנו בעניינו של פולוס מאוחר יותר, החליטו:”איש זה אינו אשם בשום פשע שדינו מאסר או מוות.“
32 Ագրիպպաս ալ ըսաւ Փեստոսի. «Կարելի էր արձակել այս մարդը, եթէ բողոքած չըլլար կայսրին»:
”אלמלא דרש לערער לפני הקיסר, “אמר אגריפס לפסטוס,”אפשר היה לשחרר אותו.“

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26 >