< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 2 >

1 Ուրեմն դո՛ւն, որդեա՛կս, զօրացի՛ր այն շնորհքով՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է,
לכן בני התחזק בחסד אשר במשיח ישוע׃
2 եւ ինչ որ լսեցիր ինձմէ շատ վկաներով՝ աւանդէ՛ հաւատարիմ մարդոց, որոնք ընդունակ ըլլան սորվեցնել նաեւ ուրիշներուն:
ואת אשר שמעת ממני בפני עדים רבים תפקידנו בידי אנשים נאמנים אשר הם כשרים ללמד גם את האחרים׃
3 Չարչարա՛նք կրէ Յիսուս Քրիստոսի բարի զինուորի մը պէս:
וסבל הרעות כאיש חיל בצבא מלחמת ישוע המשיח׃
4 Ո՛չ մէկ զինուորագրեալ կը կաշկանդուի այս կեանքին գործառնութիւններով, որպէսզի հաճեցնէ իր զօրավարը.
איש יצא לצבא לא יתערב בעשקי החיים למען יהיה רצוי לשר הצבא׃
5 եւ մարզիկ մը պսակ չի ստանար, եթէ չմրցի օրինաւոր կերպով:
וגם אם נאבק איש לא יכתר אם לא יאבק כמשפט׃
6 Աշխատող մշակը պէտք է առաջի՛նը ըլլայ՝ պտուղներէն բաժին ստանալու:
האכר העבד הוא יאכל ראשונה מפרי האדמה׃
7 Հասկցի՛ր ինչ որ կ՚ըսեմ. Տէրը թող տայ քեզի ըմբռնում ամէն բանի մէջ:
בין באשר אני אמר כי האדון יתן לך חכמה בכל דבר׃
8 Յիշէ՛ թէ Դաւիթի զարմէն եղող Յիսուս Քրիստոս՝ մեռելներէն յարութիւն առած է, համաձայն իմ քարոզած աւետարանիս,
זכור תזכר את ישוע המשיח הנעור מן המתים אשר הוא מזרע דוד כפי בשורתי׃
9 որուն մէջ կը չարչարուիմ չարագործի մը պէս՝ մինչեւ անգամ կապերով. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ:
אשר בעבורה אני נשא רעות עד למוסרות כעשה עול אבל דבר האלהים איננו נאסר׃
10 Ուստի կը տոկամ ամէն բանի՝ ընտրեալներուն համար, որպէսզի անոնք ալ հասնին այն փրկութեան՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է՝ յաւիտենական փառքով: (aiōnios g166)
ועל כן אסבל את כל למען הבחירים למען ישיגו גם המה את התשועה במשיח ישוע עם כבוד עולמים׃ (aiōnios g166)
11 Այս խօսքը վստահելի է. որովհետեւ եթէ մեռանք անոր հետ, պիտի ապրինք ալ անոր հետ.
נאמן הדבר הזה כי אם מתנו אתו גם אתו נחיה׃
12 եթէ տոկանք, պիտի թագաւորենք ալ անոր հետ: Եթէ ուրանանք զինք, ինք ալ պիտի ուրանայ մեզ.
אם נסבל גם נמלך אתו ואם ננכר גם הוא ינכר אתנו׃
13 եթէ հաւատարիմ չըլլանք՝ ինք հաւատարիմ կը մնայ, չի կրնար ուրանալ ինքզինք:
אם לא נאמין הנה הוא קים באמונתו כי לכחש בעצמו לא יוכל׃
14 Յիշեցո՛ւր անոնց այս բաները, Տէրոջ առջեւ վկայելով որ բանակռիւ չընեն, ինչ որ պիտանի չէ, հապա միայն կը կործանէ լսողները:
זאת הזכר להם והעד לפני האדון שלא לעשק במחלקת מלים אשר לא להועיל רק לעות דעת השמעים׃
15 Ջանա՛ դուն քեզ գնահատելի ցոյց տալ Աստուծոյ առջեւ, ըլլալով այնպիսի գործաւոր մը՝ որ պիտի չամչնայ, շիտակ բացատրելով ճշմարտութեան խօսքը:
היה שקוד להתיצב נאמן לפני אלהים וכפעל אשר לא יבוש המחלק על נכון דבר האמת׃
16 Բայց հեռո՛ւ կեցիր սրբապիղծ ունայնաբանութիւններէն, քանի որ անոնք աւելի պիտի յառաջդիմեն ամբարշտութեան մէջ,
אבל תרחק מדברי הבל הפסולים כי יוסיפו הרבות רשע׃
17 եւ անոնց խօսքը պիտի ճարակէ քաղցկեղի պէս: Ասոնցմէ՛ են Հիմենոս եւ Փիղետոս,
ושיחתם כרקב תאכל סביב אשר מהם הומניוס ופיליטוס׃
18 որոնք վրիպած են ճշմարտութենէն՝ ըսելով թէ մեռելներուն յարութիւնը արդէն եղած է, եւ կը կործանեն ոմանց հաւատքը:
אשר תעו מן האמת באמרם כי תחית המתים כבר היתה ויבלבלו אמונת קצת אנשים׃
19 Սակայն Աստուծոյ հիմը ամուր կը կենայ եւ ունի սա՛ կնիքը. “Տէրը կը ճանչնայ անոնք որ իրն են”, նաեւ. “Ո՛վ որ կ՛արտասանէ Քրիստոսի անունը՝ թող հեռանայ անիրաւութենէ”:
אך איתן הוא יסוד האלהים וזה חותמו ידע יהוה את אשר לו ועוד יסור מעול כל הקורא את שם המשיח׃
20 Մեծ տան մը մէջ կան ո՛չ միայն ոսկիէ ու արծաթէ անօթներ, այլ նաեւ փայտէ եւ հողէ անօթներ: Ոմանք պատիւի համար են, ու ոմանք՝ անպատուութեան համար:
כי בבית גדול לא כלי זהב וכסף בלבד אלא גם של עץ ושל חרש ומהם לכבוד ומהם לבזיון׃
21 Ուստի եթէ մէկը մաքրէ ինքզինք ասոնցմէ, պիտի ըլլայ պատիւի անօթ մը՝ սրբացած եւ պիտանի իր Տէրոջ, պատրաստուած ամէն բարի գործի համար:
והנה אם טהר איש את נפשו מאלה יהיה כלי לכבוד מקדש ומועיל לבעל הבית מוכן לכל מעשה טוב׃
22 Փախի՛ր նաեւ երիտասարդական ցանկութիւններէն, ու հետամո՛ւտ եղիր արդարութեան, հաւատքի, սիրոյ, խաղաղութեան, անո՛նց հետ՝ որ կը կանչեն Տէրոջ անունը մաքուր սիրտով:
ברח לך מתאות הנעורים ורדף צדק ואמונה ואהבה ושלום עם כל הקראים אל יהוה בלב טהור׃
23 Բայց հրաժարէ՛ յիմար եւ անիմաստ վէճերէն, գիտնալով որ կռիւներ կը ծնին անոնցմէ:
ותרחק מן השאלות התפלות באין מוסר באשר תדע כי אך קטטה מולידות הנה׃
24 Տէրոջ ծառան պէտք չէ կռուի, հապա՝ ըլլայ հեզահամբոյր բոլորին հանդէպ, սորվեցնելու ընդունակ, անոխակալ,
ועבד האדון לא יתקוטט אלא יהי נוח לכל ומבין ללמד וסבלן׃
25 ընդդիմացողները հեզութեամբ կրթող, որ թերեւս Աստուած ապաշխարութիւն տայ անոնց՝ ճշմարտութիւնը գիտնալու համար,
ומיסר בנמיכות רוח את המתנגדים אולי יתן האלהים בלבבם לשוב להכרת האמת׃
26 ու սթափին Չարախօսին թակարդէն, որմէ բռնուած են՝ անոր կամքին ծառայելու:
ויעירו ממוקשי השטן אשר צדם בהם לרצונו׃

< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 2 >