< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12 >

1 Այդ ատենները Հերովդէս թագաւորը ձեռք դրաւ եկեղեցիէն ոմանց վրայ՝ չարչարելու համար:
בעת ההיא שלח המלך הורדוס את ידו להרע לאנשים מן הקהל׃
2 Սուրով սպաննեց Յովհաննէսի եղբայրը՝ Յակոբոսը,
וימת את יעקב אחי יוחנן בחרב׃
3 եւ տեսնելով թէ հաճելի է Հրեաներուն, շարունակելով բռնեց նաեւ Պետրոսը: (Բաղարջակերքի օրերն էին: )
וירא כי טוב הדבר בעיני היהודים ויוסף לתפש גם את פטרוס והימים ימי חג המצות׃
4 Երբ ձերբակալեց զայն՝ բանտը դրաւ, ու յանձնեց չորսական զինուորէ բաղկացած չորս ջոկատի՝ որպէսզի պահեն. եւ կը փափաքէր ներկայացնել զայն ժողովուրդին՝ Զատիկէն ետք:
ויאחז אתו ויתנהו במשמר וימסרהו לארבע מחלקות של ארבעה אנשי צבא לשמרו כי אמר להעלותו אחרי הפסח לפני העם׃
5 Ուստի Պետրոս պահուած էր բանտին մէջ, բայց եկեղեցին ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր Աստուծոյ՝ անոր համար:
פטרוס היה עצור במשמר והקהלה העתירה בעדו בחזקה אל האלהים׃
6 Երբ Հերովդէս պիտի ներկայացնէր զայն դատարանին, այդ օրուան նախորդ գիշերը՝ Պետրոս կը քնանար երկու զինուորներու մէջտեղ՝ կրկին շղթաներով կապուած. իսկ պահապանները կը պահէին բանտը՝ դրան առջեւ:
ויהי בלילה ההוא אשר אמר הורדוס להביאו מחר לדין ויישן פטרוס בין שני אנשי צבא והוא אסור בשנים זקים ושמרי הפתח שמרים את המשמר׃
7 Յանկարծ Տէրոջ հրեշտակը անոր վրայ հասաւ, ու լոյս մը փայլեցաւ տան մէջ: Ապա Պետրոսի կողը խթելով՝ արթնցուց զայն եւ ըսաւ. «Կանգնէ՛ շուտով»: Շղթաները վար ինկան անոր ձեռքերէն,
והנה מלאך יהוה נצב עליו ואור נגה בחדר ויספק על ירך פטרוס ויעירהו לאמר קום מהרה ויפלו מוסרותיו מעל ידיו׃
8 ու հրեշտակը ըսաւ անոր. «Կապէ՛ գօտիդ ու հագի՛ր հողաթափներդ»: Ան ալ ըրաւ այնպէս: Յետոյ ըսաւ անոր. «Վրա՛դ առ հանդերձդ ու հետեւէ՛ ինծի»:
ויאמר אליו המלאך חגר מתניך והנעל את רגליך ויעש כן ויאמר אליו עטה מעילך ולך אחרי׃
9 Ան ալ դուրս ելլելով՝ հետեւեցաւ անոր. բայց չէր գիտեր թէ հրեշտակին կատարածը իրակա՛ն է, հապա կը կարծէր թէ տեսիլք կը տեսնէ:
ויצא וילך אחריו ולא ידע אם אמת הוא הנעשה לו על ידי המלאך כי כמראה היה בעיניו׃
10 Երբ անոնք անցան առաջին ու երկրորդ պահապաններէն, եկան մինչեւ երկաթէ դուռը, որ քաղաքը կը տանէր եւ ինքնիրեն բացուեցաւ անոնց առջեւ: Անկէ դուրս ելլելով՝ փողոց մը անցան, ու հրեշտակը իսկոյն հեռացաւ անկէ:
ויעברו דרך המשמרת הראשונה והשניה ויבאו עד שער הברזל אשר יצאו בו העירה ויפתח השער לפניהם מאליו ויצאו החוצה וילכו מהלך רחוב אחד והמלאך סר מעליו פתאם׃
11 Պետրոս ինքնիրեն գալով՝ ըսաւ. «Հի՛մա ճշմա՛րտապէս գիտեմ թէ Տէրը ղրկեց իր հրեշտակը եւ ազատեց զիս Հերովդէսի ձեռքէն ու Հրեաներու ժողովուրդին ամբողջ ակնկալութենէն»:
ויהי בשובו אל דעתו ויאמר פטרוס עתה זה ידעתי באמת כי האלהים שלח את מלאכו ויפלטני מיד הורדוס ומכל מזמת עם היהודים׃
12 Եւ գիտակից ըլլալով՝ գնաց Մարկոս մականուանեալ Յովհաննէսի մօր Մարիամի տունը, ուր շատեր համախմբուած կ՚աղօթէին:
הוא חשב כזאת והוא בא עד בית מרים אם יוחנן המכנה מרקוס אשר נקהלו שם רבים והם מתפללים יחד׃
13 Երբ բախեց տան դուրսի դուռը, Հռովդէ անունով աղախին մը մօտեցաւ՝ մտիկ ընելու:
וידפק על דלת השער ותגש נערה להקשיב ושמה רודי׃
14 Ճանչնալով Պետրոսի ձայնը՝ ուրախութենէն չբացաւ դուռը, հապա ներս վազելով՝ լուր տուաւ թէ Պետրոս կայնած է դրան առջեւ:
ותכר את קול פטרוס ומשמחתה לא פתחה לו אם דלת השער ותרץ הביתה ותגד להם כי פטרוס עמד על השער׃
15 Իսկ անոնք ըսին անոր. «Խելագարա՛ծ ես»: Բայց ինք կը պնդէր թէ այդպէ՛ս է: Անոնք ալ կ՚ըսէին. «Անոր հրեշտա՛կն է»:
ויאמרו אליה משגעת את והיא מתאמצת כי כן הוא ויאמרו מלאכו הוא׃
16 Սակայն Պետրոս կը շարունակէր բախել, ու երբ բացին՝ շշմեցան զինք տեսնելով:
ופטרוס הרבה לדפק ויפתחו ויראהו וישתוממו׃
17 Իսկ ան ձեռքը շարժեց՝ որ անոնք լռեն, ու պատմեց անոնց թէ ի՛նչպէս Տէրը հանեց զինք բանտէն, եւ ըսաւ. «Պատմեցէ՛ք այս բաները Յակոբոսի ու եղբայրներուն»: Յետոյ մեկնեցաւ եւ գնաց ուրիշ տեղ մը:
והוא רמז להם בידו לחשות ויספר להם את אשר הוציאו האדון מן המשמר ויאמר הגידו את זאת ליעקב ולאחים ויצא וילך לו למקום אחר׃
18 Երբ առտու եղաւ, մեծ խլրտում կար զինուորներուն մէջ, թէ արդեօք Պետրոս ի՛նչ եղած էր:
הבקר אור ומבוכה לא קטנה היתה בין אנשי הצבא על פטרוס מה היה לו׃
19 Իսկ Հերովդէս, երբ փնտռեց զայն ու չգտաւ, հարցաքննեց պահապանները եւ հրամայեց որ մեռցուին: Ապա Հրէաստանէն իջաւ Կեսարիա, ու հոն կը կենար:
ויהי כאשר בקש אותו הורדוס ולא מצאו חקר את השמרים ויצו להוציאם למות וירד מיהודה אל קסרין וישב שם׃
20 Հերովդէս չափազանց զայրացած էր Տիւրացիներուն եւ Սիդոնացիներուն դէմ: Անոնք ալ միաբանութեամբ եկան իրեն, ու հաշտութիւն խնդրեցին՝ համոզելով թագաւորին Բղաստոս սենեկապետը. որովհետեւ իրենց երկիրը կը կերակրուէր թագաւորին երկրէն:
ואיבה היתה בין הורדוס ובין בני צור וצידון ויבאו אליו בלב אחד ויפתו את בלסטוס אשר על חדר המלך ויבקשו שלום יען לקחו מחית ארצותם מארץ המלך׃
21 Որոշուած օր մը, Հերովդէս՝ հագած թագաւորական տարազը եւ բազմած դատարանը՝ կը ճառախօսէր անոնց:
ויהי ביום המועד וילבש הורדוס לבוש מלכות וישב על כסא המשפט ויטף אליהם אמרתו׃
22 Ամբոխն ալ կ՚աղաղակէր. “Ատիկա Աստուծո՛յ ձայն է, ո՛չ թէ մարդու”:
ויריעו לו העם לאמר קול אלהים הוא ולא קול אדם׃
23 Անմի՛ջապէս Տէրոջ հրեշտակը զարկաւ զայն՝ փառքը Աստուծոյ չտալուն համար. ու որդնալից ըլլալով՝ շունչը փչեց:
ויכהו מלאך יהוה פתאם עקב אשר לא נתן הכבוד לאלהים ויאכלהו תולעים ויגוע׃
24 Իսկ Աստուծոյ խօսքը կ՚աճէր ու կը բազմանար:
ודבר אלהים הולך ורב׃
25 Բառնաբաս եւ Սօղոս՝ երբ գործադրեցին իրենց յանձնուած սպասարկութիւնը՝ վերադարձան Երուսաղէմէն, իրենց հետ առնելով նաեւ Յովհաննէսը՝ որ Մարկոս մականուանեալ էր:
וישובו בר נבא ושאול מירושלים אחרי כלותם את השמוש ויקחו אתם את יוחנן המכנה מרקוס׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12 >