< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 2 >

1 Կը թախանձե՛նք ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի գալուստին եւ անոր քով մեր հաւաքուելուն մասին,
והננו מבקשים מכם אחי על אדות ביאת אדנינו ישוע המשיח ואסיפתנו אליו׃
2 որ շուտով չսարսիք ձեր միտքին մէջ, ու չվրդովիք՝ ո՛չ հոգիով, ո՛չ խօսքով, ո՛չ ալ նամակով մը՝ իբր թէ մեզմէ գրուած, որպէս թէ Քրիստոսի օրը եկած հասած ըլլայ:
אשר לא תטרף דעתכם פתאם ואשר לא תבהלו לא ברוח ולא בדבור ולא באגרת כמו שלוחה מאתנו כאלו הגיע יום המשיח׃
3 Ո՛չ մէկը թող խաբէ ձեզ որեւէ կերպով. որովհետեւ այդ օրը պիտի չգայ՝ եթէ նախ չգայ ուխտադրժումը ու չյայտնուի մեղքի մարդը, կորուստի որդին,
אל יתעה אתכם איש בשום אופן כי לא יבא בטרם יהיה בראשונה המרד ונגלה איש החטאה בן האבדון׃
4 որ պիտի հակառակի եւ պանծացնէ ինքզինք ամէն բանէ վեր՝ որ Աստուած կը կոչուի կամ կը պաշտուի. մինչեւ անգամ պիտի բազմի Աստուծոյ տաճարին մէջ՝ ներկայացնելով ինքզինք իբր Աստուած:
המתקומם והמתרומם על כל הנקרא אל או עבודה עד כי גם ישב בהיכל האלהים כאלהים ומראה את עצמו כי אלהים הוא׃
5 Չէ՞ք յիշեր թէ երբ տակաւին ձեր քով էի, կ՚ըսէի ձեզի այս բաները:
הלא תזכרו כי בעוד היותי אתכם דברתי אלה אליכם׃
6 Եւ հիմա դուք ձեզմէ գիտէք թէ ի՛նչը կը զսպէ՝ որ ինք յայտնուի իր ատենին:
ועתה ידעתם מה שימנעהו מלהגלות בעתו׃
7 Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն կը ներգործէ. բայց ա՛ն որ հիմա կը զսպէ, պիտի զսպէ՝ մինչեւ որ ինք վերցուի մէջտեղէն:
כי סוד הרשע כבר החל לפעל רק שיוסר מתוך המנע עד כה׃
8 Ա՛յն ատեն պիտի յայտնուի այդ անօրէնը, որ Տէր (Յիսուս) պիտի սպառէ իր բերանին շունչով եւ պիտի ոչնչացնէ իր գալուստին փայլով:
ואז יגלה הרשע אשר ימיתנו האדון ברוח שפתיו וישביתנו בהופעת ביאתו׃
9 Անօրէնը պիտի գայ Սատանային ներգործութեամբ՝ ամէն տեսակ հրաշքներով, նշաններով ու սուտ սքանչելիքներով,
את אשר יבוא כחזקת השטן ברב כח ובאתות ובמופתי שקר׃
10 եւ անիրաւութեան ամբողջ խաբէութեամբ, անոնց համար՝ որ կը կորսուին, քանի որ անոնք չընդունեցին ճշմարտութեան սէրը՝ որպէսզի փրկուին:
ובכל מרמת און באבדים תחת אשר לא קבלו את אהבת האמת להושע׃
11 Այս պատճառով Աստուած ալ պիտի ղրկէ անոնց ազդեցիկ մոլորութիւն մը՝ որ հաւատան ստութեան,
ובעבור זאת ישלח להם האלהים מדוחי שוא להאמין בשקר׃
12 որպէսզի դատապարտուին բոլոր անոնք՝ որ չհաւատացին ճշմարտութեան, հապա յօժարեցան անիրաւութեան:
למען ידונו בל אשר לא האמינו באמת כי אם רצו בעולה׃
13 Բայց մենք պարտական ենք ամէն ատեն շնորհակալ ըլլալ Աստուծմէ՝ ձեզի համար, Տէրոջմէն սիրուած եղբայրնե՛ր, քանի որ Աստուած սկիզբէն ընտրեց ձեզ փրկութեան համար՝ Հոգիին սրբացումով եւ ճշմարտութեան հաւատքով,
אבל אנחנו חיבים להודות לאלהים בכל עת בעבורכם אחי חביבי האדון אשר האלהים בחר בכם מראשית לישועה בקדוש הרוח ובאמונת האמת׃
14 որուն կանչեց ձեզ մեր աւետարանով, որպէսզի տիրանաք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի փառքին:
לזאת קרא אתכם בבשורתנו לנחלת כבוד אדנינו ישוע המשיח׃
15 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն կեցէք, ու պահեցէ՛ք այն աւանդութիւնները՝ որ սորվեցաք կա՛մ խօսքով, կա՛մ մեր նամակով:
לכן אחי עמדו והחזיקו בקבלות אשר למדתם אם בדברנו אם באגרתנו׃
16 Եւ մեր Տէրը՝ նոյնինքն Յիսուս Քրիստոս, ու մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ տուաւ մեզի յաւիտենական մխիթարութիւն ու բարի յոյս՝ շնորհքով, (aiōnios g166)
והוא אדנינו ישוע המשיח ואלהינו אבינו אשר אהב אתנו ויתן לנו בחסדו נחמת עולם ותקוה טובה׃ (aiōnios g166)
17 թող մխիթարեն ձեր սիրտերը եւ ամրացնեն ձեզ ամէն բարի խօսքի ու գործի մէջ:
הוא ינחם את לבבכם ויכונן אתכם בכל דבר ומעשה טוב׃

< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 2 >