< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21 >

1 Երբ անջատուեցանք անոնցմէ ու մեկնեցանք, ուղիղ ընթացքով գացինք Կով, ու միւս օրը՝ Հռոդոն, անկէ ալ՝ Պատարա:
לאחר שנפרדנו מזקני קהילת אפסוס, הפלגנו ישר לקוס. למחרת הגענו לרודוס, ומשם – לפטרה.
2 Եւ գտնելով նաւ մը՝ որ կ՚երթար Փիւնիկէ, մտանք անոր մէջ ու մեկնեցանք:
בפטרה עלינו על אונייה שהפליגה לפניקיה שבסוריה.
3 Երբ Կիպրոս երեւցաւ, թողուցինք զայն ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Սուրիա ու հասանք Տիւրոս, որովհետեւ նաւը հո՛ն պիտի պարպէր իր ապրանքը:
ראינו את האי קפריסין לשמאלנו, והמשכנו לנמל צור – שם נפרק מטען הספינה.
4 Գտնելով աշակերտները՝ եօթը օր մնացինք հոն. անոնք Սուրբ Հոգիով կ՚ըսէին Պօղոսի՝ որ չբարձրանայ Երուսաղէմ:
ירדנו לחוף וחיפשנו את המאמינים המקומיים. כשמצאנו אותם, נשארנו איתם שבוע ימים. המאמינים האלה שמעו מרוח הקודש שפולוס יסבול בירושלים ועל כן הם הזהירו אותו שלא יעלה לשם.
5 Բայց երբ այդ օրերը լրացան, մեկնեցանք. երբ կ՚երթայինք՝ բոլորն ալ, կիներով ու զաւակներով, ուղեկցեցան մեզի մինչեւ քաղաքէն դուրս, եւ ծնրադրելով ծովեզերքը՝ աղօթեցինք:
כשהגיע זמננו לקיצו עזבנו את צור והמשכנו בדרכנו. כל חברי הקהילה ליוו אותנו לספינה, כולל הנשים והילדים, וכאשר הגענו לחוף התפללנו.
6 Ապա հրաժեշտ առնելով իրարմէ՝ մենք նաւ ելանք, անոնք ալ վերադարձան իրենց տուները:
לאחר פרידה נרגשת עלינו לספינה, והם חזרו לבתיהם.
7 Իսկ մենք՝ աւարտելով Տիւրոսէն սկսած նաւարկութիւնը՝ հասանք Պտողեմայիս, բարեւեցինք եղբայրները, եւ օր մը մնացինք անոնց քով:
התחנה הבאה שלנו, לאחר שעזבנו את צור, הייתה עכו. גם שם שאלנו לשלום האחים, אולם התעכבנו אצלם יום אחד בלבד.
8 Հետեւեալ օրը՝ մեկնեցանք ու եկանք Կեսարիա, եւ մտնելով Փիլիպպոս աւետարանիչին տունը՝ որ եօթը սարկաւագներէն մէկն էր՝ մնացինք անոր քով:
משם נסענו לקיסריה, והלכנו לביתו של פיליפוס המבשר, שהיה אחד משבעת השמשים הראשונים.
9 Ան ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք կը մարգարէանային:
היו לו ארבע בנות רווקות שהיו נביאות.
10 Քանի որ շատ օրեր մնացինք հոն, Հրէաստանէն մարգարէ մը իջաւ՝ Ագաբոս անունով.
לאחר ששהינו שם מספר ימים בא לבקר אותנו אח אחד מיהודה, אגבוס שמו, שגם הוא היה נביא.
11 երբ եկաւ մեզի, առաւ Պօղոսի գօտին, կապեց իր ձեռքերն ու ոտքերը, եւ ըսաւ. «Սա՛ կը յայտարարէ Սուրբ Հոգին. “Երուսաղէմի մէջ, Հրեաները ա՛յսպէս պիտի կապեն այն մարդը՝ որունն է այս գօտին, ու պիտի մատնեն հեթանոսներուն ձեռքը”»:
אגבוס לקח את חגורתו של פולוס, כפת בה את ידיו ורגליו ואמר:”רוח הקודש אומר: ככה יאסרו יהודי ירושלים את בעל החגורה הזאת, ויסגירו אותו לידי הרומאים!“
12 Երբ լսեցինք այս բաները, աղաչեցինք՝ մե՛նք ալ, տեղացինե՛րն ալ, որ չբարձրանայ Երուսաղէմ:
לשמע דברים אלה ביקשנו כולנו מפולוס – גם חברי הקהילה המקומית וגם מלוויו – שלא יעלה לירושלים.
13 Իսկ Պօղոս պատասխանեց. «Ի՞նչ կ՚ընէք. ինչո՞ւ կու լաք ու կը ճմլէք իմ սիրտս. քանի որ ես պատրաստ եմ Երուսաղէմի մէջ ո՛չ միայն կապուելու, հապա նաեւ մեռնելու՝ Տէր Յիսուսի անունին համար»:
אולם פולוס השיב:”לשם מה הבכי הזה? אתם ממש שוברים את לבי! הרי אני מוכן לא רק להיאסר בירושלים, אלא אף למות על קידוש שמו של האדון ישוע המשיח!“
14 Երբ ինք չհամոզուեցաւ, հանդարտ կեցանք եւ ըսինք. «Տէրոջ կամքը թող ըլլայ»:
בראותנו שאי־אפשר לשכנע אותו, הפסקנו להפציר בו ואמרנו:”ייעשה רצון ה׳.“
15 Այդ օրերէն ետք՝ պատրաստուեցանք ու բարձրացանք Երուսաղէմ:
כעבור זמן קצר ארזנו את חפצינו ועלינו לירושלים.
16 Կեսարացի աշակերտներէն ալ ոմանք եկան մեզի հետ, ու տարին մեզ առաջին օրերէն աշակերտ եղած՝՝ Կիպրացի Մնասոնի, որուն քով պիտի հիւրընկալուէինք:
מאמינים אחדים מקיסריה ליוו אותנו בדרכנו, וכשהגענו לירושלים התארחנו בביתו של מנסון, יליד קפריסין ומאמין ותיק.
17 Երբ մտանք Երուսաղէմ, եղբայրները ուրախութեամբ ընդունեցին մեզ:
כל המאמינים בעיר קיבלו את פנינו בחמימות ובלבביות רבה.
18 Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ գնաց Յակոբոսի քով, ու բոլոր երէցներն ալ եկան:
למחרת הלכנו עם פולוס לבקר את יעקב; וכל זקני הקהילה היו שם.
19 Բարեւելէ ետք զանոնք՝ մէկ առ մէկ կը պատմէր ինչ որ Աստուած ըրաւ հեթանոսներուն մէջ՝ իր սպասարկութեամբ:
לאחר חילופי ברכות סיפר להם פולוס על המעשים הנפלאים שעשה אלוהים באמצעותו בין הגויים.
20 Անոնք ալ լսելով՝ փառաւորեցին Տէրը, եւ ըսին իրեն. «Կը տեսնե՞ս, եղբա՛յր, քանի՜ բիւրաւոր հաւատացեալ Հրեաներ կան: Բոլորն ալ Օրէնքին նախանձախնդիր են,
הם הודו לאלוהים, ולאחר מכן אמרו:”אחינו היקר, אתה יודע שגם אלפי יהודים האמינו במשיח, וכולם קנאים לתורה.
21 բայց տեղեկացան քու մասիդ՝ թէ հեթանոսներուն մէջ եղող բոլոր Հրեաներուն կը սորվեցնես հրաժարիլ Մովսէսէն, ըսելով որ չթլփատեն իրենց զաւակները եւ չընթանան սովորութիւններուն համաձայն:
היהודים המשיחיים כאן בירושלים שמעו שאתה מתנגד לתורת־משה ולמנהגי ישראל, ושאתה אוסר על המאמינים למול את בניהם.
22 Ուրեմն ի՞նչ պիտի ըլլայ. անշուշտ բազմութիւն պիտի համախմբուի, որովհետեւ պիտի լսեն թէ եկած ես:
מה לעשות? הרי עוד מעט ישמעו כולם שאתה נמצא בעיר.
23 Ուստի ըրէ՛ ինչ որ կ՚ըսենք քեզի: Մեր քով չորս մարդիկ կան՝ որոնք ուխտ ըրած են.
”יש לנו הצעה: יש בינינו ארבעה אנשים שעומדים לפני סיום תקופת נדר הנזירות שלהם.
24 ա՛ռ զանոնք, մաքրագործէ՛ դուն քեզ՝ իրենց հետ, եւ վճարէ՛ անոնց ծախսը՝ որ ածիլեն իրենց գլուխը. որպէսզի բոլորն ալ գիտնան թէ սխալ են քու մասիդ իրենց ստացած տեղեկութիւնները, հապա դո՛ւն ալ մեզի հետ կ՚ընթանաս՝ պահելով Օրէնքը:
לך איתם לבית־המקדש, קיים את טקס ההיטהרות, ושלם בעד התגלחות שלהם. כך יידעו כולם שלא זו בלבד שאינך מתנגד למנהגי היהודים, אתה עצמך מקיים את התורה, ודעתך כדעתם בעניין הזה.
25 Բայց հաւատքը ընդունող հեթանոսներուն մասին՝ մենք գրեցինք, եզրակացնելով որ անոնք բնա՛ւ չպահեն այսպիսի բաներ, բայց միայն զգուշանան կուռքերու զոհուածէ, արիւնէ, խեղդուածէ ու պոռնկութենէ»:
”באשר למאמינים המשיחיים מבין הגויים – אנו דורשים מהם לקיים את המנהגים שעליהם כתבנו להם: לא לאכול מזון שהוקרב לאלילים, לא לאכול בשר טרף, לא לאכול בשר עם דם ולהימנע מזנות.“
26 Այն ատեն Պօղոս առաւ այդ մարդիկը, եւ հետեւեալ օրը՝ անոնց հետ մաքրագործուելէ ետք՝ մտաւ տաճարը իրենց մաքրագործումի օրերուն ամբողջացումը յայտարարելու համար, թէ ե՛րբ ընծայ պիտի մատուցանուէր իրենցմէ իւրաքանչիւրին համար:
פולוס הסכים להצעתם, ולמחרת הלך עם הארבעה לבית המקדש כדי לקיים את הטקס ולקבוע את תאריך הקרבת קרבן עבור כל אחד מהם, בתום שבעת ימי הטהרה.
27 Եօթը օրերը լրանալու մօտ էին, երբ ասիացի Հրեաները՝ տեսնելով զայն տաճարին մէջ՝ խառնակեցին ամբողջ բազմութիւնը, եւ անոր վրայ ձեռք բարձրացնելով՝ կ՚աղաղակէին.
אולם עוד לפני שחלפו שבעת הימים הבחינו בו במקדש מספר יהודים מאסיה, והסיתו נגדו את ההמון. הם תפסו בו וצרחו:
28 «Իսրայելացի՛ մարդիկ, օգնութեա՛ն հասէք: Ա՛յս է այն մարդը, որ ամէնուրեք կը սորվեցնէ բոլորին՝ ժողովուրդին, Օրէնքին եւ այս տեղին դէմ. նոյնիսկ Յոյներ ալ մտցուց տաճարին մէջ ու պղծեց այս սուրբ տեղը»
”אנשי ישראל! עזרו לנו! זהו האיש המסית את כולם נגד עמנו! הוא מצווה על כולם להפר את התורה! הוא גם מדבר נגד בית־המקדש הזה, ומטמא אותו בגויים שהוא מביא לתוכו!“
29 (որովհետեւ նախապէս տեսեր էին Եփեսացի Տրոփիմոսը իրեն հետ՝ քաղաքին մէջ, ու կը կարծէին թէ Պօղոս տաճարը մտցուցած էր զայն):
הם אמרו דברים אלה משום שבאותו יום ראו את פולוס בחברת טרופימוס, גוי מאפסוס, והניחו שפולוס הביאו אל המקדש.
30 Ամբողջ քաղաքը շարժեցաւ ու ժողովուրդը խռնուեցաւ. Պօղոսը բռնելով՝ քաշեցին տաճարէն դուրս, եւ իսկոյն դռները գոցուեցան:
האשמות אלה הציתו את האווירה בעיר, ועד מהרה פרצה מהומה. הם סחבו את פולוס אל מחוץ למקדש, ומיד ננעלו הדלתות מאחוריו.
31 Երբ անոնք կը ջանային սպաննել զայն, լուր հասաւ գունդին հազարապետին թէ ամբողջ Երուսաղէմը խառնաշփոթութեան մէջ է:
בעוד ההמון מנסה להרוג את פולוס, נודע דבר המהומה למפקד החטיבה הרומאית בירושלים,
32 Ան ալ անյապաղ զինուորներ եւ հարիւրապետներ առած՝ վազեց անոնց քով: Անոնք ալ տեսնելով հազարապետն ու զինուորները՝ դադրեցան Պօղոսը ծեծելէ:
והוא ציווה מיד על חייליו וקציניו לרוץ אל ההמון. כשראו התוקפים את החיילים הרומאים, הם הרפו מפולוס.
33 Այն ատեն հազարապետը մօտեցաւ, բռնեց զայն, ու հրամայեց որ կապեն կրկին շղթայով. ապա հարցափորձեց թէ ո՛վ էր ան եւ ի՛նչ ըրած էր:
המפקד עצר את פולוס וציווה לכבול אותו בשרשרת כפולה. לאחר מכן שאל את ההמון מי הוא ומה עשה.
34 Սակայն բազմութեան մէջէն՝ մէկը բա՛ն մը կը գոռար, միւսը՝ ուրի՛շ բան: Երբ չկրցաւ գիտնալ ստոյգը աղմուկին մասին, հրամայեց որ բերդը տանին զայն:
אחדים צעקו דבר אחד, ואחרים צרחו דבר אחר. כשראה המפקד שאינו יכול להבין דבר בגלל הרעש, ציווה להביא את פולוס אל המצודה.
35 Երբ սանդուխը հասաւ, այնպէս պատահեցաւ որ զինուորները կրեցին զայն՝ բազմութեան բռնութեան համար.
כשהגיעו החיילים והאסיר אל המדרגות, נעשה ההמון אלים כל־כך, עד שהחיילים נאלצו לשאת את פולוס על כתפיהם כדי להגן עליו.
36 որովհետեւ ժողովուրդին բազմութիւնը կը հետեւէր՝ աղաղակելով. «Վերցո՛ւր զայն»:
ואילו ההמון נהר בעקבותיהם וצרח:”הרגו אותו!“
37 Երբ Պօղոս կը մտնէր բերդը՝ ըսաւ հազարապետին. «Արդեօք արտօնուա՞ծ է որ բան մը ըսեմ քեզի»: Ան ալ ըսաւ. «Յունարէն գիտե՞ս:
לפני שהוכנס פולוס אל המצודה הוא פנה אל המפקד ושאל:”האם מותר לי לומר לך כמה מילים?“”אתה מדבר יוונית?“שאל המפקד.
38 Դուն չե՞ս այն Եգիպտացին, որ ասկէ օրեր առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուց եւ դուրս տարաւ՝ անապատը»:
”האם אינך המצרי שארגן לא מזמן מרד ומשך אחריו למדבר ארבעת־אלפים רוצחים?“
39 Պօղոս ալ ըսաւ. «Ես հրեայ մարդ մըն եմ՝ Կիլիկիայի Տարսոնէն, ոչ աննշան քաղաքի մը քաղաքացի. կ՚աղերսե՛մ քեզի, արտօնէ՛ ինծի՝ որ խօսիմ ժողովուրդին»:
”לא, “ענה פולוס,”אני יהודי מהעיר הגדולה טרסוס שבקיליקיה. אני רוצה לבקש את רשותך לדבר אל האנשים האלה.“
40 Երբ ան արտօնեց, Պօղոս՝ սանդուխին վրայ կայնելով՝ ձեռքը շարժեց ժողովուրդին: Երբ խոր լռութիւն եղաւ, եբրայական բարբառով խօսեցաւ անոնց եւ ըսաւ.
המפקד נתן לו רשות לעשות כן, ופולוס נעמד על המדרגות ורמז לאנשים לשתוק. כשהשתררה דממה מוחלטת הוא פנה אליהם בעברית ואמר:

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21 >