< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24 >

1 Հինգ օր ետք, Անանիա քահանայապետը՝ երէցներուն եւ Տերտիւղոս անունով ճարտասանի մը հետ իջաւ, ու յայտնեցին կառավարիչին իրենց ամբաստանութիւնը՝ Պօղոսի դէմ:
וירד חנניה הכהן הגדול אחרי חמשת ימים ואתו הזקנים וטרטלוס איש דברים ויודיעו את ההגמון את דבר ריבם עם פולוס׃
2 Երբ կանչեցին զայն, Տերտիւղոս սկսաւ ամբաստանել եւ ըսել. «Որովհետեւ խոր խաղաղութիւն կը վայելենք քու միջոցովդ, ու բարեբաստիկ կարգադրութիւններ եղած են այս ազգին՝ քու կանխամտածութեամբդ,
ויהי כאשר קראו לו ויחל טרטלוס לשטנו ויאמר׃
3 ամէն ատեն եւ ամէն տեղ կ՚ընդունինք զանոնք ամբողջ շնորհակալութեամբ, պատուակա՛ն Փելիքս:
את אשר ישבנו על ידך בשלום רב ואשר נעשו תקנות רבות לעם הזה בהשגחתך נקבל על כל פנים ובכל מקום בכל תודה פיליכס האדיר׃
4 Բայց որպէսզի ա՛լ աւելի չձանձրացնեմ քեզ, կ՚աղաչե՛մ, քու ներողամտութեամբդ մտի՛կ ըրէ մեզի. համառօտաբար պիտի խօսինք:
אך לבלתי הלאותך הרבה אתחנן אליך אשר תשמענו בקצר דברינו כחמלתך׃
5 Մենք գտանք թէ այս մարդը ժանտախտ մըն է. ապստամբութեան կը մղէ ամբողջ երկրագունդին բոլոր Հրեաները, ու պարագլուխն է Նազովրեցիներու աղանդին:
כי מצאנו את האיש הזה כקטב ומגרה מדינים בין כל היהודים על פני תבל והוא ראש כת הנצרים׃
6 Ան նոյնիսկ փորձեց տաճարը սրբապղծել. ուստի բռնեցինք զայն եւ ուզեցինք դատել մեր Օրէնքին համաձայն:
והוא גם נסה לחלל את המקדש ונתפש אותו ונחפץ לשפטו על פי תורתנו׃
7 Բայց Լիւսիաս հազարապետը եկաւ, մեծ բռնութեամբ առաւ զայն մեր ձեռքէն,
ויבא עלינו לוסיאס שר האלף ברב כח ויחטפהו מידינו׃
8 ու հրամայեց զայն ամբաստանողներուն որ գան քեզի: Դուն ինքդ հարցաքննելով զինք՝ պիտի կարենաս գիտնալ այն բոլոր բաները, որոնց համար մենք կ՚ամբաստանենք զայն»:
ויצו את שטניו כי בוא יבאו לפניך ואתה כי תחקר אתו תוכל לדעת מפיהו את כל הדברים האלה אשר אנחנו טענים עליו׃
9 Հրեաներն ալ միաձայնեցան, հաւաստելով թէ այդ բաները ա՛յդպէս են:
וימלאו היהודים את דבריו לאמר כי כן הוא׃
10 Երբ կառավարիչը նշան ըրաւ իրեն՝ որ խօսի, Պօղոս պատասխանեց. «Գիտնալով որ շատ տարիներէ ի վեր դուն այս ազգին դատաւորն ես, աւելի սիրայօժարութեամբ կը ջատագովեմ զիս.
וירמז ההגמון אל פולוס לדבר ויען ויאמר יען אשר ידעתי כי זה כמה שנים שופט אתה לעם הזה הנני מצטדק בלב בטוח על עניני׃
11 որովհետեւ կրնա՛ս գիտնալ թէ ես տասներկու օրէն աւելի չէ որ բարձրացայ Երուսաղէմ՝ երկրպագելու:
אתה תוכל לדעת אשר לא עברו יותר משנים עשר יום מעת עלותי ירושלים להשתחות׃
12 Զիս երբե՛ք չգտան՝ ոեւէ մէկուն հետ վիճաբանելու կամ բազմութիւն մէկտեղելու ատեն, ո՛չ տաճարին, ո՛չ ժողովարաններուն,
ולא במקדש מצאוני מתוכח עם איש או מעורר מהומה בעם ולא בבתי הכנסיות ולא בעיר׃
13 ո՛չ քաղաքին մէջ. ո՛չ ալ կրնան ապացուցանել այն բաները, որոնց համար հիմա կ՚ամբաստանեն զիս:
גם אין ביכלתם להוכיח עלי את אשר עתה הם שטנים אותי׃
14 Բայց սա՛ կը դաւանիմ քու առջեւդ՝՝, թէ կը պաշտեմ իմ հայրերուս Աստուածը այն ճամբային համաձայն՝ որ իրենք կը կոչեն հերձուած, հաւատալով Օրէնքին ու Մարգարէներուն մէջ գրուած բոլոր բաներուն:
אבל את זאת מודה אני לפניך כי בדרך ההיא אשר יקראוה בשם כת בה אני עבד את אלהי אבותינו בהאמיני בכל הכתוב בתורה ובנביאים׃
15 Յոյս ունիմ Աստուծոյ վրայ, ինչպէս ասո՛նք ալ ակնկալութիւն ունին, թէ մեռելներուն յարութիւն պիտի ըլլայ, թէ՛ արդարներուն եւ թէ անարդարներուն:
ותקותי לאלהים אשר גם הם יחכו לה זאת היא כי עתידה להיות תחית המתים לצדיקים ולרשעים׃
16 Ուստի այս բանին համար ես ճիգ կը թափեմ, որ ամէն ատեն ունենամ անսայթաք խղճմտանք մը՝ Աստուծոյ ու մարդոց առջեւ:
ובזאת גם עמלתי להיות תמים לב לאלהים ולאדם תמיד׃
17 Ուրեմն ես՝ շատ տարիներ ետք՝ եկայ ողորմութիւններ բերելու իմ ազգիս, նաեւ ընծաներ:
ומקץ שנים רבות באתי להביא נדבות לעמי ולהקריב קרבן׃
18 Այսպէս՝ քանի մը ասիացի Հրեաներ գտան զիս տաճարին մէջ՝ մաքրագործուած, առանց բազմութեան կամ աղմուկի.
ואהי מטהר במקדש לא בהמון עם ולא במהומה וכן מצאוני אנשים יהודים מאסיא׃
19 պէտք էր որ անո՛նք գային առջեւդ եւ ամբաստանէին, եթէ ունէին ինծի դէմ ըսելիք բան մը:
אשר עליהם היה לעמד הנה לפניך ולענות בי אם היה להם דבר נגדי׃
20 Կամ թէ ասոնք՝ իրե՛նք թող ըսեն, ի՞նչ անիրաւութիւն գտան իմ վրաս՝ երբ կայնած էի ատեանին առջեւ:
או אלה ידברו נא המה מה מצאו בי עול בעמדי לפני הסנהדרין׃
21 Թերեւս միայն սա՛ մէկ աղաղակս, որ բարձրացուցի երբ իրենց մէջ կայնած էի. «Մեռելներու յարութեա՛ն համար ես այսօր ձեզմէ կը դատուիմ»:
בלתי אם הדבר האחד ההוא אשר קראתי בעמדי בתוכם כי על תחית המתים אני נדון היום לפניכם׃
22 Փելիքս յետաձգեց անոնց հարցը, որովհետեւ ճշգրիտ տեղեկութիւն ունէր այդ ճամբային մասին, եւ ըսաւ. «Երբ Լիւսիաս հազարապետը հոս իջնէ, պիտի քննեմ ձեր գործը»:
ויהי כשמע פיליכס את הדרים האלה ויאחר את דינם לעת אחרת כי עניני הדרך הזאת נודעו לו היטב ויאמר ברדת אלי לוסיאס שר האלף אשפט על דברכם׃
23 Ու հրամայեց հարիւրապետին որ պահէ զայն, բայց անդորրութիւն տայ եւ իրեններէն ո՛չ մէկը արգիլէ՝ սպասաւորելու անոր կամ երթալու անոր քով:
ויצו את שר המאה לשום אתו במשמר ולתת לו רוחה ולבלתי מנע איש ממידעיו משרת אתו ומבוא אליו׃
24 Քանի մը օր ետք, Փելիքս եկաւ իր Դրուսիղա կնոջ հետ՝ որ Հրեայ էր, կանչեց Պօղոսը, եւ լսեց անկէ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքի մասին:
ואחרי ימים אחדים בא פיליכס עם אשתו דרוסלה והיא יהודית וישלח לקרא לפולוס וישמע אתו על דבר האמונה במשיח׃
25 Երբ ան կը խօսէր արդարութեան, ժուժկալութեան ու գալիք դատաստանին մասին, Փելիքս՝ ահաբեկած՝ պատասխանեց. «Գնա՛ հիմա, ու երբ ատեն ունենամ՝ կը կանչեմ քեզ»:
ויהי כדברו על הצדק והפרישות ועל הדין העתיד לבוא ויחרד פיליכס ויען עתה זה לך ולכשאפנה אשוב לקרא לך׃
26 Նաեւ յոյս ունէր որ Պօղոս իրեն դրամ տայ. ուստի յաճախ կը կանչէր զայն եւ կը խօսակցէր անոր հետ:
והוא מקוה כי פולוס יתן לו שחד למען יתירהו ובעבור זה קרא לו פעמים הרבה וידבר עמו׃
27 Բայց երբ երկու տարի անցաւ, Փելիքսի յաջորդեց Պորկիոս Փեստոս. Փելիքս ալ՝ ուզելով շնորհք ընել Հրեաներուն՝ կապուած ձգեց Պօղոսը:
ויהי מקץ שנתים ימים ויקם פרקיוס פסטוס תחת פיליכס ופיליכס חפץ להתרצות אל היהודים ויעזב את פולוס חבוש בבית האסורים׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24 >