< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10 >

1 Մարդ մը կար Կեսարիայի մէջ՝ Կոռնելիոս անունով, հարիւրապետ՝ Իտալական կոչուած գունդին մէջ,
ואיש היה בקסרין ושמו קרניליוס שר מאה מן הגדוד הנקרא האיטלקי׃
2 բարեպաշտ, եւ աստուածավախ՝ իր ամբողջ տունով. ան շատ ողորմութիւններ կու տար ժողովուրդին ու ամէն ատեն կ՚աղերսէր Աստուծոյ:
והוא חסיד וירא אלהים עם כל בני ביתו ועשה צדקות הרבה לעם ומתפלל תמיד לאלהים׃
3 Գրեթէ օրուան իններորդ ժամուն՝՝ տեսիլքի մէջ ան բացայայտօրէն տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտաւ իր քով եւ ըսաւ իրեն. «Կոռնելիո՛ս»:
ומחזה נראה אליו כשעה התשיעית ליום וירא מלאך אלהים בא אליו פנימה ואמר קרניליוס׃
4 Երբ ակնապիշ նայեցաւ անոր՝ վախցած ըսաւ. «Ի՞նչ է, Տէ՛ր»: Իսկ ան ըսաւ անոր. «Քու աղօթքներդ ու ողորմութիւններդ բարձրացան Աստուծոյ առջեւ՝ յիշատակի համար:
ויבט אליו ויירא ויאמר מה זה אדני ויאמר אליו תפלותיך וצדקותיך עלו לזכרון לפני האלהים׃
5 Հիմա մարդի՛կ ղրկէ Յոպպէ, եւ կանչէ՛ Սիմոն անունով մէկը՝ որ Պետրոս մականուանեալ է:
ועתה שלח לך אנשים אל יפו והבא אליך את שמעון המכנה פטרוס׃
6 Ան հիւրընկալուած է Սիմոն անունով կաշեգործի մը քով, որուն տունը ծովուն մօտ է»:
הוא מתגורר עם בורסי אחד שמעון שמו אשר ביתו על יד הים הוא יאמר לך את אשר עליך לעשות׃
7 Երբ իրեն հետ խօսող հրեշտակը մեկնեցաւ, կանչեց իր տան ծառաներէն երկուքը, նաեւ իրեն տրամադրուած զինուորներէն բարեպաշտ մէկը՝՝,
וילך לו המלאך הדבר אל קרניליוס ויקרא אל שנים מעבדי ביתו ואל איש מלחמה אחד ירא אלהים מן העמדים תמיד לפניו לשרתו׃
8 եւ ամէն բան պատմելով՝ ղրկեց զանոնք Յոպպէ:
ויספר להם את כל הדברים וישלחם אל יפו׃
9 Հետեւեալ օրը, մինչ անոնք կը ճամբորդէին ու կը մօտենային քաղաքին, Պետրոս՝ վեցերորդ ժամու՝՝ ատենները՝ տանիքը բարձրացաւ աղօթելու:
ויהי ממחרת והמה הלכים בדרך וקרבים לעיר ויעל פטרוס על הגג להתפלל כשעה הששית׃
10 Շատ անօթեցած ըլլալով՝ կ՚ուզէր ճաշակել. մինչ ճաշը կը պատրաստուէր, վերացում ունեցաւ:
והוא רעב ויתאו לטעם לחם ובהכינם לו נפלה תרדמה עליו׃
11 Տեսաւ երկինքը բացուած, ու չորս ծայրերէն կապուած անօթ մը՝ մեծ լաթի մը պէս՝ որ իջաւ երկրի վրայ.
וירא את השמים נפתחים והנה כלי ירד אליו כדמות מטפחת בד גדולה ויורד בארבע כנפותיו על הארץ׃
12 անոր մէջ կային երկրի ամէն տեսակ չորքոտանիները, գազաններն ու սողունները, նաեւ երկինքի թռչունները:
ובתוכו מכל בהמת הארץ וחיה ורמש ועוף השמים׃
13 Եւ ձայն մը եկաւ իրեն. «Կանգնէ՛, Պետրո՛ս, մորթէ՛ ու կե՛ր»:
ויהי קול אליו לאמר קום פטרוס זבח ואכל׃
14 Բայց Պետրոս ըսաւ. «Ամե՛նեւին, Տէ՛ր. որովհետեւ ես բնա՛ւ չեմ կերեր պիղծ կամ անմաքուր բան»:
ויאמר פטרוס חלילה לי אדני כי מעולם לא אכלתי כל פגול וטמא׃
15 Դարձեալ ձայնը կրկին եկաւ իրեն. «Ի՛նչ որ Աստուած մաքրեց, դուն պիղծ մի՛ սեպեր»:
ויהי עוד קול אליו פעם שנית לאמר את אשר טהר האלהים אתה אל תטמאנו׃
16 Ասիկա պատահեցաւ երեք անգամ, յետոյ անօթը դարձեալ վերացաւ երկինք:
וכן היה שלש פעמים והכלי שב והעלה השמימה׃
17 Մինչ Պետրոս ինքնիրեն կը տարակուսէր թէ ի՛նչ կրնար ըլլալ իր տեսած այս տեսիլքը, ահա՛ Կոռնելիոսէ ղրկուած մարդիկը՝ հարցնելով Սիմոնի տան մասին՝ կայնեցան դրան առջեւ,
ויהי בהתפעם רוח פטרוס על המראה אשר ראה והנה האנשים השלוחים מאת קרניליוס שאלו לבית שמעון ויעמדו על הפתח׃
18 եւ կանչելով հարցափորձեցին. «Սիմոնը, որ Պետրոս մականուանեալ է, հո՞ս հիւրընկալուած է»:
ויקראו וידרשו היש מתגורר שם שמעון המכנה פטרוס׃
19 Մինչ Պետրոս կը մտածէր տեսիլքին մասին, Սուրբ Հոգին ըսաւ անոր. «Ահա՛ երեք մարդիկ քեզ կը փնտռեն:
ופטרוס עודנו חשב עם לבבו על המראה והרוח אמר אליו הנה שלשה אנשים מבקשים אותך׃
20 Հետեւաբար կանգնէ՛, իջի՛ր, ու գնա՛ անոնց հետ՝ առանց տատամսելու, որովհետեւ ե՛ս ղրկեցի զանոնք»:
לכן קום רד ולכה נא אתם ואל תתמהמה כי אנכי שלחתים׃
21 Պետրոս ալ իջաւ այդ մարդոց քով՝ եւ ըսաւ. «Ահա՛ ես եմ ա՛ն՝ որ կը փնտռէք. ինչո՞ւ եկած էք»:
וירד פטרוס אל האנשים הנשלחים אליו מאת קרניליוס ויאמר אנכי האיש אשר אתם מבקשים למה זה באתם הנה׃
22 Անոնք ալ ըսին. «Կոռնելիոս հարիւրապետը, արդար ու աստուածավախ մարդ մը՝ բարի վկայուած ամբողջ Հրեաներու ազգէն, պատգամ ստացաւ սուրբ հրեշտակէ մը՝ որ կանչէ քեզ իր տունը եւ լսէ քու խօսքերդ»:
ויאמרו קרניליוס שר מאה איש צדיק וירא אלהים ולו שם טוב בכל עם היהודים צוה על פי מלאך קדוש לקרא לך אל ביתו ולשמע דברים מפיך׃
23 Ուստի ներս կանչեց զանոնք ու հիւրընկալեց: Հետեւեալ օրը՝ Պետրոս ելաւ եւ մեկնեցաւ անոնց հետ. իրեն հետ գացին նաեւ Յոպպէէն եղող քանի մը եղբայրներ:
ויקרא אתם אליו ויאספם הביתה ויהי ממחרת ויצא פטרוס אתם ומקצת האחים אשר ביפו הלכו עמו׃
24 Յաջորդ օրը մտան Կեսարիա. Կոռնելիոս ալ կը սպասէր անոնց՝ հրաւիրած ըլլալով իր ազգականներն ու մտերիմ բարեկամները:
ולמחרתו באו אל קסרין וקרניליוס מחכה להם ועמו בני משפחתו וקרוביו ומידעיו הנקהלים אליו׃
25 Երբ Պետրոս ներս մտաւ, Կոռնելիոս դիմաւորեց զայն, եւ անոր ոտքը իյնալով կ՚երկրպագէր:
ויהי כבוא פטרוס ויצא קרניליוס לקראתו ויפל לרגליו וישתחו׃
26 Բայց Պետրոս ոտքի հանեց զայն՝ ըսելով. «Կանգնէ՛, ես ինքս ալ մարդ եմ»:
ויקם אותו פטרוס ויאמר קום כי גם אני אנוש אנכי׃
27 Ու անոր հետ խօսակցելով՝ ներս մտաւ, շատեր գտաւ՝ համախմբուած,
וידבר אתו ויבא הביתה וימצא רבים נאספים שמה׃
28 եւ ըսաւ անոնց. «Դուք գիտէ՛ք թէ օրինաւոր չէ հրեայ մարդու մը՝ հաղորդակցիլ օտարազգիի մը հետ կամ մօտենալ անոր. բայց Աստուած ցոյց տուաւ ինծի որ մարդոցմէ ո՛չ մէկը պիղծ կամ անմաքուր կոչեմ:
ויאמר אליהם אתם ידעתם כי אסור הוא לאיש יהודי להלות ולקרב אל נכרי ואתי הורה אלהים לבלתי אמר חל או טמא על כל אדם׃
29 Ուստի երբ կանչուեցայ՝ եկայ առանց հակաճառութեան. ուրեմն կը հարցնեմ, ի՞նչ բանի համար կանչեցիք զիս»:
ובעבור זאת כאשר נקראתי לא נמנעתי מהלך ועתה אשאלכם מדוע קראתם לי׃
30 Կոռնելիոս ալ ըսաւ. «Չորս օր առաջ՝ մինչեւ այս ժամը ծոմ կը պահէի, ու իններորդ ժամուն տանս մէջ կ՚աղօթէի. եւ ահա՛ փայլուն տարազով մարդ մը կայնեցաւ առջեւս ու ըսաւ.
ויאמר קרניליוס זה ארבעה ימים הייתי צם עד השעה הזאת ובשעה התשיעית התפללתי בתוך ביתי והנה איש נצב לפני בלבוש זהר׃
31 “Կոռնելիո՛ս, քու աղօթքդ ընդունուեցաւ, եւ ողորմութիւններդ Աստուծոյ առջեւ յիշուեցան:
ויאמר קרניליוס נשמעה תפלתך וצדקותיך היו לזכרון לפני האלהים׃
32 Ուրեմն մա՛րդ ղրկէ Յոպպէ ու կանչէ՛ Սիմոնը, որ Պետրոս մականուանեալ է. ան ծովուն մօտ՝ Սիմոն անունով կաշեգործի մը տան մէջ հիւրընկալուած է. երբ գայ՝ պիտի խօսի քեզի”:
ועתה שלח אל יפו וקרא אליך את שמעון המכנה פטרוס מתגורר הוא בבית שמעון הבורסי על הים אשר בבואו ידבר לך׃
33 Ուստի անյապաղ մարդ ղրկեցի քեզի, եւ գոհ եմ՝՝ որ եկար: Ուրեմն հիմա մենք բոլորս ներկայ ենք Աստուծոյ առջեւ՝ լսելու ամէն ինչ որ Աստուծմէ հրամայուած է քեզի»:
ואמהר ואשלח אליך ואתה היטבת לעשות אשר באת אלי והננו כלנו פה לפני האלהים לשמע את כל אשר צוית מאת יהוה׃
34 Պետրոս բացաւ իր բերանը ու ըսաւ. «Ճշմարտապէս կ՚ըմբռնեմ թէ Աստուծոյ քով աչառութիւն չկայ,
ויפתח פטרוס את פיו ויאמר עתה ידעתי באמת כי האלהים איננו נשא פנים׃
35 հապա ամէն ազգի մէջ իրեն ընդունելի է ա՛ն՝ որ իրմէ կը վախնայ եւ արդարութիւն կը գործէ:
כי אם בכל עם ועם הירא אותו ועשה צדק רצוי הוא לפניו׃
36 Այն խօսքը՝ որ Աստուած ղրկեց Իսրայէլի որդիներուն, աւետելու խաղաղութիւնը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, (ա՛ն է բոլորին Տէրը, )
וישלח את דברו לבני ישראל ויבשר את השלום על ידי ישוע המשיח והוא אדון הכל׃
37 դուք լաւ գիտէք այդ խօսքը, որ եղաւ ամբողջ Հրէաստանի մէջ՝ Գալիլեայէն սկսելով, այն մկրտութենէն ետք՝ որ Յովհաննէս քարոզեց:
אתם ידעתם את הדבר הנעשה בכל יהודה החל מן הגליל אחרי הטבילה אשר קרא אותה יוחנן׃
38 Նազարէթէն եղող Յիսուսը, որ Աստուած օծեց Սուրբ Հոգիով եւ զօրութեամբ, շրջեցաւ բարիք գործելով ու բժշկելով բոլոր Չարախօսէն ճնշուածները, քանի որ Աստուած իրեն հետ էր.
את אשר משח האלהים את ישוע הנצרי ברוח הקדש ובגבורה ויעבר בארץ עשה חסד ורפא את כל הנכבשים תחת יד השטן כי האלהים היה עמו׃
39 եւ մենք վկայ ենք այն բոլոր բաներուն՝ որ ըրաւ Հրէաստանի ու Երուսաղէմի մէջ: Զայն սպաննեցին՝ փայտէն կախելով:
ואנחנו עדים על כל אשר עשה בארץ היהודים ובירושלים ואשר הרגהו בהוקיעם אתו על העץ׃
40 Աստուած յարուցանեց զայն երրորդ օրը, եւ բացայայտեց զայն
אותו הקים האלהים ביום השלישי ויתנהו להראות בגלוי׃
41 ո՛չ թէ ամբողջ ժողովուրդին, հապա՝ մեզի - նախապէս Աստուծմէ ընտրուածներուս՝ վկայ ըլլալու -, որ կերանք ու խմեցինք իրեն հետ՝ իր մեռելներէն յարութիւն առնելէն ետք:
לא לכל העם כי אם לנו העדים אשר האלהים בחר בהם מראש אשר אכלנו ושתינו אתו אחרי קומו מן המתים׃
42 Եւ ինք պատուիրեց մեզի, որ քարոզենք ու վկայենք ժողովուրդին թէ ի՛նք է Աստուծմէ սահմանուած Դատաւորը ողջերուն եւ մեռելներուն:
ויצו אתנו להשמיע לעם ולהעיד כי אתו שם האלהים לשופט החיים והמתים׃
43 Բոլոր մարգարէները կը վկայեն անոր մասին թէ ո՛վ որ հաւատայ անոր՝ պիտի ստանայ մեղքերու ներում անոր անունով»:
ועליו כל הנביאים מעידים כי יקבלו סליחת החטאים בשמו כל המאמינים בו׃
44 Մինչ Պետրոս կ՚ըսէր այս խօսքերը, Սուրբ Հոգին իջաւ բոլոր անոնց վրայ՝ որ կը լսէին խօսքը:
עוד פטרוס מדבר הדברים האלה ורוח הקדש צלחה על כל השמעים את הדבר׃
45 Թլփատուածներէն եղող բոլոր հաւատացեալները, որ եկած էին Պետրոսի հետ, զմայլեցան որ հեթանոսներուն վրայ ալ թափուեցաւ Սուրբ Հոգիին պարգեւը.
והמאמינים בני המילה אשר באו את פטרוס השתוממו כי מתנת רוח הקדש נשפכה גם על הגוים׃
46 որովհետեւ կը լսէին թէ անոնք կը խօսէին ուրիշ լեզուներով եւ կը մեծարէին Աստուած:
כי שמעו אתם ממללים בלשנות ומגדלים את האלהים׃
47 Այն ատեն Պետրոս ըսաւ. «Կրնա՞յ մէկը արգիլել, որ ջուրով մկրտուին ասոնք՝ որոնք ստացան Սուրբ Հոգին մեզի պէս»:
ויען פטרוס ויאמר היוכל איש למנע את המים מטבל את אלה אשר קבלו את רוח הקדש גם הם כמנו׃
48 Ու հրամայեց որ մկրտուին Տէրոջ անունով: Այն ատեն խնդրեցին իրմէ՝ որ հոն մնայ քանի մը օր:
ויצו לטבל אתם בשם האדון ויבקשו ממנו לשבת אתם ימים אחדים׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10 >