< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25 >

1 Երբ Փեստոս հասաւ իր իշխանութեան գաւառը, երեք օր ետք բարձրացաւ Կեսարիայէն Երուսաղէմ:
Фест, прибыв в область, через три дня отправился из Кесарии в Иерусалим.
2 Քահանայապետն ու Հրեաներուն գլխաւորներն ալ յայտնեցին անոր իրենց ամբաստանութիւնը՝ Պօղոսի դէմ,
Тогда первосвященник и знатнейшие из Иудеев явились к нему с жалобою на Павла и убеждали его,
3 եւ աղաչեցին իրեն ու շնորհք խնդրեցին անոր դէմ՝ որ Երուսաղէմ կանչէ զայն. մինչ իրենք դարան կը պատրաստէին՝ ճամբան սպաննելու համար զայն:
прося, чтобы он сделал милость, вызвал его в Иерусалим; и злоумышляли убить его на дороге.
4 Սակայն Փեստոս պատասխանեց թէ Պօղոս պահուելու էր Կեսարիա, եւ թէ ինք շուտով պիտի մեկնէր հոն:
Но Фест отвечал, что Павел содержится в Кесарии под стражею и что он сам скоро отправится туда.
5 Ուստի ըսաւ. «Ձեզմէ անոնք որ կարող են՝ թող իջնեն ինծի հետ, ու եթէ յանցանք մը կայ այդ մարդուն վրայ՝ թող ամբաստանեն զինք»:
Итак, сказал он, которые из вас могут, пусть пойдут со мною, и если есть что-нибудь за этим человеком, пусть обвиняют его.
6 Հոն ութ կամ տասը օրէ աւելի չկեցաւ՝՝, յետոյ իջաւ Կեսարիա. հետեւեալ օրը դատարանը բազմեցաւ եւ հրամայեց որ բերեն Պօղոսը:
Пробыв же у них не больше восьми или десяти дней, возвратился в Кесарию и на другой день, сев на судейское место, повелел привести Павла.
7 Երբ ան եկաւ, Երուսաղէմէն իջնող Հրեաները անոր շուրջը կայնեցան ու Պօղոսի վրայ բարդեցին բազմաթիւ եւ ծանր ամբաստանութիւններ, որ չէին կրնար ապացուցանել:
Когда он явился, стали кругом пришедшие из Иерусалима Иудеи, принося на Павла многие и тяжкие обвинения, которых не могли доказать.
8 Արդարեւ Պօղոս կը ջատագովէր ինքզինք՝ ըսելով. «Ես ո՛չ Հրեաներու Օրէնքին, ո՛չ տաճարին, ո՛չ ալ կայսրին դէմ մեղանչած եմ»:
Он же в оправдание свое сказал: я не сделал никакого преступления ни против закона Иудейского, ни против храма, ни против кесаря.
9 Բայց Փեստոս, ուզելով Հրեաներուն շնորհք ընել, պատասխանեց Պօղոսի. «Կ՚ուզե՞ս բարձրանալ Երուսաղէմ ու հոն դատուիլ իմ առջեւս՝ այդ բաներուն համար»:
Фест, желая сделать угождение Иудеям, сказал в ответ Павлу: хочешь ли идти в Иерусалим, чтобы я там судил тебя в этом?
10 Պօղոս ալ ըսաւ. «Կայսրին դատարանը կայնած եմ, ուր պէտք է դատուիմ: Հրեաները անիրաւած չեմ, ինչպէս դուն ալ լաւ գիտես:
Павел сказал: я стою перед судом кесаревым, где мне и следует быть судиму. Иудеев я ничем не обидел, как и ты хорошо знаешь.
11 Արդարեւ եթէ անիրաւած եմ կամ ըրած եմ մահուան արժանի բան մը, չեմ մերժեր մեռնիլ: Բայց եթէ իմ վրաս ո՛չ մէկը կայ այն բաներէն՝ որոնց համար ասոնք կ՚ամբաստանեն զիս, ո՛չ մէկը կրնայ յանձնել զիս ատոնց: Կայսրի՛ն կը բողոքեմ»:
Ибо, если я неправ и сделал что-нибудь, достойное смерти, то не отрекаюсь умереть; а если ничего того нет, в чем сии обвиняют меня, то никто не может выдать меня им. Требую суда кесарева.
12 Այն ատեն Փեստոս՝ խօսակցելէ ետք խորհրդականներուն հետ՝ պատասխանեց. «Կայսրի՛ն բողոքեցիր. կայսրի՛ն պիտի երթաս»:
Тогда Фест, поговорив с советом, отвечал: ты потребовал суда кесарева, к кесарю и отправишься.
13 Քանի մը օր անցնելէ ետք, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէ եկան Կեսարիա՝ բարեւելու Փեստոսը:
Через несколько дней царь Агриппа и Вереника прибыли в Кесарию поздравить Феста.
14 Երբ շատ օրեր մնացին հոն, Փեստոս ներկայացուց թագաւորին Պօղոսի պարագան՝ ըսելով. «Հոս մարդ մը կայ՝ որ Փելիքս բանտարկուած ձգած է:
И как они провели там много дней, то Фест предложил царю дело Павлово, говоря: здесь есть человек, оставленный Феликсом в узах,
15 Երբ Երուսաղէմ գացի, քահանայապետներն ու Հրեաներուն երէցները յայտնեցին ինծի իրենց ամբաստանութիւնը, դատապարտութեան վճիռ խնդրելով անոր դէմ:
на которого, в бытность мою в Иерусалиме, с жалобою явились первосвященники и старейшины Иудейские, требуя осуждения его.
16 Անոնց պատասխանեցի թէ Հռոմայեցիներուն սովորութիւնը չէ մահուան մատնել մարդ մը, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմաց չունենայ ամբաստանողները, եւ պատեհութիւն չտրուի իրեն՝ ջատագովելու ինքզինք այդ յանցանքին դէմ:
Я отвечал им, что у Римлян нет обыкновения выдавать какого-нибудь человека на смерть, прежде нежели обвиняемый будет иметь обвинителей налицо и получит свободу защищаться против обвинения.
17 Ուստի երբ անոնք համախմբուեցան հոս, առանց որեւէ յետաձգումի՝ հետեւեալ օրը դատարանը բազմելով հրամայեցի որ բերեն մարդը:
Когда же они пришли сюда, то, без всякого отлагательства, на другой же день сел я на судейское место и повелел привести того человека.
18 Անոր ամբաստանողներն ալ ներկայանալով՝ իմ ենթադրած ամբաստանութիւններէս ո՛չ մէկը յառաջ բերին.
Обступив его, обвинители не представили ни одного из обвинений, какие я предполагал;
19 Հապա անոր հետ ունէին քանի մը հարցեր՝ իրենց կրօնին վերաբերեալ, ու Յիսուս անունով մեռածի մը մասին, որուն համար Պօղոս կը հաւաստէր թէ ողջ է:
но они имели некоторые споры с ним об их Богопочитании и о каком-то Иисусе умершем, о Котором Павел утверждал, что Он жив.
20 Մինչ կը վարանէի այսպիսի հարցերու քննութեան համար, ըսի իրեն թէ կ՚ուզէ՛ր երթալ Երուսաղէմ եւ հո՛ն դատուիլ այս բաներուն համար:
Затрудняясь в решении этого вопроса, я сказал: хочет ли он идти в Иерусалим и там быть судимым в этом?
21 Բայց երբ Պօղոս բողոքեց որ վերապահուի՝ Օգոստափառ կայսրին դիմաց ելլելու, հրամայեցի որ պահեն զինք՝ մինչեւ որ ղրկեմ կայսրին»:
Но как Павел потребовал, чтобы он оставлен был на рассмотрение Августово, то я велел содержать его под стражею до тех пор, как пошлю его к кесарю.
22 Ագրիպպաս ըսաւ Փեստոսի. «Ե՛ս ալ կ՚ուզէի մտիկ ընել այդ մարդուն»: Ան ալ ըսաւ. «Վաղը մտիկ կ՚ընես»:
Агриппа же сказал Фесту: хотел бы и я послушать этого человека. Завтра же, отвечал тот, услышишь его.
23 Հետեւեալ օրը, երբ Ագրիպպաս ու Բերինիկէ եկան մեծ հանդէսով եւ մտան ունկնդրութեան տեղը՝ հազարապետներուն ու քաղաքին պատուաւոր մարդոց հետ, Փեստոս հրամայեց որ Պօղոսը բերուի:
На другой день, когда Агриппа и Вереника пришли с великою пышностью и вошли в судебную палату с тысяченачальниками и знатнейшими гражданами, по приказанию Феста приведен был Павел.
24 Փեստոս ըսաւ. «Ագրիպպա՛ս թագաւոր, եւ դո՛ւք ալ՝ բոլոր մարդիկ՝ որ մեզի հետ ներկայ էք, կը տեսնէ՛ք ասիկա՝ որուն մասին Հրեաներուն ամբողջ բազմութիւնը գանգատեցաւ ինծի Երուսաղէմի մէջ եւ հոս ալ, ու կը գոռային թէ “ա՛լ պէտք չէ որ ան ապրի”:
И сказал Фест: царь Агриппа и все присутствующие с нами мужи! вы видите того, против которого все множество Иудеев приступали ко мне в Иерусалиме и здесь и кричали, что ему не должно более жить.
25 Բայց ես ըմբռնեցի թէ ան մահուան արժանի ոչինչ ըրած է. եւ քանի որ ինք բողոքեց Օգոստափառ կայսր ին, որոշեցի որ ղրկեմ զայն:
Но я нашел, что он не сделал ничего, достойного смерти; и как он сам потребовал суда у Августа, то я решился послать его к нему.
26 Անոր մասին ստոյգ բան մը չունիմ գրելու իմ տիրոջս. ուստի ներկայացուցի զայն ձեզի, եւ մա՛նաւանդ քեզի՛, Ագրիպպա՛ս թագաւոր, որպէսզի ունենամ գրելիք բան մը՝ հարցաքննելէ ետք.
Я не имею ничего верного написать о нем государю; посему привел его пред вас, и особенно пред тебя, царь Агриппа, дабы, по рассмотрении, было мне что написать.
27 որովհետեւ ինծի անտրամաբանական կը թուի ղրկել բանտարկեալ մը՝ առանց նաեւ մատնանշելու անոր վրայ բարդուած յանցանքները»:
Ибо, мне кажется, нерассудительно послать узника и не показать обвинений на него.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 25 >