< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16 >

1 Յետոյ հասաւ Դերբէ ու Լիւստրա: Եւ ահա՛ աշակերտ մը կար հոն՝ Տիմոթէոս անունով, որ որդին էր հաւատացեալ հրեայ կնոջ մը, իսկ հայրը Յոյն էր:
ויבא אל דרבי ואל לוסטרא והנה שם תלמיד אחד ושמו טימותיוס והוא בן אשה יהודית מאמנת ואביו יוני׃
2 Ան բարի վկայուած էր նաեւ Լիւստրայի եւ Իկոնիայի եղբայրներէն:
ויהי לו שם טוב בין האחים אשר בלוסטרא ובאיקניון׃
3 Պօղոս ուզեց որ ան երթայ իրեն հետ. ուստի առաւ ու թլփատեց զայն՝ այնտեղ եղող Հրեաներուն պատճառով, որովհետեւ բոլորն ալ գիտէին թէ անոր հայրը Յոյն էր:
בו בחר פולוס אשר יצא אתו ויקח וימל אתו בעבור היהודים אשר במקמות ההם כי כלם ידעו את אביו כי יוני הוא׃
4 Երբ կ՚անցնէին քաղաքներէն, կ՚աւանդէին անոնց Երուսաղէմ եղած առաքեալներէն ու երէցներէն պատուիրուած հրամանները, որպէսզի պահեն:
ויהי בעברם בערים וימסרו להם לשמר את הפקודים אשר גזרו השליחים והזקנים אשר בירושלים׃
5 Եկեղեցիներն ալ կ՚ամրանային հաւատքի մէջ, եւ անոնց թիւը կը բազմանար օրէ օր:
ותתחזקנה הקהלות באמונה וירב מספרן יום יום׃
6 Երբ շրջեցան Փռիւգիա ու Գաղատիայի երկիրը, Սուրբ Հոգին արգիլեց քարոզել Աստուծոյ խօսքը Ասիայի մէջ:
ויעברו בפרוגיא ובארץ גלטיא כי מנעם רוח הקדש מהשמיע את הדבר באסיא׃
7 Հասնելով Միւսիայի կողմերը՝ կը փորձէին երթալ դէպի Բիւթանիա. բայց (Յիսուսի) Հոգին չթոյլատրեց անոնց:
וכבאם אל מוסיא הואילו ללכת אל ביתוניא ולא הניח להם הרוח׃
8 Ուստի՝ անցնելով Միւսիայի քովէն՝ իջան Տրովադա:
ויחלפו ממוסיא וירדו אל טרואס׃
9 Հոն՝ գիշերը տեսիլք մը երեւցաւ Պօղոսի. Մակեդոնացի մը կայնած էր ու կ՚աղաչէր իրեն՝ ըսելով. «Անցի՛ր Մակեդոնիա եւ օգնէ՛ մեզի»:
וחזון נראה אל פולוס בלילה והנה איש מוקדון נצב והוא מבקש ממנו לאמר עבר אל מקדוניא ועזרנו׃
10 Երբ տեսաւ այդ տեսիլքը՝ իսկոյն ջանացինք մեկնիլ Մակեդոնիա, եզրակացնելով թէ Տէրը կը կանչէ մեզ անոնց աւետարանելու:
וכראתו את המחזה מיד בקשנו ללכת אל מקדוניא בהביננו כי האלהים קראנו שמה לבשר אתם הבשורה׃
11 Ուստի Տրովադայէն նաւարկելով՝ ուղիղ ընթացքով գացինք Սամոթրակէ, ու հետեւեալ օրը՝ Նէապոլիս.
ונצא מן טרואס ונרד באניה ונבא דרך ישרה אל סמותרקיא וממחרת אל נפוליס׃
12 անկէ ալ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի մէկ մասին գլխաւոր քաղաքն է, նաեւ՝ գաղութ: Քանի մը օր կեցանք այդ քաղաքին մէջ:
ומשם אל פילפי ראשית ערי הפלך של מקדוניא והיא בת חורין ונשב בעיר הזאת ימים אחדים׃
13 Շաբաթ օրը դուրս ելանք քաղաքէն՝ գետեզերքը, ուր սովորութիւն ունէին աղօթելու. նստանք եւ խօսեցանք համախմբուած կիներուն:
וביום השבת יצאנו אל מחוץ לעיר אל יד הנהר אשר שם מקום תפלה כמנהגם ונשב ונדבר אל הנשים הנקהלות שמה׃
14 Աստուածապաշտ կին մը՝ Լիդիա անունով, որ ծիրանավաճառ էր՝ Թիւատիր քաղաքէն, մտիկ կ՚ընէր. Տէրը բացաւ անոր սիրտը՝ որ ուշադիր ըլլայ Պօղոսի ըսածներուն:
ואשה יראת אליהם ושמה לודיא מכרת ארגמן מעיר תיאטירא שמעה ויפתח יהוה את לבה להקשיב אל דברי פולוס׃
15 Երբ ինք եւ իր ընտանիքը մկրտուեցան, աղաչեց՝ ըսելով. «Եթէ Տէրոջ հաւատարիմ կը սեպէք զիս, իմ տո՛ւնս մտէք ու հո՛ն մնացէք»: Եւ ստիպելով՝ տարաւ մեզ:
ותטבל היא ובני ביתה ותבקש ממנו לאמר אם חשבתם אתי נאמנה לאדון באו נא אל ביתי ושבו בו ותפצר בנו׃
16 Մինչ աղօթքի կ՚երթայինք, մեզի հանդիպեցաւ աղախին մը՝ որ հարցուկ ոգի ունէր եւ գուշակութեամբ շատ վաստակ կը բերէր իր տէրերուն:
ויהי בלכתנו למקום התפלה ותפגע בנו שפחה בעלת אוב אשר עשתה הון רב לאדניה בקסמיה׃
17 Ասիկա կը հետեւէր Պօղոսի ու մեզի, եւ կ՚աղաղակէր. «Այս մարդիկը Ամենաբարձր Աստուծոյ ծառաներն են, ու կը քարոզեն մեզի փրկութեան ճամբան»:
ותלך אחרי פולוס ואחרינו הלוך וקרוא לאמר האנשים האלה עבדי אל עליון המה המודיעים אתנו ארח הישועה׃
18 Շատ օրեր կ՚ընէր այս բանը. Պօղոս ալ՝ նեղանալով՝ դարձաւ եւ ըսաւ այդ ոգիին. «Յիսուս Քրիստոսի անունով կը հրամայեմ քեզի, ելի՛ր ատկէ»: Ու նոյն ժամուն ելաւ:
וכן עשתה ימים רבים וירע בעיני פולוס הדבר הזה ויפן ויאמר אל הרוח אנכי מצוך בשם ישוע המשיח לצאת ממנה ויצא בשעה ההיא׃
19 Երբ անոր տէրերը տեսան թէ իրենց վաստակին յոյսը գնաց, բռնեցին Պօղոսը եւ Շիղան, ու քաշեցին հրապարակը՝ պետերուն առջեւ:
ויראו אדניה כי אזלה תוחלת בצעם ויתפשו את פולוס ואת סילא ויסחבום אל הרחוב לפני זקני העיר׃
20 Ապա տարին զանոնք մեծաւորներուն քով եւ ըսին. «Այս մարդիկը՝ որ Հրեայ են, իրար կ՚անցընեն մեր քաղաքը,
ויביאום אל השרים ויאמרו האנשים האלה עכרים את עירנו והם יהודים׃
21 ու կը քարոզեն այնպիսի սովորութիւններ՝ որ արտօնուած չէ մեզի ընդունիլ, ո՛չ ալ գործադրել, որովհետեւ Հռոմայեցի ենք»:
ומודיעים חקות אשר לא נכון לנו לקבלם ולעשתם כי רומיים אנחנו׃
22 Բազմութիւնը խռնուեցաւ անոնց շուրջ. մեծաւորներն ալ բռնութեամբ հանեցին անոնց հանդերձները, եւ հրամայեցին խարազանել զանոնք:
ויקם גם העם עליהם והשרים קרעו את בגדיהם מעליהם ויצוו להכותם בשוטים׃
23 Շատ հարուածներ տալէ ետք անոնց՝ բանտը նետեցին զանոնք, պատուիրելով բանտապահին՝ որ ապահովութեամբ պահէ զանոնք:
ויהי אחרי הכות אתם מכה רבה וישליכום במשמר ויצוו את שומר האסורים לשמרם היטב׃
24 Ան ալ՝ այսպիսի պատուէր ստանալով՝ ներսի բանտը նետեց զանոնք, ու կոճղի մէջ ամրացուց անոնց ոտքերը:
והוא כאשר צוה כן השליכם בחדר המשמר הפנימי וישם את רגליהם בסד׃
25 Կէս գիշերին՝ Պօղոս եւ Շիղա կ՚աղօթէին ու կ՚օրհներգէին Աստուծոյ. բանտարկեալներն ալ մտիկ կ՚ընէին անոնց:
ויהי כחצות הלילה ויתפללו פולוס וסילא ויזמרו לאלהים והאסורים מקשיבים אליהם׃
26 Յանկարծ հզօր երկրաշարժ մը եղաւ, այնպէս որ բանտին հիմերը սարսեցան. անմի՛ջապէս բոլոր դռները բացուեցան եւ բոլորին կապերը քակուեցան:
ופתאם היה רעש גדול עד אשר זעו מוסדות בית הכלא וכרגע נפתחו כל הדלתות ומוסרות כלם נתקו׃
27 Բանտապահը, երբ արթնցաւ ու բացուած տեսաւ բանտին դռները, քաշեց սուրը եւ պիտի սպաննէր ինքզինք, կարծելով թէ բանտարկեալները փախած են:
ושומר האסורים נעור משנתו ויהי כראתו את דלתות המשמר נפתחות וישלף חרבו ויבקש לאבד את עצמו בחשבו כי ברחו האסורים׃
28 Բայց Պօղոս բարձրաձայն գոչեց. «Մի՛ վնասեր դուն քեզի, որովհետեւ բոլորս ալ հոս ենք»:
ויקרא פולוס בקול גדול לאמר אל תעש לך מאומה רע כי פה אנחנו כלנו׃
29 Ան ալ՝ ճրագ մը ուզելով՝ վազեց ներս, դողալով ինկաւ Պօղոսի եւ Շիղայի առջեւ,
וישאל נרות וידלג פנימה והוא מרעיד ויפל לרגלי פולוס וסילא׃
30 ու դուրս բերելով զանոնք՝ ըսաւ. «Տէրե՛ր, ի՞նչ պէտք է ընեմ՝ որ փրկուիմ»:
ויוציאם החוצה ויאמר אדני מה עלי לעשות למען אושע׃
31 Անոնք ալ ըսին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսի, ու պիտի փրկուիս, դուն եւ տունդ»:
ויאמרו האמן באדון ישוע המשיח ותושע אתה וביתך׃
32 Ու Տէրոջ խօսքը քարոզեցին անոր եւ բոլոր անոնց՝ որ անոր տան մէջ էին:
ויגידו לו את דבר יהוה ולכל אשר בביתו׃
33 Ինք ալ՝ գիշերուան նոյն ժամուն՝ առաւ զանոնք, լուաց անոնց վէրքերը եւ անմի՛ջապէս մկրտուեցաւ, ինք ու բոլոր իրենները:
ויקחם בלילה בשעה ההיא וירחץ את חבורתיהם וימהר להטבל הוא וכל אשר לו׃
34 Ապա իր տունը տանելով զանոնք՝ սեղան դրաւ անոնց առջեւ, եւ ցնծաց ամբողջ ընտանիքով՝ հաւատալով Աստուծոյ:
ויעלם אל ביתו וישם שלחן לפניהם ויגל עם כל ביתו על היותו מאמין באלהים׃
35 Երբ առտու եղաւ, մեծաւորները յիսնապետներ ղրկեցին եւ ըսին. «Արձակէ՛ այդ մարդիկը»:
ובחית הבקר שלחו השרים את השוטרים לאמר שלח את האנשים ההם׃
36 Բանտապահն ալ հաղորդեց Պօղոսի այդ խօսքերը՝ ըսելով. «Մեծաւորները մարդ ղրկեցին՝ որ արձակուիք. ուստի հիմա դո՛ւրս ելէք ու մեկնեցէ՛ք խաղաղութեամբ»:
ויגד שמר האסורים לפולוס את הדברים האלה לאמר שלחו השרים לפטר אתכם ועתה צאו ולכו בשלום׃
37 Բայց Պօղոս ըսաւ անոնց. «Թէպէտ չդատապարտուած Հռոմայեցիներ ենք, հրապարակաւ ծեծելով մեզ՝ բանտը նետեցին, եւ հիմա ծածկաբա՞ր կը հանեն մեզ: Ո՛չ այդպէս, հապա իրե՛նք թող գան ու դուրս տանին մեզ»:
ויאמר פולוס אליהם הכה הכונו נגד כל העם בלא דין ומשפט ואנחנו אנשים רומיים וישליכו אתנו במשמר ועתה נסתר יגרשונו אל נא כי אם יבאו המה ויוציאונו׃
38 Յիսնապետները մեծաւորներուն հաղորդեցին այս խօսքերը: Անոնք ալ, երբ լսեցին թէ Հռոմայեցի են՝ վախցան, ու եկան, աղաչեցին անոնց,
ויגידו השטרים לשרים את הדברים האלה ויהי כשמעם כי רומיים הם וייראו׃
39 եւ դուրս հանելով՝ կը թախանձէին որ մեկնին այդ քաղաքէն:
ויבאו ויחלו פניהם ויוציאום וישאלו מהם לצאת מן העיר׃
40 Անոնք ալ ելան բանտէն ու մտան Լիդիայի տունը, եւ տեսնելով եղբայրները՝ յորդորեցին զանոնք ու մեկնեցան:
ויצאו מן המשמר ויבאו אל בית לודיא ויראו את האחים ויזהירום וילכו לדרכם׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 16 >