< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 3 >

1 Գիտցի՛ր թէ վերջին օրերը դաժան ժամանակներ պիտի գան.
וזאת תדע כי באחרית הימים יבאו עתים קשות׃
2 որովհետեւ մարդիկ պիտի ըլլան անձնասէր, արծաթասէր, պոռոտախօս, ամբարտաւան, հայհոյիչ, ծնողներու անհնազանդ, ապերախտ, անսուրբ,
כי יהיו האנשים אהבי עצמם ואהבי בצע והוללים וגאים ומגדפים וממרים באבותם וכפויי טובה ולא חסידים׃
3 անգութ, անհաշտ, չարախօս, անժուժկալ, դաժանաբարոյ, բարին չսիրող,
חסרי אהבה ובוגדים ומלשינים וזוללים ואכרזים ושנאי טוב׃
4 մատնիչ, յանդուգն, հպարտ, աւելի հաճոյասէր քան աստուածասէր:
ומסרים ופחזים וגבהי רוח והלכים אחרי תענוגים יותר מאחרי האלהים׃
5 Անոնք ունին բարեպաշտութեան դրսերեւոյթը, բայց ուրացած են անոր զօրութիւնը: Դուն հեռացի՛ր անոնցմէ.
ואשר דמיון חסידות להם ומכחשים בכחה ואתה סור מאלה׃
6 որովհետեւ ասոնցմէ՛ են անոնք՝ որ կը մտնեն տուներէն ներս, եւ կը գերեվարեն մեղքով բեռնաւորուած տկարամիտ կիները՝ զանազան ցանկութիւններէ դրդուած,
כי יש בהם הבאים בלאט אל הבתים ושבים נשים טעונות חטאים ונתעות בתאות שנות׃
7 որոնք միշտ կը սորվին բայց բնաւ չեն կրնար հասնիլ ճշմարտութեան գիտակցութեան:
הלמדות תמיד ולעולם אינן יכלות לבוא לידיעת האמת׃
8 Հապա, ինչպէս Յանէս ու Յամրէս ընդդիմացան Մովսէսի, նոյնպէս ասոնք ալ կ՚ընդդիմանան ճշմարտութեան: Միտքով ապականած մարդիկ, որ խոտելի են հաւատքի մէջ.
כי כמו יניס וימבריס אשר קמו על משה כן גם אלה מתקוממים אל האמת אנשים אשר נשחתה דעתם ונמאסים בדבר האמונה׃
9 բայց աւելի պիտի չյառաջդիմեն, որովհետեւ իրենց անմտութիւնը բացայայտ պիտի ըլլայ բոլորին, ինչպէս եղաւ անոնց երկուքինը:
אכן לא יוסיפו להצליח כי שגעונם יגלה לכל כאשר קרה גם את האנשים ההם׃
10 Իսկ դուն հետեւեցար իմ վարդապետութեանս, ապրելակերպիս, առաջադրութեանս, հաւատքիս, համբերատարութեանս, սիրոյս, համբերութեանս,
אבל אתה הלכת אחרי בהוראה ובהנהגה וברצון ובאמונה ובארך הרוח ובאהבה ובסבלנות׃
11 հալածանքներուս եւ չարչարանքներուս, որոնք պատահեցան ինծի Անտիոքի, Իկոնիոնի ու Լիւստրայի մէջ: Ի՜նչ հալածանքներ կրեցի. բայց Տէրը ազատեց զիս բոլորէն:
וברדיפות ובענוים אשר מצאוני באנטיוכיא ובאקוניא ובלוסטרא ואלה הרדיפות סבלתי ומכלן הצילני האדון׃
12 Եւ բոլոր անոնք՝ որ կ՚ուզեն բարեպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսով, պիտի հալածուին:
וגם כל החפצים לחיות חיי חסידות במשיח ישוע המה ירדפו׃
13 Բայց չար ու զեղծարար մարդիկ աւելի՛ պիտի յառաջանան չարութեան մէջ՝ մոլորեցնելով եւ մոլորելով:
ואנשים רעים וקסמים יוסיפו סרה מתעים ונתעים׃
14 Սակայն դուն հաստա՛տ կեցիր այն բաներուն մէջ՝ որ սորվեցար ու որոնց հաւատացիր, որովհետեւ գիտես թէ որմէ՛ սորվեցար:
אבל אתה עמד במה שלמדת והבטחת כי יודע אתה מי הוא אשר למדת ממנו׃
15 Նաեւ մանկութենէդ ի վեր գիտես Սուրբ Գիրքերը, որոնք կրնան իմաստուն ընել քեզ՝ փրկուելու Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով:
ומנעוריך ידעת את כתבי הקדש היכלים להחכימך אל הישועה על ידי האמונה במשיח ישוע׃
16 Ամբողջ Գիրքը աստուածաշունչ է, եւ օգտակար՝ սորվեցնելու, կշտամբելու, ուղղելու եւ արդարութեան մէջ կրթելու համար.
כי כל הכתוב נכתב ברוח אלהים גם מועיל להורת ולהוכיח ולישר וליסר בצדק׃
17 որպէսզի Աստուծոյ մարդը ըլլայ կատարեալ, պատրաստուած ամէն բարի գործի համար:
למען אשר יהיה איש האלהים תמים ומהיר לכל מעשה טוב׃

< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 3 >