< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19 >

1 Մինչ Ապողոս Կորնթոսի մէջ էր, Պօղոս՝ վերի երկրամասերը շրջելէ ետք՝ հասաւ Եփեսոս, եւ գտնելով քանի մը աշակերտներ՝
ויהי בהיות אפולוס בקורנתוס ויעבר פולוס במדינות העליונת וירד אל אפסוס וימצא שם תלמידים׃
2 ըսաւ անոնց. «Երբ հաւատացիք, արդեօք ստացա՞ք Սուրբ Հոգին»: Անոնք պատասխանեցին իրեն. «Բայց մենք լսած իսկ չենք՝ թէ Սուրբ Հոգի մը կայ»:
ויאמר אליהם הקבלתם את רוח הקדש אחרי אשר האמנתם ויאמרו אליו אף לא שמענו כי ישנו רוח הקדש׃
3 Ան ալ ըսաւ անոնց. «Հապա ինչո՞վ մկրտուեցաք»: Անոնք պատասխանեցին. «Յովհաննէսի մկրտութեամբ»:
ויאמר אליהם על מה אפוא הטבלתם ויאמרו על טבילת יוחנן׃
4 Պօղոս ալ ըսաւ. «Յովհաննէս մկրտեց ապաշխարութեա՛ն մկրտութեամբ, ըսելով ժողովուրդին որ հաւատան անոր՝ որ պիտի գար իրմէ ետք, այսինքն՝ Քրիստոս Յիսուսի»:
ויאמר פולוס יוחנן הטביל בטבילת התשובה ואמר אל העם כי האמן יאמינו באשר יבוא אחריו והוא המשיח ישוע׃
5 Երբ ասիկա լսեցին՝ մկրտուեցան Տէր Յիսուսի անունով.
ויהי כשמעם זאת ויבאו להטבל בשם ישוע האדון׃
6 ու երբ Պօղոս ձեռք դրաւ անոնց վրայ՝ Սուրբ Հոգին եկաւ անոնց վրայ, եւ լեզուներ կը խօսէին ու կը մարգարէանային:
ויסמך פולוס את ידיו עליהם ויבא עליהם רוח הקדש וימללו בלשנות ויתנבאו׃
7 Բոլորը գրեթէ տասներկու մարդ էին:
ויהיו כלם כשנים עשר איש׃
8 Ապա ժողովարանը մտնելով՝ երեք ամիս համարձակութեամբ կը խօսէր Աստուծոյ թագաւորութեան մասին, եւ կը համոզէր:
ויבא אל בית הכנסת ויקרא שם בבטחון לבב וידבר עמם כשלשה חדשים ויט את לבם אל דברי מלכות האלהים׃
9 Բայց երբ ոմանք կը յամառէին ու չէին անսար՝ անիծելով այդ ճամբան բազմութեան առջեւ, հեռացաւ անոնցմէ, զատեց աշակերտները, եւ ամէն օր կը խօսէր Տիւրան անունով մէկու մը դպրանոցին մէջ:
אך מקצתם הקשו את לבבם ולא האמינו וידברו סרה על הדרך הזה לפני הקהל ויסר מהם ויבדל מתוכם את התלמידים וידבר אתם יום יום בבית המדרש של טורנוס׃
10 Ասիկա տեւեց երկու տարի, այնպէս որ ամբողջ Ասիայի մէջ բնակող Հրեաներն ու Յոյները լսեցին Տէրոջ խօսքը:
וכן היתה כשנתים ימים עד כי שמעו כל ישבי אסיא גם יהודים גם יונים את דבר ישוע האדון׃
11 Աստուած արտասովոր հրաշքներ կը գործէր Պօղոսի ձեռքով.
וגבורות גדלות עשה האלהים על ידי פולוס׃
12 մինչեւ իսկ անոր մարմինէն թաշկինակներ ու գոգնոցներ կը տարուէին հիւանդներուն, որոնք կ՚ազատէին իրենց ախտերէն ու չար ոգիները դուրս կ՚ելլէին:
עד כי גם הניחו סודרים וחגרת מעל עור בשרו על החולים ויסורו מהם תחלאיהם וגם הרוחות הרעות יצאו׃
13 Ուստի թափառաշրջիկ Հրեաներէն ոմանք, որոնք ոգիներ կը հանէին՝՝, փորձեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողներուն վրայ՝ ըսելով. «Կ՚երդմնեցնենք ձեզ Յիսուսով՝ որ Պօղոս կը քարոզէ»:
ואנשים מן היהודים הסבבים ומלחשים הואילו להזכיר את שם ישוע האדון על אחוזי הרוחות הרעות לאמר משביע אני אתכם בישוע אשר פולוס קרא אותו׃
14 Այս բանը ընողները՝ Սկեւա կոչուած հրեայ քահանայապետի մը եօթը որդիներն էին:
והעשים ככה היו שבעת בני סקוה אחד מגדולי כהני היהודים׃
15 Չար ոգին պատասխանեց անոնց. «Կը ճանչնամ Յիսուսը ու գիտեմ Պօղոսը, բայց դուք ո՞վ էք»:
ויען הרוח ויאמר את ישוע אני מכיר ואת פולוס אני ידע ומי אתם׃
16 Եւ այդ մարդը՝ որուն մէջ էր չար ոգին, ցատկեց անոնց վրայ, տիրապետեց ու յաղթեց անոնց, այնպէս որ դուրս փախան այդ տունէն՝ մերկ եւ վիրաւոր:
ויקפץ עליהם בעל הרוח הרעה ויגבר עליהם ויכבשם עד כי נסו מן הבית ההוא עירמים ופצועים׃
17 Եփեսոս բնակող բոլոր Հրեաներն ու Յոյները գիտցան այս բանը. վախը համակեց զանոնք բոլորը՝՝, եւ Տէր Յիսուսի անունը կը մեծարուէր:
ויודע הדבר לכל היהודים והיונים ישבי אפסוס ויפל פחד על כלם ויגדל שם האדון ישוע׃
18 Հաւատացեալներէն շատեր կու գային, կը խոստովանէին ու կը յայտարարէին իրենց արարքները:
ורבים מן המאמינים באו ויתודו ויודיעו את אשר עשו׃
19 Դիւթութիւն կիրարկողներէն շատեր՝ միասին կը բերէին իրենց գիրքերը, ու կ՚այրէին բոլորին առջեւ: Երբ հաշուեցին անոնց գինը, գտան թէ յիսուն հազար կտոր արծաթ կ՚արժէր:
ורבים אשר עשקו במעשי כשפים הביאו את ספריהם וישרפום לעיני כל ויחשבו את ערכם וימצאהו חמשת רבבות דינרים׃
20 Այսպէս՝ Տէրոջ խօսքը մեծապէս կ՚աճէր ու կը զօրանար:
ודבר יהוה גבר מאד וילך הלך וחזק׃
21 Երբ այս բաները կատարուեցան, Պօղոս հոգիին մէջ որոշեց Երուսաղէմ երթալ՝ Մակեդոնիայէն եւ Աքայիայէն անցնելով, ու կ՚ըսէր. «Հոն ըլլալէս ետք՝ պէտք է Հռոմն ալ տեսնեմ»:
ויהי ככלות הדברים האלה יעץ פולוס ברוחו לעבר בתוך מקדוניא ואכיא וללכת ירושלים ויאמר אחרי היותי שמה ראה אראה גם את רומי׃
22 Իրեն սպասարկողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը, ղրկեց Մակեդոնիա, եւ ինք ժամանակ մըն ալ Ասիա մնաց:
וישלח שנים מן המשרתים אתו את טימותיוס ואת ארסטוס אל מקדוניא והוא התמהמה עוד ימים באסיא׃
23 Այդ ատեն մեծ խլրտում եղաւ՝ Տէրոջ ճամբային համար:
ותהי בעת ההיא מהומה לא קטנה על אדות דרך יהוה׃
24 Որովհետեւ Դեմետրիոս անունով արծաթագործ մը, որ կը շինէր Արտեմիսի փոքրիկ արծաթէ տաճարներ ու մեծ վաստակ կը բերէր արհեստաւորներուն,
כי צורף כסף אחד דמטריוס שמו עשה היכלות כסף של ארטמיס המציא לחרשים משכרת לא מעט׃
25 համախմբեց զանոնք՝ նոյն արհեստին գործաւորներուն հետ, եւ ըսաւ. «Մարդի՛կ, դուք գիտէք թէ այս գործէ՛ն է մեր եկամուտը.
ויקהל אתם ואת שאר העסקים במלאכה ההיא ויאמר אנשים אתם ידעים כי מן המלאכה הזאת עשינו כבוד׃
26 ու կը տեսնէք եւ կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսոսի մէջ, այլ նաեւ գրեթէ ամբողջ Ասիայի մէջ մեծ բազմութիւն մը համոզեց ու մոլորեցուց, ըսելով թէ “ձեռքով շինուածները աստուածներ չեն”:
ואתם ראים ושמעים אשר לא באפסוס לבדה כי גם כמעט באסיא כלה זה פולוס פתה והדיח המון עם רב לאמר לא אלהים אלה הנעשים בידים׃
27 Ուստի վտանգ կայ, որ ո՛չ միայն այս մեր կողմը անարգուի, այլ մեծ աստուածուհիին՝ Արտեմիսի տաճա՛րն ալ ոչինչ սեպուի, եւ խորտակուի մեծափառութիւնը անո՛ր՝ որ ամբողջ Ասիան ու երկրագունդը կը պաշտեն»:
ועתה עוד מעט ולא לבד חלקנו זה יהיה לבוז כי אם גם היכל ארטמיס המלכת הגדולה יחשב לאין ותכלה תפארתה אשר כל אסיא וכל ישבי תבל מכבדים אותה׃
28 Երբ լսեցին ասիկա, զայրոյթով լեցուած կ՚աղաղակէին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
ויהי כשמעם את דבריו וימלאו חמה ויצעקו לאמר גדולה ארטמיס של האפסיים׃
29 Ամբողջ քաղաքը լեցուեցաւ խառնաշփոթութեամբ, ու յափշտակելով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիները՝ Պօղոսի ճամբորդակիցները՝ բոլորը միաբանութեամբ վազեցին թատրոնը:
ותמלא כל העיר מבוכה ויסערו כלם יחדו אל התאטרון ויחטפו אתם את גיוס ואת ארסטרכוס אנשים מקדונים וחברי פולוס במסעיו׃
30 Իսկ երբ Պօղոս ուզեց մտնել ամբոխին մէջ, աշակերտները չթոյլատրեցին իրեն:
ויאל פולוס לבוא אל תוך העם ולא הניחו לו התלמידים׃
31 Ասիապետներէն ոմանք ալ, որ իր բարեկամներն էին, մարդ ղրկելով իրեն՝ կ՚աղաչէին որ չյանդգնի երթալ թատրոնը:
וגם מקצת ראשי אסיא אשר היו אהביו שלחו אליו ויזהירו אתו אשר לא ימלאהו לבו לבוא אל התאטרון׃
32 Ուստի ոմանք բան մը կ՚աղաղակէին, ուրիշներ՝ ուրիշ բան, որովհետեւ համախմբումը շփոթած էր. շատեր ալ չէին գիտեր թէ ինչո՛ւ համախմբուած են:
ויצעקו שם אלה בכה ואלה בכה כי מבוכה גדולה היתה בקהל ורבם לא ידעו על מה זה נאספו׃
33 Ապա բազմութեան մէջէն դուրս քաշեցին Աղեքսանդրոսը, որ Հրեաները յառաջ քշեցին. Աղեքսանդրոս ալ՝ ձեռքը շարժելով՝ կ՚ուզէր ջատագովել ինքզինք ամբոխին առջեւ:
וימשכו מתוך ההמון את אלכסנדר והיהודים דחו אתו עד צאתו וינף אלכסנדר את ידו ויבקש להצטדק לפני העם׃
34 Երբ գիտցան թէ ան Հրեայ է, բոլորը միաբերան՝ գրեթէ երկու ժամ աղաղակեցին. «Մե՜ծ է Եփեսացիներուն Արտեմիսը»:
והמה כהכירם כי הוא יהודי נשאו כלם קול ויצעקו כשתי שעות לאמר גדולה ארטמיס של האפסיים׃
35 Սակայն ատենադպիրը՝ հանդարտեցնելով բազմութիւնը՝ ըսաւ. «Եփեսացի՛ մարդիկ, ո՞վ է այն մարդը որ չի գիտեր թէ Եփեսացիներուն քաղաքը՝ պահապանն է մեծ Արտեմիսի ու Դիոսէ ինկած կուռքին տաճարին:
ויהס סופר העיר את העם ויאמר אנשי אפסוס מי הוא האיש אשר לא ידע כי העיר אפסוס סכנת היא להיכל של ארטמיס המלכת הגדולה ולצלמה היורד מן השמים׃
36 Ուրեմն, նկատելով որ այս բաները անվիճելի են, դուք պէտք է հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ ոչի՛նչ ընէք:
ויען אשר אין לכחש בדברים האלה ראוי לכם להיות שקטים ולא לעשות דבר נמהר׃
37 Քանի որ դուք հոս բերիք այդ մարդիկը, որոնք ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ ալ ձեր աստուածուհիին հայհոյողներ:
כי הבאתם את האנשים האלה אשר אינם גזלי מקדש גם אינם מגדפי מלכתכם׃
38 Ուրեմն, եթէ Դեմետրիոս եւ իրեն հետ եղող արհեստաւորները բան մը ունին ոեւէ մէկուն դէմ, դատի օրեր կան ու փոխ-հիւպատոսներ. թող ամբաստանեն զիրար:
לכן אם לדמטריוס ולחרשים אשר אתו דבר ריב עם איש הנה לנו ימי בית דין ושרי המדינה ויביאו אליהם את ריבם׃
39 Իսկ եթէ ձեր պահանջը ուրիշ բանի մը մասին է, թող բացատրուի օրինաւոր համախմբումի մէջ:
ואם תבקשו דבר אחר שפוט ישפט בקהל כפי החק׃
40 Որովհետեւ մենք ալ այսօրուան եղածին համար՝ իբր ապստամբ ամբաստանուելու վտանգին մէջ ենք, քանի որ պատճառ մը չկայ՝ որով կարենանք հաշիւ տալ այս խառնիճաղանճին համար»:
כי הלא בסכנה אנחנו להתחיב במרד בעבור היום הזה ודבר אין לנו לתת דין וחשבון על הרגשה הזאת׃
41 Ու երբ այսպէս խօսեցաւ՝ արձակեց համախմբումը:
ויהי כאשר כלה לדבר כדברים האלה וישלח את הקהל׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 19 >