< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, Սիղուանոս ու Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ մեր Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
Павел и Силуан и Тимофей, церкви Солунстей, о Бозе Отце нашем и Господе Иисусе Христе:
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
благодать вам и мир от Бога Отца нашего, и Господа Иисуса Христа.
3 Պարտական ենք ամէն ատեն Աստուծմէ շնորհակալ ըլլալ ձեզի համար, եղբայրնե՛ր, ինչպէս որ արժանավայել է. քանի որ ձեր հաւատքը շատ կ՚աճի, եւ ձեզմէ իւրաքանչիւրին սէրը կ՚աւելնայ իրարու հանդէպ:
Благодарити должни есмы Бога всегда о вас, братие, якоже достойно есть, яко превозрастает вера ваша, и множится любовь единаго коегождо всех вас друг ко другу:
4 Ուստի մենք ալ կը պարծենանք ձեզմով Աստուծոյ եկեղեցիներուն մէջ, ձեր համբերութեան ու հաւատքին համար՝ ձեր բոլոր հալածանքներուն եւ տառապանքներուն մէջ, որոնց կը հանդուրժէք:
яко самем нам хвалитися о вас в церквах Божиих, о терпении вашем и вере во всех гонениих ваших и скорбех, яже приемлете,
5 Ասիկա Աստուծոյ արդար դատաստանին ապացոյցն է՝ որպէսզի դուք արժանանաք Աստուծոյ թագաւորութեան, որուն համար կը չարչարուիք ալ:
показание праведнаго суда Божия, во еже сподобитися вам Царствия Божия, егоже ради и страждете.
6 Քանի որ Աստուծոյ քով արդարութիւն է տառապանք հատուցանել ձեզ տառապեցնողներուն,
Аще убо праведно у Бога, воздати скорбь оскорбляющым вас,
7 իսկ ձեզի՝ տառապանք կրողներուդ՝ անդորրութիւն մեզի հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկինքէն՝ իր հզօր հրեշտակներով,
а вам оскорбляемым отраду с нами, во откровении Господа Иисуса с небесе, со Ангелы силы Своея,
8 բոցավառ կրակով վրէժ առնելու անոնցմէ՝ որ չեն ճանչնար Աստուած, ու չեն հնազանդիր մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին:
во огни пламенне дающаго отмщение не ведущым Бога и не послушающым благовествования Господа нашего Иисуса Христа:
9 Անոնք պիտի պատժուին յաւիտենական աւերումով՝ վտարուելով Տէրոջ ներկայութենէն եւ անոր ոյժին փառքէն, (aiōnios g166)
иже муку приимут, погибель вечную, от лица Господня и от славы крепости Его, (aiōnios g166)
10 երբ ինք գայ փառաւորուելու իր սուրբերուն մէջ, ու այդ օրը սքանչացումի առարկայ ըլլալու բոլոր հաւատացեալներուն մէջ (որովհետեւ դուք հաւատացիք ձեր մէջ տրուած մեր վկայութեան):
егда приидет прославитися во святых Своих и дивен быти во всех веровавших, яко уверися свидетельство наше в вас, в день он.
11 Հետեւաբար ամէն ատեն կ՚աղօթենք ձեզի համար, որ մեր Աստուածը արժանացնէ ձեզ ձեր կոչումին, եւ զօրութեամբ իրագործէ իր բարութեան ամբողջ բարեհաճութիւնն ու հաւատքին գործը.
За сие и молимся всегда о вас, да вы сподобит званию Бог наш и исполнит всяко благоволение благости и дело веры в силе,
12 որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեր մէջ, եւ դուք ալ անոր մէջ, մեր Աստուծոյն ու Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքին համաձայն:
яко да прославится имя Господа нашего Иисуса Христа в вас, и вы в Нем, по благодати Бога нашего и Господа Иисуса Христа.

< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >