< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 1 >

1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքով, կեանքի խոստումին համաձայն՝ որ Քրիստոս Յիսուսով է,
פולוס שליח ישוע המשיח ברצון האלהים לפי הבטחת החיים אשר בישוע המשיח׃
2 Տիմոթէոսի՝ սիրելի զաւակիս. շնորհք, ողորմութիւն ու խաղաղութիւն Հայր Աստուծմէ, եւ Քրիստոս Յիսուսէ՝ մեր Տէրոջմէն:
אל טימותיוס בנו החביב חסד ורחמים ושלום מאת אלהים אבינו ומאת המשיח ישוע אדנינו׃
3 Շնորհապարտ եմ Աստուծոյ, որ կը պաշտեմ նախնիքներուս նման՝ մաքուր խղճմտանքով, (անդադար կը յիշեմ քեզ իմ աղերսանքներուս մէջ՝ գիշեր ու ցերեկ,
מודה אני לאלהים אשר אני עבד אותו מימי אבותי ברוח טהורה כי תמיד אזכרך בתפלותי לילה ויומם׃
4 տենչալով տեսնել քեզ, եւ յիշելով արցունքներդ, որպէսզի լեցուիմ ուրախութեամբ, )
ונכספתי לראותך בזכרי את דמעותיך למען אמלא שמחה׃
5 երբ կը մտաբերեմ քու մէջդ եղած անկեղծ հաւատքը, որ նախ բնակեցաւ մեծ մօրդ՝ Լաւոդեայի ու մօրդ՝ Եւնիկէի մէջ, եւ համոզուած եմ թէ քու մէջդ ալ կայ:
כי באתי לזכר את אמונתך בלתי צבועה ששכנה כבר בלואיס זקנתך ובאבניקה אמך ומבטח אני כי תשכן גם בך׃
6 Ուստի կը վերյիշեցնեմ քեզի՝ որ արծարծես Աստուծոյ շնորհը, որ տրուեցաւ քեզի՝ երբ ձեռնադրեցի քեզ.
על כן אזכירך שתעורר את מתנת האלהים הנתונה לך בסמיכת ידי׃
7 որովհետեւ Աստուած տուաւ մեզի ո՛չ թէ երկչոտութեան՝ այլ զօրութեան, սիրոյ ու խոհեմութեան Հոգին:
כי האלהים לא נתן לנו רוח אימה כי אם רוח גבורה ואהבה ומוסר׃
8 Ուրեմն մի՛ ամչնար մեր Տէրոջ վկայութեան համար, ո՛չ ալ ինծի՝ անոր բանտարկեալին համար. հապա մասնակցէ՛ աւետարանին չարչարանքներուն՝ Աստուծոյ զօրութեան համեմատ:
לכן אל תבוש לא מעדות אדנינו ולא ממני אסירו כי אם תסבל הרעות גם אתה כמוני על הבשורה כפי כח האלהים׃
9 Ան փրկեց մեզ եւ կանչեց սուրբ կոչումով, ո՛չ թէ մեր գործերուն համեմատ, հապա՝ իր առաջադրութեան ու շնորհքին համաձայն, որ Քրիստոս Յիսուսով տրուեցաւ մեզի՝ դարերու ժամանակներէն առաջ, (aiōnios g166)
אשר הוא הושיענו וקראנו בקריאה קדושה לא לפי מעשינו כי אם לפי עצתו וחסדו הנתן לנו במשיח ישוע לפני ימות עולם׃ (aiōnios g166)
10 բայց հիմա բացայայտուեցաւ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւումով: Ան ոչնչացուց մահը, եւ լուսաւորեց կեանքն ու անմահութիւնը՝ աւետարանով,
ועתה נגלה בהראות מושיענו ישוע המשיח אשר בטל את המות ויוצא לאור על ידי הבשורה את החיים ואת אשר איננו עובר׃
11 որուն նշանակուեցայ քարոզիչ, առաքեալ, եւ հեթանոսներու վարդապետ:
אשר הפקדתי להיות לה כרוז ושליח ומורה הגוים׃
12 Այս պատճառով ալ կը կրեմ այս չարչարանքները. բայց չեմ ամչնար, որովհետեւ գիտեմ թէ որո՛ւն հաւատացած եմ, ու համոզուած եմ թէ ան կարող է պահել իմ իրեն յանձնած աւանդս մինչեւ այն օրը:
ובעבור זאת אסבל כאלה ולא אבוש כי יודע אנכי במי האמנתי ומבטח אנכי כי היכלת לו לשמר את פקדוני עד היום ההוא׃
13 Ամո՛ւր բռնէ տիպարը այն ողջամիտ խօսքերուն՝ որ լսեցիր ինձմէ, հաւատքով եւ Քրիստոս Յիսուսի մէջ եղած սիրով:
החזק בתכונת הדברים הבריאים אשר שמעת ממני באמונה ובאהבה אשר במשיח ישוע׃
14 Պահէ՛ այդ բարի աւանդը Սուրբ Հոգիին միջոցով՝ որ կը բնակի մեր մէջ:
שמר את הפקדון הטוב בעזרת רוח הקדש השכן בנו׃
15 Սա՛ գիտես, թէ ինձմէ երես դարձուցին բոլոր անոնք՝ որ Ասիա էին. ասոնցմէ՛ են Փիգեղոս եւ Հերմոգենէս:
זאת אתה יודע כי פנו ממני כל אשר באסיא ובתוכם פוגלוס והרמוגניס׃
16 Տէրը ողորմութիւն շնորհէ Ոնեսիփորոսի տան, որովհետեւ յաճախ կազդուրեց զիս եւ ամօթ չսեպեց շղթաս,
יתן האדון רחמים לבית אניסיפורוס כי פעמים רבות השיב את נפשי ולא בוש ממוסרי׃
17 հապա՝ երբ եկաւ Հռոմ՝ փութաջանութեամբ փնտռեց զիս եւ գտաւ:
כי אם בהיותו ברומי יגע לבקשני עד כי מצאני׃
18 (Տէրը շնորհէ իրեն՝ որ այն օրը ողորմութիւն գտնէ Տէրոջմէն.) ու դուն շատ լաւ գիտես թէ ո՛րչափ սպասարկեց ինծի Եփեսոսի մէջ ալ:
יתן לו האדון למצא רחמים מלפני יהוה ביום ההוא ורב שרותו אשר שרת באפסוס אתה ידעת היטב׃

< ԵՐԿՐՈՐԴ ՏԻՄՈԹԷՈՍ 1 >