< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24 >

1 Հինգ օր ետք, Անանիա քահանայապետը՝ երէցներուն եւ Տերտիւղոս անունով ճարտասանի մը հետ իջաւ, ու յայտնեցին կառավարիչին իրենց ամբաստանութիւնը՝ Պօղոսի դէմ:
Через пять дней пришел первосвященник Анания со старейшинами и с некоторым ритором Тертуллом, которые жаловались правителю на Павла.
2 Երբ կանչեցին զայն, Տերտիւղոս սկսաւ ամբաստանել եւ ըսել. «Որովհետեւ խոր խաղաղութիւն կը վայելենք քու միջոցովդ, ու բարեբաստիկ կարգադրութիւններ եղած են այս ազգին՝ քու կանխամտածութեամբդ,
Когда же он был призван, то Тертулл начал обвинять его, говоря:
3 ամէն ատեն եւ ամէն տեղ կ՚ընդունինք զանոնք ամբողջ շնորհակալութեամբ, պատուակա՛ն Փելիքս:
всегда и везде со всякою благодарностью признаем мы, что тебе, достопочтенный Феликс, обязаны мы многим миром, и твоему попечению благоустроением сего народа.
4 Բայց որպէսզի ա՛լ աւելի չձանձրացնեմ քեզ, կ՚աղաչե՛մ, քու ներողամտութեամբդ մտի՛կ ըրէ մեզի. համառօտաբար պիտի խօսինք:
Но, чтобы много не утруждать тебя, прошу тебя выслушать нас кратко, со свойственным тебе снисхождением.
5 Մենք գտանք թէ այս մարդը ժանտախտ մըն է. ապստամբութեան կը մղէ ամբողջ երկրագունդին բոլոր Հրեաները, ու պարագլուխն է Նազովրեցիներու աղանդին:
Найдя сего человека язвою общества, возбудителем мятежа между иудеями, живущими по вселенной, и представителем Назорейской ереси,
6 Ան նոյնիսկ փորձեց տաճարը սրբապղծել. ուստի բռնեցինք զայն եւ ուզեցինք դատել մեր Օրէնքին համաձայն:
который отважился даже осквернить храм, мы взяли его и хотели судить его по нашему закону.
7 Բայց Լիւսիաս հազարապետը եկաւ, մեծ բռնութեամբ առաւ զայն մեր ձեռքէն,
Но тысяченачальник Лисий, придя, с великим насилием взял его из рук наших и послал к тебе,
8 ու հրամայեց զայն ամբաստանողներուն որ գան քեզի: Դուն ինքդ հարցաքննելով զինք՝ պիտի կարենաս գիտնալ այն բոլոր բաները, որոնց համար մենք կ՚ամբաստանենք զայն»:
повелев и нам, обвинителям его, идти к тебе. Ты можешь сам, разобрав, узнать от него о всем том, в чем мы обвиняем его.
9 Հրեաներն ալ միաձայնեցան, հաւաստելով թէ այդ բաները ա՛յդպէս են:
И Иудеи подтвердили, сказав, что это так.
10 Երբ կառավարիչը նշան ըրաւ իրեն՝ որ խօսի, Պօղոս պատասխանեց. «Գիտնալով որ շատ տարիներէ ի վեր դուն այս ազգին դատաւորն ես, աւելի սիրայօժարութեամբ կը ջատագովեմ զիս.
Павел же, когда правитель дал ему знак говорить, отвечал: зная, что ты многие годы справедливо судишь народ сей, я тем свободнее буду защищать мое дело.
11 որովհետեւ կրնա՛ս գիտնալ թէ ես տասներկու օրէն աւելի չէ որ բարձրացայ Երուսաղէմ՝ երկրպագելու:
Ты можешь узнать, что не более двенадцати дней тому, как я пришел в Иерусалим для поклонения.
12 Զիս երբե՛ք չգտան՝ ոեւէ մէկուն հետ վիճաբանելու կամ բազմութիւն մէկտեղելու ատեն, ո՛չ տաճարին, ո՛չ ժողովարաններուն,
И ни в святилище, ни в синагогах, ни по городу они не находили меня с кем-либо спорящим или производящим народное возмущение
13 ո՛չ քաղաքին մէջ. ո՛չ ալ կրնան ապացուցանել այն բաները, որոնց համար հիմա կ՚ամբաստանեն զիս:
и не могут доказать того, в чем теперь обвиняют меня.
14 Բայց սա՛ կը դաւանիմ քու առջեւդ՝՝, թէ կը պաշտեմ իմ հայրերուս Աստուածը այն ճամբային համաձայն՝ որ իրենք կը կոչեն հերձուած, հաւատալով Օրէնքին ու Մարգարէներուն մէջ գրուած բոլոր բաներուն:
Но в том признаюсь тебе, что по учению, которое они называют ересью, я действительно служу Богу отцов моих, веруя всему, написанному в законе и пророках,
15 Յոյս ունիմ Աստուծոյ վրայ, ինչպէս ասո՛նք ալ ակնկալութիւն ունին, թէ մեռելներուն յարութիւն պիտի ըլլայ, թէ՛ արդարներուն եւ թէ անարդարներուն:
имея надежду на Бога, что будет воскресение мертвых, праведных и неправедных, чего и сами они ожидают.
16 Ուստի այս բանին համար ես ճիգ կը թափեմ, որ ամէն ատեն ունենամ անսայթաք խղճմտանք մը՝ Աստուծոյ ու մարդոց առջեւ:
Посему и сам подвизаюсь всегда иметь непорочную совесть пред Богом и людьми.
17 Ուրեմն ես՝ շատ տարիներ ետք՝ եկայ ողորմութիւններ բերելու իմ ազգիս, նաեւ ընծաներ:
После многих лет я пришел, чтобы доставить милостыню народу моему и приношения.
18 Այսպէս՝ քանի մը ասիացի Հրեաներ գտան զիս տաճարին մէջ՝ մաքրագործուած, առանց բազմութեան կամ աղմուկի.
При сем нашли меня, очистившегося в храме не с народом и не с шумом.
19 պէտք էր որ անո՛նք գային առջեւդ եւ ամբաստանէին, եթէ ունէին ինծի դէմ ըսելիք բան մը:
Это были некоторые Асийские Иудеи, которым надлежало бы предстать пред тебя и обвинять меня, если что имеют против меня.
20 Կամ թէ ասոնք՝ իրե՛նք թող ըսեն, ի՞նչ անիրաւութիւն գտան իմ վրաս՝ երբ կայնած էի ատեանին առջեւ:
Или пусть сии самые скажут, какую нашли они во мне неправду, когда я стоял перед синедрионом,
21 Թերեւս միայն սա՛ մէկ աղաղակս, որ բարձրացուցի երբ իրենց մէջ կայնած էի. «Մեռելներու յարութեա՛ն համար ես այսօր ձեզմէ կը դատուիմ»:
разве только то одно слово, которое громко произнес я, стоя между ними, что за учение о воскресении мертвых я ныне судим вами.
22 Փելիքս յետաձգեց անոնց հարցը, որովհետեւ ճշգրիտ տեղեկութիւն ունէր այդ ճամբային մասին, եւ ըսաւ. «Երբ Լիւսիաս հազարապետը հոս իջնէ, պիտի քննեմ ձեր գործը»:
Выслушав это, Феликс отсрочил дело их, сказав: рассмотрю ваше дело, когда придет тысяченачальник Лисий, и я обстоятельно узнаю об этом учении.
23 Ու հրամայեց հարիւրապետին որ պահէ զայն, բայց անդորրութիւն տայ եւ իրեններէն ո՛չ մէկը արգիլէ՝ սպասաւորելու անոր կամ երթալու անոր քով:
А Павла приказал сотнику стеречь, но не стеснять его и не запрещать никому из его близких служить ему или приходить к нему.
24 Քանի մը օր ետք, Փելիքս եկաւ իր Դրուսիղա կնոջ հետ՝ որ Հրեայ էր, կանչեց Պօղոսը, եւ լսեց անկէ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքի մասին:
Через несколько дней Феликс, придя с Друзиллою, женою своею, Иудеянкою, призвал Павла и слушал его о вере во Христа Иисуса.
25 Երբ ան կը խօսէր արդարութեան, ժուժկալութեան ու գալիք դատաստանին մասին, Փելիքս՝ ահաբեկած՝ պատասխանեց. «Գնա՛ հիմա, ու երբ ատեն ունենամ՝ կը կանչեմ քեզ»:
И как он говорил о правде, о воздержании и о будущем суде, то Феликс пришел в страх и отвечал: теперь пойди, а когда найду время, позову тебя.
26 Նաեւ յոյս ունէր որ Պօղոս իրեն դրամ տայ. ուստի յաճախ կը կանչէր զայն եւ կը խօսակցէր անոր հետ:
Притом же надеялся он, что Павел даст ему денег, чтобы отпустил его: посему часто призывал его и беседовал с ним.
27 Բայց երբ երկու տարի անցաւ, Փելիքսի յաջորդեց Պորկիոս Փեստոս. Փելիքս ալ՝ ուզելով շնորհք ընել Հրեաներուն՝ կապուած ձգեց Պօղոսը:
Но по прошествии двух лет на место Феликса поступил Порций Фест. Желая доставить удовольствие Иудеям, Феликс оставил Павла в узах.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24 >