< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, Սիղուանոս ու Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ մեր Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
Paulus og Silvanus og Timotheus til Thessalonikernes Menighed i Gud vor Fader og den Herre Jesus Kristus:
2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
Nåde være med eder og Fred fra Gud vor Fader og den Herre Jesus Kristus!
3 Պարտական ենք ամէն ատեն Աստուծմէ շնորհակալ ըլլալ ձեզի համար, եղբայրնե՛ր, ինչպէս որ արժանավայել է. քանի որ ձեր հաւատքը շատ կ՚աճի, եւ ձեզմէ իւրաքանչիւրին սէրը կ՚աւելնայ իրարու հանդէպ:
Vi ere skyldige altid at takke Gud for eder, Brødre! som tilbørligt er, fordi eders Tro vokser overmåde, og den indbyrdes Kærlighed forøges hos hver enkelt af eder alle,
4 Ուստի մենք ալ կը պարծենանք ձեզմով Աստուծոյ եկեղեցիներուն մէջ, ձեր համբերութեան ու հաւատքին համար՝ ձեր բոլոր հալածանքներուն եւ տառապանքներուն մէջ, որոնց կը հանդուրժէք:
så at vi selv rose os af eder i Guds Menigheder for eders Udholdenhed og Tro under alle eders Forfølgelser og de Trængsler, som I udstå,
5 Ասիկա Աստուծոյ արդար դատաստանին ապացոյցն է՝ որպէսզի դուք արժանանաք Աստուծոյ թագաւորութեան, որուն համար կը չարչարուիք ալ:
et Bevis på Guds retfærdige Dom, for at I kunne agtes værdige til Guds Rige, for hvilket I også lide;
6 Քանի որ Աստուծոյ քով արդարութիւն է տառապանք հատուցանել ձեզ տառապեցնողներուն,
hvis ellers det er retfærdigt for Gud at give dem Trængsel til Gengæld, som trænge eder,
7 իսկ ձեզի՝ տառապանք կրողներուդ՝ անդորրութիւն մեզի հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկինքէն՝ իր հզօր հրեշտակներով,
og eder, som trænges, Hvile med os ved den Herres Jesu Åbenbarelse fra Himmelen med sin Krafts Engle,
8 բոցավառ կրակով վրէժ առնելու անոնցմէ՝ որ չեն ճանչնար Աստուած, ու չեն հնազանդիր մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին:
med Lueild, når han tager Hævn over dem, som ikke kende Gud, og over dem, som ikke lyde vor Herres Jesu Evangelium,
9 Անոնք պիտի պատժուին յաւիտենական աւերումով՝ վտարուելով Տէրոջ ներկայութենէն եւ անոր ոյժին փառքէն, (aiōnios g166)
de, som jo skulle lide Straf, evig Undergang bort fra Herrens Ansigt og fra hans Vældes Herlighed. (aiōnios g166)
10 երբ ինք գայ փառաւորուելու իր սուրբերուն մէջ, ու այդ օրը սքանչացումի առարկայ ըլլալու բոլոր հաւատացեալներուն մէջ (որովհետեւ դուք հաւատացիք ձեր մէջ տրուած մեր վկայութեան):
når han kommer for på hin Dag at herliggøres i sine hellige og beundres i alle dem, som have troet; thi troet blev vort Vidnesbyrd til eder.
11 Հետեւաբար ամէն ատեն կ՚աղօթենք ձեզի համար, որ մեր Աստուածը արժանացնէ ձեզ ձեր կոչումին, եւ զօրութեամբ իրագործէ իր բարութեան ամբողջ բարեհաճութիւնն ու հաւատքին գործը.
Derfor bede vi også altid for eder, at vor Gud vil agte eder Kaldelsen værdige og med Kraft fuldkomme al Lyst til det gode og Troens Gerning,
12 որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեր մէջ, եւ դուք ալ անոր մէջ, մեր Աստուծոյն ու Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքին համաձայն:
for at vor Herres Jesu Navn må herliggøres i eder, og I i ham. efter vor Guds og den Herres Jesu Kristi Nåde.

< ԵՐԿՐՈՐԴ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 1 >