< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25 >

1 Երբ Փեստոս հասաւ իր իշխանութեան գաւառը, երեք օր ետք բարձրացաւ Կեսարիայէն Երուսաղէմ:
Фист же убо приимь власть, по триех днех взыде во Иерусалим от Кесарии.
2 Քահանայապետն ու Հրեաներուն գլխաւորներն ալ յայտնեցին անոր իրենց ամբաստանութիւնը՝ Պօղոսի դէմ,
Сказаша же ему архиерее и первии от Иудей на Павла и моляху его,
3 եւ աղաչեցին իրեն ու շնորհք խնդրեցին անոր դէմ՝ որ Երուսաղէմ կանչէ զայն. մինչ իրենք դարան կը պատրաստէին՝ ճամբան սպաննելու համար զայն:
просяще благодати нань, яко да послет его во Иерусалим, ков творяще, яко да убиют его на пути.
4 Սակայն Փեստոս պատասխանեց թէ Պօղոս պահուելու էր Կեսարիա, եւ թէ ինք շուտով պիտի մեկնէր հոն:
Фист же повеле Павла стрещи в Кесарии, сам тамо хотя вскоре изыти:
5 Ուստի ըսաւ. «Ձեզմէ անոնք որ կարող են՝ թող իջնեն ինծի հետ, ու եթէ յանցանք մը կայ այդ մարդուն վրայ՝ թող ամբաստանեն զինք»:
иже убо сильнии в вас, рече, со мною шедше, аще есть кая неправда в мужи сем, да глаголют нань.
6 Հոն ութ կամ տասը օրէ աւելի չկեցաւ՝՝, յետոյ իջաւ Կեսարիա. հետեւեալ օրը դատարանը բազմեցաւ եւ հրամայեց որ բերեն Պօղոսը:
Пребыв же у них не множае десяти дний, сниде в Кесарию: на утрие сед на судищи, повеле Павла привести.
7 Երբ ան եկաւ, Երուսաղէմէն իջնող Հրեաները անոր շուրջը կայնեցան ու Պօղոսի վրայ բարդեցին բազմաթիւ եւ ծանր ամբաստանութիւններ, որ չէին կրնար ապացուցանել:
Приведену же бывшу ему, окрест сташа иже от Иерусалима сшедшии Иудее, многи и тяжки вины приносяще на Павла, ихже не можаху изявити:
8 Արդարեւ Պօղոս կը ջատագովէր ինքզինք՝ ըսելով. «Ես ո՛չ Հրեաներու Օրէնքին, ո՛չ տաճարին, ո՛չ ալ կայսրին դէմ մեղանչած եմ»:
отвещавающу ему, яко ни на закон Иудейский, ни на церковь, ни на кесаря что согреших.
9 Բայց Փեստոս, ուզելով Հրեաներուն շնորհք ընել, պատասխանեց Պօղոսի. «Կ՚ուզե՞ս բարձրանալ Երուսաղէմ ու հոն դատուիլ իմ առջեւս՝ այդ բաներուն համար»:
Фист же хотя угодное Иудеем сотворити, отвещав Павлови рече: хощеши ли, во Иерусалим возшед, тамо о сих суд прияти от мене?
10 Պօղոս ալ ըսաւ. «Կայսրին դատարանը կայնած եմ, ուր պէտք է դատուիմ: Հրեաները անիրաւած չեմ, ինչպէս դուն ալ լաւ գիտես:
Рече же Павел: на судищи кесареве стоя есмь, идеже ми достоит суд прияти: Иудей ни чимже обидех, якоже и ты добре веси:
11 Արդարեւ եթէ անիրաւած եմ կամ ըրած եմ մահուան արժանի բան մը, չեմ մերժեր մեռնիլ: Բայց եթէ իմ վրաս ո՛չ մէկը կայ այն բաներէն՝ որոնց համար ասոնք կ՚ամբաստանեն զիս, ո՛չ մէկը կրնայ յանձնել զիս ատոնց: Կայսրի՛ն կը բողոքեմ»:
аще бо неправдую или достойно смерти сотворих что, не отмещуся умрети: аще ли же ничтоже есть во мне, еже сии на мя клевещут, никтоже мя может тем выдати: кесаря нарицаю.
12 Այն ատեն Փեստոս՝ խօսակցելէ ետք խորհրդականներուն հետ՝ պատասխանեց. «Կայսրի՛ն բողոքեցիր. կայսրի՛ն պիտի երթաս»:
Тогда Фист состязався с советники, отвеща: кесаря ли нарекл еси? К кесарю пойдеши.
13 Քանի մը օր անցնելէ ետք, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէ եկան Կեսարիա՝ բարեւելու Փեստոսը:
Днем же минувшым неким, Агриппа царь и Верникиа снидоста в Кесарию целовати Фиста.
14 Երբ շատ օրեր մնացին հոն, Փեստոս ներկայացուց թագաւորին Պօղոսի պարագան՝ ըսելով. «Հոս մարդ մը կայ՝ որ Փելիքս բանտարկուած ձգած է:
И якоже многи дни пребыста ту, Фист сказа царю яже о Павле, глаголя: муж некий есть оставлен от Филикса узник,
15 Երբ Երուսաղէմ գացի, քահանայապետներն ու Հրեաներուն երէցները յայտնեցին ինծի իրենց ամբաստանութիւնը, դատապարտութեան վճիռ խնդրելով անոր դէմ:
о немже, бывшу ми во Иерусалиме, явиша архиерее и старцы Иудейстии, просяще нань суда.
16 Անոնց պատասխանեցի թէ Հռոմայեցիներուն սովորութիւնը չէ մահուան մատնել մարդ մը, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմաց չունենայ ամբաստանողները, եւ պատեհութիւն չտրուի իրեն՝ ջատագովելու ինքզինք այդ յանցանքին դէմ:
К нимже отвещах, яко несть обычай Римляном выдати человека коего на погибель, прежде даже оклеветаемый не имать пред лицем клевещущих его и место ответа приимет о своем согрешении.
17 Ուստի երբ անոնք համախմբուեցան հոս, առանց որեւէ յետաձգումի՝ հետեւեալ օրը դատարանը բազմելով հրամայեցի որ բերեն մարդը:
Сшедшымся же им зде, закоснение ни едино сотворь, на утрие сед на судищи, повелех привести мужа.
18 Անոր ամբաստանողներն ալ ներկայանալով՝ իմ ենթադրած ամբաստանութիւններէս ո՛չ մէկը յառաջ բերին.
Окрест же его ставше клеветницы, ни едину вину, яже аз непщевах, нанесоша:
19 Հապա անոր հետ ունէին քանի մը հարցեր՝ իրենց կրօնին վերաբերեալ, ու Յիսուս անունով մեռածի մը մասին, որուն համար Պօղոս կը հաւաստէր թէ ողջ է:
стязания же некая о своей различней вере имяху к нему и о некоем Иисусе умершем, Егоже глаголаше Павел жива быти.
20 Մինչ կը վարանէի այսպիսի հարցերու քննութեան համար, ըսի իրեն թէ կ՚ուզէ՛ր երթալ Երուսաղէմ եւ հո՛ն դատուիլ այս բաներուն համար:
Недоумеяся же аз о взыскании сих, глаголах, аще хощет ити во Иерусалим и тамо суд прияти о сих.
21 Բայց երբ Պօղոս բողոքեց որ վերապահուի՝ Օգոստափառ կայսրին դիմաց ելլելու, հրամայեցի որ պահեն զինք՝ մինչեւ որ ղրկեմ կայսրին»:
Павлу же нарекшу блюдену быти ему до разсуждения Августа, повелех блюсти его, дондеже послю его к кесарю.
22 Ագրիպպաս ըսաւ Փեստոսի. «Ե՛ս ալ կ՚ուզէի մտիկ ընել այդ մարդուն»: Ան ալ ըսաւ. «Վաղը մտիկ կ՚ընես»:
Агриппа же к Фисту рече: хотел бых и сам человека сего слышати. Он же рече: утре услышиши его.
23 Հետեւեալ օրը, երբ Ագրիպպաս ու Բերինիկէ եկան մեծ հանդէսով եւ մտան ունկնդրութեան տեղը՝ հազարապետներուն ու քաղաքին պատուաւոր մարդոց հետ, Փեստոս հրամայեց որ Պօղոսը բերուի:
На утрие же пришедшу Агриппе и Верникии со многою гордостию и вшедшым в судебную палату с тысящники и с нарочитыми мужи града, и повелевшу Фисту, приведен бысть Павел.
24 Փեստոս ըսաւ. «Ագրիպպա՛ս թագաւոր, եւ դո՛ւք ալ՝ բոլոր մարդիկ՝ որ մեզի հետ ներկայ էք, կը տեսնէ՛ք ասիկա՝ որուն մասին Հրեաներուն ամբողջ բազմութիւնը գանգատեցաւ ինծի Երուսաղէմի մէջ եւ հոս ալ, ու կը գոռային թէ “ա՛լ պէտք չէ որ ան ապրի”:
И рече Фист: Агриппо царю и вси сущии с нами мужие, видите сего, о немже все множество Иудей стужаху ми во Иерусалиме же и зде, вопиюще, яко не подобает жити ему ктому:
25 Բայց ես ըմբռնեցի թէ ան մահուան արժանի ոչինչ ըրած է. եւ քանի որ ինք բողոքեց Օգոստափառ կայսր ին, որոշեցի որ ղրկեմ զայն:
аз же разумев ничтоже достойно смерти сотворша его, и самому же сему нарекшу Севаста, судих послати его:
26 Անոր մասին ստոյգ բան մը չունիմ գրելու իմ տիրոջս. ուստի ներկայացուցի զայն ձեզի, եւ մա՛նաւանդ քեզի՛, Ագրիպպա՛ս թագաւոր, որպէսզի ունենամ գրելիք բան մը՝ հարցաքննելէ ետք.
о немже известное что писати господину не имам: темже и приведох его пред вас, наипаче же пред тя, Агриппо царю, яко да разсуждению бывшу имам что писати:
27 որովհետեւ ինծի անտրամաբանական կը թուի ղրկել բանտարկեալ մը՝ առանց նաեւ մատնանշելու անոր վրայ բարդուած յանցանքները»:
безсловесно бо мнится ми, посылающу юзника, а вины, яже нань, не сказати.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25 >