< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15 >

1 Ոմանք՝ իջնելով Հրէաստանէն՝ կը սորվեցնէին եղբայրներուն ու կ՚ըսէին. «Եթէ Մովսէսի աւանդած սովորութեան համաձայն չթլփատուիք, չէք կրնար փրկուիլ»:
ואנשים ירדו מיהודה וילמדו את האחים לאמר אם לא תמולו כדת משה לא תושעון׃
2 Ուստի, երբ Պօղոս ու Բառնաբաս սաստիկ ընդվզեցան եւ վիճաբանեցան անոնց հետ, վճռեցին որ Պօղոս ու Բառնաբաս, նաեւ անոնցմէ քանի մը ուրիշներ, բարձրանան Երուսաղէմ՝ առաքեալներուն ու երէցներուն քով՝ այս հարցին համար:
ויהי על זאת ריב ומחלקת לא קלה לפולוס ולבר נבא עמהם ויגזרו כי פולוס ובר נבא ואחרים מהם יעלו ירושלים אל השליחים והזקנים על אדות השאלה הזאת׃
3 Անոնք ալ՝ եկեղեցիէն ուղարկուած՝ անցան Փիւնիկէէն եւ Սամարիայէն, ու պատմելով հեթանոսներուն դարձի գալը՝ մեծապէս ուրախացուցին բոլոր եղբայրները:
ותלוה אתם הקהלה ויעברו את פינוקיא ואת שמרון מספרים את תשובת הגוים וישמחו את כל האחים שמחה גדולה׃
4 Երբ հասան Երուսաղէմ, ընդունուեցան եկեղեցիէն, առաքեալներէն ու երէցներէն, եւ պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց հետ:
ויהי כבאם ירושלים ויקבלו אתם הקהלה והשליחים והזקנים ויגידו להם את אשר הגדיל האלהים לעשות עמהם׃
5 Բայց Փարիսեցիներու աղանդէն քանի մը հաւատացեալներ կայնեցան եւ ըսին. «Պէտք է թլփատել զանոնք, ու պատուիրել՝ որ պահեն Մովսէսի Օրէնքը»:
ויקומו אנשים מאמינים מכת הפרושים ויאמרו כי חובה היא למול אתם ולצותם לשמר את תורת משה׃
6 Ուստի առաքեալներն ու երէցները հաւաքուեցան՝ նկատի առնելու համար այս բանը:
ויקהלו השליחים והזקנים לעין בדבר הזה׃
7 Շատ վիճաբանութիւն ըլլալէ ետք, Պետրոս կանգնեցաւ եւ ըսաւ անոնց. «Մարդի՛կ եղբայրներ, դուք գիտէք թէ առաջին օրերէն ի վեր Աստուած ընտրեց զիս մեր մէջէն, որպէսզի իմ բերանովս հեթանոսները լսեն աւետարանին խօսքը, ու հաւատան:
ויהי ברבות המחלקת קם פטרוס ויאמר אליהם אנשים אחים אתם ידעתם כי מימים ראשים בי בחר האלהים מכלנו אשר ישמעו הגוים מפי את דבר הבשורה ויאמינו׃
8 Սրտագէտն Աստուած վկայեց անոնց՝ Սուրբ Հոգին տալով անոնց, ինչպէս մեզի ալ,
והאלהים ידע הלבבות העיד עליהם בתתו גם להם את רוח הקדש כאשר נתן לנו׃
9 ու ո՛չ մէկ խտրութիւն դրաւ մեր եւ անոնց միջեւ՝ մաքրելով անոնց սիրտերը հաւատքով:
ולא הבדיל בינינו וביניהם כי טהר את לבבם על ידי האמונה׃
10 Ուստի հիմա ինչո՞ւ կը փորձէք Աստուած, աշակերտներուն վիզին վրայ դնելով այնպիսի լուծ մը, որ ո՛չ մեր հայրերը, ո՛չ ալ մենք կարողացանք կրել:
ועתה מה תנסו את האלהים לשום על על צוארי התלמידים אשר גם אבותינו גם אנחנו לא יכלנו לשאת׃
11 Բայց կը հաւատանք թէ Տէր Յիսուսի շնորհքո՛վ կը փրկուինք մենք, ինչպէս նաեւ անոնք»:
אבל בחסד ישוע המשיח אדנינו נאמין להושע כמוהם כמונו׃
12 Ամբողջ բազմութիւնը լռեց, ու մտիկ կ՚ընէր Բառնաբասի եւ Պօղոսի, որոնք կը պատմէին թէ Աստուած ո՛րչափ նշաններ եւ սքանչելիքներ գործած էր հեթանոսներուն մէջ՝ իրենց միջոցով:
ויחרישו כל הקהל וישמעו אל בר נבא ואל פולוס מספרים את האתות והמופתים אשר הרבה האלהים לעשות על ידיהם בקרב הגוים׃
13 Երբ անոնք լռեցին, Յակոբոս ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ, ինծի՛ մտիկ ըրէք.
ויכלו לדבר ויען יעקב ויאמר אנשים אחים שמעו אלי׃
14 Շմաւոն պատմեց թէ ի՛նչպէս Աստուած առաջին անգամ այցելեց հեթանոսներուն, որպէսզի անոնց մէջէն առնէ ժողովուրդ մը՝ կրելու համար իր անունը:
שמעון ספר איך האלהים ראה לו בראשונה לקחת מבין הגוים עם לשמו׃
15 Այս բանին հետ կը համաձայնին մարգարէներուն խօսքերն ալ, ինչպէս գրուած է.
ולזאת מסכימים דברי הנביאים ככתוב׃
16 “Ասկէ ետք պիտի վերադառնամ ու պիտի վերակառուցանեմ Դաւիթի փլած խորանը. պիտի վերակառուցանեմ անոր աւերակները եւ վերականգնեմ զայն,
אחרי זאת אשוב ואקים את סכת דויד הנפלת והרסותיה אקים ובניתיה׃
17 որպէսզի մնացած մարդիկը փնտռեն Տէրը, նաեւ բոլոր հեթանոսները՝ որոնք իմ անունովս կոչուած են՝՝, - կ՚ըսէ Տէրը՝ որ կ՚ընէ այս բոլոր բաները”:
למען ידרשו שארית אדם את יהוה וכל הגוים אשר נקרא שמי עליהם נאם יהוה עשה כל אלה׃
18 Աստուած գիտէ իր բոլոր գործերը՝ դարերու սկիզբէն ի վեր: (aiōn g165)
נודעים לאלהים מעולם כל מעשיו׃ (aiōn g165)
19 Ուստի ես յարմար կը դատեմ չնեղել անոնք՝ որ հեթանոսներէն կը դառնան Աստուծոյ.
ועל כן אני דן שלא להחמיר על השבים מן הגוים לאלהים׃
20 հապա նամակ մը գրել անոնց՝ որ ետ կենան կուռքերու պղծութիւններէն, պոռնկութենէ, խեղդուածէ եւ արիւնէ:
רק לכתב אליהם אשר ירחקו מטמאת האלילים ומן הזנות ומבשר הנחנק ומן הדם׃
21 Որովհետեւ Մովսէս նախկին սերունդներէն ի վեր ունի զինք քարոզողներ ամէն քաղաքի մէջ, ու կը կարդացուի ժողովարաններու մէջ ամէն Շաբաթ օր»:
כי משה מדרת עולם יש לו מגידיו בכל עיר ועיר ויקרא בבתי הכנסיות מדי שבת בשבתו׃
22 Այն ատեն առաքեալներուն ու երէցներուն՝ ամբողջ եկեղեցիին հետ՝ հաճելի թուեցաւ, որ մարդիկ ընտրեն իրենցմէ եւ Անտիոք ղրկեն՝ Պօղոսի ու Բառնաբասի հետ.- Բարսաբա մականուանեալ Յուդան եւ Շիղան, որոնք կառավարող մարդիկ էին եղբայրներուն մէջ:
וייטב בעיני השליחים והזקנים עם כל הקהל לבחר מהם אנשים ולשלח אתם אל אנטיוכיא עם פולוס ובר נבא את יהודה המכנה בר שבא ואת סילא אנשי שם בין האחים׃
23 Անոնց միջոցով ղրկեցին նամակ մը՝ սա՛պէս գրուած. «Առաքեալներէն, երէցներէն ու եղբայրներէն՝ ողջո՜յն Անտիոքի, Սուրիայի եւ Կիլիկիայի մէջ եղող եղբայրներուն, որոնք հեթանոսներէն դարձած են:
ויכתבו וישלחו על ידם לאמר אנחנו השליחים והזקנים והאחים שאלים לשלום האחים אשר מן הגוים באנטיוכיא ובסוריא ובקיליקיא׃
24 Քանի լսեցինք թէ մեր մէջէն ելած ոմանք՝ վրդոված են ձեզ խօսքերով, ու ցնցած ձեր անձերը՝ ըսելով թէ պէտք է թլփատուիլ եւ Օրէնքը պահել, - որոնց մենք այսպէս չպատուիրեցինք, -
יען וביען שמענו כי יצאו מאתנו מבלבלים אתכם ומקלקלים נפשתיכם בדברים באמרם לכם להמול ולשמר את התורה אשר לא צוינו אותם׃
25 մեզի՝ միաբանութեամբ հաւաքուածներուս՝ յարմար թուեցաւ, որ մարդիկ ընտրելով ղրկենք ձեզի, մեր սիրելիներուն՝ Բառնաբասի ու Պօղոսի հետ,
לכן טוב בעיני כלנו יחדו לבחר אנשים לשלחם אליכם עם חביבינו בר נבא ופולוס׃
26 որոնք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունին համար իրենց անձերը ընծայած մարդիկ են:
אנשים אשר מסרו נפשם על שם אדנינו ישוע המשיח׃
27 Ուստի ղրկեցինք Յուդան եւ Շիղան, որպէսզի իրենք ալ բերանով նոյն բաները պատմեն ձեզի:
על כן שלחנו את יהודה ואת סילא אשר גם המה יגידו זאת בפיהם׃
28 Որովհետեւ յարմար թուեցաւ Սուրբ Հոգիին ու մեզի ալ՝ աւելի ծանրութիւն չդնել ձեր վրայ, սա՛ հարկաւոր բաներէն զատ.-
כי טוב לפני רוח הקדש ולפנינו לבלתי שום עליכם משא אחר לבד מאלה הדברים הצריכים׃
29 ետ կենալ կուռքերու զոհուածէ, արիւնէ, խեղդուածէ եւ պոռնկութենէ: Գոհ կ՚ըլլաք՝՝ եթէ հեռու մնաք՝՝ ատոնցմէ: Ո՛ղջ եղէք»:
אשר תרחקו מזבחי אלילים ומן הדם ומבשר הנחנק ומן הזנות אם מאלה תשמרו את נפשתיכם תיטיבו לעשות ושלום לכם׃
30 Անոնք ալ՝ բաժնուելով՝ գացին Անտիոք, ու հաւաքելով բազմութիւնը՝ տուին նամակը:
וישלחו האנשים ויבאו אל אנטיוכיא ויקהילו את העם ויתנו להם את האגרת׃
31 Երբ կարդացին՝ ուրախացան տրուած մխիթարութեան համար:
ויקראו אתה וישמחו על הנחמה׃
32 Իսկ Յուդա եւ Շիղա, իրենք ալ մարգարէ ըլլալով, շատ խօսքերով յորդորեցին եղբայրները, ու ամրացուցին:
ויהודה וסילא אשר גם הם נביאים נחמו האחים בדברים רבים ויחזקום׃
33 Ժամանակ մը հոն կենալէ ետք՝ եղբայրներէն խաղաղութեամբ ուղարկուեցան, եւ առաքեալներուն դարձան:
ויהיו שם ימים אחדים וישלחום האחים בשלום אל השליחים׃
34 Բայց Շիղայի հաճելի թուեցաւ հոն մնալ:
וייטב בעיני סילא לשבת שם׃
35 Պօղոս ու Բառնաբաս ալ Անտիոքի մէջ կը կենային, եւ ուրիշ շատերու հետ կը սորվեցնէին ու կ՚աւետէին Տէրոջ խօսքը:
ופולוס ובר נבא ישבו באנטיוכיא וילמדו ויבשרו את דבר יהוה המה וגם רבים אחרים עמם׃
36 Քանի մը օր ետք՝ Պօղոս ըսաւ Բառնաբասի. «Վերադառնա՛նք եւ այցելե՛նք եղբայրներուն՝ այն բոլոր քաղաքներուն մէջ, ուր Տէրոջ խօսքը հռչակեցինք, ու տեսնենք թէ ի՛նչպէս են:
ויהי מקץ ימים ויאמר פולוס אל בר נבא לכה ונשובה ונפקדה את אחינו בכל עיר ועיר אשר קראנו שם את דבר יהוה ונראה מה המה׃
37 Բառնաբաս կ՚ուզէր առնել Յովհաննէսն ալ, որ Մարկոս կը կոչուէր.
ובר נבא יעץ לקחת אתם את יוחנן המכנה מרקוס׃
38 բայց Պօղոս մտածեց թէ լաւ չէ իրենց հետ առնել Պամփիւլիայի մէջ իրենցմէ հեռացողը եւ իրենց հետ գործի չգացողը:
אך פולוס לא אבה לקחת אתם את האיש אשר סר מעליהם בפמפוליא ולא הלך אתם במלאכתם׃
39 Այսպէս՝ տարակարծութիւն եղաւ անոնց միջեւ, այն աստիճան՝ որ զատուեցան իրարմէ: Բառնաբաս առաւ Մարկոսը եւ նաւարկեց դէպի Կիպրոս:
ויהי רגז עד אשר נפרדו איש מאחיו ויקח בר נבא את מרקוס ויסע באניה אל קפרוס׃
40 Պօղոս ալ ընտրեց Շիղան ու մեկնեցաւ, եղբայրներէն յանձնարարուած ըլլալով Աստուծոյ շնորհքին,
ופולוס בחר לו את סילא וימסרהו האחים אל חסד יהוה ויצא׃
41 եւ կը շրջէր Սուրիայի ու Կիլիկիայի մէջ՝ ամրացնելով եկեղեցիները:
ויעבר בסוריא ובקיליקיא ויחזק את הקהלות׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 15 >