< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >

1 Ուրեմն կը վկայեմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առջեւ, որ պիտի դատէ ողջերն ու մեռելները իր երեւումին եւ թագաւորութեան ատենը.
לכן אני מעיד בך נגד האלהים ונגד אדנינו ישוע המשיח הבא לשפט את החיים ואת המתים בהופעתו ובמלכותו׃
2 քարոզէ՛ խօսքը, պնդէ՛ ժամանակին թէ անժամանակ, կշտամբէ՛, յանդիմանէ՛, յորդորէ՛ ամբողջ համբերատարութեամբ եւ ուսուցումով:
הכרז את הדבר והתמד בין בעתו בין שלא בעתו הוכח וגער והזהר בכל ארך רוח והוראה׃
3 Որովհետեւ պիտի գայ ատենը՝ երբ պիտի չհանդուրժեն ողջամիտ վարդապետութեան. հապա՝ իրենց ականջներուն մարմաջով ու ցանկութիւններուն համաձայն վարդապետներ պիտի կուտակեն իրենց համար.
כי בוא תבא העת אשר לא יכילו את הלקח הבריא כי אם כאות נפשם יקבצו להם מורים לשעשעי אזנים׃
4 իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարտութենէն, եւ պիտի խոտորին՝ հետեւելով առասպելներու:
ויטו אזניהם מן האמת ויפנו אל ההגדות׃
5 Բայց դուն արթո՛ւն եղիր ամէն բանի մէջ, տոկա՛ չարչարանքներու, աւետարանիչի գո՛րծ ըրէ, լմա՛ն կատարէ քու սպասարկութիւնդ.
אבל אתה היה ער בכל סבל הרעות ועשה מלאכת המבשר ומלא את שרותך׃
6 որովհետեւ ես արդէն ընծայուած եմ զոհ ըլլալու, եւ իմ մեկնումիս ատենը հասած է:
כי עתה זה אסך נסך ועת פטירתי הגיעה׃
7 Պայքարեցայ բարի պայքարը, աւարտեցի ընթացքը, պահեցի հաւատքը:
המלחמה הטובה נלחמתי את המרוצה השלמתי את האמונה שמרתי׃
8 Ասկէ ետք վերապահուած է ինծի արդարութեան պսակը, որ Տէրը՝ արդար Դատաւորը՝ պիտի տայ ինծի այն օրը. եւ ո՛չ միայն ինծի, այլ նաեւ բոլոր անոնց՝ որ կը սիրեն անոր երեւումը:
ומעתה שמור לי כתר הצדקה אשר ביום ההוא יתננו לי האדון השפט הצדיק ולא לי לבדי כי גם לכל אהבי הופעתו׃
9 Ջանա՛ շուտով գալ ինծի.
חושה לבוא אלי במהרה׃
10 որովհետեւ Դեմաս լքեց զիս՝ սիրելով այս ներկայ աշխարհը, ու մեկնեցաւ Թեսաղոնիկէ: Կրէսկէս գնաց Գաղատիա, Տիտոս՝ Դաղմատիա. (aiōn g165)
כי דימס עזבני באהבתו את העולם הזה וילך לו לתסלוניקי וקריסקיס הלך לגלטיא וטיטוס לדלמטיא׃ (aiōn g165)
11 միայն Ղուկաս ինծի հետ է: Ա՛ռ Մարկոսը եւ բե՛ր քեզի հետ, որովհետեւ պիտանի է ինծի՝ սպասարկութեան համար:
ולוקס הוא לבדו עמדי קח את מרקוס והביאהו אתך כי יועיל לי למאד לעבודה׃
12 Տիւքիկոսը ղրկեցի Եփեսոս:
את טוכיקוס שלחתי לאפסוס׃
13 Այն վերարկուն, որ ձգեցի Տրովադա՝ Կարպոսի քով, բե՛ր՝ երբ գաս, նաեւ գիրքերը, մա՛նաւանդ մագաղաթները:
את המטפחת שהנחתי בטרואס אצל קרפוס הביאהו אתך בבואך ואף את הספרים ובפרט את המגלות של קלף׃
14 Դարբին Աղեքսանդրոսը շատ չարիք ըրաւ ինծի. Տէ՛րը անոր հատուցանէ իր արարքներուն համեմատ:
אלכסנדר חרש הנחשת עשה לי רעות רבות ישלם לו יהוה כמעשיו׃
15 Դո՛ւն ալ զգուշացիր անկէ, որովհետեւ մեծապէս ընդդիմացաւ մեր խօսքերուն:
וגם אתה השמר לך ממנו כי מרו מרה את דברינו׃
16 Առաջին անգամ, երբ դատարանին առջեւ կը ջատագովէի զիս, ո՛չ մէկը եկաւ հետս, հապա բոլո՛րն ալ լքեցին զիս. ատիկա յանցանք թող չվերագրուի իրենց:
בהתנצלותי הראשונה לא היה איש לעזרני כי כלם עזבוני אל יחשב להם עון׃
17 Սակայն Տէ՛րը կայնեցաւ քովս ու զօրացուց զիս, որպէսզի քարոզութիւնը լման ըլլայ իմ միջոցովս եւ բոլոր հեթանոսները լսեն, ու ես ազատեցայ առիւծին երախէն:
אבל האדון הוא עזרני וחזקני למען תשלם על ידי הבשורה וישמעוה כל הגוים ואנצל מפי אריה׃
18 Տէրը պիտի ազատէ զիս ամէն չար գործէ, եւ պիտի փրկէ՝ իր երկնային թագաւորութեան հասցնելով: Իրեն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
ויצילני האדון מכל מעשה רע ויושיעני אל מלכותו שבשמים לו הכבוד לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
19 Բարեւէ՛ Պրիսկէն եւ Ակիւղասը, ու Ոնեսիփորոսի ընտանիքը:
שאל לשלום פריסקה ועקילס ובית אניסיפורוס׃
20 Երաստոս մնաց Կորնթոս, իսկ Տրոփիմոսը ձգեցի Միլետոս՝ հիւանդացած:
ארסטוס נשאר בקורנתוס ואת טרופימוס הנחתי חולה במילטוס׃
21 Ջանա՛ ձմեռէն առաջ գալ: Եւբուղոս, Պուդէս, Լինոս, Կղօդիա ու բոլոր եղբայրները կը բարեւեն քեզ:
חושה לבוא לפני הסתיו אובולוס ופודיס ולינוס וקלודיה והאחים כלם שאלים לשלומך׃
22 Տէր Յիսուս Քրիստոս քու հոգիիդ հետ: Շնորհքը ձեզի հետ: Ամէն:
אדנינו ישוע המשיח יהי עם רוחך החסד עמכם אמן׃

< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 4 >