< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2 >

1 Երբ Պենտեկոստէի տօնը հասաւ, բոլորն ալ միաբան՝ մէկ տեղ էին:
וביום מלאת שבעת השבעות ויתאספו כלם לב אחד׃
2 Յանկարծ շառաչ մը եղաւ երկինքէն՝ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս, ու լեցուց ամբողջ տունը՝ ուր նստած էին:
ויהי פתאם קול רעש מן השמים כקול רוח סערה וימלא את כל הבית אשר ישבו בו׃
3 Եւ բաժնուած լեզուներ երեւցան իրենց՝ որպէս թէ կրակէ, ու հանգչեցան անոնցմէ իւրաքանչիւրին վրայ:
ותראינה אליהם לשנות נחלקות ומראיהן כאש ותנוחינה אחת אחת על כל אחד מהם׃
4 Բոլորն ալ լեցուեցան Սուրբ Հոգիով եւ սկսան խօսիլ ուրիշ լեզուներով, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար:
וימלאו כלם רוח הקדש ויחלו לדבר בלשנות אחרות כאשר נתנם הרוח להטיף׃
5 Երուսաղէմ բնակող Հրեաներ կային, բարեպաշտ մարդիկ՝ երկինքի տակ եղած ամէն ազգէ:
ובירושלים שכנו יהודים אנשי חסד מכל גוי וגוי אשר תחת השמים׃
6 Երբ այս ձայնը եղաւ, բազմութիւնը համախմբուեցաւ ու շփոթեցաւ, որովհետեւ կը լսէին թէ անոնք կը խօսէին իրենցմէ իւրաքանչիւրին սեփական բարբառով:
ויהי בהיות קול הרעש ההוא ויקבצו עם רב ויהיו נבכים כי איש איש שמע אתם מדברים בשפת עמו׃
7 Բոլորն ալ զմայլած էին եւ կը զարմանային՝ իրարու ըսելով. «Ահա՛ ասոնք բոլորն ալ՝ որ կը խօսին, միթէ Գալիլեացի չե՞ն:
וישתוממו ויתמהו ויאמרו איש אל רעהו הנה כל אלה המדברים הלא גלילים המה׃
8 Ուրեմն ի՞նչպէս կը լսենք՝ մեր իւրաքանչիւրին սեփական բարբառով, այն երկրին՝ որուն մէջ ծնած ենք.
ואיך אנחנו שמעים אתם איש כשפת ארץ מולדתנו׃
9 Պարթեւներ, Մարեր ու Եղամացիներ, եւ անոնք որ կը բնակին Միջագետքի, Հրէաստանի, Կապադովկիայի, Պոնտոսի, Ասիայի,
פרתיים ומדים ועילמים וישבי ארם נהרים יהודה וקפודקיה פנטוס ואסיא׃
10 Փռիւգիայի, Պամփիւլիայի ու Եգիպտոսի մէջ, եւ Կիւրենէի մօտ՝ Լիպիայի կողմերը, նաեւ Հռոմէն գաղթած Հրեաներ ու նորահաւատներ,
פרוגיא ופמפוליא מצרים וחבל לוב אשר על יד קוריני והבאים מרומי גם יהודים גם גרים׃
11 Կրետացիներ եւ Արաբներ, կը լսենք թէ անոնք կը խօսին Աստուծոյ մեծամեծ գործերուն մասին՝ մե՛ր լեզուներով»:
כרתים וערבים הנה אנחנו שמעים אתם מספרים בלשנותינו גדלות האלהים׃
12 Բոլորն ալ զմայլած էին, ու տարակուսած՝ կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ կրնայ ըլլալ ասիկա»:
וישתוממו כלם ויבהלו ויאמרו איש אל אחיו מה תהיה זאת׃
13 Ոմանք ալ ծաղրելով կ՚ըսէին. «Անոնք լի են անոյշ գինիով»:
ואחרים לעגו ויאמרו כי מלאי עסיס המה׃
14 Բայց Պետրոս կանգնեցաւ տասնմէկին հետ, բարձրացուց ձայնը եւ ըսաւ անոնց. «Ո՛վ Հրէաստանցիներ, ու դուք բոլորդ՝ որ կը բնակիք Երուսաղէմ, սա՛ գիտցէ՛ք եւ մտի՛կ ըրէք իմ խօսքերս.
אז יעמד פטרוס ועשתי העשר עמו וישא את קולו וידבר אליהם אנשי יהודה וישבי ירושלים כלכם זאת תודע לכם והאזינו אל דברי׃
15 որովհետեւ ասոնք ո՛չ թէ արբեցած են՝ ինչպէս դուք կ՚ենթադրէք, քանի դեռ օրուան երրորդ ժամն՝՝ է,
כי אלה לא שכורים המה כאשר חשבתם כי שעה שלישית ביום עתה׃
16 հապա ասիկա ա՛յն է՝ որ ըսուեցաւ Յովէլ մարգարէին միջոցով.
אבל זה הוא האמור על ידי יואל הנביא׃
17 “Վերջին օրերը, - կ՚ըսէ Աստուած, - իմ Հոգիէս պիտի թափեմ ամէն մարմինի վրայ, եւ ձեր որդիներն ու աղջիկները պիտի մարգարէանան, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, ու ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն:
והיה באחרית הימים נאם אלהים אשפך את רוחי על כל בשר ונבאו בניכם ובנתיכם ובחוריכם חזינות יראו וזקניכם חלמות יחלמון׃
18 Իմ ծառաներուս եւ աղախիններուս վրայ ալ այդ օրերը իմ Հոգիէս պիտի թափեմ, ու պիտի մարգարէանան:
וגם על עבדי ועל שפחותי בימים ההמה אשפך את רוחי ונבאו׃
19 Վերը՝ երկինքը՝ սքանչելիքներ ցոյց պիտի տամ, եւ վարը՝ երկիրը՝ նշաններ, արիւն, կրակ ու ծուխի մառախուղ.
ונתתי מופתים בשמים ממעל ואתות בארץ מתחת דם ואש ותימרות עשן׃
20 արեւը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արիւնի, դեռ Տէրոջ մեծ ու երեւելի օրը չեկած:
השמש יהפך לחשך והירח לדם לפני בוא יום יהוה הגדול והנורא׃
21 Եւ ո՛վ որ կանչէ Տէրոջ անունը՝ պիտի փրկուի”:
והיה כל אשר יקרא בשם יהוה ימלט׃
22 Իսրայելացի՛ մարդիկ, լսեցէ՛ք սա՛ խօսքերը. Յիսուս Նազովրեցին, Աստուծմէ ձեզի ցոյց տրուած մարդ մը՝ հրաշքներով, սքանչելիքներով ու նշաններով - որ Աստուած անոր միջոցով ըրաւ ձեր մէջ, ինչպէս դուք ալ գիտէք -,
אנשי ישראל שמעו הדברים האלה ישוע הנצרי האיש אשר נאמן לכם מאת האלהים בגבורות ובמופתים ובאתות אשר האלהים עשה על ידו בתוככם כאשר ידעתם גם אתם׃
23 Աստուծոյ որոշած ծրագիրով եւ կանխագիտութեամբ մատնուած ըլլալով՝ առիք եւ սպաննեցիք անօրէններու ձեռքով՝ փայտի վրայ գամելով:
אתו הנמסר על פי עצת האלהים הנחרצה וידיעתו מקום לקחתם ובידי רשעים הוקעתם והרגתם אתו׃
24 Բայց Աստուած յարուցանեց զայն՝ քակելով մահուան ցաւերը, քանի որ կարելի չէր որ ան բռնուէր անկէ:
והאלהים הקימו מן המתים בהתיר את חבלי המות באשר נמנע מן המות לעצר אתו׃
25 Որովհետեւ Դաւիթ կ՚ըսէ անոր մասին. “Ամէն ատեն կը տեսնեմ Տէրը իմ առջեւս, քանի որ իմ աջ կողմս է՝ որպէսզի չսասանիմ:
כי דוד אמר עליו שויתי יהוה לנגדי תמיד כי מימיני בל אמוט׃
26 Ուստի իմ սիրտս ուրախացաւ եւ իմ լեզուս ցնծաց. նաեւ իմ մարմինս ալ պիտի հանգստանայ յոյսով.
לכן שמח לבי ויגל כבודי אף בשרי ישכן לבטח׃
27 որովհետեւ իմ անձս պիտի չթողուս դժոխքին մէջ, ու պիտի չթոյլատրես որ քու Սուրբդ ապականութիւն տեսնէ: (Hadēs g86)
כי לא תעזב נפשי לשאול לא תתן חסידך לראות שחת׃ (Hadēs g86)
28 Կեանքի ճամբաները գիտցուցիր ինծի. քու երեսիդ ուրախութեամբ պիտի լեցնես զիս”:
תודיעני ארחות חיים שבע שמחות את פניך׃
29 Մարդի՛կ եղբայրներ, արտօնուած է ինծի համարձակութեամբ խօսիլ ձեզի Դաւիթ նահապետին մասին, որ վախճանեցաւ ու թաղուեցաւ, եւ անոր գերեզմանը մինչեւ այսօր մեր մէջ է:
אנשים אחים הניחו לי ואדברה באזני כלכם על דוד אבינו אשר גם מת גם נקבר וקבורתו אתנו היא עד היום הזה׃
30 Ուրեմն, որովհետեւ ան մարգարէ էր, - եւ գիտէր թէ Աստուած երդումով իրեն խոստացաւ, թէ պիտի յարուցանէ մարմինի համեմատ իր մէջքին պտուղէն եղող Քրիստոսը՝ որ բազմի իր գահին վրայ, -
והוא בהיותו נביא ומדעתו את השבועה אשר נשבע לו האלהים להקים את המשיח כפי הבשר מפרי חלציו להושיבו על כסאו׃
31 ինք կանխատեսութեամբ խօսեցաւ Քրիստոսի յարութեան մասին, թէ անոր անձը դժոխքը չմնաց եւ անոր մարմինը ապականութիւն չտեսաւ: (Hadēs g86)
לכן בחזותו מראש דבר על תקומת המשיח כי לא נעזבה נפשו לשאול וגם בשרו לא ראה שחת׃ (Hadēs g86)
32 Աստուած այս Յիսուսը յարուցանեց, որուն մենք բոլորս ալ վկայ ենք:
את ישוע זה הקים אלהים מן המתים ואנחנו כלנו עדיו׃
33 Ուստի Աստուծոյ աջ ձեռքով բարձրանալով ու Հօրմէն ստանալով Սուրբ Հոգիին խոստումը՝ թափեց ասիկա, որ դուք հիմա կը տեսնէք ու կը լսէք:
ועתה אחרי הנשאו בימין האלהים לקח מאת האב את הבטחת רוח הקדש וישפך את אשר אתם ראים ושמעים׃
34 Որովհետեւ Դաւիթ երկինք չելաւ, բայց ինք կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս,
כי דוד לא עלה השמימה והנה הוא אמר נאם יהוה לאדני שב לימיני׃
35 մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
עד אשית איביך הדם לרגליך׃
36 Ուրեմն Իսրայէլի ամբողջ տունը ստուգապէս թող գիտնայ թէ Աստուած զայն Տէ՛ր ալ ըրաւ, Օծեա՛լ ալ, այդ Յիսուսը՝ որ դուք խաչեցիք»:
לכן ידע נא בית ישראל כלו כי לאדון ולמשיח שמו האלהים את ישוע זה אשר צלבתם׃
37 Երբ լսեցին ասիկա, զղջացին իրենց սիրտին մէջ եւ ըսին Պետրոսի ու միւս առաքեալներուն. «Մարդի՛կ եղբայրներ, ի՞նչ ընենք»:
ויהי כשמעם התעצבו אל לבם ויאמרו אל פטרוס ואל שאר השליחים אנשים אחים מה עלינו לעשות׃
38 Պետրոս ըսաւ անոնց. «Ապաշխարեցէ՛ք, ու ձեզմէ իւրաքանչիւրը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերու ներումին համար, եւ պիտի ստանաք Սուրբ Հոգիին պարգեւը:
ויאמר פטרוס אליהם שובו מדרכיכם והטבלו כל איש מכם על שם ישוע המשיח לסליחת חטאיכם וקבלתם את מתנת רוח הקדש׃
39 Որովհետեւ խոստումը ձեզի համար է, նաեւ ձեր զաւակներուն, ու բոլոր հեռու եղողներուն, որ Տէրը՝ մեր Աստուածը պիտի կանչէ»:
כי לכם ההבטחה ולבניכם ולכל הרחוקים לכל אשר קרא יהוה אלהינו׃
40 Եւ ուրիշ շատ խօսքերով կը վկայէր, կը յորդորէր զանոնք ու կ՚ըսէր. «Ազատեցէ՛ք դուք ձեզ այս կամակոր սերունդէն»:
ויעד עוד בהם באמרים אחרים הרבה ויזהר אתם לאמר המלטו נא מדור תהפכות הזה׃
41 Ուստի անոնք՝ որ սիրայօժար ընդունեցին անոր խօսքերը՝ մկրտուեցան. եւ այդ օրը երեք հազար անձի չափ աւելցան եկեղեցիին թիւին վրայ:
ויקבלו את דברו בשמחה ויטבלו וביום ההוא נוספו כשלשת אלפי נפש׃
42 Անոնք միշտ կը յարատեւէին առաքեալներուն ուսուցումին ու հաղորդութեան, հաց կտրելու եւ աղօթելու մէջ:
ויהיו שקדים על תורת השליחים ועל ההתחברות ועל בציעת הלחם ועל התפלה׃
43 Վախը համակեց ամէն անձ՝՝, եւ շատ սքանչելիքներ ու նշաններ կատարուեցան առաքեալներուն միջոցով:
ותפל אימה על כל נפש ומופתים רבים ואתות נעשו על ידי השליחים בירושלים׃
44 Բոլոր հաւատացեալները միասին էին, եւ բոլոր բաները հասարակաց էին:
וכל המאמינים התאחדו יחד ויהי להם הכל בשתפות׃
45 Կը ծախէին իրենց ստացուածքներն ու ինչքերը, եւ անոնց գինը կը բաժնէին բոլորին, որո՛ւ որ պէտք ըլլար:
ואת אחזתם ואת רכושם מכרו ויחלקו אתם לכלם לאיש איש די מחסורו׃
46 Ամէն օր կը յարատեւէին միաբանութեամբ տաճարը երթալու մէջ, եւ հաց կտրելով իրենց տուներուն մէջ՝ իրենց կերակուրը կ՚ուտէին ցնծութեամբ ու պարզամտութեամբ:
ויום יום היו שקדים במקדש לב אחד ויבצעו את הלחם בבית בבית׃
47 Աստուած կը գովաբանէին եւ շնորհք կը գտնէին ամբողջ ժողովուրդին առջեւ. ու Տէրը օրէ օր փրկուածներ կ՚աւելցնէր եկեղեցիին թիւին վրայ:
ויאכלו מזונם בגילה ובתם לבב וישבחו את האלהים וימצאו חן בעיני כל העם והאדון הוסיף יום יום על העדה את הנושעים׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2 >