< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23 >

1 Պօղոս՝ ակնապիշ նայելով ատեանին՝ ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ, ես մինչեւ այսօր բոլորովին բարի խղճմտանքով կեանք վարեր եմ Աստուծոյ առջեւ»:
ויבט פולוס אל הסנהדרין ויאמר אנשים אחים בכל תמת לבבי התהלכתי לפני אלהים עד היום הזה׃
2 Անանիա քահանայապետն ալ հրամայեց իր քով կայնողներուն՝ որ զարնեն անոր բերանին:
ויצו חנניה הכהן הגדול את העמדים עליו להכותו על פיו׃
3 Այն ատեն Պօղոս ըսաւ անոր. «Աստուա՛ծ պիտի զարնէ քեզի, ծեփուա՛ծ պատ: Դուն բազմած ես՝ դատելու զիս Օրէնքին համաձայն, եւ կը հրամայե՞ս Օրէնքին հակառակ՝ որ զարնեն ինծի»:
ויאמר אליו פולוס יככה אלהים הקיר המסיד האמנם ישב אתה לדין אתי כתורה ואתה מצוה להכותי שלא כתורה׃
4 Շուրջը կայնողները ըսին. «Աստուծոյ քահանայապե՞տը կը հեգնես»:
ויאמרו העמדים שם את הכהן הגדול לאלהים תחרף׃
5 Պօղոս ալ ըսաւ. «Եղբայրնե՛ր, չէի գիտեր թէ քահանայապետ է, որովհետեւ գրուած է. “Քու ժողովուրդիդ պետին դէմ չարախօսութիւն մի՛ ըներ”»:
ויאמר פולוס אחי לא ידעתי אשר הוא הכהן הגדול כי כתוב נשיא בעמך לא תאר׃
6 Երբ Պօղոս գիտցաւ թէ մէկ մասը Սադուկեցիներ էին, ու միւսը՝ Փարիսեցիներ, աղաղակեց ատեանին մէջ. «Մարդի՛կ եղբայրներ, ես Փարիսեցի եմ, Փարիսեցիի որդի. կը դատուիմ մեռելներու յարութեան յոյսի՛ն համար»:
ופולוס ידע כי מקצתם צדוקים ומקצתם פרושים ויצעק בתוך הסנהדרין אנשים אחים פרוש בן פרוש אנכי ועל תקות המתים ותחיתם אני נדין׃
7 Երբ ըսաւ ասիկա, ընդվզում մը ծագեցաւ Փարիսեցիներուն եւ Սադուկեցիներուն միջեւ, ու բազմութիւնը բաժնուեցաւ.
ובדברו הדבר הזה היה ריב בין הצדוקים ובין הפרושים ויחלק ההמון׃
8 քանի որ Սադուկեցիները կ՚ըսեն թէ ո՛չ յարութիւն կայ, ո՛չ ալ հրեշտակ կամ հոգի, իսկ Փարիսեցիները կը դաւանին երկուքն ալ:
כי הצדוקים אמרים אין תחיה ואין מלאך ורוח והפרושים מודים בשניהם׃
9 Հզօր գոչիւն մը բարձրացաւ, եւ Փարիսեցիներու կողմէն եղող դպիրները կանգնեցան ու մաքառեցան՝ ըսելով. «Մենք ո՛չ մէկ չարութիւն կը գտնենք այս մարդուն վրայ. հապա եթէ հոգի մը կամ հրեշտակ մը խօսած է անոր, ի՞նչ կրնանք ընել՝՝»:
ותהי המלה גדולה ויקומו הסופרים אשר מכת הפרושים ויתוכחו לאמר לא מצאנו דבר רע באיש הזה ואם רוח דבר אליו או מלאך אל נלחמה באלהים׃
10 Երբ աղմուկը սաստկացաւ՝՝, հազարապետը՝ վախնալով որ Պօղոս բզքտուի անոնցմէ՝ հրամայեց զօրքերուն որ իջնեն, յափշտակեն զայն անոնց մէջէն ու բերեն բերդը:
והריב הולך וחזק ושר האלף דאג פן ישסעו את פולוס ויצו את אנשי הצבא לרדת ולחטף אתו מתוכם ולהכיאו אל המצד׃
11 Հետեւեալ գիշերը Տէրը կայնեցաւ անոր քով եւ ըսաւ. «Քաջալերուէ՛, Պօղո՛ս, որովհետեւ ի՛նչպէս վկայեցիր ինծի համար Երուսաղէմի մէջ, ա՛յնպէս ալ պէտք է վկայես Հռոմի մէջ»:
ובלילה ההוא נצב עליו האדון ויאמר חזק פולוס כי כאשר העידות לי בירושלים כן העד תעיד ברומי׃
12 Երբ առտու եղաւ, Հրեաներէն ոմանք միաբանեցան եւ նզովեցին իրենք զիրենք, ըսելով թէ ո՛չ պիտի ուտեն, ո՛չ ալ խմեն՝ մինչեւ որ սպաննեն Պօղոսը:
ויהי לפנות הבקר ויתחברו היהודים ויאסרו אסר על נפשם לאמר כי לא יאכלו ולא ישתו עד אם יהרגו את פולוס׃
13 Այս երդումը ընողները՝ քառասունէ աւելի էին:
ומספר הבאים באלה הזאת היה יותר מארבעים׃
14 Անոնք գացին քահանայապետներուն ու երէցներուն, եւ ըսին. «Սաստիկ նզովեցինք մենք մեզ, որ ո՛չ մէկ բան ճաշակենք՝ մինչեւ որ սպաննենք Պօղոսը:
ויגשו לא ראשי הכהנים ואל הזקנים לאמר אסר אסרנו על נפשנו לבלתי טעם מאומה עד אם הרגנו את פולוס׃
15 Ուստի դուք հիմա՝ ատեանին հետ՝ խնդրա՛նք յայտնեցէք հազարապետին, որ վաղը իջեցնէ զայն ձեզի, իբր թէ կ՚ուզէք աւելի ճշգրիտ տեղեկութիւն ունենալ անոր մասին. իսկ մենք՝ անոր մօտենալէն առաջ՝ պատրաստ ենք սպաննել զայն»:
ועתה הודיעו אתם והסנהדרין את שר האלף ויורידהו מחר אליכם כאלו תחפצו לדרש היטב את ענינו ואנחנו נכונים להמיתו בטרם יקרב אליכם׃
16 Բայց Պօղոսի քրոջ որդին՝ լսելով այս դարանակալութիւնը՝ գնաց, մտաւ բերդը, ու պատմեց Պօղոսի:
וישמע בן אחות פולוס את ארבם וילך ויבא אל המצד ויגד לפולוס׃
17 Պօղոս ալ կանչեց հարիւրապետներէն մէկը եւ ըսաւ. «Տա՛ր այս երիտասարդը հազարապետին, որովհետեւ լուր մը ունի՝ տալու անոր»:
ויקרא פולוס לאחד משרי המאות ויאמר אליו הולך את הבחור הזה אל שר האלף כי דבר לו להודיעו׃
18 Ան ալ առաւ զայն, տարաւ հազարապետին եւ ըսաւ. «Բանտարկեալ Պօղոսը կանչեց զիս ու խնդրեց՝ որ բերեմ քեզի այս երիտասարդը, քանի որ ըսելիք ունի քեզի»:
ויקחהו ויוליכהו אל שר האלף ויאמר פולוס האסיר קראני אליו ויבקש ממני להוליך אליך את הבחור הזה כי דבר לו להגיד לך׃
19 Հազարապետը անոր ձեռքէն բռնելով՝ մէկդի քաշուեցաւ եւ հարցուց. «Ի՞նչ լուր ունիս՝ տալու ինծի»:
ויאחז שר האלף בידו ויסר עמו לבדו וישאלהו מה הוא זה אשר לך להודיעני׃
20 Ան ալ ըսաւ. «Հրեաները միաձայնեցան թախանձել քեզի՝ որ վաղը ատեանին առջեւ իջեցնես Պօղոսը, որպէս թէ կ՚ուզեն աւելի ճշգրտութեամբ հարցաքննել զայն:
ויאמר כי נועצו היהודים יחדו לבקש ממך כי מחר תוריד את פולוס לפני הסנהדרין והמה כאלו חפצים לדעת היטב את ענינו׃
21 Բայց դուն մտիկ մի՛ ըներ անոնց, որովհետեւ անոնցմէ քառասունէ աւելի մարդիկ դարան մտած են անոր համար, եւ իրենք զիրենք նզոված՝ որ ո՛չ ուտեն, ո՛չ ալ խմեն, մինչեւ որ սպաննեն զայն. ու հիմա պատրաստ են, եւ կը սպասեն քու խոստումիդ»:
ואתה אל תשמע להם כי ארבים לו מהם יותר מארבעים איש אשר אסרו אסר על נפשם לבלתי אכל ושתות בטרם יהרגוהו והמה עתה עמדים ומחכים להבטחתך׃
22 Հետեւաբար հազարապետը արձակեց երիտասարդը՝ պատուիրելով անոր. «Ո՛չ մէկուն ըսէ թէ այս բաները յայտնեցիր ինծի»:
וישלח שר האלף את הבחור ויצוהו לבלתי אמר לאיש כי גלה לו את הדבר הזה׃
23 Ապա կանչելով հարիւրապետներէն երկուքը՝ ըսաւ. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուոր, եօթանասուն ձիաւոր ու երկու հարիւր գեղարդաւոր, որպէսզի երթան մինչեւ Կեսարիա՝ գիշերուան երրորդ ժամուն՝՝.
ויקרא לשני שרי מאות ויאמר החלצו מאתכם אנשי צבא מאתים ללכת לקסרין ופרשים שבעים ומשכי קשת מאתים מן השעה השלישית בלילה׃
24 նաեւ հայթայթեցէ՛ք գրաստներ, որպէսզի հեծցնեն Պօղոսը եւ ապահովութեամբ տանին Փելիքս կառավարիչին»:
ובהמות יכינו להרכיב את פולוס למען הביאו שלם אל פיליכס ההגמון׃
25 Նամակ մըն ալ գրեց՝ սա՛ տիպարին համաձայն.
ויכתב אגרת וזה תכן דבריה׃
26 «Կղօդիոս Լիւսիաս՝ պատուական Փելիքս կառավարիչին. ողջո՜յն:
קלודיוס לוסיאס אל פיליכס ההגמון האדיר שלום׃
27 Այս մարդը բռնուած էր Հրեաներէն եւ պիտի սպաննուէր անոնցմէ. իսկ ես վրայ հասայ զօրքերով եւ ազատեցի զայն, հասկնալով որ Հռոմայեցի է:
את האיש הזה תפשו היהודים ויבקשו המיתו ואבא עם אנשי הצבא ואפלטהו מתוכם בשמעי כי רומי הוא׃
28 Ուզելով գիտնալ պատճառը՝ որուն համար կ՚ամբաստանէին զինք, տարի զինք անոնց ատեանին առջեւ,
ובאשר חפצתי לדעת על מה שמנו אתו הורדתיו אל הסנהדרין שלהם׃
29 եւ գտայ թէ ամբաստանուած էր իրենց Օրէնքին վերաբերեալ հարցերու համար, բայց մահուան կամ կապերու արժանի ո՛չ մէկ յանցանք ունէր:
ואמצא כי שטנו אתו על דברי שאלות דתם ולא על דבר אשר יהיה עליו חיב מיתה או מוסרות׃
30 Երբ տեղեկացայ թէ Հրեաները կը դաւադրեն այդ մարդուն դէմ, անյապաղ ղրկեցի քեզի, պատուիրելով ամբաստանողներուն ալ՝ որ խօսին քու առջեւդ անոր դէմ: Ո՛ղջ եղիր»:
ועתה הנה הגד לי שהיהודים מתנכלים באיש הזה ואשלחהו אליך מיד וגם את שטניו צויתי לבוא ולהגיש שטנתם לפניך ואתה שלום׃
31 Զինուորներն ալ առին Պօղոսը եւ գիշերուան մէջ տարին Անտիպատրոս, իրենց հրամայուածին համաձայն:
ויקחו אנשי הצבא את פולוס כאשר צוו ויביאהו לילה אל אנטפטריס׃
32 Հետեւեալ օրը՝ թողուցին ձիաւորները որ երթան անոր հետ, իսկ իրենք վերադարձան բերդը:
וממחרת הניחו את הפרשים ללכת אתו וישובו למצד׃
33 Անոնք ալ մտան Կեսարիա, տուին նամակը կառավարիչին ու ներկայացուցին Պօղոսը անոր:
והמה באו אל קסרין ויתנו את האגרת בידי ההגמון ויעמידו לפניו גם את פולוס׃
34 Երբ կարդաց, հարցուց թէ ո՛ր գաւառէն է, եւ հասկնալով թէ Կիլիկիայէն է՝
ויהי כקרא ההגמון את האגרת וישאל מאי זה מדינה הוא ויהי כשמעו כי הוא מקיליקיא ויאמר׃
35 ըսաւ. «Մտիկ պիտի ընեմ քեզի՝ երբ գան քեզ ամբաստանողներն ալ»: Ու հրամայեց որ պահեն զայն Հերովդէսի պալատին մէջ:
אשמע את דבריך בבוא גם שטניך הנה ויצו לשמרו בבית המשפט אשר להורדוס׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 23 >